Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Hasik on October 22, 2009, 03:30:18 PM

Title: Գավառի մանկատանը...
Post by: Hasik on October 22, 2009, 03:30:18 PM
Սիրելի ֆորումցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել մի բարեգործական ծրագրի մասին,որն իրականացվում է Կրթությամբ զարգացման ակադեմիայի կողմից Գավառի մանկատան երեխաների համար:Կազմակերպություններին և անհատներին կոչ ենք անում մասնակցել նախաձեռնությանը և հաշվի առնելով մանկատան կարիքները` աջակցել հավաքագրելու հետևյալ պարագաները`

- չօգտագործված հագուստ
- գրքեր
-թելեր
- ժապավեններ
- ուլունքներ
-կտորեղեն
-  սոսինձ
- մկրատ
- գունավոր թուղթ
- ստվարաթուղթ
- գուաշ
- ջրաներկ-
- յուղաներկ
- պլաստիլին
-այլ:

Եթե ցանկանում եք միանալ նախաձեռնությանը, ապա խնդրում ենք կատարել Ձեր իրեղեն նվիրատվությունը մինչև 2009թ. հոկտեմբերի 27-ը Լուսամուտ-ի ադմինիստրացիայի միջոցով կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կրթությամբ զարգացման ակադեմիա 221048 հեռախոսահամարով:


Նախապես շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց լուման ներդնել այս բարեգործական ծրագրում: 18:) 39:) 18:)
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Hasik on October 22, 2009, 03:37:33 PM
Լուսամուտ կայքի ադմինիստրացիան ցանկանում է նույնպես մասնակից դառնալ Կրթությամբ զարգացման ակադեմիայի կողմից Գավառի մանկատան երեխաների համար կազմակերպված բարեգործական ծրագրին` օգտագործելով ֆոնդում այդ նպատակով առանձնացված որոշակի գումար` ձեռք բերելով մանկատան երեխաների համար անհրաժեշտ իրեր:

            Հետագայում կտեղեկացնենք, թե ինչ գույք է նվիրաբերվել, իսկ եթե կարողանանք անձամբ մասնակցել նաև այդ հատուկ միջոցառմանը, ապա կգրենք նաև դրա մասին: 30:)

Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Hasik on October 28, 2009, 02:40:25 PM
Quote from: Hasik on October 22, 2009, 03:37:33 PM
            Հետագայում կտեղեկացնենք, թե ինչ գույք է նվիրաբերվել 30:)



       Սիրելի ֆորումցիներ ուզում եմ տեղեկացնել, որ Լուսամուտի ադմինիստրացիայի կողմից արդեն իսկ կատարվել են համապատասխան գնումներ Գավառի մանկատան երեխաների համար:
Հարկ եմ համարում նշել նաև, թե ինչ ենք գնել`

- գունավոր ժապավեններ-14 հատ
- բազմերանգ ուլունքներ- 3 շղթա
- տարբեր և գույնզգույն պատկերներով նվերներ փաթեթավորելու թղթեր- 45 կտոր
- փաթեթավորումը զարադարելու համար լայն կոճ - 1 հատ
-  ջրիկ և չոր  սոսինձ - 36 հատ
- մկրատ - 24 հատ
- գունավոր թուղթ- 20 հատ /յուրաքանչուրի մեջ կա 10-ից ավելի բազմագույն թղթեր/
- գունավոր թուղթ նկարներով- 5 հատ /յուրաքանչուրի մեջ կա 10-ից ավելի բազմագույն թղթեր/
- ստվարաթուղթ - 2 տուփ /յուրաքանչուրի մեջ կա 100 թերթ/
- 6 գույնանի գուաշ - 5 տուփ
- 12 գույնանի ջրաներկ իրենց վրձիններով- 10 հատ
- 10 գույնանի պլաստիլին- 10 տուփ



       Նշեմ, որ այդ նյութերը երեխաներին անհրաժեշտ են այն պատճառով, որ մանկատանը տարբեր խմբակներ կան ու նրանք ակտիվ մասնակցում են դրանց աշխատանքներին:

       Բացի վերը նշված իրերից, մեր սիրելի Տեր Տիգրանը /նախկին Արթուր սարկավագը/ նվիրել է նաև թվով 30 փոքր սրբապատկերներ, որոնց հետևում աղոթքի խոսքեր են գրված:
       Կարծում եմ մեր փոքրիկները, ինչպես և մեծիկները, դրանց կարիքն ունեն:
       Թող որ ժպիտն անպակաս լինի նրանց դեմքից: 30:) 30:)

       

Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Hasik on October 28, 2009, 08:02:13 PM
    Լուսամուտի ադմինիստրացիայի ու իմ անունից ուզում եմ մեր խորին
                                   ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս թեմայում նշված ակցիայի
ի կատար ածմանը և օգնեցին Գավառի մանկատան երեխաների համար որոշակի իրեր գնել։ 13:) 13:)

       Նախորդ գրառման մեջ նշված պարագաները գնելուց ծախսել ենք 29900 ՀՀ դրամ գումար։
  Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին, ու էլ ավելի օրհնի Ձեր աշխատանքը
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Masnaget on October 30, 2009, 09:30:04 AM
Շուտով Թեյարանի հաշվեհամարից ;) ;) մանկատան ֆոնդին կավելացվի 15 000 դրամ  :-*
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Hasik on October 30, 2009, 12:32:11 PM
           Մասնագետ ջան թույլ տուր Լուսամուտի ու իմ անունից մեր շնորհակալությունը հայտնել մանկատան ֆոնդին 15.000 ՀՀ դրամ ավելացնելու համար: 18:) 18:) 18:)

       
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Ղուկաս Վահան on November 01, 2009, 12:43:31 PM
Ես ևս ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր արձագանքողներին և աջակցողներին՝ Լիլիթ Գրիգորյանին, որ ֆորումից չէ, Տ. Տաթևին և Մասնագետին։
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Ղուկաս Վահան on November 01, 2009, 08:26:15 PM
Որոշ փոփոխություններ ծրագրում։
Պարզաբանելով սկսեմ, որպեսզի հասկանալի լինի։
Ուրեմն օրեր առաջ Տիգրան քահանա Մխիթարյանին հանդիպեցի։ Տ. Տիգրանի հետ զրույցի ժամանակ հայտնեցի, որ պատրաստվում ենք մանկատուն նվերներ ուղարկել։ Իմանալով այս, Տեր Հայրը իր չունեցածից՝ իր մոտ եղած սրբապատկեր–աղոթքներից տվեց մեզ, որ մանկատուն փոխանցենք։
Հաջորդ օրը, երբ հեռախոսով զրուցում էինք Կրթությամբ զարգացման ակադեմիայի ներկայացուցչի հետ, պարզվեց սրբապատկերները նվերների փաթեթին կցելը դժվարություն է առաջացնում, ուստի որոշեցինք այլ կերպ վարվել պատրաստի նվերների տուփի հետ, այսինքն՝ առանց միջնորդների։
Սրբապատկերները նվերներին կցելը մեզ համար խիստ կարևոր էր, որովհետև Տ. Տիգրանն իրոք իր չունեցածից տվեց մեզ։
Առայժմ դեռ վերջնական որոշված չէ՝ ինչպես, թերևս վաղը հստակ կլինի։ Տեսնենք։
Եթե առաջարկություններ կան, համեցեք։
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Masnaget on November 01, 2009, 11:02:47 PM
Quote from: Admin on November 01, 2009, 08:26:15 PM
Որոշ փոփոխություններ ծրագրում։
Պարզաբանելով սկսեմ, որպեսզի հասկանալի լինի։
Ուրեմն օրեր առաջ Տիգրան քահանա Մխիթարյանին հանդիպեցի։ Տ. Տիգրանի հետ զրույցի ժամանակ հայտնեցի, որ պատրաստվում ենք մանկատուն նվերներ ուղարկել։ Իմանալով այս, Տեր Հայրը իր չունեցածից՝ իր մոտ եղած սրբապատկեր–աղոթքներից տվեց մեզ, որ մանկատուն փոխանցենք։
Հաջորդ օրը, երբ հեռախոսով զրուցում էինք Կրթությամբ զարգացման ակադեմիայի ներկայացուցչի հետ, պարզվեց սրբապատկերները նվերների փաթեթին կցելը դժվարություն է առաջացնում, ուստի որոշեցինք այլ կերպ վարվել պատրաստի նվերների տուփի հետ, այսինքն՝ առանց միջնորդների։
Սրբապատկերները նվերներին կցելը մեզ համար խիստ կարևոր էր, որովհետև Տ. Տիգրանն իրոք իր չունեցածից տվեց մեզ։
Առայժմ դեռ վերջնական որոշված չէ՝ ինչպես, թերևս վաղը հստակ կլինի։ Տեսնենք։
Եթե առաջարկություններ կան, համեցեք։
Իսկ հնարավոր չէ՞  երկու այցելությամբ լուծել այդ հարցը: Նախ ուղարկվի փաթեթը, ապա սրբապատկերները:
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: vahan on November 02, 2009, 11:13:59 AM
Իսկ մանկատունը բանկային հաշվեհամար չունի՞։
եթե տեղեկացված մարդ ունենք.խնդրում եմ արձագանքեք։
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Ղուկաս Վահան on November 02, 2009, 12:13:19 PM
Հաշվեհամարի կարիք չկա, որովհետև ուղղակի գումար չի փոխանցվում։
Title: Re: Գավառի մանկատանը...
Post by: Ղուկաս Վահան on November 05, 2009, 10:50:39 AM
Ես նախորդ օրը զանգահարեցի Մարկոս սրբազանին՝ Գեղարքունիքի թեմի առաջնորդին, և իր հետ պայմանավորվեցինք, որ վերցնեն մեր պատրաստած փաթեթը և տեղի հոգևորականների միջոցով նվիրեն մանկատանը։ Կարծում եմ սա լավագույն լուծումն էր։
Երեկ Մարկոս սրբազանը անձամբ եկավ և իր հետ Գավառ տարավ մեր պատրաստած տուփը։