Ինձ իմ զարմուհին, որ բնակվում է ԱՄՆ-ում, ցանկանում է նվիրել Աստվածաշունչ ռուսերեն և անգլերեն լեզվով: ՈՒզում եմ իմանալ ,հայերեն և ռուսերեն լեզունեպով Աստվածաշնչի տարբերակի բովանդաությունը նույնն է՞, կարող եմ ընդունել այդ նվերը և կարդալ նաև այլլեզուերով՞
Շնորհակալ եմ
Անշուշտ կարելի է կարդալ այլ լեզուներով, բայց եթե դուք Հայաստանից դուրս եք ապրում, ապա ես կառաջարկեի կարդալ հայերեն։
Աստվածաշունչը այլ լեզուներով կարդալու խնդիր չկա, բայց պետք է իմանալ, թե ի՞նչ հրատարակություն է։ Ողջ տարբերությունը հրատարակությունների մեջ է։
Հայերեն տարբերակի համար նախընտրելի է, որ կարդաք Էջմիածնի հրատարակությունը, որտեղ նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը կամ պարզապես նշված է, որ հրատարակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կամ հրամանով։
ՀԱե ն հավանություն տալի՞ս է Ստոկհոլմի Աստվածաշնչի թարգմանության ինստիտուտի կողմից հրատարակված ՙՄանուկների Աստվածաշունչ՚ գրքին։
Հայ Առաքելական Եկեղեցին մանուկների համար հատուկ տպված ուղեցույց-դասագրքեր ունի, իսկ Ս. Գիրք, որքան որ տեղյակ եմ, չի հրատարակվել: Կարծում եմ, որևէ խնդիր չկա, եթե ստոկհոլմյան հրատարակությունը մատչելի կերպով է մատուցում:
Ես վերջերս եմ տեղեկացել, որ Աստվածաշնչի հրատարակություն կա բաղկացած 75գլխից և կա 66գլխից բաղկացած: Իմ ունեցածը 66գլխից է բաղկացած: Ի՞նչ էական տարբերություն կա երկու հրատարակությունների միջև:
Quote from: vanan on December 02, 2009, 01:18:48 AM
Ես վերջերս եմ տեղեկացել, որ Աստվածաշնչի հրատարակություն կա բաղկացած 75գլխից և կա 66գլխից բաղկացած: Իմ ունեցածը 66գլխից է բաղկացած: Ի՞նչ էական տարբերություն կա երկու հրատարակությունների միջև:
66 գիրք պարունակող Աստվածաշունչը հրատարակվում է հիմնականում ավետարանական կազմակերպությունների կողմից: Հին կտակարանյան 9 գրքեր (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, հատվածներ Դանիելի մարգարեությունից և Եսթերի գրքից) այդ հրատարակությունից բացակայում են: Հայ առաքելական եկեղեցու հրատարակությունները բաղկացած են 75 գրքերից:
Ավետարանական կամ բողոքական եկեղեցին Սուրբ Գիրքը թարգմանելիս օգտվել է Հին Կտակարանի եբրայական տեքստից, որը պարունակում է 39 գիրք, իսկ Հայ Եկեղեցին հունարեն Յոթանասնից թարգմանությունից, որը պարունակում է 48 գիրք:
Այս 9 գրքերը, որոնք բացակայում են բողոքական հրատարակության մեջ, կոչվում են երկրորդականոն, քանի որ դրանք մարգարեների կողմից գրված չեն, և զերծ չեն որոշ պատմական անճշտություններից: Բայց քանի որ այս գրքերը հավատի շինության համար օգտակար գրվածքներ են, եկեղեցու հայրերը չեն հանել դրանք Սուրբ Գրքից:
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար: