Կանանց իրավունքները

Started by Abegha, December 12, 2006, 06:19:25 PM

Previous topic - Next topic

Mariam

#10
Քարոզը  համարում եմ  քահանայի պարտականությունն ու մենաշնորհը: Քահանայության մաս է կազմում: Այսինքն՝ քահանայի տված հովվության հրամանի մաս է կազմում: Քարոցը ուկնդրում՝ ընկալում եմ աղոթքի միջից: Ըստ իս, փափաքելի է, որ միշտ մնա քահանայության անբաժանելի մասնիկը: Քարոզելու շնորհը և հրամանը ձեռնադրությա՞մբ չի տրվում քահանային:
Անձնապես երբեք իմ խոսքը կանոնագիտական գիտելիքների վրա չէ հիմնված, այլ՝ հոգևոր զգացումի վրա:

MONK

Quote from: Mariam on February 13, 2007, 02:54:57 PM
Քարոզը  համարում եմ  քահանայի պարտականությունն ու մենաշնորհը: Քահանայության մաս է կազմում: Այսինքն՝ քահանայի տված հովվության հրամանի մաս է կազմում: Քարոցը ուկնդրում՝ ընկալում եմ աղոթքի միջից: Ըստ իս, փափաքելի է, որ միշտ մնա քահանայության անբաժանելի մասնիկը: Քարոզելու շնորհը և հրամանը ձեռնադրությա՞մբ չի տրվում քահանային:
Անձնապես երբեք իմ խոսքը կանոնագիտական գիտելիքների վրա չէ հիմնված, այլ՝ հոգևոր զգացումի վրա:
Մարիամ ջան, քարոզ ասելով չպիտի հասկանալ միայն հոգևորականների կողմից հավատացյալ հոտին ուղղված խոսքը և բանավոր պատգամները: Քարոզ է կոչվում նաև ծիսական արարողությունների մեջ սարկավագների բաժինը, որ հիմնականում հորդորական բնույթ են կրում: Բերեմ քարոզի պարզ օրինակ. <<Եւ եւս խաղաղութեան զՏեր աղաչեսցուք, ընկալ, կեցո եւ ողորմեա>>:  27:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Quote from: MONK on February 13, 2007, 03:28:51 PM

Մի անգամ լավ ասեց Հայր Մուշեղը:13:)
"Բայց մի մոռացեք, որ րիտուալները և ծեսերը նույպես քարոզ են: Եթե քարոզը միայն տեսնում և լսում ես, ապա րիտուալի միջոցով`օրինակ Պատարագի միջոցով, բոլոր հինգ զգայարանները մարդու գործում են: Տեսնում ես Պատարագը, լսում ես շարականները և քարոզը, շնչում ես խնկի անուշաբույր հոտը, ողջունում ես դիմացի կանգնած եղբորդ ի Քրիստոս: Դա արդեն քարոզ է:"

13:) 13:) 12:)

MONK

Quote from: Mandarinka on February 13, 2007, 04:01:13 PM

Ես ուղղակի բացատրեցի քարոզի այն ընկալումը, որ ընդունված է ծիսական բառապաշարում և որը հենց, եթե չեմ սխալվում, նկատի է ունեցել Zonara-ն: Բայց ապրես, Մարո ջան, շնորհակալ եմ լրացման համար:  21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Zonara

MONK շնորհակալություն օգնության համար: 39:) 13:)

MONK

Quote from: Zonara on February 13, 2007, 07:01:54 PM
MONK շնորհակալություն օգնության համար: 39:) 13:)
Խնդրեմ, հարգարժան բարեկամս:  30:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Quote from: Zonara on February 13, 2007, 01:47:01 PM
20:)  Մի բան ել ասեմ, կարծում եմ որ հեռու չէ այն ժամանակը, երբ մեր եկեղեցին այն կանանց, որոնք աստվածաբանություն են ուսանել թույլ կտա նաեւ քարոզ խոսել եկեղեցում: Սա ինձ թվում է հնարավոր ելնելով այն պարագայից որ անգամ կոնսեռվատիվ եւ ծայրահեղ ուղղափառ Բուլգարիայում Աստուածաբանական Ֆակուլթետների ուսանող կանայք իրավունք էին ստանում քարոզելու եկեղեցիներում: Կարծեմ խնդիր չէ նաեւ եթե դպրության աստիճանը ստացած կանայք սաղմոս կարդան իսկ սարկավագուհիները նաեւ քարոզ(litanei):
Զոնարա, խնդրում եմ՝ մեկնաբանեք նշածս այդ խոսքերը: Մեկ մեկ, ձեր ասած ամեն նախադասություն բացատրեցեք ինձ, խնդրեմ: Քարոզի մասին կատարած հիշեցումը ավելորդ էր գոնե ինձ համար: Միայն դժբախտաբար բառը հիմնականում երկու նշանակություն ունի: Բայց երևում է, դուք և ես նույն նշանակություն ենք տվել բառին:
Ակնարկո՞ւմ եք «սարկավագուհիների՞»: Գոյություն չունե'ն Հայ Եկեղեցում:

Mariam

Quote from: Zonara on February 13, 2007, 01:47:01 PM
20:) ...հավատով խոստովանիմ ... Ինչ վերաբերվում է աղօթքին, գիտեք որ միայն քահանայից վեր աստիճանները իրավունք ունեն եկեղեցում աղօթելու... այն կանանց, որոնք աստվածաբանություն են ուսանել .... Աստուածաբանական Ֆակուլթետների ուսանող կանայք ....դպրության աստիճանը ստացած կանայք սաղմոս կարդան իսկ սարկավագուհիները նաեւ քարոզ:
Իմ համեստ մտածումները ձեր ասածի մասին.
1. Ձեր խանդավարությունը գովելի է, բայց շատ հապճեպ է եզրակացնել, թե ստվածաբանության ինստիտուտներից է կախված հավատի մաքրությունը և քրիստոնյաների փրկությունը:
Իսկ ուսանելը առաջին պայմանն է սարկավագության համար - չնայած՝ կարելի է նաև աշխատել, և հեռակա միջոցներով դասավանդություն ստանալ: Բայց ըստ իս, շատ անբավարար է: Անձնապես, շատ ավելի մեծ կարիք ունենք գործունյա քրիստոնյաների՝ տղամարդկանց և կանանց մասնակցության, քան վկայվածներին: Ուսումը անհրաժեշտ է, բայց առաջին՝ մտքի դաստիարակությունն է միայն տալիս: Որտե՞ղ ուսանում ենք մարդկանց ծառայել: Սրտի դաստիարակություն, որտե՞ղ կստանանք:
2.Մտածելիս ձեր արծարծած գաղափարների մասին, անդրադարձա թե, նախընտրում եմ, որ բոլոր կանայք լռեն: Որովհետև չեմ ցանկանում լսել նոր վկայվածներին, այլ՝ փորձառու ու համեստ կանանց երգած սաղմոսն ու աղոթքը: Նրանք, ովքեր լռելյան գալիս են հավատարմորեն, ու աղոթում: Միայն Աստված է լսում նրանց: Տատիկիս ունեցած միակ վկայականը իր մաքքրամաքուր սիրտն էր ու անսահման բարությունը: Եվ շատ շատերը կարող էք ամաչել գիր եղեցիկ ու հոգևոր ձայնի համար, որ պահել է մեր երջանկության համար:
3. Սա ի՞նչ գաղափար է.«Ինչ վերաբերվում է աղօթքին, գիտեք որ միայն քահանայից վեր աստիճանները իրավունք ունեն եկեղեցում աղօթելու.» Ակնարկո՞ւմ էք հավանաբար եկեղեցում բարձրաձայն արտասանված աղոթքին: Բոլորը - հուսով եմ - աղոթում ենք եկեղեցում:
4. Եթե հին համակարգի փոխարեն դնեք նոր մը, ուր միայն կատարվի «դերերի» նոր բաշխում, ըստ՝ կատարած ուսման օրինակ, դուք կանտեսեք նորից շատ մը հավատացյալներ՝ հավատով դերևս ավելի փորձառուները:
5. Իսկապես, տունը դառնում է ամենահարազատ աղոթավայր: Ոչ վկայությունների կարիք կա սաղմոսագիրք բանալու համար, ոչ՝ Հավատով Խոստովանիմ աղոթքը սրտից բարձրացնելու համար, և համեստորեն ամեն մարդ ստանում է Աստծու օրհնությունը ըստ իր սրտի մաքրության: Հետո, ուրախությամբ նա կմիանա ծեսի սպասավորներիդ, երբ ցանկանա Ձեր արժանի երգեցողությունը լսել ու քահանայի օրհնությունը ստանալ:

Zonara

Սիրելի Մարիամ, մենք կամ ուրիշ լեզվով ենք խոսում իրաի հետ, կամ դուք միայն ձեր կարծիքն եք ընդունում իբր միայն ճշմարիտ եւ կապ չունի թէ որ ինչ է ասում դուք ամեն ինչին դեմ էք: 9:)
Երբ խոսում եմ ազքթքի մասին եկեղեցում իհարկե ի նկատի ունեմ բարձրաձայ աղքթքը ժամերգության եւ պատարագի ընթացքին: Վերչին հիմարին պարզ է, որ այստեղ ներքին աղոթքի մասին խոսկ գնալ չի կարող:

Երբ խոսում եմ Աստվածաբանական կրթություն ստացածների մասին ի նկատի ունեմ իրենց այսպես ասած քարոզչությունը իբր դասախոս դպրոցներում, մանկապարտեզներում, երիտասարդական միություններում եւ այլն:

Ինչ վերաբերվում է եկեղեցու պաշտոն ստանձնողներին, ապա այսօր անհնարին է այդ պաշտոններին անձինք նշանակել որոնք միայն լավ մարդիկ են, բայց տարական գաղափար չունեն եկեղեցական կարգ ու կանոնից: Ասեմ այսպես` մի մարդ կա, որ հիասքանչ անձ է, սակայն մեքենա վարել չգիտի: Արդյոք իրեն թույլ կտաք մեքենա քշել պատճառաբանելով, որ ինք չնայած որ մեքենա վարել չգիտի սակայն հիասքանչ անձնավորություն է:

Իսկ առանձին յուրաքանչյուր բառը մեկնաբանելու ժամանակը ցավոք չունեմ, փորձեցեք միքանի անգամ եւ ուշադիր կարդալ այն ինչ ես եմ գրել, եվ ոչ թէ այն ինչ ձեզ թվում է որ ես եմ գրել:

Mariam

#19
Չբարկանաք իմ դեմ, Զոնարա: Ձեր շնորհիվ հասկացել եմ, թե ինձ համար բուն խնդիրը կայանում է եկեղեցում տիրող «դասակարգային համակարգ»ում, որի դեմ շատ ազդեցիկ ազդարարություն է արել հենց Վազգեն Առաջին Հայրապետը,
«Պատարագ» գրքույկի մեջ, երբ նա քահանայի աստիճան ուներ: Այս ֆորումում նրանից մեջբերումներ արել եմ - հավանաբար՝ «ժամերգության» վերնագրի տակ:
Այս դասակարգային համակարգը ամեն դերի բաշխում է կատարում - պետք է -, բայց հետո ամեն դեր ստանձնողը այնքան է կառչած իր «մենաշնորհներին», որ «պաշտպանում է» իր մենաշնորհները: Եվ մոռանում է էականն ու տարրականը - ի՞նչ է աղոթել: Ի՛նչ ցավալի է, երբ դպիրը չի աղոթում եկեղեցում, երբ ձայնի մեջ հոգևորի մի տկար նշույլ է միայն նշմարվում, երբ հապճեպ- հապճեպ կատարում է իր «ժամերգություն-պարտադրանքը»: Երբ դպիրը, սարկավագը, կամ նույնիսկ քահանան մոռանում է, թե ինչպիսի պարտականություն է ստացել, ինչպիսի ծառայություն պետք է մատուցի համայնքին, ու աղավաղում է աղոթական մթնոլորտը...Ու մեզ ասվում է՝ «այդպիսի արտոնություն՝ սաղմոս կարդալ, կամ՝ «Հավատով Խոստովանիմը» աղոթքը բարձրացնելու արտոնություն չէք ստացել: Պարտադիր էք լռելյայն մեզ ունկդրել:» Բայց այն ժամանակ,  հոգևոր դասը թող լավագույն կերպով այս ծառայությունը կատարի: Նա, հաճախ անբույթ է վարվում: Պատրաստ չէ՝ դպիրը շատ երիտասարդ է, աղոթասիրության պակասը զգալի է, ևայլն:
Զեր դեմ ոչինչ չունեմ, վստահ եմ, թե ամենամեծ բծախնդրությամբ կատարում էք ձեր հանձնված բոլոր պարտականությունները:
Բայց մենք չունենք պարզ՝ եղբայրական աղոթավայր, ուր հոգևպես «հանգստանանք», թոթափենք մեր մտահոգությունները, երջանկանանք նաև - միակ երջանկությունը հիմա նրանում է, երբ ժամերգությունները կամ պատարագը հիանալի կերպով են կատարվում, ու հոգևոր մեծ բերկրությամբ ունկնդրում ենք ու աղոթում: Բայց - ժամերգությունների համար են մանավանդ իմ վերապահությունները - դա հազվագյուտ է: Հազվագյուտ, բայց միաժամանակ՝ այսպես է հաստատված կարգը:
Երբեմն, մտածում եմ, լավ կլիներ մի անգամ այս դպիրը մեզ էլ լսեր, ու...Չէ, այս դպիրը կառչած է իր սխալ ըմբռնումների վրա, մեզ էլ երկրորդական հավատացյալներ է համարում: Սխալը նրանում է՝ արհամարհանքը և հպարտությունը - երբեմն՝ հիմնված, երբեմն՝ սին ու պարապ - բույն են դրել այս դասակարգային համակարգի մտածելակերպի ու բջիջների մեջ:
Մեզ մերժվում է գերագույն երջանկությունը՝ եկեղեցում, մեր եղբայրների հետ, եղբայրաբար աղոթելու, երգելու հոգևոր մեծագույն ուրախությունը: Ի սեր անխախտելի կարգուկանոնին:
Հասկացա, որ  դուք՝ հոգևորականներդ այս երջանկությունը մեզ մերժելու էք հավիտյան:
Քեն, դառնություն չեմ պահում: Իմ ճարը պարզ է՝ պարզագույն աղոթքը պահել, այնքան, ինչքան կարողանում եմ, ու իմ սիրտը դարձնել Աստծու տաճար: Ես եմ տերը իմ սրտին: Թող զբաղվեմ իմ փոքրիկ աղոթքով, ու մոռանամ եկեղեցում հաստատված այս անհրաժեշտ կարգը, որը սակայն ինձ համար դարձել է արգելք:  21:)