Կարող է գիտելիքը (անգամ աստվածաբանական), թուլացնել հավատը?
Հավատը ներքին զգացողություն է, թե այն գիտելիքների ամբողջություն է` հիմնված բանականության վրա? Միգուցե երկուսը միասին???
Հավատքը զգայարանների տված գիտելիքների հետ չափազանց քիչ ընդհանրություն ունի: Ավելին ասեմ. մարդու զգայարաններն իրեն կարող են խաբել, իսկ հավատքը` ոչ:
Այսինքն մարդը հավատը չի զգում???
Իսկ ինչ կասեք հարցի առաջին մասի վերաբերյալ?
Երևի իմ հարցը ձեզ աբսուրդ է թվացել, ուստի չեք պատասխանում:
Բայց հավատացնում եմ ձեզ կյանքում լինում են նաև նման դեպքեր:
Հենց հոգևոր բնագավառի ներկայացուցչից եմ նման կարծիք լսել:
Quote from: ani on June 09, 2010, 04:47:08 PM
Երևի իմ հարցը ձեզ աբսուրդ է թվացել, ուստի չեք պատասխանում:
Բայց հավատացնում եմ ձեզ կյանքում լինում են նաև նման դեպքեր:
Հենց հոգևոր բնագավառի ներկայացուցչից եմ նման կարծիք լսել:
..... մմմմ.... :-\
Մի քիչ բարդ հարց է, մի քիչ էլ տեխնիկական դժվարություններ ունեմ: Պիտի Ս. Գր. Տաթևացու աշխատությունները նայեմ, պատրաստվում եմ:
Շուտով կպատասխանեմ:
Իսկ Ձեր սուբյեկտիվ կարծիքն ինչպիսին է?
Սիրով կսպասեմ պատասխանին 12:)
Լավագույն պատասխանը դուք տվել եք հարցի մեջ՝ երկուսը միասին: Ես ուղղակի կմեջբերեմ Այնշտայնի խոսքերը, որոնք իմ հանդիպած սահմանումներից ամենալավուգունն են՝ բնորոշելու հավատի և գիտության առնչությունը. "Հավատն առանց գիտության կույր է, գիտությունն առանց հավատի՝ կաղ": Քրիստոս էլ երբ տեսավ մարդկանց անհավատությունը, հանդիմանանքով ասաց. "Քննեցե'ք Գրքերը.... բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին,/Հովհ. 5.39/: Գիտելիք ասելով առաջին հերթին մենք պետք է հասկանանք առողջ դատողությունը, մարդու պրպտող ու պատասխաններ փնտրող միտքը, իսկ Քրիստոս ինքն էլ հենց ասում է՝ փնտրեցեք և կգտնեք:
Ժամանակակից աշխարհում ավելի շատ է հենց գիտության պաշտամունքը: Բավական է մեկին ասել, որ դա գիտնականներն ապացուցել են, որ նա միանգամից հանձնվի: Բայց դրան զուգահեռ՝ հարյուրավոր հայտնագործումներ կան, որոնք հերքում են նախկին գիտական "նվաճումները"՝ շատ հաճախ վեր հանելով աստվածաշնչյան այս կամ այն դրվագի գիտականորեն ճշմարիտ լինելը: Այնպես որ կարելի է կարճ ասել, որ դա դեղի պես է՝ ճիշտ չափաբաժինն առողջարար է, դոզայից ավելին՝ մահացու կամ մահավտանգ:
Շնորհակալ եմ: Սպառիչ պատասխան տվեցիք: 18:)
Մի մեջբերում էլ ես կկատարեմ, բայց հեղինակին չեմ հիշում.<փիլիսոփայության մեջ մակերեսայինությունը բերում է անհավատության, իսկ խորությունը` հավատի>
Այս հարցը մեծ փիլիսոփա Կանտին էլ էր հավանաբար հետաքրքրում, երբ նա վերջապես որոշեց «մի կողմ քաշել բանականությունը, որպեսզի տեղ բացի հավատի համար»: 33:)