Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Ընթացիկ տեղեկություններ => Topic started by: Տ. Տաթև քհն. on April 30, 2008, 05:09:39 PM

Title: Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան
Post by: Տ. Տաթև քհն. on April 30, 2008, 05:09:39 PM
Արաքս ջան, այսուհետ այս բաժնում կարող ես գրել սույն մանկատանն առնչվող նորությունների մասին 29:)
Title: Re: Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան
Post by: ARAKS on May 07, 2008, 01:35:39 PM
Շնորհակալություն, երեկ մանկատուն այցելեցինք և կրկին անգամ համոզվեցի, որ երեխաններն այնտեղ  անսանձահարելի են,միայն ուսուցչուհու խիստ նկատողությունից հետո փորձեցին կարգի հրավիրվել, այն էլ շատ կարճ ժամանակկով: Կարծում  եմ լեզու կգտնեմ նրանց հետ:
-Արսեն ի դեպ երեխաները քո մասին էին հարցնում: Հուսով եմ հաջորդ անգամ միասին կգնանք;
Title: Re: Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան
Post by: Տ. Տաթև քհն. on May 08, 2008, 10:18:44 AM
Ողջույն բոլորին և Արաքսին 21:), քանի որ երեկ Արաքսի հետ այցելել էր Մայր Աթոռի միաբան Վազգեն սարկավագը, և քանի որ նա ֆորումում գրանցված չէ 40:), ապա ես կպատմեմ նրա փոխարեն 10:), իմ և Արաքսի առաջին հանդիպման տպավորությունները փաստորեն նույնն են եղել և Վազգենի համար. երեխաները շատ չար են, նա եկավ ու ինձ բողոքեց, իսկ ես մի քիչ հանգիստ շունչ քաշեցի` համոզվելով, որ առաջին անգամ երեխաների մասին սխալ տպավորություն չեմ կազմել: Այո, նրանք իրոք չար են 28:), բայց մենք չենք հանձվելու, այդպես չէ Արաքս?,
Title: Re: Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան
Post by: ARAKS on May 20, 2008, 05:26:53 PM
Բարև, այսօր ես և Արսեն սարկավագը նորից այցելեցինք մանկատուն, Արսենը խորանարթիկներ էր վերցրել երեխաների համար և այն երեխաներին շատ հետաքրքրեց և անմիջապես նրանք անցան գործի 39:), հավաքելով հոգևոր թեմաներով այն բոլոր հնարավոր պատկերները: Առայժմ  հանձնվել չեմ պատրաստվում,իսկ հետո հուսով եմ առիթը չի լինի: 16:)