Հուշող աստղ

Started by Varaz, December 23, 2006, 07:05:18 PM

Previous topic - Next topic

Varaz

Սիրելի հավատացյալներ, շուտով Սուրբ Ծնունդ է, Տաղավար տոներից մեկը:
Համոզված եմ, որ բոլորդ գիտեք Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, որին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ հետեքրքիր մի հարց եմ ուզում բացել, հուշող աստղի մասին: Հուշող աստղի, այսինքն՝ այն միջոցը, թե ինչպես մոգերը կարողացան գտնել Հիսուսու Նազովրեցու ծննդավայրը (բառիս բուն իմաստով): աստղն էր, որ ուղևորեց մոգերին դեպի փրկչին: Եվ այսպիսի մի շատ անձնական հարց եմ ուզում բարձրացնել քրիստոսին գտնելու վերաբերյալ: Ինչպե՞ս եղավ ձեր դարձը: Կիսվեք մեզ հետ ձեր "աստղի" հետ, թե ով կամ ինչը եղավ մեզ հուշող աստղը:

Շնորհակալություն

Mariam

#1
Իմ աստղը...իմ տատիկի լուսափայլ հավատն ու նախապապիս քահանայական աղոթքը՝ թեկուզ անտեսանելիորեն...

Mariam

#2
Իսկ ձե՞րը, Վարազ:
Իսկ ձե՞րը, Հայր Ղուկաս, Մոնք, Պետրոս, Սաթենիկ, Բանտերա, Մանտարինկա, Աննա,և սիրելի բոլորդ ...

MONK

 Անկեղծ ասած, ես դժվարանում եմ ասել, թե երբ եմ առաջին անգամ նշմարել այդ աստղը: Մանկության ամենավաղ շրջանից սկսած այդ աստղը փայլել է իմ հոգու երկնակամարում` բնականաբար տարիների ընթացքում ավելի ու ավելի պայծառորեն լուսավորվելով: Դժվարանում եմ որևէ մարդու անվան կամ որևէ դեպքի հետ կապել: Թերևս ինչ-որ տեղ կարելի է ասել, որ այդ աստղի լույսի հստակեցմանը նպաստել է արցախյան պատերազմը...
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)