Katholikosutiune ev Hromi Papi harze

Started by Zonara, January 15, 2007, 01:41:25 PM

Previous topic - Next topic

Zonara

Sirelineres, hetakrkir kliner ete sruzeink heteveal themai shurj: Areveljan ev Arevmtean ekechetsineri mijev kangnats amenadjvarin harzeriz mekne Hromi Papi "infallibilitas"-@ ev "Primat"-@. Mer ekechetsum gojutjun uni Kathokikosutean modelle, wore tarbervum e orthodox Patriarchat kasmakerputiuniz. Kartsum ek vor sa karoch e linel hartseri lutsman mi lav tshanapar? Ev ov karoch e aveli manramase techekatsnel Hay Kathoghikosutean (xoske gnum e astitshani masin) arajazman ev zargazman masin?

P.S. www.armenia.ge ejum grwats e, te hay ekechetsum kan erek hogevorakanneri astitshanner: Kathogikos, Episkopos ev Kahana ev sa bervum e i tarberutjun mjus ekechetsinerin, voronk hogevorakannerin bajanum en Episkopos, Kahana ev Sarkavag astijannerin. Chek kartsum vor sa heretikosutjun e? Che wor der Arakelakan Jovchoe hastatel e hogevorakanneri 3 astitshannere ev nsovki matnel nrants ovker ajs davanutjune potsen ajlajlel? Che vor Kathogikosn el Episkopos e uchaki arajine havasarneri mej?

Abegha

Թանկագին Zonara
Հայ Եկեղեցու նվիրապետական հիմնական աստիճաններն են՝ սարկավագ, քահանա, եպիսկոպոս։ Ես չնայեցի մեջբերածդ էջը, բայց եթե այդպես է, ապա սխալ է։
Զոնարա ջան, ես կարծում եմ քո նշած կետը թերևս հիմնական շարժառիթներից մեկն է եկեղեցիների մեջ եղած անհամաձայնությանց։ Կաթոլիկ եկեղեցում պապական իշխանության անանկանելիության (infallibilitas) վարդապետությունը, եկեղեցում իր բարձրագույն և լիարժեք իշխանության, Տիրոջից եզակիորեն Պետրոս Առաքյալին, այնուհետև վերջինիս հաջորդներին, այսինքն՝ Հռոմի պապերին փոխանցված իրավասությանց վարդապետությունը, որի համաձայն վերջինս համարվում է եպիսկոպոսաց գլուխ և այլն, արդյո՞ք կարծում ես որ կաթոլիկ եկեղեցին երբևէ կհրաժարվի այս ամենից։ Մյուս կողմից էլ հունական եսակենտրոնությունը և այլն, չեմ կարծում կմղեն զիջումների։

Zonara

Հայր Սուրբ, ճիշտեք, բավականին դժվար է այս հարցը, բայց ներկա Հռոմի Պապը անձամբ առաջարկել է, որ աստվածաբանները տարբեր առաջարկներ կատարեն այս հարցի վերաբերյալ: Ցավոք ես Գերմանիայում բավականին անհրաժեշտ գիտական տվյալներ չունեմ թէ այս հարցի շուրջ որն է մեր Եկեղեցու վարդապետությունը, կարող եք արդյոք որոշ տեղեկություններ տալ:

Abegha

Կաթոլիկ եկեղեցին հաճախ է այս հարցը սեղանին դնում։ Այդպես նաև 1967 թվականին, թեման եղել է արևելյան պատրիարքությունները, կոնֆերանս Արևելյան Պոնտիֆ. Ինստիտուտում, հրատարակված Orientalia christiana analecta 181-ում, 1968թ.:
Այնուամենայնիվ այս խնդրի բացատրությունը չի լուծում հարցը։ Էկումենիկ հարաբերությունների մեջ պետք է փնտրել այն հարցերը, որոնց շուրջ համակարծիք են եկեղեցիները, իսկ հետո կամ վերջում նոր մոտենան այն հարցերին, որոնք բաժանում են եկեղեցիները։

Mariam

#4
Թույլ տվեք իմ մի միամիտ հարց. Ինչո՞ւ անպայման Հռոմի պապն է լինում  Սուրբ Պետրոսի ժառանգորդը: Գիտեմ, որ Հռոմում է Սուրբ Պետրոսը նահատակվել, ու նահատակության տեղվույն ու հոգևոր ժառանգության վրա հիմնվել է Հռոմի եկեղեցին:
Բայց ամբողջ քրիստոնեությունը հիմնված է բոլոր առաքյալների, և մասնավորապես՝ Սուրբ Պետրոսի թողած ժառանգության վրա...
Իսկ շնորհակալ եմ, Զոնարա, ձեր մատնանշած գաղափարի համար, որը մտածելու նոր հորիզոն է բացել ինձ համար.
«Mer ekechetsum gojutjun uni Kathokikosutean modelle, wore tarbervum e orthodox Patriarchat kasmakerputiuniz... Ev ov karoch e aveli manramase techekatsnel Hay Kathoghikosutean (xoske gnum e astitshani masin) arajazman ev zargazman masin? »
Հաճիք, կարո՞ղ էք ավելի մանրամասնել ձեր գաղափարն ու հարցը : Երևի մատնանշել էք հանդիպածս դժվարություններից մեծագույնը:




Zonara

Հարգելի Mariam,

Նախ ԿՆԵՐԵՔ իմ շատ վատ հայերենի համար: Ցավոք հնարավորություն չեմ ունեցել հայերեն սովորելու ուստի փորձել եմ ինքնութույն հնարավորին չափով սովորել այն, բայց բավականին աշխատանք ունեմ դեռ...

Մեր եկեղեցու կառուցվածքը ամենաընդունելին է թվում երբ նայում ես կաթոլիկ եւ ուղղափառ Եկեղեցիների կառուցվածքին: Կաթոլիկները ունեն Հռոմի Պապին, որն թէ դավանական եւ թէ կազմակերպչական հարցերում բարձրագույն ինշխանությունն ունի: Այս պարագան բավականին տհաճ է նաեվ հենց իրենց, կաթոլիկներին:

Մյուս կողմից կան ուղղափառները, որոնց մոտ բարձրագույն իշխանությունը Սինոդն է: Բայց եթե ավելի մոտիկից ծանոթանաք ուղափառներին, ապա կտեսնեք, որ իրենց ամեն մի պատրարքը մի հռոմի պապ է: Ուղղափառները իրենք իրենց մեջ չեն կարող իրենց կազմակերպչական հարցերը որոշել եւ բավականին մեծ դժվարություններ ունեն:

Հայ Եկեղեցում պատմական իրադարձություններից ելնելով առաջացել է բավականին հետաքրքիր մի մոդել: Նախ մեր եկեղեցում ժողովրդին բավականին լայն իշխանություններ են տրված: Կին թէ տղամարդ հայ քրիստոնյաները կարող են մասնակցել համայնքային եւ թեմական Վարչությանը: Բացի դրանից մենք ունենք Կաթողիկոս, որը թագավորական օծում է ստանում: Այս թագավորական օծումը իմ կարծիքով գալիս է ցույց տալու, որ Կաթողիկոսը մեր եկեղեցու պետն է որոշ կազմակերպչական եւ այլ հարցերում (օրինակ եպիսկոպոսների ձեռնադրությունը, մյուռոնօրհնությունը, թեմերի հաստատումը): Նա ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցին: Սակայն դավանաբանական հարցերին վորոշում է տալիս Եպիսկոպոսաց Ժողովը:

Այսինքն մենք ունենք մի միջին մոդել, որը իմ կարծիքով կարող է լինել եկեղեցական կառուցվածքի հետ կապնված վեճերի համար մի բարի որոշում: Ամեն մի Ուղղափառ եկեղեցին կունենա իր Պատրիարքը: Սրանցից ամեն մեկը մեր կաթողիկոսի իրավունքները կունենա իր Եկեղեցու սահմաններում: Այս բոլոր Պատրիարքները կկազմեն Տիեզերական Եկեղեցու Սինոդը եւ իրենց մեջից կնտրեն Հռոմի Պատրիարքին, որը կկարատի Կաթողիկոսի պարտականությունները բայց ավելի մեծ չափանիշներով, այսինքն նա կներկայացնի ամբողջ տիեզերական եկեղեցին: Իհարկե սա մի երազանք է, բայց կարծում եմ որ մեկ մեկ երազանքներնել են իրականանում:

Mariam

#6
Ձեր երազանքը հարգելի է, կարող է մեզ բոլորիս առաջնորդել:
Ես ինձ թույլ չեմ տալիս բաղդատել ուղղափառների  և Հայոց Եկեղեցու կազմակերպվածության համակարգերը, որոնք ինձ քիչ են ծանոթ միայն:
Բայց ձեզ կարող եմ ասել, որ արևմտյան ուղղափառները ջանում են ավելի գործնական դարձնել «համայնքային հիմքը» - թողնել ամեն համայնքի ներքին կազմակերպվածության խնդիրները նույն տեղական համայնքին՝ Եպիսկոբոսի համաձայնությամբ - ու բախվում են լուրջ ընդդիմության մը՝ ուղղափառ ավանդական կենդրոնների կողմից, ինչպես՝  Մոսկվայի ռուս ուղղափառությանը:
Այսինքն՝ մոդելը միակերպ չէ, ուղղափառությունը բազմազան է, բազմաթիվ երես ունի, ըստ համայնքների պատմությանը:
Երկրորդ կետը, որին ցանկանում եմ ձեր ուշադրության հանձնել, հետևյալն է. ձեր կարծիքով, Հայոց Եկեղեցու մոդելը իդեալական է:
Հանդիպած կոնկրետ դժվարությունները սակայն փաստ է, որ գոնե այդ համակարգը լրիվ իր կատարյալ ձևը դեռ չէ գտել:
Օրինակ՝
Անձամբ ծանոթ եմ Ֆրանսիայի Հայ եկեղեցու կազմակերպվածությանը, ու ձեզ կարող եմ ասել, թե ամենեվին դյուրին չէ համայնքի մեջ սեփական ձայնը լսելի դարձնել: Ընդհանրապես, կասեի, որ հոգևոր Խորհուրդները «գրավված» են քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք իրենց կուսակիցներին քաջալերում են մեծ մասամբ ներկա գտնվել բոլոր ընտրություններին: Եվ արդյուքում, ունենք հոգևորապես անդամալույծ համայնքներ, որովհետև հոգևոր խոհրդի անդամներից մեծ մասը պարզ քաղաքայիններ են, ու չեն մասնակցում եկեղեցական կյանքին, հավատի մասին էլ շատ թույլ ըմբռնումներ ունեն:
Այստեղ խոսում եմ հիմնականում հանդիպած խոչընդոտների մասին, որոնք չեն նսեմացնում ընդհանուրի արժեքը: Այսինքն, մեր մոդելը կատարյալ չէ, բայց գործում է, ու արդյունքներ է տալիս:
Ուրիշ վերապահություն ունեմ. խոսել էք կաթողիկոսին ստացած «թագավորական» օծման մասին: Բազմիցս նկատել եմ, որ Հայ Եկեղեցին գործում էր «բրգաձև» համակարգով, ու նրանում կիրարվում է «ընտրյալի» հոգեբանություն - աստվածաբանություն:
Հիմա, ձեր արտահայտած միտքը ինձ հուշեց, որ միթե՞ դրանում է գոյանում իմ համդիպած կարևորագույն դժվարությունը՝ մտնելու համար Հայ Եկեղեցում, ու համագործելու համար նրա «համայնքի» հետ: Կարծես, Հայ եկեղեցում, համայնք գրեթե չկա - բացակա է բոլոր որոշումների կայացնելու ընթացքին -, կա հոգևոր խորհուրդ, որը մինակն հնարավորություն ունի առընջվելու քահանաների ու եկեղեցական իշխանությունների հետ:
Բայց չեմ ուզում շեղել բուն նյութից:
Շնորհակալ եմ ձեր բերած բացատրությունների համար: Սիրով կշարունակեինք զրուցել ձեզ հետ: Ներողություն, եթե շեղել եմ բուն թեմայից:
Ես էլ եմ բազմիցս բոլորից ներողություն խնդրել՝ խոսածս տկար ու սխալական հայերենի համար: Բոլորը ներողամիտ են: Բայց շա'տ լավ եք խոսում ու գրում:  Կեցցե'ք դուք սփյուռքահայերդ: Կարծես, աշխարհի ամբողջ թշվառությունը ձեր վրա է - հայրենիքից հեռու ո՞նց ապրենք...Հաջողություն ձեզ:

Abegha

#7
Սա շատ արդիական, միևնույն ժամանակ շատ հին հարց է, բայց շատ հետաքրքիր։ Այնուամենայնիվ կարծում եմ կարելի է քննադատել բոլոր հիերարխիկ կառույցները։ Այս հարցի համար շատ կարևոր է նաև պատմությունը։ Մենք միշտ ուրախությամբ նշում ենք, որ Հայ Եկեղեցում օրինակ՝ կաթողիկոսի ընտրությունը կատարվում է ժողովրդի կողմից՝ Ազգային–Եկեղեցական ժողովով, այսինքն՝ ժողովրդի ընտրությամբ, և այդ պատճառով կաթողիկոսը «ազգընտիր» է համարվում, սակայն Սբ. Հովհան Ոսկեբերանին կայսեր հրամանով զինվորականները գիշերով տարան Կ.Պոլիս և գահակալ դարձավ։ Գիտենք, որ Ոսկեբերանի նշանակումը հակականոնական է (տե՛ս նիկիական կ. 4, Անտիոք., կ. 16), բայց Ոսկեբերանը Կ.Պոլսի լավագույն պատրիարքներից է եղել։ Ներսես Մեծը ընտրվել է արքայի կողմից, ընդ որում աշխարհական կարգավիճակից, որը ևս հակականոնական է (տե՛ս Առաք. կանոն., կ. 76, Սարդիակ, կ. 2, Լաոդիկեա, կ. 13), սակայն գիտենք, որ Սբ. Ներսես Մեծը եղել է մեր լավագույն կաթողիկոսներից մեկը։ Սրանով ցանկանում եմ նշել, որ դարերի ընթացքում հաճախ կանոնական խախտումներ են եղել, տարբեր պատճառներով, նույնիսկ քաղաքական։ Կարծում եմ զարմանալի չի լինի այս հանգամանքը ձեզ համար։ Ընդհանրապես օրինաչափ է, երբ մարդկանց մի փոքրիկ խումբ մեծանում է, ժամանակի ընթացքում ակամայից այդ խումբը, ինչքան էլ չցանկանա, բայց հայտնվում է քաղաքականության ճիրաններում, իսկ եկեղեցու պարագայում, նույնիսկ Հիսուսի խաչելության հարցը հրեաների կողմից քաղաքականացվեց, բնականաբար հետագա դարերը ևս անմասն չպետք է մնային։ Օրինակ ցարական Ռուսաստանը երբ հայերին պարտադրեց «Պոլոժենիան», ապա հայերի համար բնավ հաճելի չէր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը պետք է վճռվեր ցարի կողմից։ Անընդունելի է նաև, որ ցարական ռուսաստանում ցարն էր ընտրում Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան պաշտունյաներին, ինչպես և վանքերի վանահայրերին։
Այս ոչ բոլոր օրինակները մեջբերեցի՝ ցույց տալու համար, որ եկեղեցին հաճախ տուժել է աշխարհականների ոտնձգություններից։ Այս է հիմնական պատճառներից մեկը, որ Կաթոլիկ Եկեղեցում Պապի ընտրությանը աշխարհականները չեն մասնակցում։ Իսկ Հայ Եկեղեցու պարագայում, եթե ուշադիր կարդանք պատմությունը, ապա կտեսնենք, որ այն անդադար հալածանքների մեջ է եղել։ Այս է պատճառը, որ Եկեղեցին ստիպված է եղել իր վրա վերցնել հայ ժողովրդի հոգածությունը, որի պատճառով կաթողիկոսը հայերի համար փոխարինել է նաև թագավորին, երկար դարեր։
Այս ամենով կարծում եմ անհնար է, որ կաթողիկոս, պատրիարք կամ պապ բարձրագույն իշխանությունների մոդելները կարող են որևէ եկեղեցու համար ընդունելի միասնական մոդել լինել, մանավանդ որ բոլոր տեսակի եկեղեցական բարձրագույն իշխանության մոդելների մեջ կան ձևավորված ազգային ավանդություններ, հետևաբար ինչպես վերը նշեցի, էկումենիկ մերձեցման լավագույն ուղին է նախ գտնել եկեղեցական այն կետերը, որոնց շուրջ բոլորը համաձայն են, հետո նոր ուսումնասիրել այն կետերը, որոնց մեջ անհամաձայն են։

Zonara

Հայր Սուրբ, իսկ կա՞ գրականություն հայերեն լեզվով Կաթողիկոսության վերաբերյալ: Միգուցե կան վարդապետական աշխատանքներ կամ գիտական հոդվածներ եւ այլն: Նածապես շնորհակալ եմ:

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls