Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հայ Եկեղեցու Խորհուրդները => Topic started by: Happy people on July 26, 2005, 02:36:14 AM

Title: Պահելաձև
Post by: Happy people on July 26, 2005, 02:36:14 AM
     Հաղորդության խորհուրդը ԿՅԱՆՔ պարգևելու մի միջոց է, որը կարգել է Քրիստոս։ Սակայն, թե ինչպես են հայորդիները պահում իրենց Հաղորդության ընթացքում եկեղեցում, դա եմ ուզում կարևորել այս զրուցասրահում։ Որպես նախաբան ձեր կարծիքն եմ խնդրում և ձեր պահելաձևի մեկնությունը։
Title: Re: Պահելաձև
Post by: Mariam on July 27, 2005, 10:35:33 PM
Սուրբ Հաղոդությունը հավատացյալին ներքնապես փոխում է, կերպարանափոխում, նրանում նոր մարդ է ծնում, որը սկսում է ապրել ու ամբողջովին ապրելու է ի Քրիստոս: Հարության սերմերը արդեն գործում են մեր մեջ, ու Աստված ցանկանում է մեր մեջ գոյացնել Իր սրբությունը, որպեսզի Նրա սիրո մեջ ապրենք, իրար սիրելով Իր ի'սկ սիրով:
Սուրբ Հաղորդությունը Եկեղեցու հիմքն է. Քրիստոսի հետ հաղորդվելիս, Եկեղեցու հետ հաղորդվում ենք, միմեանց հետ հաղորդվում ենք:
Սուրբ Հաղորդությունը Աստուծո անդադար կրկնած հրավերն է, որին ցանկանում եմ ամբողջ սրտով ընդունել. ու անդադար ջանում ենք ուղղել մեր կյանքի ընթացքը, որպեսզի ձգտենք ցանկալի սրբությանը : Աստուծո անծայր ներումն է, ու մեր անչափ կարոտն է Աստծու ու եղբայրասիրության:
Հակառակ մեր գործած մեղքերի անվերջ շարանÇÝ, հավատում եմ որ Սուրբ Հաղորդությունը գործում է մեր մեջ, սրբացնում է մեզ, ու մոտեցնում է միմեանց, ու Եկեղեցին՝ Քրիստոսի մարմինը կառուցանում:
Հավատն է կերտում պահելաձեւս:
Սփյուռքում, երիտասարդ կանայք գլխաշորով չեն ծածկում իրենց գլուխը պատարագի ընթացքին, բայց հաղորդվելու պահին վերցնում են մի գլխաշոր ու ծածկում: Անձնապես, սիրում էի պարզ վզնոցով գլուխս ծածկել, ոչ թե' որպես հնազանդության նշան  տղամարդկանց առջև, այլ որպես իմ մեղավոր լինելուն խոր գիտակցության նշան, ու նաև իմ գլուխը ծածկող այս վզնոցը նշան է որ իմ մեղքերս ներված են. այսինքն Աստված է ինձ սրբացնում ու ծածկում իմ մեղքերս Իր գթասրտության մեջ:
Հաղորդվելու պահին – ու ամբողջ պատարագի տևողության – ցանկանում եմ նաև որ այստեղ հավաքված մարդիկ – հավատացյալները – չվարվեն ինձ հետ այնպես, ինչպես փողոցում. այսինքն Ամենասուրբ Երրորդության դիմաց ենք կանգնած, ու աղոթելուց բացի, ոչինչ չեմ ցանկանում: Ու գլխաշորը այս անգամ հիշեցնում է որ կոչված ենք այստեղ ապրելու երկնավոր կյանքով, հարուցյալների կյանքով, ի Քրիստոս:
Եղբայրասիրությունը՝ այս պահին, մեզ միացնող մեր ընդհանուր աղոթքի մեջ է, զուսպ ու լռեկյաց, նաև մեր նոյնանման սպասման մեջ է,երբ բոլորս նույն Տիրոջ ենք սպասում: Նաև միասնաբար երգված « Տէր ողորմեա» ու տերունական աղոթքի մեջ է մատնանշված:

Բայց  այստեղ նշեմ մի տխուր հանգամանք, որ մի քանի անգամ կրկնվեց: Անձնապես սրբերի աղոթքներով եմ « իջնում» Սուրբ Հաղորդության Խորհուրդի մեջ, ու ցանկանում եմ մնալ այս ձգված ու կենդրոնացված վիճակում, սպասման վիճակում , մինչև պատարագի վերջը: Բայց երբեմն մի քանի քահանաները «ժողովրդի» խրատելու հարմար պահ են նկատում, ու երբ առաջանում ենք հաղորդվելու համար, մեզ հորդորում են.« Խաչդ ո՞ւր է», «Լեզուդ քաշիր», «Ծո՞մ պահել ես»,« Ծունկի չգաս» ... հարմար կամ - ներեցեք- անհարմար, կամ անպայման ոչ տեղին, ճիշտ ժամանակին չասված հորդորներով:

Եղբայրասիրությունը դժբախտաբար հատուկ կերպով չի նշվում եկեղեցում– սուրբ ողջույնը փոխանակել ենք հաղորդվելուց առաջ- ու պատարագից հետո, դուրս, մենք պարտավոր ենք այս «նշանները» փնտռել ու կատարել: Ու եթե հատուկ ուշադրություն չդարձնենք, դյուրին է մեղանչել եղբայրասիրության դեմ, սիրո պատվիրանի դեմ, երբ հավատացյալներս ցրվում ենք մոռանալով Տիրոջ կոչը ու անհավատարիմ գտնվելով  Սուրբ Խորհուրդի մեծ խոստմանը: Նամանավանդ եթե հավատացյալները եկեղեցում իրար հանդիպելու ու միասին գործելու ուրիշ հատուկ առիթներ չունենան:
Title: Re: Պահելաձև
Post by: Rouna on November 15, 2005, 04:33:43 PM
Այս կիրակի մեռելոցը սկսելուց առաջ, քահանան հատուկ խնդրեց-հորդորեց, որ իրենց ննջյալի անունը լսելուց հետո մարդիկ անմիջապես եկեղեցուց դուրս չգան, սպասեն կարգն ավարտվի:

Իմ փորձից մոտավորապես կարող եմ ասել, թե նման պահելաձևը ինչից է գալիս: Չարությունս է ըմբոստանում:

Ըմբոստանում է մանուկ հասակից մարդկանց երկերես լինելուց առաջացած և ժամանակվա ընդացքում անրապնդված հիասթափությունը, որը ենթագիտակցորեն ասում է, որ այսպես կամ այնպես պահելը «ձևի համար» է:

Այս ընդհանուր «կանոնից» եկեղեցու բացառություն լինելը հասկացվում է, երբ հավատքով օրհնածը փնտրում է արտահայտվելու ձև ու տեսնում, որ կարելի է պարզապես սովորել արդեն իսկ ունեցածները, գտածները: 
Title: Re: Պահելաձև
Post by: Mariam on November 15, 2005, 11:04:56 PM
Ռունա, բարև: Ի՞նչ է նշանակում վերջին նախադասության վերջին հատվածը:
Title: Re: Պահելաձև
Post by: Satenik on November 16, 2005, 05:28:22 AM
Quote from: Mariam on July 27, 2005, 10:35:33 PM
Եղբայրասիրությունը՝ այս պահին, մեզ միացնող մեր ընդհանուր աղոթքի մեջ է, զուսպ ու լռեկյաց, նաև մեր նոյնանման սպասման մեջ է,երբ բոլորս նույն Տիրոջ ենք սպասում: Նաև միասնաբար երգված « Տէր ողորմեա» ու տերունական աղոթքի մեջ է մատնանշված:
Կյանքիս մեջ հանդիպած ամենաներդաշնակ պահերից է:Սիրում եմ: :)
Title: Re: Պահելաձև
Post by: Rouna on November 16, 2005, 11:44:43 AM
Բարև, Մարիամ:  13:)

Նշանակում է ուղղակի, որ հեծանիվ հորինել պետք չէ:  1:) Օրինակ, հավատդ արտահայտելու ձև որպես կարող են ծառաել արդեն իսկ գրի առած աղոթքները, քանի որ մաքուր սրտով գրած ու դարերով զտված տեքստեր են:  30:) Այսինքն, երկերեսությունը բացառվում է և արարքի ձևը (աղոթքի տեքստը) իրոք արտահայտում է հոգուդ վիճակը, հավատալու ուրախությունը, Աստծուն դիմելու լուսավորությունը:
Title: Re: Պահելաձև
Post by: Mariam on November 16, 2005, 10:09:59 PM
Ամեն մարդու նման, ինձ տրված է ստեղծագործելու, հորինելու հնարավորությունն ու երջանկությունը: Ստեղծագործել ու հորինել, ոչ թե շարական կամ աղոթք, այլ իմ կյանքը ու օրից օր իմ հավատարմության պատմությունը: Ինչքանո՞վ է հավատացյալը հավատում ու սիրում Աստուծո: Այնքան ինչքան նա սիրում է - վստահում է ու հավատում է - իր ընկերներին ու աջակցում նրանց: Պատարագից չպիտի հեռանամ ու թողնեմ աղքատը իր հոգսերով, հիվանդը իր ցավերով: ...Անհրաժեշտ է հորինել իմ շարականս, իմ հոգու հոգևոր երգը - իմ արարքներովս - ու ձեռնունայն չներկայանալ Աստուծո առաջ: Անհրաժեշտ է անկեղծությունը: Չպահվըտենք երկերեսության քողի տակ:
Այսինքն, մեզ մնում է հորինել մարդկանց սիրելու մեր ուրույն ու անկրկնելի ձևը:
Բայց հավատս դեռ վախկոտ է: Ճիշդ է: Աղոթե'նք:
Title: Re: Պահելաձև
Post by: Rouna on November 24, 2005, 04:18:05 PM
Aghotenq: