Նորածին երեխայի մկրտության օրը որոշված է, բայց երեխան հիվանդացել է, փորլուծություն ունի: Խնդրում եմ ասել, այս դեպքում մկրտո՞ւմ եք, թե՞ խորհուրդ եք տալիս լավացնել երեխային, հետո նոր բերել: Երեխայի վիճակը ծանր չէ, ուղղակի մտավախություն կա, որ կարող է ավելի մրսել: Կա՞ որևէ վատ բան մկրտությունը հետաձգելու մեջ: Երեխայի մայրը ինչ-որ սնահավատություն է տեսնում հետաձգման մեջ...
Շնորհակալ եմ:
Խորհուրդ կտամ հետաձգել։ Ծնողի սնահավատությունը բոլորովին անտեղի ու անհիմն է։ Թող երեխան առողջանա։
Բարև ձեզ.
նախ ասեմ որ շատ ուրախ եմ որ այսպիսի կայք գոյություն ունի և այստեղ հնարավոր կլինի հարցեր ուղղել մեր հոգեվորականներին.
հարցս հետևյալն է.
Ինչ խորհուրդ ունի Հայ Առաքելական եկեղեցու կողմից կատարվող մկրտությունը?
արդյոք իմաստ ունի նորածին կամ տարիքով շատ փոքր երեխային մկրտել, եթե նա չի հասկանում դրա իմաստը?
կամ արդյոք իմաստ ունի մկրտել մի մարդու ով չի ապաշխարհել և ընդհանրապես չգիտի թե ինչ է դա նշանակում.
Մեր Առաքելական եկեղեցու մկրտությունը ջրով մկրտություն է համարվում թե հոգով, դեռևս այսքանն են հարցերս, եթե հնարավոր է պատասխանեք.
նախապես շնորհակալություն.
Բարի գալուստ Ձեզ Կարեն: 21:) Հուսով եմ, որ Հայր Սուրբը մոտակա ժամանակները կհայտնվի և կապատասխանի Ձեր հարցերին: Եթե թեման չլիներ հարցեր հոգևորականներին բաժնում, ես Ձեր տված հաչցերին իմ դիտողությունները կանեի: Բայց սպասենք Հայր Սուրբին: 21:)
Մինչև Հայր Սուրբի գալը, եթե դժվար չի ես մեծ հաճույքով կցանկանայի ձեր դիտողությունները լսել, թեկուզ նամակի տեսքով
Կարեն ջան, առաջին հարցիդ համար կխնդրեմ նախ նայես այստեղ՝ http://www.lusamut.net/level2_.php?id=96&id_2=159&cat_=6&s=19
Ինձ թվում է նայելուցդ հետո կարելի է շարունակել անդրադառնալ մյուս հարցերիդ 21:)
Հայր Սուրբ ես կարդացի, ձեր տված նյութը.
Որքանով որ ես հասկացա այս մկրտությունը ունի այն նույն խորհուրդը, ինչը ուներ Հովհաննես Մկրտչի միջոցով կատարվող մկրտությունը.
Սակայն հարցերս իմ կարծիքով ավելի ավելցան.
Ես չեմ հասկանում թե ինչի համար է Մեռոնը? Չե որ Հայ Առաքելական եկեղեցին մեզ մկրտում է մեռոնով?
Բայց չե որ Աստվածաշնչում Հովհաննես Մկրտիչը մարդկանց մկրտում էր գետում, և ամբողջությամբ ընկղմում էր նրանց ջուրը, անկախ նրանց տարիքից, իսկ մեզ մոտ տարիքով մարդկանց միայն մարմնի մի քանի մասերին են քսում օրհնված ջուրը.
Եվ մի հարց ևս.
Երբ Նիկոդեմոսը խոսում էր Քրիստոսի հետ, Քրիստոսը նրան ասեց որ եթե մարդ վերստին չծնվի այսինքն ջրից և հոգուց, նա չի կարող մտնել Աստծո արքայություն,
Այս ջրից ծնվելը ինչին էր վերաբերվում Հովհաննեսի Մկրտությանը թե մեկ այլ մկրտություն որը արդեն Քրիստոսի գալուց հետո եղավ, և ևս մի տեղ(Գործ Առաքելոց գլուխ 19) որ Պողոս Առաքեալը Եփեսոսի ժողովրդին ասում է թե ինչով մկրտվեցին նրանք, եթե ոչ Սուրբ հոգով, իսկ նրանք պատասխանում են որ Հովհաննեսի Մկրտությունով, Առաքեալն էլ պատասխանում է որ դա ապաշխարհության մկրտություն էր այլ ոչ թե հոգով մկրտություն,և ձեռք դնելով նրանց վրա մկրտում է Սուրբ Հոգով.
Ինչ տարբերություն կա Հովհաննես Մկրտչի միջոցով կատարվող մկրտության և Քրիստոսի ասած ջրով մկրտության մեջ .
Իհարկե ներողություն եմ խնդրում այսքան հարց միանգամից տալու համար, ուղղակի չուզեցա առանձնացնել իրարից քանի որ իմ կարծիքով հարցերից մեկը մյուսի հետ կապ ունի.
Նախապես Շնորհակալություն.
Quote from: Karen on August 09, 2007, 02:04:36 PM
Հայր Սուրբ ես կարդացի, ձեր տված նյութը.
Որքանով որ ես հասկացա այս մկրտությունը ունի այն նույն խորհուրդը, ինչը ուներ Հովհաննես Մկրտչի միջոցով կատարվող մկրտությունը.
Կարեն ջան, նախ պիտի խնդրեմ ուշադիր կարդաս այդ տվածս էջի հետևյալ հատվածը՝ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Ավելի պարզ խոսքով ասած՝
մկրտությամբ մարդը դառնում է քրիստոնյա՝ մկրտվելով Սբ Երրորդության անունով, հետևաբար այս մկրտությունը Հովհաննես Մկրտչի մկրտությունը չէ։
Հաջորդ հարցիդ համար (մեռոնի մասին) կառաջարկեի նայել տվածս նույն բաժնի մյուս Խորհուրդները, հատկապես Դրոշմի Խորհուրդը։ Ընդհանրապես կառաջարկեի նայել Եկեղեցու խորհուրդները, կարող ես նայել այստեղ՝
Հայոց եկեղեցին –>Խորհուրդները ենթաբաժնում։
Ինձ թվում է ճիշտ կլինի քեզ մոտ առաջացող հարցերը հերթով նայել, գուցե մեկ հարցիդ պատասխանը երկրորդին էլ պատասխանի։
Այդ դեպքում Հայր Սուրբ ասեք ինձ ինչ բան է Վերստին ծնունդ?
Հեցն այդ մկրտությունն է արդյոք Վերստին ծնունդ խորհրդանշում?
Վերստին ծնվել Աստուծով՝ հանուն Սբ Երրորդության, որպես հոգևոր ծնունդ, ինչպես Ավետարանում է ասվում՝ եթե չծնվենք հոգուց և ջրից, երկնքի արքայություն չենք մտնի։
Այո, մկրտությունը վերստին ծննդյան Խորհուրդն է, որով և սրբվում ենք նաև ադամական մեղքից։
Առավել մանրամասն գուցե քեզ հետաքրքիր կլինի փնտրել այստեղ՝ http://www.lusamut.net/level2_.php?id=110&id_2=171&cat_=4&s=4
Ուրախ եմ, որ Հայր Սուրբը ունի ինտերնետ:
Կարեն ջան, այ թեմայում խոսել դրա մասին չարժե, քանի մենք ունենք հայ սուրբ: 30:)
Բայց մեծ հաճույքով կկիսեի մտքերս Ձեզ հետ personal messege - ով: 21:)
Շնորհակալ եմ Հայր Սուրբ որ ինձ օգնեցիք, և որոշ չափով տվեցիք հարցերիս պատասխանները, իհարկե հարցր միշտ էլ կլինեն, բայց իմ կարծիքով ժամանակի հետ ամեն ինչ իրա տեղը կնկնի.
կաշխատեմ ամպայման ծանոթանամ ձեր տվաց թեմաներին.
Կարեն ջան, ինձ թվում է այդ նյութերը կարդալն ավելի օգտակար կլինի, քան թե ես քո հարցերին ուղղակի պատասխանեմ։
Իսկ եթե կարդալուց հետո էլ հարցեր մնան, ապա սիրով պատրաստ եմ։
Բարև ձեզ.
Հայր սուրբ ինձ մի հարց է անհանգստացնում.
Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում շատ մանուկ հասակում, այն ժամանակ մեր ընտանիքին մոտիկ անձնավորություն խորհուրդ է տվել դիմել իրեն ծանոթ քահանային որ Մկրտի ինձ.
Քահանան մկրտել է, սակայն ես վերջերս իմացել եմ որ այդ քահանան ներկայումս բանտում է ինչ որ ծանր հանցանքի համար:
Ես գիտեմ որ երկրորդ անգամ մկրտվել չի թույլատրվում, բայց ինձ մկրտողը իսկական քահանա չի եղել այլ մի խաբեբա, ինչ խորհուրդ կտաք?
Մի քանի ճշտումներ է պետք կատարել, եթե իհարկե դեմ չես, որ այստեղ արվի։ Կարող ես անձանական նամակով արձագանքել։
Ասեմ, որ այս պահի դրությամբ բանտում որևէ եկեղեցական չկա։
Որտե՞ղ և ե՞րբ են մկրտել։
Քեզ մկրտության վկայական տվե՞լ են։
Կարեն ջան, ես կառաջարկեի գրավոր նամակով դիմել թեմակալ առաջնորդին (որ թեմում որ դու գտնվում ես)՝ մանրամասն ներկայացնելով եղածը, որպեսզի կարողանան հստակեցնել՝ մկրտություն եղե՞լ է, թե՝ ոչ։
Կառաջարկեի, որ գրությանդ մեջ ցանկություն հայտնեիր մկրտության վկայական ստանալ։ Ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, որ հետևեն և ստանան իրենց մկրտության վկայականները։
Վստահ եմ քեզ կպատասխանեն և ամեն ինչ պարզ կլինի։
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար Հայր Սուրբ, մոտ ժամանակներս այդպես էլ կանեմ.
Հայր Սուրբ: Ես մկրտվել եմ երբ 10 ամսեկան եմ եղել: Դա մոտավորապես 1984 թվի աշնանն է եղել: Մկրտվել եմ Մայր Աթոռի մկրտարանում:
Կարող եմ ստանալ իմ մկրտության վկայականը? Եւ ոնց կարող եմ ստանալ?
Մարո ջան, պետք է դիմել Մկրտարան, իրենք ամեն ինչ կբացատրեն։ Երբ Հայաստան գաս 11:) քեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է Մկրտարան դիմել։
Շնորհակալություն Հայր Սուրբ ջան: 30:) Այդպես էլ գիտեի, որ պատրաստ ես միշտ օգնել այս կամ այն հարցում, կամ էլ պետքական տեղեկատվություն տալ: 13:) 5:)
Բարև Ձեզ,
Տեր Հայր կխնդրեի հստակեցնեիք, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգով մկրտվել, ինչ է տեղի ունենում այդ դեպքում:
Դրախտում Ադամը անմիջականորեն շփվում էր Աստծո հետ և վայելում էր Աստծո ներկայությունը: Մկրտությամբ սրբվում է ադամական կոչվող և ժառանգականորեն փոխանցվող մեղքը և մարդը վերականգնվում է Աստծո հետ շփման այդ կարգավիճակում: Դա հին մարդու մահն ու նորի ծնունդն է նույն մարդու մեջ, երբ Սուրբ Հոգու ներգործությամբ մարդը ձկնորսից վերածվում է Առաքյալի, Քրիստոս քարոզողին հալածողը վերածվում է նույն Քրիստոսի հեևորդի ու առաքյալի, երբ մաքրվում է ներքուստ այնքան, որ Աստված է բնակվում մարդու ներսում, ինչպես որ Պողոս առաքյալն է ասում՝ "դուք Սուրբ Հոգու տաճարներ" եք: Այսինքն՝ աստվածային սիրո այն կրակն է, որ այրում է ներսի աղտերն ու ախտերը, մարդու, նրա կյանքի նպատակը փոխում, աշխարհին նայել տալի Սիրո ակնոցներով: