Հայր Ղուկաս հարցս սկզբնական Ձեզ էր ուղղած, սակայն ցանկալի է, որ բոլորն էլ արտահայտեն իրենց կարծիքը:
Ին՞չ եք մտածում ժամանակակից աշխարհի հասարակության մասին: Բարոյականությունը և հումանիզմը ավելի շա՞տ է, թ՞ե քիչ, եթե օրինակ համեմատեք հին ցիվիլիզացյաների հետ` Հռոմեական Կայսրության, կամ էլ վաղ և ուշ միջնադարյան Եվրոպաի հետ:
Գիտես Մանդարինկա, նայած ի՞նչ սկզբունքով ենք համեմատում, եթե թվաքանակի, ապա հիմա ավելի շատ է 38:)
Իսկ ուրիշ ինչպե՞ս կհամեմատեիք:
Quote from: Mandarinka on August 11, 2007, 01:32:54 PM
Բարոյականությունը և հումանիզմը ավելի շա՞տ է, թ՞ե քիչ
Բարոյականությունը և հումանիզմը ավելի բարձր, թե՞ ցածր մակարդակի վրա են։
27:) Ներեցեք, հարցս սխալ եմ տվել, քանզի ինձ հաերեն շատ ծանր է մտածել: 27:)
Հիմա բարոյականությունը և հումանիզմը ավելի շատ է։ Նախ՝ տեխնիկապես զարգացած լինելը, գիտական մտքի զարգացած լինելը թույլ է տալիս, որ շատ հիվանդություններ բուժվեն, իսկ բուժվելու հնարավորությունը բարձրացնում է հասարակության բարոյական մակարդակը և անձերը ավելի մարդասեր են լինում։ Առաջ այդ հնարավորությունը վերապահված էր միայն տերերին և հարուստներին։
Կրթությունը հասանելի է բոլորին, սա ևս,
Մարդը տեղեկացված է, սա օգնում է,
Ստրկությունը վերացված է, մարդը չի վաճառվում
և այլն
ես ել կարծում եմ.թե հասարակությունը այստեղ կապ չունի։պետք է դիտարկենք հասարակության միավորին՝այսինքն. առանձին անհատին՝ավելի կոնկրետ ՝մարդուն։իսկ մարդը. որպես հասարակության միավոր.միշտ ել նույնն է եղել։այսինքն՝ այն. ինչը. որ բնորոշ է այժմեան մարդուն .բնորոշ է եղել նաև Ադամին։մտածում եմ. որ ոչ մի հասարակություն ել արտոնյալ. կամ զրկված կարգավիճակում չի եղել. մեկ այլ ժամանակի հասարակության հետ համեմատած։
երևի թե. Աստվածային կամքը. ոչ թե արտաքին հասարակության փոփոխումն է.այլ մեր ներսի ՙհասարակության՚