Հասունություն

Started by Mariam, October 28, 2006, 06:07:05 AM

Previous topic - Next topic

Mariam

Ձեր կյանկում զգացե՞լ էք, թե ինչպես սեփական կամ ձեր մտերիմներից մեկի տառապանքը կամ տկարացումը - հիվանդություն, ծերություն, սուգ, հուսախափություն ու տխրություն - փափկացրել է ձեր կամ ձեր մտերիմի հոգուն, ետ-դարձի պատճառ է հանդիսացել, ու հոգուն հնազանդեցրել է Աստծու ու հաղորդաքից դարձրել Ասսծու ու շրջապատի մարդկանց հետ:
Ուրախություն կա, որ հաղորդակցություն է Արարչի հետ, ցավ կա, որ գիտակցության ու հոգևոր զարթոնքի առիթ է:

Legna

Ոչ
և Աստված մի արասցե ,որ իմ հարազատը կամ ՀԱՅը Արարչին հաղորդակից ,մոտ լինի, հենց ցավի միջոցով ... 27:)
Ցավը ....
չեմ ուզում , էդպիսի  բան
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Հեղինե, ամենօրյա մանր ու մունր ցավերի մասին եմ խոսում, որոնք անշրջանցելի են: Ներիր, պատասխանս երկայն է, ինչպես ...տարիքս:
Երբ նորածին աղջիկս հիվանդանում էր – շատ քիչ է հիվանդացել, շատ չնչին տկարացումներ է ունեցել - տագնապալի վիճակում էի հայտնվում. աշխարհը դադարել էր գոյություն ունենալ, միայն կար հիվանդ աղջիկս ու նրա կորցնելու իմ վախը: Իմ աղջկա մի լացը հավասարվում էր մի ահավոր տառապանքի: Մի անմեղ երեխայի լացը աշխարհում կատարվող ամենեն դաժան ցավի ու անարդարության է հավասար : Ամեն ինչ մառացած' նրա համար էի ապրում և նրա շնչի ելևէջին էի հետևում անձկությամբ:
Բայց երեխայիս ապրած ամեն մարմնական տկարացում – թեթև ու անցողիկ հիվանդություն –իր հետ բերում էր ավելի մեծ համաձայնություն ու հաշտություն մեր տան մեջ: Երկու ծնողների նույնանման ու միասնական մտահոգությունը միացնում էր մեր զույգը անքակտելիորեն:
Իմ երեխայի ունեցած հիվանդությունների շնորհիվ այսպես ուղղվել է իմ գլխավոր մտահոգությունը նրա համար, փոխել եմ  կարեվոր- երկրորդական բաների մասին իմ նախկին գնահատումը: Փոխվել է հավիտենական կյանքի իմ ընկալումը – իմ երեխաս հավիտենական կյանք է ունենում արդեն, ինչո՞ւ եմ վախենում մի  անհավատի նման – փոխվել է իմ հավատը առ Աստված: Կրցել եմ զանազանել իմ հոգևոր ու իմ աշխարհական նախընտրանքները: Օրինակներ բերե՞մ: Սկզբին անպայման ցանկանում էի, որ նա գերազանց լինի դպրոցում: Ու, օրինակ, շատ եմ նրան աշխատցրել այս ուղղությամբ, նրան ծանրաբեռցնելու աստիճանին: Հայտնվող հիվանդություն մը կասեցրեց իմ ընթացքն ու փափագը, ու տեսնելիս իմ երեխային անկողնում պարկած ու ջերմության մեջ, մոռացա մեկ անգամից սովորելիք բոլոր դասերն ու ստանալիք գնահատականները: Հարատև ազդեցություն է ունեցել իմ վարվելակերպի մեջ: Միայն իմ երեխաս կա, տառապած վիճակում: Ուրեմն, ի զուր են իմ մյուս բոլոր մտահոգության առարկաները: Եկեղեցական կյանքի վիճակը, ժամերգությունների այս կամ այն ձևով կատարվելը, այս կամ այն անձի հետ ունեցածս անհամաձայնությունները... այս բոլորը հարաբերական բնույթ է հանկարծ ստանում, ամեն ինչ լուսավորվում է միմիայն իմ երեխայի հանդեպ ունեցածս սիրո լույսի տակ ու կարծես, ամեն բան ստանում է իր ճիշտ գնահատականը:
Հիվանդության պահին է, որ շտկում եմ իմ կյանքի առաջնահերդությունները, պարզ ձևով տեսնում եմ էականը, ու ավելի հավատարմորեն վերսկսում եմ նրան հետևել: Հիվանդությունը ինձ օգնեց, որպեսզի հրաժարվեմ մի քանի ամրապնդված մեղքերից – իմաստությունից շեղումներից:
Այստեղ խոսել եմ երեխայիս ունեցած հիվանդությունների մասին:
Քայլ առ քայլ կարող էի քննել իմ ունեցած հիվանդություններից, կամ անհանգստություններից բխած ավելի խոր հոգևոր հավասարակշրությունը:
Մատնանշեմ միայն.
Մարմնի բոլոր տկարությունները, որ տարիքի հետ են առաջանում, փոխանակ հոգևոր տկարություն լինելու, հանգել են հոգևոր արժեքների վերագնահատման:
Երիտասարդական հպարտությունը փոխարինվում է անհուն երախտագիտությամբ մը, ու երջանիկ եմ մանավանդ իմ տրված հավատով – որը սակայն ինձ է տրվել ուրիշների' աղոթքի ու արժանիության շնորհիվ:
Նշմարել եմ, թե ինչպես տխրությունը ինձ քաղցրացնում է, ավելի ներողամիտ է դարձնում համայն աշխարհի նկատմամբ: Մարդկանց նկատմամբ շատ ավելի գթասիրտ եմ տխրության պահին:
Ուրախություն կա, որ մեզ հաղորդակից է դարձնում աշխարհում գտնվող ամեն գեղեցկության հետ: Տխրություն կա, որ մեզ է հաղորդակից դարձնում աշխարհի թշվառության հետ: Երկու թևերը ամբողջանում են իրար, ու հարկավոր են հոգևոր հասունություն ձեռք բերելու համար:
Հավելեմ, որ տխրությունը մեզ դեմ հանդիման է կանգնեցնում Աստծու Սիրույն, որ մեծագաույն' աներեվակայելի երջանկության աղբյուր է: «Իմ տխրության մեջ աղաղակեցի առ Աստված, և Նա ինձ մխիթարեց», ասում է սաղմոսը:« Դու ես իմ պաշտպանը ու քեզ անձկությանս մեջ ճանաչեցի:»
Այստեղ տխրությունը բացվում է – մեր սիրտը պատրաստում և բացում է- փոխակետրպվում է աստվածային ուրախության: «Թշվառությանս մեջ աղաղակեցի առ Աստված, Աստված, որ իմ ամբողջ ուրախությունն է:»
Նույնպես մեկից բաժանված լինելուց բխած տխրությունը կարող է փոխակերպվել' նրանից երբեք հոգով բաժանված չլինելու մեծ երջանկությամբ:


Legna

հմմ
նման բան անկեղծ ասած ,չեմ ունեցել ,երևի դրանից էլ չեմ  հասկանում,չեմ ընդունում
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...

Mariam

Ամբո՞ղջ ասածս է խորթ ու ժարգոն, չկա՞ մի բան, որի հետ համաձայնվեիր:

Legna

ժարգոն չկա բացառապես  21:)
իսկ խորթի համար , ես ցավի պահը նկատի ունեի,որ  այն երբևէ  դրական լիցք հաղորդի:

հ.գ. ինչպես միշտ ,ինձ չհասկացաք  34:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...