Իմ հոգում՝ հավատք

Started by Ղուկաս Վահան, August 02, 2007, 11:32:40 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Մարիամ, այստեղ ստեղծագործական աշխատանքի մասին է խոսքը, այլ ոչ թե խոստովանության։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Marie

Ադմին, ինձ համար չի կարելի  ստեղծագործակամ աշխատանք կատարել. հավատի մեջ անկեղծ երեխա եմ:  14:)

Ղուկաս Վահան

Մարիամ, ես ցանկանում եմ ճշտել։ Հիմա դու առարկություն ունե՞ս, նկատի ունենալով կանոնակարգի 4.2. կետը, թե՞ պարզապես չես ցանկանում մասնակցել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Marie

Սիրելի Ադմին, պարզապես բացատրեցի, թե ի'նչ պատճառներով չեմ ցանկանում մասնակցել այս մրցույթին:
Ուրիշ, ոչի՜նչ:  19:)
Ինձ անհնարին է որևէ մի բան փոխել կանոնակարգո'ւմ:
Ցանկացողներին մաղթում եմ հաջողությո՜ւն:  37:)

Marie

Կներեք, Արսեն սարկավագ և Ադմին, բայց վերջին հաշվով դա միայն իմ սեփական կարծիքը չէ, ու հավանաբար շատ շատերը չէին ցանկանա, որ իրենց գրածը ենթարկվի քվեարկության, կամ մրցույթի մաս կազմի: Մասնակցության այս ձևը հավանաբար կարող է հետաքրքրել երիտասարդներին: Բայց ընդհանրապես մարդիկ կխուսափեն մասնակցելուց:  14:)

Hasik

Ադմին Ջան չէիք ասի հենց այս թեմայի տակ գրենք մեր ստեղծագործությունները, թե ուրիշ տեղ դա պետք է բացվի

Ղուկաս Վահան

Հասիկ ջան, և մնացյալներին, նկատի ունենալով, որ առարկություն չկա, այլ ընդհակառակը՝ կան առաջարկություններ և սպասողներ, որ թեման բացվի, նկատի ունենալով նաև, որ Մարիամը ոչ թե առարկեց, այլ պարզապես իր մոտեցումը արտահայտեց, ինչքան հասկացա, ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ թեման բացում ենք։
Ձեր ստեղծագործությունները կարող եք տեղադրել «Մրցութային թեմաներ» բաժնում բացված «Իմ հոգում՝ հավատք» թեմայում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Չորս հոգի արդեն իրենց ստեղծագործությունները դրել են։ Եվս վեց հոգի, տասի ձգելու համար, և կսկսենք քվեարկությունը։ Երեք մրցանակակիր աշխատանքներ ներկայացնողներն իրենք են ֆոնդից ընտրելու իրենց մրցանակը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ժողովուրդ, մի քիչ ակտիվ եղեք։ Մեր ֆոնդը ձեզ է սպասում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on August 02, 2007, 11:32:40 PM
Առաջարկում եմ սկսել «Իմ հոգում՝ հավատք» արձակ կամ չափածո ստեղծագործության մրցույթ։
Եթե որևէ մեկը առարկություն ունի, խնդրում եմ արձագանքել։
Իսկ Մասնագետը կարո"ղ է իր ստեղծագործությունները դնել....
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: