Դուն սրբութիւն, եւ խաչքարեր, եւ իմ սէր...
Թախծոտ անձրեւ, անհաս երազ, մանկութիւն...
Ոտնահետքեր՝ Սուրբ անցեալի պատմութեան,
Գերեզմաններ՝ չանհետացող, չհինցող,
Յիշատակներ՝ անձայն սիրոյ չմարուող,
Շարականներ եւ զանգակներ, ծնծղաներ,
Հրեշտակներ՝ խորաններէն պար բռնող,
Եւ խնկաբոյր՝ բուրվառներէն բարձրացող.
Աստուած իջած՝ խաչուած Որդին կը փնտռէ...
Երուսաղէմ... Երուսաղէմ... Երուսաղէմ...
Երուսաղէ՜մ... Գիշերային Պատարագ...
18:) 18:) 18:) 21:)
Շնորհակալություն!
Չնայած փոքրիկ հակասություններին, շատ գեղեցիկ է և մաքուր, պոետիկ և տեսիլքաշատ, զգացմունքային և կենդանի:
Մեծ հաճույք ստացա:
Շնորհակալություն: