Ամանոր

Started by Abegha, January 05, 2007, 10:50:12 AM

Previous topic - Next topic

Abegha

Ամանորի տոնն արդեն անցել է և մեզանից յուրաքանչյուրը յուրովի է այն դիմավորել։ Թերևս ճիշտ ժամանակն է մտորելու, թե ինչպե՞ս ենք այն դիմավորել, ի՞նչ մտածումներով, խոհերով ու զգացումներով:
Ոմանց համար այն ընդամենը մեկ օրից մյուսին անցնել է, իսկ շատերի համար՝ մեծ տոն։ Անձամբ ինձ համար ամանորը հայացք է անցնող տարվա վրա և խորհրդածություն է անցնող տարվա մասին։ Ամանորը կարծես ժամանակի տոնն է, մանավանդ որ այն խստորեն պայմանավորված է կոնկրետ ժամով։
Այստեղ ցանկանում եմ հատկապես նշել, որ չեմ հասկանում և չեմ ցանկանում ընդունել այն սովորությունը կամ ադաթը, որի համաձայն այս տոնին հայերը տնից տուն են շրջում։
Այս օրերին շատերն էին ձանձրացած այս սովորույթից խոսում, որ այլևս այսպես չեն ցանկանում վազվզել Ամանորին, բայց վերջում գալիս են այն եզրակացության, որ հաջորդ տարի երևի կկրկնվի նույնը։
Ինձ համար իրապես անհասկանալի է. մեկի հետ, որ 2 ժամ առաջ իրենց տանն էինք, 2 ժամ հետո գալիս են մեր տուն, որ նորից շնորհավորեն Նոր տարին, բայց չէ՞ որ արդեն մի քանի ժամ առաջ միասին էինք և դա բավական էր, ինչո՞ւ նորից մեկ այլ տեղում, ո՞րն է իմաստը։ Արդյո՞ք ավելի լավ չէ մտերիմներով հավաքվել և մեկ տեղ նշել Նոր տարին, իսկ մնացյալ օրերը ավելի հանգիստ անցկացնել՝ տնից տուն չվազվզելու համար։
Ինչևէ, ինձ համար Նոր տարին նշելու ամենից գեղեցիկ տարբերակը գիշերը՝ ժ. 12-ին, եկեղեցում լինելն է։ Փառք Աստուծո, արդեն սովորություն է դարձել և Ամանորի գիշերը եկեղեցիները բաց են լինում ու շատերն են այդ պահին եկեղեցում լինում։ Ժամանակի ու անժամանակի հանդիպման այդ վայրն ինձ ավելին է տալիս, քան ճոխ սեղաններն ու լեցուն բաժակները։

Mariam

#1
Երանի այն մարդկանց, ովքեր ձեզ երկու անգամ տեսնելու հնարավորություն են ունեցել...Տեղյակ չէի այդպիսի ավանդույթի մասին, ու ամեն ինչից վեր ձեզ նման գերադասում եմ հավատացյալների միջավայրը:
Որովհետև ժամանակը աղոթքո'վ է ստանում հավերժության իր իմաստը, և որովհետև չկա երղբայրասիրության ավելի մեծ նշան քան աղոթքը, ուր որ գտնվեմ ամանորի կամ տոնական օրերին, աճապարում եմ տուն հասնել - որտեղ տե'ր եմ իմ ժամանակին, ու աղոթելիս հիշել բոլորին:

Mariam

Ամանորին տնից տուն շրջելու ավանդույթը անծանոթ էր ինձ, և խոստովանեմ՝ նույպես ինձ բոլորովին նոր երևույթ են այս անվերջանալի «կենացները»: Սկզբին համաձայնվում էի մի գավաթ հողի բերել իմ շրթունքներին, հիմա ադ էլ եմ մերժում, որովհետև անդրադարձել եմ, թե նույնիսկ այս թեթև հպումով, հողին իր ազդեցությունն էր գործում իմ վրա: Ու տխրեցնում եմ -
«անպատվում» միշտ ինձ հյուրասիրողներին: Բայց մերժում եմ այս սուտ ու սին  «եղբայրասիրությունը», որը հողին է առաջացնում:
Կարո՞ղ ենք ասել, թե այս կենացները հայկական ավանդույթին մաս չեն կազմում:
Գոնե կարող եմ ասել, թե սփյուռքահայերի ավանդույթի մաս չեն կազմում:

Abegha

Մարիամ ջան, անվերջանալի կենացները նույնիսկ հեռուստացույցով չեն դադարում։

Mariam

#4
Ամանորը համընկնում է Սուրբ Ծննդյան պահոց շրջանի հետ, ու մենք չգիտենք ինչպես անել, որպեսզի մարդկանցից չբաժանվենք, բայց պահքը հարգելով ՝ պատրաստվենք Սուրբ Ծննդյան տոնի համար:
Եվ Սուրբ Ծննդյան տոնը մթագնված է Ամանորի շքեղ ու շռայլ տոնի կողմից:
Ուղղափառները ավելի լավ լուծում են գտել, ու պարզապես հետաձգում են Ամանորը Սուրբ Ծննդյան տոնից անմիջապես հետո: Այսպես լիուլի հավատարիմ են Պահքի պատվիրանին, ու լիուլի տոնում են Ամանորը: Ու Հիսուս Քրիստոսի սուրբ Ծնունդը հանդիսանում է Ժամանակի ծննդյան տոն: