Կանանց իրավունքները

Started by Abegha, December 12, 2006, 06:19:25 PM

Previous topic - Next topic

Abegha

Ինչպես տեսնում եմ, կանայք շատ կայուն կերպով ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները և այստեղ, ինչպես և ռուսերեն բաժնում, հաճախ հարցեր են առաջ քաշում իրենց իրավունքների համար։
Այստեղ ես ցանկանում եմ անդրադառնալ որոշ սկզբունքների, և այս՝ ոմանց համար շատ ցավոտ հարցին, այն է՝ ինչո՞ւ են կանանց իրավունքները այսքան սահմանափակ եկեղեցում և ինչո՞ւ կինը բերանը փակ պետք է միայն ունկնդրի դերում լինի, և կարծես իր դերը սահմանափակվում է եկեղեցում միայ հոգոց հանելով։
Նախ այս առումով պետք է անդրադառնալ և նկատի ունենալ «Աստվածային բնական և դրական իրավունքը»։
Բնական աստվածային իրավունքը Աստուծո կողմից մարդու մեջ դրված անխախտելի սկզբունքներ են, որոնք հիմք են հանդիսանում մարդկային բոլոր տեսակ հարաբերությունների համար։ Օրինակ մարդուն անհրաժեշտ չէ, որ որևէ տեղ գրված լինի, որ ծնողը պետք է սիրի իր զավակին։ Սա Աստուծո կողմից դրված է մարդկային բնության մեջ։
Բնական աստվածային իրավունքը մարդկային որևէ իշխանության կողմից փոփոխման ենթակա չէ։
Դրական աստվածային իրավունքի մեջ են մտնում միայն այն պատվիրանները կամ օրենքները, որոնք գրվել են (կամ փոխանցվել են) ուղղակի Աստուծո թելադրանքով։ Օրինակ Աստվածաշնչում Պողոս Առաքյալի շատ խոսքեր Դրական աստվածային իրավունքի մաս չեն կազմում, մինչդեռ Հիսուսի խոսքերը՝ այո՛։
Դրական աստվածային իրավունքը մարդկային որևէ իշխանության կողմից փոփոխման ենթակա չէ։
Այսու ցանկանում եմ անդրադառնալ և ասել, որ ահավասիկ բնական աստվածային իրավունքի մաս է կազմում ինչպես ամուսնական իրավունքի այն հարցը, որ ամուսնություն է համարվում կնոջ և տղամարդու միությունը, այնպես և նույն իրավունքի մաս է կազմում այն հարցը, որ ընտանիքի գլուխը հայրն է։ Այս բաները Աստուծո կողմից մարդկային բնության և էության մեջ դրված են ու որևէ իշխանություն ի զորու չէ փոփոխելու։
Ահա, թանկագին ֆորումցիներ, ցանկանում եմ նշել, որ ընտանիքում ամեն մեկն իր դերն ունի, ինչպես կարդում ենք արդեն Սբ. Գրքի մեջ։ Զավակը չի կարող ապտակել իր ծնողին, որովհետև ընտանիքի մեջ իր դիրքը թույլ չի տալիս այդ, այլ պետք է հնազանդ սիրով պատվի իր ծնողին։ Համապատասխան վերաբերմունքով, Պողոս առաքյալի սիրո խրատի համաձայն, մյուս անդամները։ Հետևաբար ընտանիքի անդամն իր դերն ու իրավունքներն ունի տան մեջ, մայրը՝ մայրական, հայրը՝ հայրական։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ շփոթում և ցանկանում, որ մայրը կատարի հոր իրավունքները, և հակառակը։ Այսպես նաև Եկեղեցին, որ մեր մեծ ընտանիքն է, և այնտեղ քահանան, որ շատ խորհուրդների ընդ մեջեն խորհրդանշում է Քրիստոսին, չի կարող կին լինել, ինչպես ոմանք, հավասարության շինծու, ժամանակի ոգու որոշ խաբկանքներով տարված, ցանկանում են բոլորի հավասարություն, որը տանում է մի կատարյալ քաոսի։
Ինչպես որ Աստվածամայրը Եկեղեցու գերագույն սուրբն է, սակայն չի համարվում Առաքյալ, այսպես և անթույլատրելի է, որ տան բոլոր անդամները հավասար իրավունքներ ունենան, որովհետև յուրաքանչյուրն իր առաքելությունն ու դերն ունի տան՝ ընտանիքի մեջ։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասում՝ մեկ մարմնի տարբեր անդամներ ենք, և չպետք է համառորեն ցանկանանք, որ աչքը ոտքի դեր կատարի։
Սա ընդհանուր մոտեցումների հարցում։
Այս ամենից զատ, անշուշտ, կարող են եկեղեցու կամ ընտանիքի կյանքում լինել որոշ դերակատարություններ, որտեղ կինն էլ կարող է իրեն հրաշալիորեն դրսևորել, բայց կարծում եմ, որ չպետ է շփոթենք մարդկանց տեղն ու դերը, ինչպես և՝ առաքելությունը։
Ի վերջո, եթե կարծում ենք, որ կնոջ դերը եկեղեցում նսեմացված է.
Այսօր գրեթե բոլոր եկեղեցիների Սբ. Պատարագի դպրաց դասի 70%–ը կանայք են, մաս են կազմում ծխական խորհուրդներում, գոյություն ունեն տիկնանց միություններ, սակայ չկան տղամարդկանց միություններ, երիտասարդաց միությունների ակտիվիստները հիմնականում օրիորդներն են, եկեղեցու ուսուցիչների 90%-ը կանայք են, սարկավագուհիներ ենք ունեցել, մայրապետներ և այլն։ Այսպես դեռ կարելի է թվարկել։ Եվ մի՞թե այս ամենը մասնակցություն չէ եկեղեցու անմիջական կյանքին։ Էլ չասեմ, որ եկեղեցականի կողմից ստեղծված ֆորումի մեծամասնությունը դուք եք 21:) և աստվածաբանական տարբեր հարցերի շուրջ, ամբողջ աշխարհով մեկ, ազատորեն արտահայտում եք 31:) ձեր մտածումները։

Շնորհակալություն։

Mariam

Հայր սուրբ, ներեցեք. կարո՞ղ եմ հարց տալ. իսկ Սուրբ Պողոսի այն խոսքերը, որոնք ո'չ բնական աստվածային իրավունքի և ո'չ դրական աստվածային իրավունքի մաս են կազմում, և որի վրա է հիմնված եկեղեցու առօրեական կարգուկանոնը, կարելի՞ է համարել, թե կարող են փոփոխության ենթարկվել:

Zonara

Մարիամ ջան, քեզ մի բան ասեմ. Չգիտեմ ինչպես է իրավիճակը հայաստանում բայց սփյուրքում կանայնք բավականին մեծ իրավունք են ստացել եկեղեցում: Օրինակ եկեղեցական եւ թեմական վարչություններում 'ատ հաճախ անդամների մեծ մասը կանայք են, իսկ օրինակ Գերմանիայում համայնքների ատենապետ շատ համայնքներում կանայք են ընտրվում... Եթե նայեք կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցիներ կարգն ու կանօնը, կտեսնեք, որ այդպիսի իրավունք կանայք այդ եկեղեցիներում չունեն: Եւ ինչ թաքցնեմ մեղքս, ես ժամանակ է լինում որ ցավում եմ, որ մեր եկեղեցին կանանց այդպիսի իրավունք է տալիս: Ասեմ ինչու. պատկերացրեք որ կինը, համայնքի ատենապետ լինելով Առաջնորդի եւ հոգեւոր հովվի հետ նստում չանայա ծեծում, սրանց վրա ձայն բարձրացնում եվ ասում որ համայնքի ատենապետը ինքն է, եթե սրբազանն ու հայր սուրբը իրեն չլսեն ռոճիկները կկտրի....ինչ ասեմ....

Mandarinka

Զոնարա, բայց կարծում եմ, որ նույն բանը եթե աներ տղամարդ ատենապետը`Առաջնորդի եւ հոգեւոր հովվի հետ նստեր չանայա ծեծեր, սրանց վրա ձայն բարձրացներ և ասեր, որ համայնքի ատենապետը ինքն է, եթե սրբազանն ու հայր սուրբը իրեն չլսեն ռոճիկները կկտրի և այլն (իսկ դա նույնքան հնարավոր է), միթե նույն ձևի տգեղ և սարսափելի չ՞է: Այստեղ գենդեռային, այսինքն սեռական հատկանելիությունը կապ չունի:

Mariam

Կարելի՞ է այդպիսի սպառնալիք ուղղել հոգևորականին: Եկեղեցական վարչություններին անդամ լինելը պահանջում է ծառայության հոգի ունենալ բոլորի նկատմամբ, և առաջին հերթին՝ հոգևորականների նկատմամբ: Կարելի՞ է երևակայել, որ վարչություններում չտիրապետի ծառայության ոգին: Կամ ինչպիսի ծանր անհասկացողություն կար վարչությոան ու հոգևորականների միջև, որպեսզի այդպիսի տհաճ խոսքերը ասվեն...Կարո՞ղ էք ասել, թե ինչպիսի խնդրահարույց կացության առաջ էին գտնվում բոլորը:
Ձեզ հավատում եմ ու ափսոսում: Նույնաժամանակ, անդրադառնում եմ, որ ես անձամբ շատ համառ եմ իմ ընտրությունների մեջ, ու չեմ զիջել քահանաներին մի քանի հարցերում - դրա պատճառով մերժվել եմ որպես հոգևոր խորհրդի անդամ...

Abegha

Quote from: Mariam on December 25, 2006, 05:27:06 PM
Հայր սուրբ, ներեցեք. կարո՞ղ եմ հարց տալ. իսկ Սուրբ Պողոսի այն խոսքերը, որոնք ո'չ բնական աստվածային իրավունքի և ո'չ դրական աստվածային իրավունքի մաս են կազմում, և որի վրա է հիմնված եկեղեցու առօրեական կարգուկանոնը, կարելի՞ է համարել, թե կարող են փոփոխության ենթարկվել:
Այո, հնարավոր է։

Mariam

Այս «հնարավորին» հասնելու համար, սակայն, երբեմն անհրաժեշտ կլինի ոչ միայն համբերություն ու հնազանդություն, այլև հաստատակամություն ու նպատակաուղղված ջանքեր:
Զոնարա, մենք թեմայից չենք շեղի, եթե մեզ բացատրեք վարչության անդամ այս կանանց վրդովման պատճառը: Հավանաբար  իրենց խնրդանքը հասկացնելու հնարավորությունից զրկված, իրենց «իրավունքները» փորձել են հասկացնել վերջին ու ծայրահեղ - նաև կոպիտ - ձևով: Իսկ ի՞նչ էր՝ հոգևորականների ու կանանց միջև ծագած վեճը:

Zonara

Կուսակրոն կանանց մասին եւ կանանց իրավունքը ընդհանրապես մի շատ հետաքրքիր  եւ լուրջ նյութ է: Ընդհանրապես այստեղ հարկ է մտածելու թէ մեր եկեղեցու ավանդություններից եւ կանոններից որոնք են անփոփոխ եւ որոնք ոչ: Իմ անձնական կարծիքը կուսակրոնների վերաբերյալ ընդհանրապես այն է, որ մեր Եկեղեցին այսօր կարիք ունի վերականգնելու իր վանական կյանքը: Ես ականատես եմ, թէ ինչ մեծ աշխատանք են տանում կաթոլիկ վանականները, թէ տղամարդիկ եւ թէ կանայք: Վերականգնելով վանականությունը մեր եկեղեցին պետք է զարգացնի նաեւ իր սոցիալ մարդասիրական ծառայությունը եւ սրա մեծ մասը ստանձնի վանականությանը: Կուզեմ նշել որ խոսելով վանականության մասին ի նկատի ունեմ եւ թէ որթոդոքսների եւ թէ կաթոլիկների մեթոդները: Սովորելով երկուսից, իրենց դարերով եկող ավանդությունից, ավելացնելով այս սովորածին նաեւ մերը, որը իհարկե շատ մեծ կամ մեծագոյն նշանակությունն ունի, մենք կկարողանանք բավականին լավ որակի հասցնել մեր ծառայութիւնը: Վստահ եմ նաեւ որ կանայք այստեղ կարող են իրենց մայրական սիրուց ելնելով շատ բաներ անել եւ շատ բաների հասցնել եւ մեզ բոլորիս սովորեցնել, ինչպես մեզ սովորեցնում է Սբ. Աստուածածինը: Այսինքն Կուսակրոնությունը մեզ համար կարեւոր եմ նկատում, եւ այդ կուսակրոնության մեջ ավելի կարեւոր եմ նկատում կանանց ծառայությունը:

Անցնենք չամուսնացած կանանց: Սբ. Առաքյալն ասում է որ այլեւս չկա կին եւ տղամարդ, բոլորս քրիստոսինն ենք: Սա նշանակում է, որ նաեւ մեր ծառայության մեջ հավասար ենք այնպես ինչպես հավասար ենք նաեւ փրկության մեջ: Ուրեմն կին եւ տղամարդ ձեռք ձեռքի տված պետք է քայլեն իրենց ճանապարհը: Եւ ամուսնացած կանայք եւ տղամարդիք իրենց փրկության ճանապարհին ոչնչով չեն տարբերվում իրարին, ինչպես չեն տարբերվում այրն ու կինը իրենց փրկության ճանապարհին: Մեր եկեղեցու անփոփոխ կանոններն դատապարտում են նրանց, որ կուսակրոնին ավելի բարձր են համարում ամուսնացյալից: Այս է նաեւ մեր եկեղեցու, կամ ընդհանրապես ուղղափառ եկեղեցիների դիրքորոշումը կաթոլիկների ցելիբատությունը գնահատելու ժամանակ:

Սակայն ինչ վերաբերվում է ձեռնադրությամբ ստացած շնորհներին, ապա հարկ է նկատել, որ ձեռնադրությունից հետոյ ունենք մի նոր կատեգորիա, որը մենք չենք հորինել: Սրանք հաստատվել են աստվածային օրենքով: Եւ այս օրենքները անփոփոխ լինելով ասում են, որ կինը քահանա չի կորող ձեռնադրվել: Սա կնոչ հանդեպ անտեսություն չէ: Սբ. Աստուածածինը Քրիստոսից հետո երկրորդ անձն է իր անմեղությամբ: Նա լինելով Անպարագրելիի մայրը Սբ. Հոգու կողմից ոչ եպիսկոպոս նշանակվեց, ոչ ձեռնադրվեց ոչ ել քահանայապետեց, չնայած որ բոլոր առաքյալներից ել ավելի առժանի էր: Ինչու? Այս հարցի պատասխանը ես տեսնում եմ միայն Սբ. Պատարագի այն խոսքերում, որ ասում է` որովհետեւ դու ես որ պատարագում ես եւ պատարագվում: Այսինքն քահանան միայն պատկերն է Քրիստոսի: Ուրեմն եթե մենք կարողանանք այդ պատկերը նաեւ կնոչ դեմքով պատկերացնել, ուրեմն ոչ մի խնդիր չունենք: Եթե մենք կարողանանք մեր եկեղեցում մի սրբապատկեր գրել կնոչ դեմքով եւ ասել թէ սա Քրիստոսի պատկերն է, եւ կարողանանք խոնարհվել այդ պատկերի առաջ միայն այդ ժամանակ կկարողանանք նաեւ կանանց քահանա ձեռնադրել: Իսկ քանի որ սարկավագը քրիստոսին չե պատկերացնում Սբ. Պատարագի ընթացքին, ապա նաեւ չկա որեւիցէ խնդիր, արգիլող կնոչը սարկավագուհի ձեռնադրել:

Կրկին անգամ իմ խորհին հարգանքը եւ սերը բոլոր կանանց հանդեպ: Միայն մի բան ասեմ վերջավորությանը` հաճախ մեր աղօթքների մեջ մենք խնդրում ենք ոչ թէ առաքյալներին, որոնց տեղապահներն են Եպիսկոպոսները եւ քահանաները այլ Սբ. Աստուածածնին, Տիրամորը, որի տեղապահները այս աշխարհում դուք եք մեր սիրելի կանայք:

Mariam

Կներեք, Զոնարա, մի ուրիշ հարց:
Երբ խոսքս բացում եմ ժամերգություններին՝ հասարակ հավատացյալի ու բնականաբար կանանց բերելիք մասնակցության մասին, դուք, Մոնքը, Հայր Սուրբը նաև- կարծեմ -, իմ խոսքը ընդհարացնում էք, բերում էք ծայրահեղ եզրահանգման, որն է՝ կնոջ քահանայության աստիճան շնորհելու ցանկություն:
Երբեք այս ուղղությամբ ակնարկություն չեմ արել: Ինչո՞ւ չէք ուզում քննարկել ժամերգության կանանց բերելիք բացարձակ լռությունը - որ աղոթքի մի երես է միայն, որից բացառված է երգելիս մեծագույն երջանկության հասնելու հնարավորություն:
Սուրբ Հայրերը ի՞նչ են գրել այս ուղղությամբ:
Օ՛ տատիս երգած հիանալի շարականները իր տան շեմին հանգստանալիս...

Zonara

#9
 20:) այդ ուղղությամն չեմ մտածում, որովհետեւ սա ինքստինքեան պարզ է: Չեմ կարող մյուսների փոխարեն պատասխանել, իմ կարծիքով կանանց մասնակցությունը ժամերգությունների ընթացքին չեմ կարծում որ խնդիր է, մանավանդ եթէ աչքի առաջ ունենանք այն պարագան, որ սփյուրքում (վստահորեն Բուլգարիայում եւ Գերմանիայում) մեծ պահքի ընթացքում կատարվող հսկման արարողություններին եւ աւագ շաբաթվա արարողությանը մասնակցում են նաեւ կանայք լինի դա հավատով խոստովանիմ աղօթքի պարագային կամ շարականների երգեցողության պարագային: Ինչ վերաբերվում է աղօթքին, գիտեք որ միայն քահանայից վեր աստիճանները իրավունք ունեն եկեղեցում աղօթելու: Մի բան ել ասեմ, կարծում եմ որ հեռու չէ այն ժամանակը, երբ մեր եկեղեցին այն կանանց, որոնք աստվածաբանություն են ուսանել թույլ կտա նաեւ քարոզ խոսել եկեղեցում: Սա ինձ թվում է հնարավոր ելնելով այն պարագայից որ անգամ կոնսեռվատիվ եւ ծայրահեղ ուղղափառ Բուլգարիայում Աստուածաբանական Ֆակուլթետների ուսանող կանայք իրավունք էին ստանում քարոզելու եկեղեցիներում: Կարծեմ խնդիր չէ նաեւ եթե դպրության աստիճանը ստացած կանայք սաղմոս կարդան իսկ սարկավագուհիները նաեւ քարոզ(litanei):