Մութ «Առավոտ»

Started by Ղուկաս Վահան, November 26, 2005, 11:09:17 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

Mariam

#1
Թույլ տվեք որ, հապաղումով Վաչե Պողոսյանի հոդվածին արձագանքեմ ելնելով ծնողական իմ համեստ փորձառությունից. նոր եմ սկսել ծանոթանալ դպրոցական ծրագիրների հետ և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ինձ ծանոթ է միայն չորրորդ դասարանի համար նախատեսված ծրագրով:
Անաստվածության հետևանքները վերացնելու նպատակին հասնելու համար, ոչ միայն օգտակար են դպրոցում անցկանցնող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի շաբաթական մեկ պահ ՝ 45 րոպեի դասընդացքները, այլև նրանց կողքին զուգահեռաբար անհրաժեշտ են  թեմերում կազմակերպվող միօրեա դպրոցներում նույն դասավանդության խորացումը, ու հավատի նպաստող մյուս ճյուղերի՝ երգեցողության ու կրոնական մյուս արվեստների դասավանդությունը և կրոնական ծեսերի ճանաչողությունը, բարեգործական ծրագիրների իրականացումը, և վերջապես մեր մշակույթին պատկանող հոգևոր սքանչելի գլուխ գործոցների հետ ծանոթությունը. հոգևոր զարգացում ստանալու հնարավորությունը: Ուստի դպրոցում մի դասաժամով դասավանդված կրոնի առարկան բոլորովին անկարելի է անվանել «ծայրահեղություն», այլ ՝ կրոնական նվազագույն գիտելիքի փոխանցում է, որը մեծագույն կարևորություն է ունենալու երիտասարդի հոգևոր դաստիարակության տվչության մեջ: Հոգևոր մշակույթի զարգացումը մի որևե երկրում նպաստում է իր քաղաքացիների ընդհանուր զարգացմանն ու օգտակար է պատասխանատու ու հանրոգուտ բարիքներ ստեղծող քաղաքացիների պատրաստման համար:
Բայց ինչպե՞ս հմտորեն ճանաչել ու ըմբռնել մեր սուրբ հայրերի ստեղծագործությունները՝ շարական, աղոթք, հոգևոր գրականություն, կամ մեր հավատացյալ վարպետների արվեստները՝ ճարտարապետությունը, քանդակագործությունը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, կամ մեր միջնադարյան կամ եղեռնից առաջ արևմտահայաստանի բանաստեղծների ստեղծագործությունները առանց կրոնական խոր իմացության: Ճանաչելով Աստվածաշունչը, ոչ թե՝ ճանաչում եմ ուրիշ ժողովրդի՝ Իսրայելի պատմությունը, այլև ճանաչում եմ հավատի մեջ մեր նախահայրերին, որոնք խոր ազդեցություն են թողել հայոց մշակույթը կերտողների՝ հավատացյալ Թարգմանչաց Հայրերի ու նրանց հաջորդների վրա:
Նշմարեցի, որ չորրորդ դասարանի «Հայ Եկեղեցու պատմության» գրքում հայկական ավանդության հետ զուգահեռը միշտ ընդգծված է, ու հրեական պատմությունը սովորելիս, երեխան ոչ միայն՝ հավատի կերտման համար ընտրյալ ժողովրդի կարևոր պատմական իրադարձությունների հետ է ծանոթանում, այլև խորանում է Հայ ժողովրդի պատմության հետ:
Աղանդները օգտագործում են հոգևոր դաստիարակության այն պարապը, որը համայնավար անաստվածության ժառանգություն է: Ու մոլորեցնում են մեր երիտասարդներին, նրանց հեռացնելով ազգային բոլոր արժեքներից: Մեր դպրոցականներին հոգևոր նվազագույն պաշարը տալով շաբաթական մեկ դասապահի սահմանափակության մեջ, անհրաժեշտ առաջին զենքով ու պաշտպանով օժտում ենք նրանց, որպեսզի չխափվեն աղանդավորական՝ դրսից կազմակերպված և ուժեղ արշավանքի կողմից:
Հավելեմ, որ իրոք Հայոց Եկեղեցին միապաղաղ չէ, ամենապահպանողականն չէ ամենուրեք, վկա՝ այն բազմաթիվ թեմերին, որոնք կարողացել են իրենց երիտասարդները համախմբել, հոգևոր խոր դաստիարակություն տալ նրանց, անթնացնել ազգային պարտակություն կատարելու անհրաժեշտության զգացումը նրանց մեջ, ու լծել  բարեգործությանց կազմակերպության: Հուսով եմ, որ Հայոց Եկեղեցու այս թեմերը, ուր հավատի կյանքը գործոն է, տիպար ու զարթոնքի ազդակ կդառնան բոլոր թեմերի համար:
Եկեղեցու և կառավարական իշխանությունները պետք է իրար սատարեն անկասկած: Հայ Եկեղեցու ուժն ու ազդեցությունը, կնպաստի հանրապետություն հզորացնանը որովհետև Հայրենիքի ու Եկեղեցու շահերը խիստ առընչված են իրար:
Արդեն Հայ Եկեղեցին իր լիարժեք տեղն ունի համաշխարհային քրիստոնեական եկեղեցում, ճանաչված է իբրև լիարժեք քույր-եկեղեցին, ու իր ձայնը արդեն ազդեցիկ է քրիստոնեական ընտանիքում: Չմտածենք, որը ամենեն տարածված քրիստոնեական ճյուղը՝ կաթոլիկությունիը ամենեն ճիշտն է ու պետք է բոլոր քույր-եկեղիները ընդգրկվեն իր գրկում: Կրոնի մեջ ևս ճշտությունը փաստված չէ մեծամասնության օրենքով: Մեր Հայոց Եկեղեցին պարտադիր է հավատի իր փորձառությունը կիսելու բոլոր քրիստոնյաների հետ: