Թագավորություն

Started by Mariam, June 19, 2005, 09:16:48 AM

Previous topic - Next topic

Mariam

Վեջերս, տարբեր առիթներով, լսեր եմ երկու քահանաների քարոզ կամ ձայնասփյուռի հաղորդում Հայաստանում արքայության փափագելի հաստատման մասին:
Հայ եկեղեցին արտահայտվե՞ց այս հարցով: Միակարծի՞ք են նրա զավակներն այս խնդրի շուրջ: Արգելվա՞ծ չէ քահանաներին նրանց հեղինակությունն գործածել ու աշխարհական ասպատեզ նետվելիս իրենց ազդեցությունը բանեցնել նման հարցերի շուրջ:

Mariam

Ճշտում կատարեմ. ռադիոյից շատ հետաքրքիր հաղորդաշարի կրոնական հաղորդումներից մեկը հատկացված էր քաղաքական իշխանության ընտրության և քահանան բաղդատեց քաղաքական տարբեր վարչակարգեր ու ընդգծեց «ժողովրդավարության» վտանգներն, մատնանշելով սակայն նրա դրական կողմերը: Բայց և այնպես  Հայաստանի շահերի ամենալավ պաշտպանը, իր կարծիքով, «լուսավորված» թագավորություն մը կլիներ:
Ուրիշ քահանա, եկեղեցում, նույն միտքն արտահայտեց  քարոզի ժամանակ: