Ինչ կառաջարկեիք կարդալ

Started by Abegha, February 28, 2007, 07:42:23 PM

Previous topic - Next topic

akunq

կառաջարկեի կարդալ ԿՏԱԿԱՐԱՆԸ։

Seyran sarkavag

դատելով վերջին գրառման ամսաթվից՝ վաղուց գիրք չեք բացել 38:)

իհարկե կատակ եմ անում.

Հետաքրքիր ժամանակակից հեղինակ է Գաբրիել Գարսիա Մարկեսը, բոլոր գործերն էլ /իմ կարդացած/ հանճարեղ են

Ղուկաս Վահան

Շեքսպիր, «Լիր արքան»։
Պարզապես գլուխգործոց է, հայերեն թարգմանությունն էլ՝ կարծում եմ հաջողված։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Սենկևիչի  Յո՞ երթասը։
Հրաշք գիրք է։
Կարծում եմ. որ շատերը պիտի կարդացած լինեն.բայց ի զարմանս ինձ նշվածների ցանկում չտեսա։ :)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՍենկևիչի  Յո՞ երթասը։
Հրաշք գիրք է։
Կարծում եմ. որ շատերը պիտի կարդացած լինեն.բայց ի զարմանս ինձ նշվածների ցանկում չտեսա։

"Մանդարինկան" նշել է, ուղղակի գրել է ռուսերեն - "Կամո գրյադեշե":

Գաբրիել Գարսիա Մարկեսի և Հուլիո Կորտասարի կողքին անհրաժեշտ է հիշել նաև Ժորժի Ամադուին, և ընդհանրապես, Լատինական Ամերիկայի գրողներին հիշելիս, անշուշտ, պետք է սկսել այս բոլորի գրական հորից - Խորխե Լուիս Բորխեսից:

Ռեմարկի հետ միասին. Հենրիխ Բյոլլ, Ֆրիդրիխ Դյուրրենմաթթ, Մաքս Ֆրիշ, Էրիխ Կեստներ ("Ֆաբիան") և ինչ խոսք որ նրանց գրական հորը - Վոլֆգանգ Բորխերտ:

Ալբերտ Կամյուի հետ. Ժան Պոլ Սարտր, Ջեյմս Ջոյս և նրանց գրական հայր - Ավգուստ Սթրինդբերգ:

Կոբո Աբեի հետ. Հարուկի Մուրակամի, Յուկիո Միսիմա, Կենձաբուրո Օէ, Յասունարի Կավաբատա, Սյուգորո Յամամոտո:

Գլուխգործոց են Շեքսպիրի բոլոր 28 պիեսներեը, կարծեմ 155 սոնետները և մեկ պոեմը: Ի միջի այլոց, նրա մասին մի շատ հետաքրքիր գիրք կա. - Օ.Կոզմինուս, Օ.Մելեխցի  "Շեքսպիր: Գաղտնի պատմություն": Ցավոք, ռուսերեն է:

Կառաջարկեի կարդալ նաև Գյուստավ Մեյրինկ: Շատ հետաքրքիր ավստրիացի գրող է:

Ինչպես նաև - Լեվոն Թուխիկյան. "Վերվարածներ": Սա հեռուստացույցով ցուցադրվող այն անհեթեթությունը չէ, այլ - իմ կարծիքով, - մեր, հայկական  "Հարյուր տարվա մենությունը":

   P.S. Եթե հիշատակածս հեղինակները հետաքրքրեցին ոմանց, խորհուրդ կտայի արագորեն արտատպել այդ անունները: Թե չէ գրածներս մի զարմանալի հատկություն ունեն. երբեմն անհետանում են Լուսամուտի էջերից:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

1.Գառնիկ Սահակյան. "Գիսանե տաճարի գանձերը"

2.Պատրիսիա Կորի.   "Հոգու Տիեզերքը"
                            "Ատլանտիդա: Լույսի և Մթի ճակատամարտրը"
                            "Հերիք են գաղտնիքները, բավական է ստել"

3. Լ. Սեմյոնովա  "Աստղային դարպասներ 11:11"

4. Կիրաել   "Մեծ Անցում"
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

Վահե Քաչա "Արարչի ութերորդ օրը"