Վողջույն, ես երկու հարց ունեմ
Կարո՞ղ է չմկրտված մարդը աղոթէլ, եկեղեցի գնալ կամ պատարագի ներկա գտնվել
Մկրտվողի համար կնքահայր կարո՞ղ է դառնալ հարազատ եղբայրը
Պատարաքին մինչեվ վէրջ ներկա չգտնվէլը մէ՞ղք է համարվում
Շնորհակալություն
Արմուշ ջան պատարագին յուրաքանչյուր մարդ էլ կարող է մասնակցել,եվ եթե դու մասնակցում ես, դա ողջունելի քայլ է, ուղղակի դու չես կարող, իրավունք չունես հաղորդություն ստանալ, այլ կարող ես միայն մաս վերցնել: Ասեմ, որ պատարագը բաղկացած է մի քանի բաժիններից, ու երբ ավարտվում է երախայից պատարագի մասը, ապա չմկրտվածները պետք է դուրս գան խորանից, բայց դա նախկինում էր, հիմա այդ հարցում մեր եկեղեցին ավելի մեղմ է վերաբերում, իսկ ինչ վերաբերում է պատարագին մինչեվ վերջ ներկա չլինելուն, դա համեմատվում է նրա հետ, որ վերջին ընթրիքի ժամանակ էլ Հուդան հացը վերցրեց կերավ, բայց մինչեվ վերջ Քրիստոսի հետ չմնաց:
Quote from: armush34 on February 08, 2008, 10:57:17 PM
Մկրտվողի համար կնքահայր կարո՞ղ է դառնալ հարազատ եղբայրը
Կնքահայրը դառնում է մկրտվողի
հոգևոր հայրը, այս սկզբունքով ընտրեք ձեր կնքահորը։
Մի հարցս անպատասխան էր մնացել....իմ աղոթքները Աստծուն ընդունելի են՞, քանի դեռ ես կնքված չեմ:
Շնորհակալություն
Աստված բոլորի աղոթքներն է լսում, նույնիսկ ծնողների ցանկությունը իրենց չմկրտված զավակի համար։
Բայց սա հիմք չէ մկրտությունը հետաձգելու։
Կարող եմ կնքահորիցս բացի ունենալ հոգեվոր հայր, ով իրոք կոգնի ինձ հոգեվոր հարցերում: Հոգեվոր հոր ? խոստովանահոր միջեվ կա տարբերություն, եթե այո, որո՞նք են դրանք:
Եթե այլ տերմիններով ասենք, ապա կնքահայրը հոգևոր դաստիարակի դեր է կատարում։ Նա սովորաբար երեխային կամ պատանուն առաջնորդում է դեպի չափահասություն։
Հայ Եկեղեցում որոշակի ընդգծված սահմանումներ չկան հոգևոր հոր և խոստովանահոր տարբերությունների մասին, թեև այլ եկեղեցիներում տեսնում ենք, որ նույնիսկ վանականը կարող է հոգևոր հայր լինել։
Այս տարբերակումը չունենալու պատճառով սովորաբար այդ երկու պարտականություններն էլ կատարում է խոստովանահայրը։
Ըստ էության ես միմյանցից չէի զատի այդ երկուսը, որովհետև եթե մեկին վստահում ես մեղքերդ խոստովանել, ինչո՞ւ չի կարող հոգևոր հայր լինել։
Որքան գիտեմ մեր եկեղեցու ոչ բոլոր հոգեվորականները կարող են խոստովանահայր լինել, այդպես է չէ՞, նրանք պետք է ունենան իրենց առաջնորդի թույլտվությունը, ինչո՞վ է դա պայմանավորված:
Նման կանոնական մոտեցում կա Բյուզանդական Ուղղափառ Եկեղեցիներում։ Հայ Եկեղեցում նման բանի չեմ հանդիպել, թեև ըստ էության եպիսկոպոսն իր թեմում կարող է այստեսակ հրահանգ տալ։
Ինչքան որ տեղյակ եմ, առ այսօր որևէ թեմակալ եպիսկոպոս նմանատիպ հատուկ հրահանգ չի կատարել, հետևաբար քահանաները այս արգելքը չունեն։