Սրբապատկերների պաշտամունքի դեմ հանդես են եկել Պավլիկյան շարժման հետևորդները: 8-9-րդ դարերում Բյուզանդիայում այն վեր է աճում Պատկերամարտության շարժման, որի ընթացքում այրվում են բազմաթիվ սրբապատկերներ:
Սրբապատկերների դեմ այժմ հանդես են գալիս նաև Եհովայի վկաները:
1.Որն է սրբապատկերների նշանակությունը?
2.Արդյոք դրանք ինչ-որ զորությամբ են օժտված և կարող են բժշկել հիվանդներին:
3.Ինչու մեր եկեղեցիներում չկան սրբաքանդակներ, ինչպես կաթոլիկների մոտ? Դրանք արգելված են? Եթե` այո, ապա` ինչու?
Նախապես շնորհակալեմ 32:)
QuoteՍրբապատկերների պաշտամունքի դեմ հանդես են եկել Պավլիկյան շարժման հետևորդները: 8-9-րդ դարերում Բյուզանդիայում այն վեր է աճում Պատկերամարտության շարժման, որի ընթացքում այրվում են բազմաթիվ սրբապատկերներ:
Սրբապատկերների դեմ այժմ հանդես են գալիս նաև Եհովայի վկաները:
1.Որն է սրբապատկերների նշանակությունը?
Այս մասին պետք է իմանալ, որ Հայ Եկեղեցին ի տարբերություն այլ եկեղեցիների որդեգրած գծի` չունի «պատկերապաշտություն»: Մեզ մոտ ընդունված է գործածել «պատկերահարգություն» տերմինը: Կանգնելով սրբապատկերի առաջ հայ հավատացյալը պաշտամունք է մատուցում ոչ թե բուն սրբապատկերին, այլ սրբապատկերի միջոցով` նրանում պատկերված սրբին:
Quote2.Արդյոք դրանք ինչ-որ զորությամբ են օժտված և կարող են բժշկել հիվանդներին:
Մեր եկեղեցին չունի նման ուսուցում: Նույնիսկ խաչը մեզ չի բժշկի, եթե մեր աղոթքի շնորհիվ խաչի մեջ չգործի Քրիստոսի զորությունը:
Quote3.Ինչու մեր եկեղեցիներում չկան սրբաքանդակներ, ինչպես կաթոլիկների մոտ? Դրանք արգելված են? Եթե` այո, ապա` ինչու?
Պետք է նկատել, որ մեր եկեղեցիներում նույնպես հանդիպում են սրբաքանդակներ: Այստեղ արգելքի մասին խոսք լինել չի կարող: Մի գուցե դրանք այնքան շատ չեն, ինչպես կաթոլիկյան եկեղեցիներում, այնուամենայնիվ մենք նույնպես ունենք բազմաթիվ հրաշալի բարձրաքանդակներ: Կարծում եմ դա ավանդույթի և մոտեցումի հարց է. մեր եկեղեցաշինության մեջ ամեն ինչ այնպես է հարմարեցված, որ եկեղեցի մտնողի ուշադրությունը ոչինչ չշեղի: Եկեղեցի մտնողը պետք է բևեռվի դեպի Սուրբ Խորան:
Լավ:Շնորհակալություն
Իսկ ինչպես կբացատրեք ռուսական իկոնաների վրա մյուռոնի հայտնվելը (Мироточение), կամ սրբապատկերների արտացոլանքի դաջվելը նկարը պաշտպանող ապակու վրա: Նշեմ նաև, որ նման երևույթներ եղել են պատմական կարևոր և վճռական ժամանակաշրջաններում:
Quote from: ani on June 16, 2010, 12:36:03 PM
Լավ:Շնորհակալություն
Իսկ ինչպես կբացատրեք ռուսական իկոնաների վրա մյուռոնի հայտնվելը (Мироточение), կամ սրբապատկերների արտացոլանքի դաջվելը նկարը պաշտպանող ապակու վրա: Նշեմ նաև, որ նման երևույթներ եղել են պատմական կարևոր և վճռական ժամանակաշրջաններում:
Դուք խոսում եք այնպիսի մի բանի մասին, որին ողջ պրովոսլավ աշխարհը հրաշք է անվանում: Ես անձամբ նոր անուն չեմ կարող տալ այդ երևույթին: Այնուամենայնիվ, անկախ նաև այդ հրաշքներից, համոզված եմ, որ չի կարելի Քրիստոսի փոխարեն պաշտել իկոնան:
Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ուղղակի ցանկանում էի իմանալ մեր հոգևորականների տեսակետը այդ հարցի վերաբերյալ:
Մի հարց ևս. մեզ մոտ երբևէ նման երևույթներ եղել են
Այդ երևույթները միշտ ծառայել են մարդկանց բժշկության համար:
Պատմվում է, որ Մխիթար Սեբաստացին Սևանի Վանքում աղոթել է Տիրամոր պատկերի առաջ և նրա հետզհետե մթագնող տեսողությունը վերականգնվել է:
Չգիտեմ սա նման երևույթ է, թե ոչ: ??? ::)
Երևի 12:)
Միգուցե շեղվում եմ թեմայից, բայց մի հարց էլ և վերջ. Ժողովրդի մեջ տարածված է եղել և այժմ էլ տարածված, որ Նարեկը, եթե դրվի հիվանդի բարձի տակ` կբժշկի նրան: Ինչ դիրքորոշու ունի մեր եկեղեցին այս հարցում:
Ինչ եք կարծում, հենց գիրքն է բժշկում, թե հիվանդի ունեցած հավատը: Եվ եթե հավատը, ապա այդ դեպքում գիրքը բարձի տակ դնելը ավելորդ չի դառնում արդյոք:
Հարգելի Անի,
Եկեղեցին չի կարող այս հարցում այլ դիրքորոշում ունենալ, իսկ ժողովուրդն այլ: Նարեկի մեծ բժշկարար զորությունը փաստվել է դարերի ընթացքում:
Իմ կարծիքը հետևյալն է. բժշկում է Քրիստոս` Նարեկի և մեր պապ ու տատերի հավատի միջոցով, որոնք Նարեկը դնում էին մեր բարձի տակ: Գիրքը բարձի տակ դնելը երբեք ավելորդ չի կարող համարվել, մանավանդ այնպիսի մարդկանց համար, որոնց մոտ հավատի աստիճանը այնքան էլ «գիտականացված» չէ: Դա շատերին օգնում է ավելի շոշափելիորեն զգալ հոգևոր իրողությունները:
Ես անշուշտ կողմ եմ, որ մենք պահպանենք այդ սրբագործված մոտեցումը, և միևնույն ծամանակ սկսենք ընթերցել նաև Նարեկացու աղոթագիրքը: Գոնե ամեն օր քնելուց առաջ մեկ գլուխ:
Շնորհակալություն պատասխանների համար: 37:)