Անտարբերություն

Started by Տ. Տաթև քհն., September 07, 2007, 09:44:29 PM

Previous topic - Next topic

Abegha

Ես կարծում եմ, որ նախ պետք է ճշտել, թե ինչ է անտարբերությունը։
Եթե ոչինչը արդեն ինչ որ բան է, ապա անտարբերությունն էլ որոշակի վերաբերմունք է։ Բայց այն տարբեր կարող է լինել, այսինքն՝ կախված սուբյեկտից և հանգամանքներից։

Mandarinka

Այսօր գնացել էի պատարագի: Եկեղեցու  ստենդի վրա գրված էր. "Քավիր անտարբերության մեղքը բարեգործությամբ": 21:)

Տ. Տաթև քհն.

Ողջույն Մարո, շատ հիանալի տող էիր մեջբերել մեր այս թեմայի դիպուկ ու կարճ ամփոփման համար, 13:):

Anoush

Quote from: arsensrk on September 07, 2007, 09:44:29 PM
Ավետարանական ամենագեղեցիկ առակներից մեկը` Բարի սամարացու առակը պատմում է թալանված ու ծեծված մարդու հանդեպ անտարբեր գտնված փարիսեցիների /հրեա կրոնավորների/ մասին ու այդ խեղճ մարդու հանդեպ այդքան լավ վերաբերմունք ցուցաբերած բարի մարդու` սամարացու մասին: Անդրադառնալով անտարբերությանը` կուզենայի բոլորին հարցնել` ում մեղքն եք ավելի ծանր համարում, այդ մարդուն թալանած ավազակների, թե նրա կողքով անտարբեր անցած փարիսեցիների?
Յարգելի arsensrk, շատ կարեւոր կը համարեմ ձեր յղած հարցումը: Այսօր անտարբերութիւնը դարձած է զէնք անձնական շահերու եւ արդարացման: Աւազակը կրնայ անգիտակից ըլլալ իր գործած չարիքին կամ զոհը ապրած կեանքին պայմաններուն (օրինակ՝ «Թշուառներու» հերոսը), իսկ անտարբերութիւնը պտուղն է անձնասիրութեան եւ անմարդկայնութեան...
Ինչպէս կ՛ըսեն մեր Սբ. Հայրերը.«Աւելի լաւ է զղջացող մեղաւորը քան հպարտ արդարը»:
Աւազակը դեռ կրնայ տեսնել իր մեղքը ու զղջալ, իսկ  անտարբեր անցորղը չիկրնար տեսնել իր մեղքը եւ զղջալ, որովհետեւ կուրացած է իր հպարտութեամբ եւ  անձնասիրութեամբ որոնք ծնողն են անտարբերութեան:
Եզրակացնելով ըսեմ որ անտարբերութիւնը ինծի համար շատ աւելի ծանր մեղք է:


Anoush

#14
Quote from: Abegha on September 12, 2007, 06:39:30 PM
Իսկ հնարավո՞ր է, որ անտարբերությունը դրական լինի։

Յարգելի Abegha, ելնելով իմ մանկավարժական եւ ծնողական փորձարութենէս կրնամ այո ըսել: Գոյութիւն ունի դաստիարակիչ անտարբերութիւն քմահաճ եւ անձնասէր երեխաներու պարագային, որը կը նպաստէ երեխային աճման մէջ:

Ինչպէս նաեւ ինձ համար դրական է անտարբերութիւնը՝ մեզի հանդէպ գործուած զրպարտութիւններուն պարագային:


Mandarinka

#15
Ներեցեք Անուշ, գուցե  իմ տարիքային փորձը իրավունք չի տալիս Ձեզ հետ չհամաձայնելու, սակայն մասնագիտական փորձս`այո: Մասնագիտությամբ հոգեբան եմ: Երեխայի համար ամենա վատ, վնասակար և վտանգավոր բան, քանց ծնողի կամ ուսուցչի անտարբերությունը չկա: Այո, մենք կարող ենք պատժել և ջղայնանալ մեր երեխաների վրա: Բայց, մեր անտարբերությունը անպայման կբերի շատ բարդ հոգեբանական պրոբլեմերի: Հատկապես մինջև հինգ տարեկան հասակը:

Anoush

Quote from: Mandarinka on October 14, 2007, 01:29:44 AM
Բայց, մեր անտարբերությունը անպայման կբերի շատ բարդ հոգեբանական պրոբլեմերի: Հատկապես մինջև հինգ տարեկան հասակը:

Յարգելի Mandarinka 14:)
Խօսքը փոքրիկին պահանջքներուն եւ անձին նկատմամբ անտարբեր ըլլալը չէ, այլ անոր բացասական վարմուքին, որ կրնայ արդէն նկարագիր դառնալ իր մօտ (ծուլութիւն, ստախօսութիւն եւայլն) : Օրինակ՝ երբ ամէն անգամ աշակերտները փորձեն ձախողեցնել ըսենք գրաւորը ինչ որ պատճառներով, պէտք է անտարբեր ըլլալ... Կամ երբ փոքրիկը իր կեղծ լացը զէնք կը դարձնէ, արդէն հակաւոր է իմաստութեամբ ''անտարբեր'' ձեւանալ...
32:)

arphi

Կարծում եմ մենք իսկապես շեղվեցինք բուն թեմայից, քանզի այն, Արսենսրկ-ի «մենք խոսում ենք այն անտարբերության մասին, որն իր մեջ ենթադրում է մեղք և փորձում ենք պարզել այդ մեղքի ծանրությունը»: Ըստ իս, անտարբերությունը և՛ որոշակի վերաբերմունք է որևէ կոնկրետ պարագայի հանդեպ, և՛ բնավորության գիծ:   Հարգելի Անուշ, կարծում եմ ուսուցչի կամ ծնողի Ձեր նշած պարագաները ընդամենը վերաբերմունք են ` համապատասխան տվյալ պարագային: Բոլորս էլ հաճախծ անտեսում կամ  անտարբերության ենք մատնում մեր մերձավորների, ընկերների շատու շատ խոսքեր կամ արարքներ, քանի որ անսխալական մարդ չկա և հետո, եթե ամեն մի մանրուքից կառչենք, ապա մեզ համար էլ դժվար կդառնա, միջմարդկային հարաբերություններն էլ կոպիտ կլինեն: 25:) Եվ հաճախ հենց այս անտարբերությամբ էլ մենք նրանց օգնում ենք, թույլ տալիս, որ նրանք բարձրանան: :-*  Մինչդեռ ավետարանական առակի անտարբերությունը իր մեջ մեղք էր պարունակում, անտարբերություն որը վնաս է հասցնում մարդուն: Կարծում եմ այս դեպքում խոսքն արդեն բնավորության մասին է: Մեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնք շատ բարի են, շատ շնորհներ ունեն, բայց իրենք իրենց համար են ապրում: 27:) Ինչ վերաբերում է օգնել ուզենալուն կամ չկարողանալուն, ապա լավագույն պատասխանը Հայր Սուրբի կողմից մեջբերված Գարեգին Ա-ինի խոսքերն են «լավ է մեկ մոմ վառել, քան թե անիծել դժոխքը»։

Abegha

#18
Էստեղ խնդիրն այն է, որ թեմայի հեղինակը վերնագրի մեջ ճշտում չի մտցրել, հետևաբար ստիպված ենք լինում անդրադառնալ անտարբերության տարբեր դրսևորումներին։
Quote from: arphi on October 15, 2007, 12:05:07 AM
Ըստ իս, անտարբերությունը և՛ որոշակի վերաբերմունք է որևէ կոնկրետ պարագայի հանդեպ, և՛ բնավորության գիծ:
Այո, ես էլ նույնն էի ասում։ Անտարբերությունը ավելի հաճախ ոչ թե վերաբերմունքի բացակայություն է, թեև դա էլ կարող է լինել, այլ այն արդեն որոշակի վերաբերմունք է, որն արտահայտվում է անտարբերության ձևի մեջ, և որը երբեմն էլ կարող է օգտակար լինել։
Կան շատ հարցեր էլ, որոնց մեջ, կարծում եմ, չարժե պարզապես մտնել, այլապես ոչինչ չես անի այս կյանքում։ Հետևաբար յուրաքանչյուրն իր չափի մեջ անտարբեր է որոշակի հարցերի հանդեպ։
Իհարկե սա չի նշանակում օգնության չհասնել նրանց, ում կարող ենք։ Սա արդեն անտարբերություն չէ, ըստ իս, այլ մեկ այլ բան, չգիտեմ, ըստ հանգամանքի, կարող է լինել հպարտություն, մարդասիրության պակաս և այլն։

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, շատ ուրախ եմ, որ անտարբեր չգտնվեցիք այս թեմայի նկատմամբ, և ավելին, ինչպես նշվեց Արփիի կողմից մի քիչ էլ չեմ ասի շեղվեցիք, այլ թեման այլ հարթության վրա զարգացրեցիք, օր.` հասցնելով մինչև մանկավարժություն: Կուզենամ իմ մանկավարժական համեստ գիտելիքների սահմաններում ասել, որ կարծեմ թե մանկավարժության մեջ կա այդպիսի մի շեշտադրութուն, /եթե չեմ սխալվում Ժ.Ժ. Ռուսսոյի մոտ/ որ կողմ է երեխայի հանդեպ որոշակի անտարբերության: Եթե օր.` երեխան վայր է ընկնում ու մի թեթև վնասվելով սկսում է արհեստական լաց լինել, մենք մեր անտարբեր վերաբերմունքով կարող ենք կանխել նրա վախն ու հետագա լացը: Այս մասին երևի դուք ավելի լավ կիմանաք, հարգելի' Մարո, գրեք եթե սխալվում եմ: