Մկրտություն

Started by Satenik, June 20, 2007, 10:10:26 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Ուրախ եմ, որ Հայր Սուրբը ունի ինտերնետ:


Կարեն ջան, այ թեմայում խոսել դրա մասին չարժե, քանի մենք ունենք հայ սուրբ: 30:)
Բայց մեծ հաճույքով կկիսեի մտքերս Ձեզ հետ personal messege - ով: 21:)

Karen

Շնորհակալ եմ Հայր Սուրբ որ ինձ օգնեցիք, և որոշ չափով տվեցիք հարցերիս պատասխանները, իհարկե հարցր միշտ էլ կլինեն, բայց իմ կարծիքով ժամանակի հետ ամեն ինչ իրա տեղը կնկնի.
կաշխատեմ ամպայման ծանոթանամ ձեր տվաց թեմաներին.

Abegha

Կարեն ջան, ինձ թվում է այդ նյութերը կարդալն ավելի օգտակար կլինի, քան թե ես քո հարցերին ուղղակի պատասխանեմ։
Իսկ եթե կարդալուց հետո էլ հարցեր մնան, ապա սիրով պատրաստ եմ։

Karen

Բարև ձեզ.
Հայր սուրբ ինձ մի հարց է անհանգստացնում.
Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում շատ մանուկ հասակում, այն ժամանակ մեր ընտանիքին մոտիկ անձնավորություն խորհուրդ է տվել դիմել իրեն ծանոթ քահանային որ Մկրտի ինձ.
Քահանան մկրտել է, սակայն ես վերջերս իմացել եմ որ այդ քահանան ներկայումս բանտում է ինչ որ ծանր հանցանքի համար:
Ես գիտեմ որ երկրորդ անգամ մկրտվել չի թույլատրվում, բայց ինձ մկրտողը իսկական քահանա չի եղել այլ մի խաբեբա, ինչ խորհուրդ կտաք?

Abegha

Մի քանի ճշտումներ է պետք կատարել, եթե իհարկե դեմ չես, որ այստեղ արվի։ Կարող ես անձանական նամակով արձագանքել։
Ասեմ, որ այս պահի դրությամբ բանտում որևէ եկեղեցական չկա։
Որտե՞ղ և ե՞րբ են մկրտել։
Քեզ մկրտության վկայական տվե՞լ են։

Abegha

#15
Կարեն ջան, ես կառաջարկեի գրավոր նամակով դիմել թեմակալ առաջնորդին (որ թեմում որ դու գտնվում ես)՝ մանրամասն ներկայացնելով եղածը, որպեսզի կարողանան հստակեցնել՝ մկրտություն եղե՞լ է, թե՝ ոչ։
Կառաջարկեի, որ գրությանդ մեջ ցանկություն հայտնեիր մկրտության վկայական ստանալ։ Ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, որ հետևեն և ստանան իրենց մկրտության վկայականները։
Վստահ եմ քեզ կպատասխանեն և ամեն ինչ պարզ կլինի։

Karen

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար Հայր Սուրբ, մոտ ժամանակներս այդպես էլ կանեմ.

Maro

Հայր Սուրբ: Ես մկրտվել եմ երբ 10 ամսեկան եմ եղել: Դա մոտավորապես 1984 թվի աշնանն է եղել: Մկրտվել եմ Մայր Աթոռի մկրտարանում:
Կարող եմ ստանալ իմ մկրտության վկայականը? Եւ ոնց կարող եմ ստանալ?

Abegha

Մարո ջան, պետք է դիմել Մկրտարան, իրենք ամեն ինչ կբացատրեն։ Երբ Հայաստան գաս 11:)  քեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է Մկրտարան դիմել։

Maro

#19
Շնորհակալություն Հայր Սուրբ ջան: 30:) Այդպես էլ գիտեի, որ պատրաստ ես միշտ  օգնել այս կամ այն հարցում, կամ էլ պետքական տեղեկատվություն տալ: 13:) 5:)