Կարդացի բոլորի գրածը և կուզեի հարցնել` Ինչի՞ց է սնոտիապաշտությունը առաջանում, ինչի՞ կարող է այն վերածվել:Նշեմ, որ պատմության մեջ քիչ չեն հայտնի մարդիկ, ովքեր լինելով գրագետ ամեն ասպարեզում,նույնիսկ քրիստոնեական գիտելիքների մեջ, այնուամենայնիվ են եղել են սնոտիապաշտ, իսկ ոմանց սնոտիապաշտությունը վերածվել է մոգության, գուշակության, կախարդության:
Եվ վերջապես նույնիսկ անմեղ թվացող Ս.-ն ունի գուշակութրան տարր: Որտեղ գուշակություն` Էնտեղ հավատքը, կամ թույլ է, կամ չկա: Խիստ եմ, բայց ըստ իմ փորձի: Գիտելիքները ինձ չեն բավարարի, մինչև չհավատամ ամենամեծ հրաշքին`Քրիստոսի Հարությանը: Երբ հավատւմ եմ, ավելորդ բաներ մտքովս էլ չեն անցնում:
Ձեր կարծիքը ինձ հետաքրքրում է':
Չգիտեմ, ըստ ինձ, սնոտիապաշտության, ավելի ճիշտ անիմիզմի պատճառը Աստվածաշունչ չիմանալն է, նաև հավատքի ինչ-որ չափով թուլությունն է:
Ես այս մասին արտահայտել եմ կարծիքս «Վանքեր, եկեղեցիներ» թեմայում, բայց փորձեմ ամփոփել:
Նախ առանց խիստ դատելու, կարծում եմ, որ «սնոտիապաշտությունը» կամ ավելի մեղմ ասած` ժողովրդական նման սովորությունները ևս պարզ հավատքի ինչ-որ ձևեր են, քանի որ «Վանքի ծառի ճյուղին թաշկինակ կապելու հիմքում էլ ինչ-որ փոքրիկ հավատք կա»: Իհարկե սա չի վերաբերվում գուշակություններին, քանի որ համաձայն եմ Մարդ-ի հետ, որ այն հավատքի տկարությունից է և անտեղյակությյունից: Մարդը միտում ունի նյութականացնելու հոգևորը, տեսանելի դարձնելու անտեսանելին: Կարծում եմ այս դեպքում կարևորն այն է, որ բոլորիս համար գործի հետևյալ սկզբունքը. «Պետք է Հավատքը հրաշք ծնի և ոչ թե հրաշքը հավատք»: 21:)
Quote from: Nane on February 09, 2008, 01:10:53 AM
«Պետք է Հավատքը հրաշք ծնի և ոչ թե հրաշքը հավատք»: 21:)
Կարծում եմ հակառակ դեպքում մենք կնմանվենք հրեաներին, որ անընդհատ Քրիստոսից հրաշք էին պահանջում:
Հասիկ 37:) 37:) 37:)
Որքան ես հիշում եմ, ըստ Հայրերի վարդապետության, հրեաների միակ ուզած հրաշքը` իրենց հզորացումն էր, հռոմի և մյուս թշնամիների անկումը: Այդ նյոութական ակնկալիքի պատճառով էլ նրանք, Քրիստոսին Չընդունեցին և նորանոր հրաշքներ էին պահանջում: Եվ նրանք չէին ընկալում, թե ինչու Փրկիչը իրենց չի ազատագրում իրենց թշնամու ձեռքից և ավելին, իրենց խրատում Է:
Ինչ վերաբերում է քրիստոնյաներին, կարծում եմ ամեն ինչ, ամեն վայրկյան հրաշք է`մեր շունչը, սրտի զարկը, ծնունդը , մահը և վերջապես , նորից կրկնեմ` հարությունը:
Բնականաբար ով սկսում է հետաքրքրվել հոգևորով , ամեն բանի , մանկան պես , կարող է հավատալ
և սնահվատությունն էլ կարող է հավատք համարել:
Իհարկե, երբևէ չարժե դատել մադկանց 41:), ամենքը կարող են սայթաքել, բայց կանգնել ու շարունակել իրենց ճանապարհը`առավել ևս կարող են:
Դատելի է երևութը, ոչ թե մարդիկ: Պարզապես ճիշտ է զտել հավատքը սնահավատությունից: 30:)
Մարդ դու մոռացար ամենամեծ հրաշքը՝ մեր կյանքը, որ տրվել է հավիտենական կյանքը ունենալու համար:
Quote from: Hasik on February 10, 2008, 09:29:06 PM
Մարդ դու մոռացար ամենամեծ հրաշքը՝ մեր կյանքը, որ տրվել է հավիտենական կյանքը ունենալու համար:
Հասիկ ջան, դու ճիշտ ես:
Կարծում եմ, մարդիկ շատ են, 10:) որպեսզի միմյանց փոխլրացնեն:
Դու մի բան ես նկատում, ես ուրիշ բան , մեկ ուրիշը լրացում է անում և այսպիսով ստանում ենք մեկ պատկեր:
Ամենքս մեր երանգն ունենք: ::)
...ներեցեք, կարծես թեմայից շեղվեցի...