Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Գրականություն => Topic started by: Mandarinka on February 14, 2007, 09:33:12 AM

Title: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on February 14, 2007, 09:33:12 AM
Վերջին շրջանում, ին՞չ գիրք եք կարդացել (ոչ հոգևոր գրականության մասին է խոսքս): 12:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on February 14, 2007, 09:36:28 AM
Ես վերջերս կարդացի Ջոն Ֆալուզ. "Մանտիսա". 21:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: MONK on February 14, 2007, 06:27:43 PM
Որ ասեմ ինչ եմ կարդում, շատերը երևի սխալ կհասկանան և կգայթակղվեն: 12:)
Դեն Բրաուն <<Դա Վինչիի ծածկագիրը>>: 32:) 31:)  20:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on February 14, 2007, 06:31:49 PM
Չէ, գայթակղվելու և կարմրելու ոչինչ չկա: 38:)

Բայց ես չկարդացի: Գիտե՞ս ինչու: Զզվում եմ պոպուլիստական ցածրագին գրականությունից: Ի սկզբանե, սյուժեից պարզ է, որ այդ գիրքը ոչ մի առժեք չունի, որպեսզի ես իմ ժամանակը կորուստի մատնեմ: 26:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: MONK on February 14, 2007, 06:36:20 PM
Համաձայն եմ: Պարզապես ընկերներս այնքան հարցեր էին տալիս այդ տխմարության հետ կապված, որ ի վերջո որոշեցի կարդալ: Չեմ սիրում խոսել մի բանի մասին, որից գաղափար չունեմ:  22:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on February 14, 2007, 06:37:30 PM
Quote from: MONK on February 14, 2007, 06:36:20 PM
Համաձայն եմ: Պարզապես ընկերներս այնքան հարցեր էին տալիս այդ տխմարության հետ կապված, որ ի վերջո որոշեցի կարդալ: Չեմ սիրում խոսել մի բանի մասին, որից գաղափար չունեմ:  22:)

Ես էլ նմանապես: Ճիշտ ես վարվում:
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Pantera on February 17, 2007, 05:36:33 PM
Կարդում եմ՝ դեր ընթացքի մեջ եմ - "Karen Horney ,, Невроз и личностный рост,,"
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Satenik on February 18, 2007, 08:50:11 AM
Quote from: Mandarinka on February 14, 2007, 06:31:49 PM
Չէ, գայթակղվելու և կարմրելու ոչինչ չկա: 38:)

Բայց ես չկարդացի: Գիտե՞ս ինչու: Զզվում եմ պոպուլիստական ցածրագին գրականությունից: Ի սկզբանե, սյուժեից պարզ է, որ այդ գիրքը ոչ մի առժեք չունի, որպեսզի ես իմ ժամանակը կորուստի մատնեմ: 26:)
Ապրես, ես էլ ճիշտ քեզ պես, ֆիզիկականի հասնող զզվանք եմ զգում այդպիսի բաներից: Համ էլ սուրբ հայրերը բացասաբար են արտահայտվել այդ գրքի մասին, դա արդեն հերիք է, որ չկարդամ:
Իսկ վերջերս հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն:
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Abegha on February 28, 2007, 08:02:19 PM
Վերջին կարդացածս գործերը.
Դ. Դեմիրջյանի «Հայը» (անտիպ) – հայի տիպային կերպարը, բավականին բնորոշիչ բնութագրումներով։
Ստ. Զորյանի «Մորմոնների աշխարհում» – վերնագիրն արդեն խոսում է, պարզապես պետք է բազմացնել հայաստանցիների համար, որ ավելի լավ պատկերացնեն, թե մորմոնների աշխարհում ինչեր են կատարվում։
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on March 10, 2007, 09:44:18 AM
Ֆրանսուազա Սագան."Ողջույն տխրություն": 32:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Abegha on March 13, 2007, 08:22:36 PM
Դերենիկ Դեմիրճյան, «Հայը»։
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Zonara on March 30, 2007, 12:57:02 AM
Samuel P. Huntington, The Clash of Civilizations and the Remaking of World Order.
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on March 31, 2007, 01:06:50 AM
Հիմա այնքան զբաղված եմ եւ հոգնած, որ ոչինչ չեմ կարդում: 33:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Abegha on August 04, 2007, 05:24:53 PM
Առաջարկում եմ չբացառել հոգևոր գրականությունը, չէ՞ որ դա էլ գրականություն է։
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Abegha on August 04, 2007, 05:34:34 PM
Եվսեբիոս Կեսարացի, «Եկեղեցական պատմություն»։
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: CHERRY on August 12, 2007, 12:18:08 AM
Սանդրո Բեհբուդյան. «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության (1921-1938)»։
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Mandarinka on August 12, 2007, 01:13:37 AM
Ալբերտո Մոռավիա. "Անպատկառ պատմվածքներ": 32:) 32:) 32:)
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Nane on November 02, 2007, 12:47:14 AM
Վահրամ Փափազյան <Հետադարձ հայացք> /5 հատորանոց աշխատություն է ընդհանուր առմամբ թատրոնի մասին, որն ընդգրկում է Փափազյանի հուշերը և Շեքսպիրի գործերի վերլուծությունը/: Գ. Սրվանձտյանց <Գրոց-Բրոց>, Մխիթար Գոշ <Երամիայի մարգարեության վմեկնությունը>: Ամեն օր կարդում եմ խիստ մասնագիտական գրականություն, բայց այստեղ հիշատակել չէի ցանկանա:
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: MONK on November 03, 2007, 03:15:07 PM
Տերտուղիանոս <Ջատագովություն>
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Nane on December 13, 2007, 02:00:02 AM
Բ. Պաստեռնակ, Դոկտոր Ժիվագո
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: CHERRY on December 15, 2007, 04:02:50 AM
<Íàóêà è æèçíü> եմ կարդում: Սովետական ժուռնալ է: Ձեռքս ընկան 1970-80 թվականներին հրատարակված համարները, և այնքան հրաշալի նյութեր կան, նաև հոգևոր բնույթի: Մեկ - մեկ զարմանում եմ, հետ ենք զարգացել, թե ոնց?: Հիմա, թե ռուսական, թե հայկական ժուռնալները, որ թերթում եմ կեսը գովազդ է, իսկ նոռմալ նյութ գտնելու համար երկար պետք է էջերը քրքրես:   14:) 
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Dhani on December 16, 2007, 02:13:33 PM
Հենրիխ Մանն. "Հովսեփը և իր եղբայրները":
Title: Re: Ինչ ենք կարդում
Post by: Hasik on December 27, 2007, 11:26:25 PM
Albert Nalchajyani <<Mahvan Hogebanutyun>>, Paolo Koeliayi <<Alximik@>>