Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: maro on May 16, 2005, 05:27:13 PM

Title: Ինչ՞ու
Post by: maro on May 16, 2005, 05:27:13 PM
Ինչ՞ու, այստեղ լռություն է տիրում: Վորտ՞եղ են ֆորումջանները:
Title: Re: Ինչ՞ու
Post by: Ղուկաս Վահան on May 16, 2005, 05:32:15 PM
Բրավո Մարո։Բարի գալուստ։
Առաջին բաժակ թեյը քոնն է, պետք է խմելուց հետո կոտրես, բախտավորություն է։Շնորհավորում եմ նաև հայերեն գրելու համար։
Title: Re: Ինչ՞ու
Post by: maro on May 16, 2005, 05:46:39 PM
Շնորհակալություն Ադմին, քեզ էլ շնորհավորում եմ, ֆորումի բացման համար:
Ամեն ինչ լավ կլինի ;):
Title: Re: Ինչ՞ու
Post by: Ղուկաս Վահան on May 16, 2005, 05:52:19 PM
Հուսամ ձեր օգնությամբ մենք կկարողանանք հարստացնել նաև Լուսամուտի ռուսերեն բաժնի նյութերը։
Հիշեցնեմ, որ ֆորումի առաջարկությունների բաժինը քեզ է սպասում։
Առայժմ։
Title: Re: ??????
Post by: Garnik on May 18, 2005, 02:07:57 PM
tuk-tuk, kareli e xaxtel lrutyune ?

Barevner bolorin,

Maro, eli handipecinq  :D
Title: Re: Ինչ՞ու
Post by: SAS on May 18, 2005, 02:08:37 PM
Admin,

մի՞թե  «Չմոռանաք համակարգչի առջև նստելուց առաջ մի բաժակ թեյ վերցնել»-ը հայերեն է: ;D

Տարբերակներ՝

Չմոռանաք նախքան համակարգչի  առջև նտելը մի բաժակ թեյ վերցնել։

Չմոռանաք ֆորում մտնելուց առաջ մի բաժակ թեյ վերցնել։

Մոռացա բարևել և ցանկանալ  հաջողություն:

Տերն ընդ ձեզ
Title: Re: Ինչ՞ու
Post by: maro on May 18, 2005, 03:00:12 PM
Gorn, SAS!!

Ողջույն: Ուրախ եմ ձեզ տեսնել:
Title: Re: Ինչ՞ու
Post by: Ղուկաս Վահան on May 18, 2005, 05:23:55 PM
Շնորհակալություն, SAS! ընտրում եմ առաջին տարբերակը։
Title: Re: Ինչ՞ու
Post by: Satenik on May 18, 2005, 06:05:17 PM
Բարև մասնակիցներին:
ՈՒրախացա երբ տեսա այս կայքէջը:  Իմ կարծիքով այսպիսի մի բան պետք էր հայերին:
Կայքէջը ստեղծողներին շնորհակալություն և համբերություն:
Title: Re: Ինչ՞ու
Post by: maro on May 18, 2005, 06:10:45 PM
Quote from: Parandzem on May 18, 2005, 06:05:17 PM
Բարև մասնակիցներին:
ՈՒրախացա երբ տեսա այս կայքէջը:  Իմ կարծիքով այսպիսի մի բան պետք էր հայերին:
Կայքէջը ստեղծողներին շնորհակալություն և համբերություն:
Ողջույն, իսկ Դուք ինչպե՞ս իմացաք Կայքէջի մասին:
Բարի գալուստ:
Title: Re: Ինչ՞ու
Post by: Satenik on May 18, 2005, 07:50:57 PM
Quote from: maro on May 18, 2005, 06:10:45 PM
Quote from: Parandzem on May 18, 2005, 06:05:17 PM
Բարև մասնակիցներին:
ՈՒրախացա երբ տեսա այս կայքէջը:  Իմ կարծիքով այսպիսի մի բան պետք էր հայերին:
Կայքէջը ստեղծողներին շնորհակալություն և համբերություն:
Ողջույն, իսկ Դուք ինչպե՞ս իմացաք Կայքէջի մասին:
Բարի գալուստ:
Է՜հ, սիրելի Մարո, մի հարցրեք, մեկ է որ ասեմ չեք հավատալու: :-(
Title: Re: Ինչ՞ու
Post by: maro on May 18, 2005, 07:54:42 PM
ես Ֆոման չեմ, ես Մարոն եմ 1:)
Title: Re: Ինչ՞ու
Post by: SAS on May 18, 2005, 08:10:16 PM
Բարով տեսանք Փառանձեմին:Բայց դեմքդ   ինձ շաաա՜տ ծանոթ է:  Զմայլիկ՝  նունուֆարների մի փունջ:
Title: Re: Ինչ՞ու
Post by: Satenik on May 18, 2005, 08:40:35 PM
Մարո ջան, գիշերը երազիս մի հրեշտակ եկավ ու քաղցր ձայնով, բարի ժպիտն երեսին երգում էր: Կարող է և չէր երգում, չգիտեմ, բայց երգի տպավորություն թողեց նրա ձայնը: Ասաց կմտնես այսինչ կայքէջը և կներկայանաս որպես փառավոր մի անձ, ու եթե քեզ հարց տան՝ կպատասխանես:
Փաստորեն երազս կատարվեց: Տեսնես այդ ի՞նչ սիրուն հրեշտակ էր, շատ բարի դեմքով ու անուշ ձայնով: Ի միջի այլոց անունն էլ ասաց՝ Շալապունկա: Բայց լրիվ անծանոթ էր: Կարո՞ղ է ճանաչեք այդ հրեշտակին:

Շնորհակալություն ՍԱՍ )))))))))))