Ռուբեն Հախվերդյանին

Started by Satenik, August 01, 2007, 09:43:55 AM

Previous topic - Next topic

Satenik

Երեկ "Կենտրոն" հեռուստատեսությամբ "ՈՒրվագիծ" հաղորդումն էի դիտում, Ռուբեն Հախվերդյանի մասնակցությամբ: Խոսքը գնում էր այսօրվա վայրենաբարո "երաժշտության" մասին, որով ողողված է Երևանը: Ռուբեն Հախվերդյանն իր անհանգստությունն ու հակակրանքն էր հայտնում այդ նողկալի երևույթին: Եվ դա լավ էր, որովհետև արդեն համը դուրս է գալիս, այլևս այդ ցածրաճաշակ ողորմելիությանը դիմանալ անհընար է և, բնական է, որ մեր մտավորականները ձայն են բարձրացնում այս մասին:
Սակայն երաժտության մասին խոսելու համար չեմ բացել այս թեման, սրա մասին էլ արժե խոսել, բայց մեկ այլ թեմայում:
Խոսքի մեջ Հախվերդյանն ասաց, որ չի ընդունում կամ հասկանում (ստույգ բառերը չեմ հիշում), երբ ժողովուրդն երգում է "վեր կաց տեղիցդ Անդրանիկ փաշա":
Ընդհանրապես ասեմ, որ վերաբերմունքս Հախվերդյանին ջերմ է՝ նա իմ կայացմանը երիտասարդ տարիներիս զգալի դրական ազդեցություն է ունեցել, ինչից ուրանալ չեմ կարող և երախտապարտ եմ:
Ասեմ նաև, որ այդպիսի հակակրանք դեպի մեր մեծ մեռելներին նվիրված երգերը ես էլի եմ լսել, բայց լսել եմ ռուսահայերից, որոնք այնքան ձուլված են, որ նրանց հայությունը կարելի է տեսնել թերևս խոշորացույցի միջոցով: Հայաստանի հայերից այդպիսի բան երբևիցե չեմ լսել, ուստի առավել ևս զարմանալի էր Ռ. Հախվերդյանի այդպիսի վերաբերմունքն երգերին, որոնք ըստ էության հարգանքի տուրք են մեր մեծ մեռելների թե' հիշատակին, թե' նրանց թողած գործերին:
Շատ չերկարացնեմ, կա այդպիսի մեծ մարդ, որը հանճար էր և փոխեց ոչ միայն հայոց և Հայաստանի ճակատագիրը, այլ և ամբողջ աշխարհի պատմության ընթացքը: Նրա անունը Գարեգին Նժդեհ է: Նա ոչ միայն վախ չի ունեցել մեռած մարդու նկատմամբ :), այլ հիանալի տիրապետել է կյանքի օրենքներին և մոռացություն չդառնալու աստվածատուր շնորհքին: Գրքեր էլ է գրել :), դրանցից մեկում գրել է այնպիսի մի բան, որը կարդալուց հետո գլխի չնկնողների համար արդեն պարզ կդառնա, թե ինչո՞ւ է դժվարություններին դիմացող ու ապրել սիրող հայ ժողովուրդը այդքան շատ իր երգերի մեջ "վեր կաց" կանչում մեռելներին: 

- Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից կը բարձրանա:
- Մի ժողովուրդ բարոյապես այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դեպի իր մեծ մեռելները:
- Իր նահատակների, իր անմահների դեմ մեղանչող ժողովուրդը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ:
- Կրոններն այլ բան չեն, բայց եթե պաշտամունք մեծ մեռելների:
Անկրոն է դեպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ և անհոգի, դատապարտված բարոյական փտության:
- Մի ժողովրդի հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ նախ և առաջ իր մեծ մեռելներն են:
- Խեղճ է այն ժողովուրդն, որն իր պայքարի և խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներևութաբար զորավիգում են իր մեծ մեռելները:
Չափվում են բանակները, ժողովուրդները, հաղթում՝ մեռելները:
- Իր անմահներից չօգտվող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ուժը իր թվի, իր քանակի մեջ է միայն:
Յոթնիցս վա՜յ նման ժողովրդին՝ անփառունակ մահ ու մոռացում - ահա' նրա փայն ու բաժինը աշխարհից:


Այս պարզ ու հանճարեղ նժդեհյան բացատրությունից հետո, կարծում եմ, այլևս խոսքերն ավելորդ են: Երանի թե նրանք, ովքեր գլխի չեն ընկնում, թե "վեր կաց Անդրանիկ" ինչ է նշանակում, կարդան սա, այլևս չմոլորվեն և ուրիշներին էլ չգցեն մոլորության մեջ: :)