Հարց Տեր Ղևոնդ ք

Started by Sahak, April 21, 2006, 08:18:47 PM

Previous topic - Next topic

Sahak

Հարգելի Քահանաներ,

http://armenianow.com/?action=viewArticle&AID=1482&CID=1611&IID=&lng=arm
հոդվածում Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը ասում է.
«Բայց եթե զբաղվում են հոգեորսությամբ կամ քարոզչությամբ, որը դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին, վերջապես, ոտնահարում է մարդու իրավունքները, ապա մեր կողմից մերժելի են:»

Արդյո՞ք մենք պետք է մերժենք հավատքը կամ կրոնը միայն այն պատճառով որ այն «դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին»։

Արդյո՞ք կրոնի չափանիշը պետք է լինի «հայ ազգի մշակությը ու մտածելակերպը», թե՞ մեր Տիրոջ խոսքը։

Abegha

Թանկագին Սահակ, եթե ուշադրություն դարձրեցիք, Տեր Հայրը խոսում է հոգևորսության մասին, իսկ Ձեր բարձրացրած հարցը այլ է։
Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա մեր դարավոր մշակույթը և մեր հավատքը բավականին համահունչ է մեր Տիրոջ խոսքին։ Վառ ապացույցը հանուն հայրենիքի և հանուն մեր հավատքի ու մշակույթի նահատակաց արյունն է։ Ապացուցելու կարիք չեմ զգում, վկայություններն անչափ շատ են։ Վարդանանց պատերազմը վառ վկայությունն է այն բանի, որ երբ օտար զավթիչները մեզ մեր հավատքից ու մեր Տիրոջից հեռացրել են, ապա այդ քայլը համարվել է ազգային կարևորության խնդիր։ Հետևաբար ինչո՞ւ հավատքի հարցում մեկ կողմ դնել ազգայինն ու մեր մշակույթը, ինչո՞ւ ուրանալ տասնյակ հազարավոր մատյաններն ու մագաղաթները, որ մեր ո՛չ միայն ազգային, այլև հոգևոր արժեքներն են, որոնք մեզ են ներկայացնում մեր Տիրոջ խոսքը՝ արտացոլված մեր մշակույթի մեջ։

Sahak

1. Իսկ արդյո՞ք հոգևորսությունը հակաքրիստոնեական է։
«Հիսուսն ասաց նրանց.
- Հետևեցե՛ք ինձ, և ես ձեզ մարդու որսորդ կդարձնեմ։» Մատթեոս 4:19

2. Ինձ չի թվում որ Տեր Հայրը դեմ է հոգևորսությանը կամ քարոզչությանը։ Ինձ թվում է որ նա դեմ է «հոգեորսությամբ կամ քարոզչությամբ, որը դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին»։ Այսինքն քարոզչությունը քրիստոնեական երևույթ է, բայց եթե այն դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին, ապա պետք է մերժվի։

3. Ես համաձայն եմ ձեր հետ այն հարցում որ հայկական պատմության և մշակույթի մեջ եղել են և դեռ կան Տիրոջ խոսքին համահունչ մասեր։ Սակայն ես չեմ ուզում այդ ընդհանրացել։ Վարդանանց պատերազմը եղել է 1550 տարի առաջ։ Սակայն մեր պատմությունը դրանից հետո շարունակել է զարգանալ։ Եվ մեր պատմության և մշակութի մեջ մենք շատ ենք ունեցել և դեռ ունենք շատ անաստված բաներ։ Օրինակ անաստվածային խորհրդային տարիները մեր մշակույթի մասն են կազմում։ Եվ Հայաստանում կան շատ-շատ անհավատներ որոնք համարում են որ համատքը «օպիում է ժողովրդի համար» (կոմունիստական պռոպագանդա): Ցավոք սրտի այն դառել է շատ հայերի մտածելկերպը և կազմում է մեր մշակույթի մի մասը։
Մի խոսքով ես ուզում եմ ասել որ չի կարելի հավատքը հարմարեցնել «մշակույթին կամ մտածելակերպին» այլ հենց հակառակը։

Abegha

Թանկագին Սահակ, նախ նշեմ, որ Ձեր մեջբերումը բնավ չի համապատասխանում «մարդորսություն» հասկացության այսօրվա ընկալմանը։ Ամբողջ ցավն այն է, որ այսօր տարբեր կրոնական հարանվանություններ աստվածաշնչական հատվածների իրենց սխալ մեկնաբանություններով մարդկանց թյուրիմացության մեջ են գցում։ Բողոքականության ամբողջ դժվախտության կարևոր կետերից մեկն էլ հենց այն է, որ ամեն մի «հովիվ» իր ընկալումով է մեկնաբանում Ավետարանը։ Եվ այսպես իրենք իրենց մեջ անընդհատ բաժանվում են։ Ավետարանական այդ հատվածում շեշտադրումը դրված է մարդուն մեղքից որսալու վրա, և ոչ թե՝ Եկեղեցուց։ Ցավալիորեն աղանդավորներն հենց այդ են անում, առանց հաշվի առնելու որևէ հանգամանք, փորձում են մարդկանց դարձնել իրենց «կրոնական կազմակերպության» անդամ՝ մեծապես օգտագործելով նյութական իրենց ունեցած հնարավորությունները, ընդհուպ ստեղծելով ֆինանսական ազդեցության դաշտ։
Առաջին Տիեզերական ժողովների կանոններով որևէ եպիսկոպոս չի կարող մեկ այլ եպիսկոպոսի տարածքի համար քահանա ձեռնադրել, ուր մնաց այդ տարածքում որևէ գործողություն ձեռնարկել։ Այսօր կրոնական կազմակերպությունները հաշվի չեն առնում, որ այս տարածքում դարեր ի վեր Եկեղեցի գոյություն ունի, դրսից իրենց ներմուծած միջոցներով գնում են մարդկանց կարծիքներն ու մոտեցումները՝ առանց գիտակցելու և հասկանալու, որ այդպես գնում են նաև մարդկանց կամքի ազատությունը, որ Աստված տվել է մարդուն և նույնիսկ թույլ տվել, որ մարդն ընտրի, ինչպես Ադամը՝ դրախտում։
Ճշմարտությունը և սերը չի պարտադրվում։ Հետևաբար տարբեր միջոցներով մարդկանց ուղեղը լվանալ՝ թույլ չտալով, որ մարդիկ կամովին ընտրեն, իրենց ազատ կամքով, շատ հաճախ անհատների անձնական կյանքի ողբերգություն է դառնում, երբեմն նաև՝ ընտանեկան ողբերգություն։
Մարդկանց տարբեր ձևերով պարտադրել, որ դառնան ինչ որ «համայնքի անդամ», ներողություն, բայց բնավ չի համապատասխանում Ձեր մեջբերած ավետարանական հատվածին։ Եվ հետո, այդ կրոնական կազմակերպությունները հաշվի չեն առնում, որ հայ մարդն այսօր դեռևս լավ չի ճանաչում պատմականորեն իր ունեցած արժեքները՝ իր եկեղեցին, և սկսում են գործել և անգիտակ մարդկանց տրամադրել իրենց իսկ պատմության դեմ։
«Մարդորսություն» տերմինը վաղուց ձևավորված հասկացություն է կաթոլիկ ու բյուզանդական ուղղափառ և արևելյան ուղղափառ Եկեղեցիների մոտ. Երբ մարդը պատմամշակութային և եկեղեցական պատկանելիություն ունի, որևէ այլ կրոնական կազմակերպություն իրավունք չունի տարբեր միջոցներով, արհեստականորեն ձգտում առաջացնել այդ մարդու մոտ դառնալու իրենց հարանվանության կամ եկեղեցու անդամ։ Երբ այդ բանն արվում է, դա կոչվում է մարդորսություն։ Իսկ երբ մարդը կամովին է փոխում իր եկեղեցին, առանց արտաքին ազդեցությունների ներքո, ապա ազատ է իր ընտրության մեջ։ Այս սկզբունքը շատ լավ են պահպանում արևմտյան բողոքականները, բայց ցավոք՝ ոչ հայ բողոքականները։ օրինակ առաջինները եթե ցանկանում են Հայաստանին օգնել քրիստոնեության տարածման գործում, անում են Հայ Եկեղեցու միջոցով, մինչդեռ հայ բողոքականները օգտագործում են դրսից ներմուծած իրենց հնարավորությունները և կատարում իրենց քարոզչությունը այնտեղ, որտեղ իրենք համայնք չունեն։ Ավելին, մարդկանց շփոթության մեջ են գցում այն աստիճան, որ մարդիկ չեն կարողանում տարբերել բողոքականներին Հայ Առաքելական Եկեղեցուց։ Սա նշանակում է մարդկանց խաբել, այն դեքում, երբ իրենք քաջ գիտեն օրինակ, որ Հայ Եկեղեցին չի ընդունում բողոքականների հաղորդությունը։

Ձեր երկրորդ կետի հետ համաձայն չեմ, քանի որ ինչ որ չափ ճանաչում եմ տեր հորը։

Ես ևս համաձայն չեմ հավատը հարմարեցնել «Մշակույթին կամ մտածելակերպին», բայց մեր մշակույթը միայն վերջին հարյուրամյակով չի կարելի բնորոշել, ինչպես, ցավոք, կատարում են շատ շատերը։