Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Ընթացիկ տեղեկություններ => Topic started by: TILIL on December 20, 2007, 05:05:42 PM

Title: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on December 20, 2007, 05:05:42 PM
Ողջույն ֆորումցիներ, 29:)
ուզում եմ տեղեկացնեմ,որ երեկ` 19.12.2007թ.,ես և Հելենը,Թաթուլ սարկավագի հետ միասին այցելեցինք <<Զատիկ>> մանկատան սաներին 30:):Այցելության ընթաքում հանձնեցինք 1-ին մրցանակակիր Մովսիսյան Մարիամի և 3-րդ մրցանակակիր Հովհաննիսյան Վաչագանի մրցանակները 18:):Հպարտությամբ ասեմ,որ իմ սանիկները չափազանց  ուրախ էին,որը անհնար է նկարագրել և անակնկալի եկան մրցանակներից 39:):Մյուս մասնակիցները ևս ուրախ էին և նրանց շատ հետաքրքիր էր ծանոթանալ մյուս մասնակիցների և հատկապես հաղթողների ստեղծագործությունների հետ:Երեխաներն շատ ոգևորված էին,ինչը նշանակում է,որ կարելի է ավելի մեծ սպասելիքներ ունենալ  երկրորդ մրցույթից,իսկ մրցանակակիրները շատ հուզված էին 32:),որը կարծում եմ բնական է ուրախությունից էր:
    Երեխաները տեղեկացվեցին մեր հանդիպումների հաճախականության մասին,այսինքն,որ քավորները կայցելեն նրանց նաև շաբաթ կամ կիրակի օրերին,որի համար նրանք շատ ուրախ էին 18:):Նաև ավելացնեմ,որ արդեն ավելի ենք մտերմանում երեխաների հետ:
   1-ին մրցանակակրին տեղեկացրինք նրան սպասվող անականկալի մասին,որն է քաղաքով շրջել և ...
Երևի այսքանը,ընթացքում կտեղեկացնենք այլ նորությունների մասին 31:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: MONK on December 20, 2007, 09:40:04 PM
Ապրեք, քավորներ ջան 21:) 21:) 21:) 18:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Dhani on December 20, 2007, 09:45:08 PM
Լիլիթ  13:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on December 21, 2007, 02:21:33 AM
Quote from: TILIL on December 20, 2007, 05:05:42 PM
   1-ին մրցանակակրին տեղեկացրինք նրան սպասվող անականկալի մասին,որն է քաղաքով շրջել և ...
Երևի այսքանը,ընթացքում կտեղեկացնենք այլ նորությունների մասին 31:):

TILIL ջան,  13:) 37:)
Անհամբեր սպասում եմ նորությունների: 18:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on December 25, 2007, 11:00:27 PM
Ողջույն ֆորումցիներ, 29:)
ես ձեզ խոստացել էի նորություններ ասել ,սակայն ես  դեռ նորություններ չունեմ 32:),բայց շուտով կլինեն և ես անհապաղ ձեզ կհայտնեմ:
Բոլորիցդ շնորհակալ եմ ջերմ ողջույնների համար և ուշադրության համար 30:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on December 27, 2007, 12:14:47 AM
Ողջույն ֆորումցիներ, 29:) 45:)
Ուզում եմ հայտնել ձեզ <<Զատիկ>> մանկատան նորություների մասին: Այսօր ես, Հելենը, Թաթուլ և Սերոբ սարկավագներն այցելեցինք մանկատան սաներին և սարկավագները խոսեցին նշված թեմայի մասին: Երեխաները շատ ոգևորված էին և յուրաքանչյորի մոտ ցանկություն կար իր մտքերը գեղեցիկ շարադրելու, որպեսզի այս փուլում հաղթողն ինքը ճանաչվի 18:): Երեխաները նաև ինչպես նախկինում նշել եմ ուրախ էին 39:), որ քավորները պետք է այցելեն շաբաթ,կիրակի օրերին, սակայն ցավով նշեմ,որ երևի մեր և իրենց ցանկությունը չիրականանա` համապատասխան թույլտվության բացակայության պատճառով  34:): Իհարկե հուսանք, որ դա վերջնական չէ և ամեն դեպքում մեր լրացուցիչ հանդիպումները կստացվեն 30:):
Նշեմ նաև, որ դեռ պարզ չէ նաև 1-ին մրցանակակրի անակնկալի հարցը, բայց այդ հարցում ևս հուսանք, որ թույլտվություն կստանանք 30:): Իհարկե կարելի ասել նախնական թույլտվությունը կա 39:): Հույսով եմ իմ հայտնած նորություններն այնքան էլ վատատեսական չէին 32:): Ես ինքս լավատեսորեն սպասում եմ նոր նորությունների, որոնք կհայտնեմ նաև ձեզ:
Դե ինչ երևի այսքանը 16:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Hasik on December 27, 2007, 11:59:04 PM
es shat em uzum gnal mankatun , inchpes karox eq ognel inc????????
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on December 28, 2007, 12:35:29 AM
Ողջույն Հասիկ 30:)
Հասիկ կուզենայի իմանալ միայն ուղղակի այցելել ես ուզում,թե Պատանեկան ծրագրին մասնակցել?
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on January 04, 2008, 03:07:44 AM
Ողջույն իմ շատ սիրելի ֆորումցիներ 29:),կարծում եմ շատ լավ եք 39:)
Քանի որ խոստացել էի ձեզ հայտնել <<Զատիկ>> մանկատան նորությունները,ուրեմն սկսեմ:Ասեմ,որ վերջապես ստացվեց 1-ին մրցանակակրի  անականկալը մատուցել 39:):Դեկտեմբերի 30-ին,2007թ. ես հանդիպեցի իմ սանիկին և մենք միասին գնացին քաղաքում շրջելու,ցավոք մեր մյուս քավորները նախատոնական թոհուբոհի պատճառով չկարողացան միանալ մեզ 34:):Ամեն դեպքում մենք շրջեցին քաղաքի տարբեր հատվածներում,գնացինք նաև Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի,որտեղ սանիկս մոմ վառեց և աղոթեց 27:),հետո գնացինք պիցցա ուտելու,որտեղ շատ ութխացանք,քանի որ հանդիպեցինք <<Ձմեռ Պապիկին>>  44:)և նրա հետ լուսանկարվեցինք 30:):Լուսանկարները առաջիկայում անպայման կտեղադրվեն և դուք նույնպես կտեսնեք դրանք:Մարիամը (1-ին մրցանակակիր)շատ տպավորված էր և ուրախ 18:),կարծում եմ կարողացա ինչ-որ կերպ նախատոնական բարձր տրամադրություն հաղորդել նրան 14:):
   Մի փոքր կուզենայի խոսել իմ տպավորություններից ու զգացումներից 30:):Այդ օրը ես ոչ պակաս ուրախ էի  18:),քանի որ անհամբերությամբ սպասում էի այդ օրվան,որպեսզի ավելի մոտ շփվեմ սանիկիս հետ և ավելի լավ հասկանամ նրան,փորձեմ տեղյակ լինել նրան հուզող հարցերից...Դա ստացվեց և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը,իսկ այդ ընթաքում շփվում ենք հեռախոսով:Իհարկե չեմ ուզում ցուցադրական մարդու տպավորություն թողնել,բայց կուզենայի ասել,որ նրան նվիրեցի ևս մի քանի նվեր,որի համար ևս շատ ուրախ էր 18:) 32:),բայց նա շեշտեց,թե ինքը անակնկալների ճիշտ է շատ է սիրում,այդ թվում նաև այս մեկը,սակայն կցանկանար,որ մենք հանդիպեինք առանց այսպիսի նվերների,պարզապես խոսելու համար` կարծում եմ մտածելով,որ նեղություն չտա:Ամեն դեպքում հասկացա,որ նա չի ուզում,որ ինչ-որ բան խոչնդոտի մեր շփմանը :Ամեն դեպքում կփորձեմ այնպես անել որ լինի և շփումը,և հաճելի անակնկալը:
   Քանի որ ես նախորդ անգամ գրել էի թույտվություն ստանալու խոչնդոտի մասին ասեմ,որ դա Հայր Սուրբի խորհրդով հաղթահարվեց նրանով,որ քանի դեռ երեխան իր հոր տանն է տնօրենի թույլտվությունը պարտադիր չէ:
Երեվի այսքանը,վերջում ուզում եմ ներողություն խնդրել յասքան ուշացումով նորությունը հայտնելու համար,ինչպես նաև վերը նշված նկարների դեռևս բացակայության համար:Եթե ինչ-որ բան հետաքրքրում էի երեխայի հետ կապված խնդրեմ հարցրեք,քանի որ տպավորություններն այնքան շատ են հնարավոր է շատ բաներ բաց եմ թողել: 16:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on January 14, 2008, 11:32:07 PM
Ողջույն, սիրելի Թիլիլ ջան 37:):
Ճիշտ էլ կարծում ես, քանի որ շատ լավ ենք 39:):
Ուրախ եմ, որ սանիկիդ հետ պտույտը լավ է անցել, նկարները չմոռանաս 44:):
Իսկ ինչ ընթացքում է Ձեր այցերը Զատիկ մանկատնում?
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on January 15, 2008, 01:00:42 AM
Ողջույն սիրելի Չերրի 29:),շնորհակալություն ուշադրության համար 30:)
<<Զատիկ>> մանկատուն մեր այցելությունները այս ամսում դադարեցված են 34:),քանի որ երեխաների մեծամասնությունը այնտեղ չէ, և երևի թե հունվարի 29-ից երեխաները կրկին մանկատանը կլինեն  14:) և մենք մեծ սիրով կշարունակենք մեր այցելությունները 18:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on January 19, 2008, 11:14:19 PM
Բարև Ձեզ 13:):
Այսօր Հելենն ու Թիլիլը գնում էին Զատիկ մանկատուն: Ես էլ մտածեցի, չբռնեմ ու իրենց հետ գնամ,  12:)տեսնեմ հլը այնտեղ ինչ կա չկա: Թիլիլն ամբողջովին քավորի դերում էր: Հենց հասանք մանկատան բակ, վերևից շտապում էր իր սիրելի սանիկը` Մարիամ Մովսիսյանը: Թիլիլն էլ քավորի դեմքի արտահայտություն ընդունեց` ( 37:)Բալես, հլը արի տես ով է եկել, քավորն է եկել, քավորը 38:)): Հետո սանիկները անցան գրկախառնվելու իրենց քավորների հետ, այնուհետև գործի: Եվ այստեղ սկսվեց....  4:)
- Երեխաներ, ո՞վ է գրել առաջադրանքը.- հարցրեցին Թիլիլն ու Հելենը:
Պարզվեց ընդամենը միքանիսը: Բայց երեխաներն անցան արդարացման. 32:)
- Ես չեմ գրել, որովհետև չգիտեյի, որ այսօր եք գալու, ժամանակ չունեինք, Նոր տարի էր 45:), անընդհատ հյուրեր էին գալիս-գնում:
Մի տղա էլ գրել էր, բայց կորցրել էր իր շարադրությունը: Թիլիլն իրեն չկորցրեց և ասաց.
- Երեխաներ, այ հենց հիմա ինչո՞վ եք զբաղված, նստե´ք և գրե´ք, մենք կմնանք այնքան մինչև դուք վերջացնեք,  22:)հանգիստ գրեք:
Այստեղ երեխաները մտահոգվեցին :o, ինչպե՞ս թե այնքան մինչև կվերջացնեք: Եվ արագ անցան գործի: Իրար կողքի նստած  մոտ 1-2 ժամում նրանք գրեցին հիանալի շարադրություններ 21:): Ի դեպ դեպքը կատարվում էր տարբեր խմբերում`Թիթեռներ և Խատուտիկ: Բա որ այսպես արագ և լավ կարող եք գրել.....: Մինչև Թիլիլը հետևում էր երեխաներին մենք Հելենի հետ մի երկու պտույտ տվեցինք մանկատնով մեկ...: Իջանք տնօրենի սենյակ, որտեղ մեկ շաբաթ առաջ Arsensrk-ն բերել և թողել էր գրենական պիտույքների հավաքածու: Գրենական պիտույքները նախատեսված էին <Իմ աշխարհը> մրցույթին մասնակցած յուրաքանչյուր մասնակցին: Երեխաները շատ ոգևորվեցին և ուրախացան 18:): Կարծում եմ ավելի մանրամասը կպատմեն Զատիկի քավորները` Թիլիլն ու Հելենը: Մանավանդ նրանք վերադարձել են բավականին շատ շարադրություններով և նկարներով: Իրենց պատասխանատու գործ է սպասվում` յուրաքանչյուրը պետք է ընտրի լավագույն շարադրությունները և տեղադրի «Սուրբ Ծնունդ» թեմայում:
Հաջողություն Թիլիլ և Հելեն 21:) 21:) 37:): 
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on January 20, 2008, 01:35:49 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Չերրին այնքան հանգամանորեն է նակարագրել մեր այցը մանկատուն, որ չգիտեմ էլ ինչ ավելացնեմ 14:):Ասեմ,որ իրոք երեխաների ոգևորությունը շատ մեծ էր և անգամ ուրախացան, երբ ժամանակ տվեցինք իրենց մտքերը շարադրելու համար: Ես խոսքերով չեմ կարող նկարագրել իմ սանիկ Մարիամի ոգևորությունը, դա ինձ համար այնքան անսպասելի էր և միևնույն ժամանկ այնքան ուրախալի և հուզումնալից, բայց Փառք Աստծո կարողացա ինձ զսպել: Մյուս երեխաները ևս շատ ուրախ էին, կարոտն ու ուրախությունը կարծես թափվում էին նրանց աչքերից: Անգամ նախորդ մրցույթին գրել հրաժարվելուց մի աղջիկ ոգևորությամբ գրեց իր ստեղծագործությունը 39:): ՄԻ խոսքով ինչպես նշեց Չերրին` ես ու Հելենը բազում ստեղծագործություններով ենք վերադարձել և շուտով դրանցից որոշը կհանձնենք ձեր դատին: Նվերների համար երեխաները ևս շատ ուրախ էին և անակնկալի եկան 39:): Կարծում եմ դա նրանց շատ քաջալերեց և հաջորդ մրցույթին ավելի ոգևորությամբ կմասնակցեն:Ասեմ նաև, որ ճիշտ նրանց ժամանակ տրվեց գրելու, բայց ամեն դեպքում նրանք ինչ-որ չափով շտապում էին:Կարծես փորձում էին արագ գրել, բայց ամեն դեպքում այնքան լավ,որ հաղթող ճանաչվեն,չնայած մենք շեշտում էինք,որ կսպասենք ինչքան ցանկանան: Ինչ ասեմ շուտով դրանք կհանձնվեն ձեր դատին: Չերրի շնորհակալություն ուշադրության համար: Դու ևս քավորի դերում էիր, շատ մտերմիկ երեխաների հետ: ԱՊՐԵՍ  30:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: HELEN on February 05, 2008, 05:30:39 PM
Ողջույն  Սիրելի  ֆորումցիներ 1:) 23:):Գիտեմ,որ  անշնորքի  նման  նորից  կորել  եմ 6:),բայց
սանիկներիս  հաղթանակը  անչափ  ուրախացրեց  ինձ, և  ուզում  եմ  իմ  խորին     
շնորհակալությունը  հայտնել  բոլոր  նրանց,ովքեր  քվեարկել  են  իմ  երկու 
հրաշամանուկների  համար 18:):Սա  մեծ  նվեր  էր  նաև  ինձ  համար  Մեծ  Պահքի   այս     
ուրախ  օրերին(ի  դեպ  նշեմ  նաև,որ  իմ  կորելու  պատճառներն  ել  են  այս  երկու 
օրվա  ընթացքում  գրեթե  լուծվել  և  հույս  ունեմ  այսուհետ  ավելի  հաճախ  շփվել    Ձեզ  հետ):Առայժմ... 21:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 06, 2008, 12:17:35 AM
Վերջապեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեես Հելեն ուրախ եմ, որ հայտնվեցիր ես արդեն  քեզ շաաաաաաաաաատ կարոտել էի, չնայած այնպես էիր կորել արդեն ուզում էի քիչ-քիչ մոռանայի քեզ, կրկին անգամ շնորհավորում եմ քեզ սանիկներիդ հաղթանակի կապակցությամբ, հույսով եմ այս հաղթանակից հետո դու էլ երբեք չես կորի 39:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: HELEN on February 14, 2008, 10:06:47 PM
   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Ինչպե՞ս եք:Բոլորին  կարոտել եմ(բայց երևի չեք հավատա,չէ՞,շատ եմ կորում.մանկուց ել այդպես խոզի մեկն եմ եղել,չշփվող,չխոսկան,ես ու իմ մտքերը 20:)):
  ...բայց որոշել եմ խելոքանամ... 1:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:

Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 15, 2008, 12:00:41 AM

Quote from: HELEN on February 14, 2008, 10:06:47 PM
   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:

Հելեն ջան ոչ թե մօժնօ այլ նուժնօ 29:),
Արսեն սարկավագից տեղեկացա, որ վաղը այցելելու եք Զատիկ մանակատուն: Այնպես որ, Հելեն ջան, վերջապես վաղը կարող ես շնորհավորել սանիկներիդ: Բայց տես, չմոռանաս մեզ, 40:) 41:) վերադառնալուն պես կպատմես  37:) 37:) 37:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 15, 2008, 11:34:37 PM
Quote from: HELEN on February 14, 2008, 10:06:47 PM
   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Ինչպե՞ս եք:Բոլորին  կարոտել եմ(բայց երևի չեք հավատա,չէ՞,շատ եմ կորում.մանկուց ել այդպես խոզի մեկն եմ եղել,չշփվող,չխոսկան,ես ու իմ մտքերը 20:)):
  ...բայց որոշել եմ խելոքանամ... 1:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:


Սիրելի Հելեն իհարկե կարելի է, կարևորը մտնելն է 38:)
Ասեմ,որ օրինակ ես հավատում եմ,որ կարոտել ես մեզ,մենք էլ քեզ ենք շատ կարոտել,չգիտեմ,թե դու քո մասին ինչու ես այդպիսի կարծիք կազմել,իմ կարծիքով լավ էլ շփվող ես 39:),ուղղկի ինչ-ինչ պատճառներով մի որոշ ժամանակ ֆորումից բացակայել ես, այդքան բան:Անկեղծ ասած ես էլ եմ ուրախ 18:) քո սանիկների համար և անհամբեր սպասում եմ,թե երբ ենք այցելելու:Հույսով եմ խոչընդոտներ չեն լինի և դու ոչ միայն չես կորի,այլև էլ ավելի կակտիվանաս:Առայժմ 16:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 15, 2008, 11:41:33 PM
Quote from: CHERRY on February 15, 2008, 12:00:41 AM


Արսեն սարկավագից տեղեկացա, որ վաղը այցելելու եք Զատիկ մանակատուն: Այնպես որ, Հելեն ջան, վերջապես վաղը կարող ես շնորհավորել սանիկներիդ: Բայց տես, չմոռանաս մեզ, 40:) 41:) վերադառնալուն պես կպատմես  37:) 37:) 37:):
Հարգելի Չերրի և հարգելի ֆորումցիներ տեղեկացնեմ,որ այսօր մեր այցելությունը <Զատիկ> չկայացավ և տեղափոխվեց,իհարկե այս անգամ օր չեմ նշի,բայց խոստանում եմ այցելությունից հետո մանրամասն կպատմեմ: 30:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Hasik on February 16, 2008, 12:30:11 AM
Թիլիլ ջան իսկ կլինի մանկատուն գնալուց մի օր առաջ ինձ էլ տեղեկացնես, շատ եմ ուզում մի օր գնալ: 13:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: HELEN on February 16, 2008, 10:26:17 PM
Բարի երեկո բոլորին. 1:)Ուրախ եմ,որ վստահում եք ինձ Թիլիլ ու Չերրի ջան 21:):Հույս ունեմ երեքշաբթի իրոք կգնանք մանկատուն  27:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 16, 2008, 11:41:14 PM
Բարև սիրելիս 37:)
Quote from: HELEN on February 16, 2008, 10:26:17 PM
Հույս ունեմ երեքշաբթի իրոք կգնանք մանկատուն  27:):

Իսկ ես հույս չունեմ, հլը հիշիր երեքշաբթի ինչ օր է 38:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 18, 2008, 11:41:45 PM
Ողջույն Չերրի և Հելեն,իմ կարծիքով վաղը չենք գնա, բայց եկեք չհուսահատվենք 34:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 19, 2008, 01:32:02 AM
 24:)Թիլիլ, Շնորհավորում եմ սանիկիդ` Նարինե Աթոյանի ծնունդը 24:):
Մաղթում եմ Նարինեյին երջանկություն, հաջողություն ուսման և Միտք ակումբյան մրցույթներում: Մրցույթի երրորդ թեման <Հարության Լույսն> է: Թող այդ թեման այնպես դաջվի Նարինեի և մյուս երեխաների հոգում , որ Հարության Լույսը միշտ լուսավորվի իրենց ճանապարհը 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:): 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:)  21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:)

Quote from: TILIL on February 18, 2008, 11:41:45 PM
Ողջույն Չերրի և Հելեն,իմ կարծիքով վաղը չենք գնա, բայց եկեք չհուսահատվենք 34:)
Այո, ցավոք վաղը չենք կարող այցելել երեխաներին: Սակայն այս շաբաթվա մեջ անպայման կգնանք Զատիկ մանկատուն և կարելի է մի հետաքրքիր բան մտածել Նարինեին շնորհավորելու համար: Ի՞նչ կասեք:
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Abegha on February 19, 2008, 04:49:07 PM
Թիլիլ, Նարինեին իմ կողմից կշնորհավորես։ Կասես՝ Էջմիածնից հայր Ղուկասը շնորհավորում էր, քեզ ամենայն բարիք մաղթում ու օրհնում։
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Hasik on February 19, 2008, 05:00:26 PM
Թիլիլ ջան ես էլ եմ շնորհավորում, ցանակնում եմ նրան միայն ու միայն ջերմ օրեր, որ երբեք չտխրի ու միշտ նրա դեմքը թող փայլի երջանկությունից, ինչպես որ արեվն է ամեն օր ժպտում մեզ:
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 20, 2008, 01:14:36 AM
Quote from: Abegha on February 19, 2008, 04:49:07 PM
Թիլիլ, Նարինեին իմ կողմից կշնորհավորես։ Կասես՝ Էջմիածնից հայր Ղուկասը շնորհավորում էր, քեզ ամենայն բարիք մաղթում ու օրհնում։
Հարգելի Աբեղա անպայման կփոխանցեմ, շատ շնորհակալ եմ Ձեր ուշադրության համար 30:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 20, 2008, 01:18:47 AM
Quote from: CHERRY on February 19, 2008, 01:32:02 AM
24:)Թիլիլ, Շնորհավորում եմ սանիկիդ` Նարինե Աթոյանի ծնունդը 24:):
Մաղթում եմ Նարինեյին երջանկություն, հաջողություն ուսման և Միտք ակումբյան մրցույթներում: Մրցույթի երրորդ թեման <Հարության Լույսն> է: Թող այդ թեման այնպես դաջվի Նարինեի և մյուս երեխաների հոգում , որ Հարության Լույսը միշտ լուսավորվի իրենց ճանապարհը 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:): 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:)  21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:)
Անչափ շնորհակալ եմ սիրելի չերրի և ուշադրության և բարի խոսքերի համար 30:)

Սակայն այս շաբաթվա մեջ անպայման կգնանք Զատիկ մանկատուն և կարելի է մի հետաքրքիր բան մտածել Նարինեին շնորհավորելու համար: Ի՞նչ կասեք:

Ես համաձայն եմ քեզ հետ կարելի է միհետաքրքիր բան մտածել և ուրախացնել նրան 39:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 20, 2008, 01:21:21 AM
Quote from: Hasik on February 19, 2008, 05:00:26 PM
Թիլիլ ջան ես էլ եմ շնորհավորում, ցանակնում եմ նրան միայն ու միայն ջերմ օրեր, որ երբեք չտխրի ու միշտ նրա դեմքը թող փայլի երջանկությունից, ինչպես որ արեվն է ամեն օր ժպտում մեզ:
Սիրելի Հասիկ քեզնից էլ եմ շատ շնորհակալ ուշադրության և բարի խոսքերի համար,անպայման կփոխանցեմ 30:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Abegha on February 20, 2008, 01:22:28 AM
Ես մոռացա ասել, որ սա մեր առաջին սանիկի ծնունդն է, որ նշում ենք այստեղ՝ Լուսամուտում։ Սա իրադարձություն է և առաջարկում եմ ավելի ճոխ նշել։
Մի բան չպատրաստե՞նք Նարինեի համար, ես սիրով կմիանամ, ինչով որ կարող եմ։
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Abegha on February 20, 2008, 01:23:33 AM
Թիլիլ, դու պիտի երևի մտածես, թե ի՞նչ կարելի է անել։
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 21, 2008, 10:06:51 PM
Թիլիլ, Հեղինե, ուր կորաք ??? ??? ???
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 23, 2008, 03:17:15 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Հարգելի Աբեղա և Չերրի նախ կներեք ժամանակավոր կորելու համար 32:):
Ասեմ,որ 22.02.08թ. ես,Հելենը, Արաքսը և Թաթուլ սարկավագը այցելեցինք <Զատիկ> մանկատուն, նախապես  ինձ զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը,բայց ամեն դեպքում մենք ճիշտ գտանք,,քանի որ ես ու Հելենը համառորեն լռում էինք այդ ընթացքում,եթե չեմ սխալվում Աբեղայի և Չերրր որոշմամբ  նրա համար նախատեսված նվերը 30:)` կարծելով,որ սխալ կլինի նրան ասել, քանի որ սխալվել ես այլ նվեր պիտի քեզ տրվի:
Հիմա անցնեմ մեր այցելության մյուս մանրամասները ներկայացնելուն 31:):
Մեր այցելության ընթացքում Թաթուլ սարկավագը խոսեց հաջորդ մրցույթի համապատասխան թեմայի մասին, երեխաները ինչպես միշտ ուրախ էին և ոգևորված  18:)մեր այցելությունից, նրանք  ավելի ուրախացան 18:),երբ Թաթուլ սարկավագի` թեմայից խոսելուց հետո, մենք նրանց ասացինք նախորդ մրցույթի հաղթողների մասին և հանձնեցինք մրցանակները 39:):Բոլոր ներկա երեխաներին գրենական պիտույքներ նվիրեցինք, որը ևս ոգևորեց նրանց 18:), ապա 1-ին տեղն զբաղեցնող Ասատուր Փարսադանյաննը կարդաց իրեն հաղթանակ բերած ստեղծագործությունը,կարդացվեց նաև 2-րդ մրցանակակիր Արաքսյա Գուլոյանի ստեղծագործությունը, նրանց ընկերները ծափողջույններով ողջունեցին նրանց, մի խոսքով նրանք շատ ուրախ էին և ընդհանուր առմամբ ուրախ մթնոլորտ էր տիրում 18:): Բայց ցավոք 34:) եկավ հրաժեշտի պահը և մենք ստիպված էին հրաժեշտ 16:) տալ երեխաներին և դրանով բոլորիս համար այդ ուրախ ու հաճելի օրը ավարտվեց 34:), չնայած մենք փորձում ենք չտխրել, քանի որ    երեխաների հետ  այդպիսի ուրախ օրեր  և դրանցից էլ ուրախ, դեռ առջևում են:
Քանի որ Արաքս քավորուհին առաջին անգամ էր մեր հետ այցելում <Զատիկ> շատ կուզենայի նա կիսվեր մեզ հետ իր տպավորություններով,այնպես որ անհամբեր սպասում ենք 30:):
Դե ինչ երևի այսքանը 16:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: HELEN on February 23, 2008, 12:07:21 PM
Ողջույն  բոլորին.   13:)21:)Ինչպե՞ս եք : Ես շատ լավ եմ, :Dմեր երեկվա հանդիպումը երեխաների
հետ ուղղակի հրաշք էր:Վաղուց չէինք տեսել միմյանց, և սպասումի օրերն ավելի էին
մեծացրել թե մեր, թե երեխաների ոգևորությունը:Նվերները բաժանելու ընթացքի
մասին Լիլիթը բավականին մանրամասն պատմեց(ես որքան էլ տպավորված եմ,դժվար թե կարողանամ խոսքերով նկարագրել երեկվա հրաշք վայրկյանները):Ինչպես միշտ քչախոս կլինեմ:Եվ քանի որ որոշել եմ ավելի հաճախ այցելել մանկատուն(հավանաբար շաբաթը 2-3 անգամ.հիմա ավելի ազատ եմ, և
ափսոս Լիլիթն աշխատում է և երբեմն մեզ հետ չի լինի),
կկարողանամ ավելի անհատապես շփվել երեխաների հետ ու ավելի «տեր» լինել իմ
«պաշտոնին»(երեխաներն են դա պահանջում իրենց սիրով:Երբ ամեն անգամ ճշտում
են, թե ով ում քավորն է,ավելի պատասխանատու եմ զգում նրանց առաջ և զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել ինչ-որ մեկին 
պատկանելու, նրա կողմից սիրված ու պաշտպանված լինելու նրանց վառ ցանկությունը) 14:):Երբեմն այնքան մեղավոր եմ զգում ինձ,երբ նրանց կողմից առավել մեծ
ուշադրության  ու հիացմունքի եմ արժանանում,քան ես եմ մինչև հիմա տվել նրանց... 6:)
հիմա եմ պատկերացնում,որ եթե իմ սիրտն այդ ամենից այսպես թրթռում է,իրենք
ինչպիսի թրթիռով են սպասում նման վերաբերմունքի... դե ինչ,ամեն ինչ առջևում է
և նոր է սկսվում...  գարունն էլ իր հերթին է ջերմացնում...  27:)

Հ.Գ.Լիլիթն ինչպես միշտ մեզ փրկում է կազմակերպչական հարցերում իր մտքի ճկունությամբ... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... 18:)
Հ.Գ.ես էլ եմ անհամբերությամբ սպասում Արաքսի տպավորություններին...չնայած
դեմքի հիացական արտահայտությունն արդեն շատ բան է ասում... 39:)
Հ.Գ.Ուզում եմ հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել նաև Թաթուլ սարկավագին երեխաների հետ այդպես լավ «լեզու գտնելու» համար(հատկապես հոգեբանի տեսանկյունից եմ ասում)  18:) 39:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 23, 2008, 12:30:53 PM
Helen, ջան 21:) 21:) 21:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on February 23, 2008, 12:45:18 PM
Quote from: TILIL on February 23, 2008, 03:17:15 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Ասեմ,որ 22.02.08թ. ես,Հելենը, Արաքսը և Թաթուլ սարկավագը այցելեցինք <Զատիկ> մանկատուն, նախապես  ինձ զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը

Թիլիլ ջան, կարծում եմ ընդհանուր բոլոր քավորներս մի հատ մյուս այցելության ժամանակ ճշտենք մեր սանիկների ծննդյան օրերը:

Quote from: TILIL on February 23, 2008, 03:17:15 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը,բայց ամեն դեպքում մենք ճիշտ գտանք,,քանի որ ես ու Հելենը համառորեն լռում էինք այդ ընթացքում,եթե չեմ սխալվում Աբեղայի և Չերրր որոշմամբ  նրա :
Հիմա 18:),երբ Թաթուլ սարկավագի`
Թիլիլ 21:), Խրախուսող նվերների, մրցանակների համար մեզ ուղղություն է տալիս Արսեն սարկավագը 37:)


Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on February 24, 2008, 09:35:14 PM
 ափսոս Լիլիթն աշխատում է և երբեմն մեզ հետ չի լինի),
Սիրելի Հելեն ես նույնպես կուզենայի մեր այցերը ավելի հաճախ լինեին, բայց ցավոք աինչպես դու ես նշում աշխատանքս թույլ չի տալիս 34:),չնայած դրան ես կփորձեմ գոնե շաբաթական մեկ,երկու անգամ այցելել, ամեն դեպքում շատ ուրախ եմ,որ դու այնտեղ կլինես, դա էլ ինձ ուրախացնում է քանի որ երեխաների շփումը քեզ հետ և որպես քավորութհի, և որպես հոգեբան շատ դրական ազդոցություն կունենա 39:):
[/quote]
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Տ. Տաթև քհն. on February 25, 2008, 02:37:33 PM
Շատ ապրեք, սիրելի քավորներ 21:) 21:) 21:), /դե, Թաթուլ սարկավագին էլ համացանցից դուրս կհայտնեմ իմ շնորհակալական խոսքերը/, անչափ ուրախացրեցիք այդքան լավ լուրեր պատմելով Զատիկ մանկատնից:Միշտ այդպես կուզենամ ձեզ տեսնել, անկախ այցելությունների քանակից, Թիլիլ 10:), ոչինչ, մեկ երկու անգամն էլ է բավարար
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on March 01, 2008, 09:53:30 PM
Բարև Ձեզ 13:)
Ես ներխուժեմ Զատիկցիների մոտ և փոքր ինչ պատմեմ, թե նրանց մոտ ինչ կա-չկա: Երեկ Հելենին երկար համոզեցի 17:) և նա ինձ իր հետ տարավ Զատիկ մանկատուն:
Ինչպես հիշում ենք պատմել ենք, որ Զատիկում երեխաները տարբեր խմբերում են: Մենք սկսեցինք աղջիկների խմբից. Հելենը հավաքեց երեխաների գրած ստեղծագործությունները, այնուհետև բարձրացանք տղաների խումբ: Այստեղ մենք բավականին երկար մնացինք: Տղաների հետ զրուցեցինք, լուսանկարվեցինք, անկեղծ ասած Գավառի մեր սարեցի տղաներից հետո այս երեխաները այնքան հանգիստ էին: Հետո մենք զրուցեցինք մրցութային թեմայի` <Հարության Լույսի>, մասին, որից հետո այն երեխաները, ովքեր չէին գրել, տեղում գրեցին:
Հարգելի Ֆոռումցիներ, երեխաները մեզ գեղեցիկ անակնկալ արեցին` նրանք մեզ նվիրեցին իրենց նկարած գեղեցիկ նկարները 21:) 37:) 37:): Իսկ եթե տեսնեիք, թե ինչ գեղեցիկ էին ձևավորել իրենց ստեղծագործությունները և դրել գունավոր ծրարների մեջ: Արդեն նկատեցի, որ երեխաները գնալով լրջորեն են մոտենում մրցույթներին: 
Եթե մեզ չհաներ խոհարարը, մենք չէինք էլ զգա, որ արդեն շատ ուշշշշ է: Ախ, այնքան ճաշի լավ հոտեր էր ընկել այնտեղ, մանկապարտեզիս հոտը եկավ:
Դե, լավ այսքանը, Հելենը կշարունակի, իսկ ես շտապում եմ  <Գավառի մանկատան> բաժին. թարմ-թարմ նորություններ եմ բերել 13:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Abegha on March 09, 2008, 06:48:18 PM
Զատիկցիներ և Արսեն սարկավագ, մի քիչ ակտիվ եղեք այստեղ 31:)
Մենք ձեզ կարոտում ենք 21:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Տ. Տաթև քհն. on March 19, 2008, 04:01:38 PM
Quote from: Abegha on March 09, 2008, 06:48:18 PM
Զատիկցիներ և Արսեն սարկավագ, մի քիչ ակտիվ եղեք այստեղ 31:)
Մենք ձեզ կարոտում ենք 21:)

Աբեղայի այս գրածից հետո փաստորեն այնպիսի բան պատահեց, որ ես էլ զատիկցիների հետ պիտի ակտիվ լինեմ 12:).իսկ պատահել է այն, որ այլևս ին էլ կարելի է համարել զատիկցի, քանի որ առայժմ ճեմարանական իրենց խնդիրներով ու հոգսերով զբաղված` Թաթուլ և սերոբ սարկավագները չեն կարող այցելել մանկատուն,ուստի իրենց պետք է փոխարինի ձեր խոնարհ ծառան...կարող եք շնորհավորել, որովհետև ես ու Հելենը անցյալ երկուշաբթի այնտեղ էինք, ես վերջապես ծանոթացա մեր հերոսների հետ, հատկապես լավ ստացվեց ծանոթություն Ասատուրի հետ, շատ էի ուզում տեսնել մեր բանաստեղծին. ինչ-որհեռախոս էր փորփրում /կներեք, ժողովուրդ ջան,  հետո կշարունակեմ, հիմա մի փոքր այլ գործ կա անելու 13:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on April 01, 2008, 01:30:33 AM
Թիլիլ ջան, քեզ շաաատ կարոտել ենք 37:), ուր ես կորել 34:):
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on April 01, 2008, 01:48:14 AM
Quote from: CHERRY on April 01, 2008, 01:30:33 AM
Թիլիլ ջան, քեզ շաաատ կարոտել ենք 37:), ուր ես կորել 34:):
Ես էլ եմ կարոտել բոլորիդ 34:) և իսկապես այնպես եմ կորել  23:),որ անգամ քեզ չեմ շնորհավորել սանիկիդ հաղթանակի առթիվ սիրելի Չերրի,ինչևէ հիմա այստեղ եմ 32:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on April 01, 2008, 02:00:27 AM
Quote from: TILIL on April 01, 2008, 01:48:14 AM
Ես էլ եմ կարոտել բոլորիդ 34:) և իսկապես այնպես եմ կորել  23:),որ անգամ քեզ չեմ շնորհավորել սանիկիդ հաղթանակի առթիվ սիրելի Չերրի,ինչևէ հիմա այստեղ եմ 32:)
Թիլիլ ջան հեռախոսով շնորհավորել ես 5:) 21:) 37:): Երբեմն մենք շատ հարցեր պատանեկան ծրագրի հետ կապված հեռախոսով կամ կենդանի շփման ժամանակ ենք քնարկում 22:) և մոռանում ենք, որ չենք գրել 20:) 38:)
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: TILIL on April 04, 2008, 12:37:26 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:),
Երկար ժամանակ կորելուց հետո ես հայտնվեցի 30:),իհարկե չեմ ասի պատճառը, ուղղակի կանցնեմ իմ նորությունները ձեզ հայտնելու գործընթացին 31:):Երեկ ես և Հելենը այցելեցինք <Զատիկ> մանկատուն: Միջին տարիքի երեխաները մի փոքր կորցրել էին իրենց աշխուժությունը, իհարկե նաև ուրախ էին մեզ տեսնել: Մենք զրուցեցինք նրանց հետ նրանց դասերի մասին, Անի Փարսադանյանը,ով հունվարի ամսին մի քանի երեխաների հետ մեկնել էր Հոլանդիա հանգստանալու երկար համոզելուց հետո փորձեց մի երկու բառով պատմել թե ինչպես է անցել իր հագիստը: Հետո այցելեցինք միջին տարիքի տղաներին, նրանք էլ շատ ուրախ էին և ամեն անգամվա պես աշխույժ: Վաչագանը իհարկե այդպես էլ չկարողացանք պարզել ինչու, բայց նեղացած էր և այդպես էլ դուրս չեկավ մեզ հետ խոսելու: Բոլոր խմբերոին հետաքրքրում էր արդյոք հաղթողներ կան թե ոչ և պատասխանն ստանալուց հետո աղջիկները` ոչ, բայց տղաները ասացին, որ հաջորդ անգամ այնպես կգրեն, որ բոլոր հաղթողները իրենցից լինեն: Այդպես ուրախ բաժանվեցինք նրանցից, իհարկե տխրելու պատճառ ևս կար, որը և աղջիկների մոտ  իմացանք հենց դա նաև իրնց տխրության պատճառն էր, որի մասին կխոսեմ <Մանկատան այցելությունների խոցելի և տպավորիչ պահերը> թեմայում: Կխնդրեմ կարդաք այդ թեմայում գրվածը և ինձ մի քիչ հույս տաք 34:):

Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on April 19, 2008, 01:42:23 AM
Quote from: TILIL on April 04, 2008, 12:37:26 AM
Վաչագանը իհարկե այդպես էլ չկարողացանք պարզել ինչու, բայց նեղացած էր և այդպես էլ դուրս չեկավ մեզ հետ խոսելու:

Իսկ դու ինչ ես կարծում, դա մրցույթի կամ ձեզ հետ կապված էր ???:

Quote from: TILIL on April 04, 2008, 12:37:26 AM
Բոլոր խմբերոին հետաքրքրում էր արդյոք հաղթողներ կան թե ոչ և պատասխանն ստանալուց հետո աղջիկները` ոչ, բայց տղաները ասացին, որ հաջորդ անգամ այնպես կգրեն, որ բոլոր հաղթողները իրենցից լինեն:

Ճիշն ասած, ինձ այս պահը շատ է անհանգստացնում, Թիլիլ ջան: Բնականաբար մրցակցություն կլինի, բայց կարևորն այստեղ հաղթանակը չի, այլ սարկավագների խոսացած թեման ընկալելը, և ինչպես անել, որ երեխաները հիվանդագին չտանեն երբ ոչ մի մրցանակի չեն արժանանում: Չնայած, Գավառում նման դեպքեր չեն եղել, բայց դե երեխա են, զգացվում է, որ շատ սպասում են իրենց հաղթանակին 14:):   
Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: CHERRY on April 19, 2008, 01:52:16 AM
Զատիկցիներ, Շնորհավորում եմ Ձեր շատ սիրելի Ասատուր Փարսադանյանի ծնունդը 21:):
24:)ԱՍԱՏՈՒՐ 37:) 21:) 21:) 21:)  
Ցանականում եմ Ասատուրին արևոտ, պայծառ, երջանիկ օրեր, և թող շարունակի ուրախացնել հաղթանակներով, հաճողություններով իր քավորներին 10:)   

Title: Re: <<ԶԱՏԻԿ>> մանկատուն
Post by: Masnaget on April 19, 2008, 02:28:53 AM
Մասնագետն էլ է շնորհավորում:
(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)(http://lusamut.net/forums/Themes/default/images/star.gif)