Զգո´ւյշ, աղանդ է...

Started by Masnaget, September 27, 2009, 05:22:59 AM

Previous topic - Next topic

Masnaget

Իմ մտահոգություններն այստեղ եմ ցանկանում գրել, որպեսզի պարզ լինի, թե ինչ մեթոդիկա ունեն տարատեսակ աղանդները, որպեսզի մեկ մոլորյալի, թերահավատի, անհավատի կամ հավատքից քիչ բան հասկացողի էլ տանեն իրենց մոտ:

Առաջին դիտարկումը կամ միտքը, որին հաղորդ կցանկանայի դարձնել ձեզ, սա է.

Աղանդի տարբերակիչ հատկանիշներից ամենագլխավորն այն է, սիրելի լուսամուտցիներ, որ նրա հետևորդներն իրենց աղանդավորներ չեն համարում, իսկ այդ կազմակերպությունը, որին հարում են, կամ քարոզում է, թե ինքը <մոտ է Հայ Եկեղեցուն>  (կամ այն երկրի եկեղեցուն, որն առաջնահերթ կամ ավանդական դիրքեր ունի) կամ գրեթե մոտ է կամ  <Ինքն է միակ ճշմարիտը, մյուսները սուտ են> և սրանց նման բաներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#1
Երկորոդը, որի մասին ուզում եմ խոսել, Մկրտության խորհուրդն է:
Շատերի ընդունած պարտադիր խորհուրդներից մեկն է, բայց ասեմ, որ այստեղ էլ են սխալներ գործում. մկրտում են ՈՉ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ: Զարմանալի է և տխուր:
Այո.... ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ,-ասել է մեկը:

Պարտադիր է, որ մկրտությունը կատարվի հոգևորականի ձեռքով, մինչդեռ բողոքականներն ընդհանրապես չեն հավատում քահանայությանը: Նրանց Եկեղեցում մկրտությունը կատարվում է ոչ թե հոգևորականի, այլ սպասավորի կողմից, ով կարող է լինել <երեց> կամ <քահանա> և կամ <երիցուհի> կամ <քահանայուհի>:

Մկրտությունը պետք է կատարվի ԻՐԱՎԱՍՈՒ հոգևորականի կողմից:
Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ Տեր Հիսուս Քրիստոսը մկրտելու իշխանությունը հանձնեց ոչ թե ժողովրդին, այլ սուրբ առաքյալներին: Նախքան համբարձվելը Նա ասաց նրանց. <Գնացեք այսուհետև, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով> (Մատթ. ԻԸ 19):
Սա հաստատվում է նաև Մարկ. ԺԶ 15-16 համարներով:  <Գործք առաքելոցում> պարզ երևում է, որ առաքյալներն էին, որ ստանձնեցին մկրտության գործը վաղ Եկեղեցու տարածման տարիներին: Այնուհետև նրանք այս պարտականությունը հանձնեցին իրենց աշակերտ եպիսկոպոսներին, ովքեր էլ իրենց հերթին այն փոխանցեցին քահանաներին: Եվ այս համարները կամայականորեն մեկնաբանելու պատճառով ծնվում են բազում ծիսաարարողակարգային նորաձևություններ:

Վերոնշյալ պատճառներով էլ մենք չենք ընդունում ոչ հոգևորական անձի կողմից կատարված մկրտությունը: Հոգևորականը պետք է լինի վավերական` այն իմաստով, որ իշխանություն ունեցող եպիսկոպոսի ձեռքը պետք է դրված լինի նրա վրա:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

#2
ՀՀ Կառավարության հոկտ. 9-ի պաշտոնական լրահոսի մեջ կարդում ենք.
««Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության մարզերի 15 համայնքներում ջրագծերի վերակառուցման ծրագիրը»։
(Լրահոսն ամբողջությամբ կարող եք կարդալ կցված ֆայլում կամ այստեղ՝ http://www.gov.am/am/news/item/7622/)

Արդյո՞ք աղանդավորական դրսևորումներից մեկն էլ սա չէ, որից այս դեպքում պետք է զգուշանան կառավարության անդամները։
Շատ հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ վերջին օրերի սրբերը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Իմ հաջորդ դիտարկումն ավանդական Եկեղեցուց տարբերվող նորօրյա աղանդների կամ քրիստոնեական միությունների մասին  է:
Գրեթե բոլոր ոչ ավանդական կրոններին բնորոշ գծերից մեկն է, այն որ դրանք ձևավորվում են որպես խարիզմատիկ աղանդ: Խարիզման տվյալ աղանդի առաջնորդի անձի բացառիկ յուրահատկություն է, որով նա առանձնանում է շրջապատից:  Այդ շնորհի (հունարեն խարիզմա-շնորհ) բովանդակությունը մարդկանց տրամադրության և վարքի վրա ազդելն է և Բարձրյալի անունից բարեպաշտ կյանք սովորեցնելու բացառիկ կարողությունն է:
Տարբերակում են խարիզմատիկ աղանդների հետևյալ  5 տեսակները:
1.Նորքրիստոնեական միություններ:
Դրանց թվին կարելի է վերագրել ԱՊՀ-ում տարածված հետևյալ կրոնական աղանդներ. <<Ունիֆիկացիայի համազգային եկեղեցի>>, <<Աստծո զավակներ>>, <<Քրիստոսի մարմնի եկեղեցին>>, <<Աստվածածնի միաբանություն>>, <<Սպիտակ միաբանություն>> և այլն: Նրանց բնորոշ է քրիստոական դավանանքներ արևելյան կրոնների տարրերի հետ միացնելու ձգտումը:
2.Սայենտոլոգիական ուղղություններ:
Անվանումը ծագում է անգլերեն sience (գիտություն) բառից: Սա միավորում է զանազան §տիեզերական կրոններ¦, որոնք գիտականորեն և խորհրդապաշտորեն են մեկնաբանում մարդու հոգեբանության և շրջապատող բնության չուսումնասիրված երևույթներ, օրինակ` Երկրի կապը վերին տիեզերական  ուժերի հետ, փոխհարաբերություններ թռչող օբյեկտների հետ:
3.Նորօրիետալական աղանդներ:
Դրանց թվին են պատկանում <<Կրիշնայի միությունը>>, <<Խաղաղօվկյանոսյան ձեն բուդդայական կենտրոն>>, <<Աստվածային լույսի առաքելություն>>, <<Մախարայ Ջի>> և այլն: Արևելյան ծագում ունեցող այս ուսմուքները ներկայացնում են հինդուիստական և բուդդայական մշակույթների արևմտյան մարմնացում: Նրանց բնորոշ յուրահատկություններից է հակառացիոնալ ուղղվացությունը, ինչպես նաև մարդու վրա ազդելու հոգեֆիզիկական մեթոդները:
4.Սատանայական խմբեր:
Դրանցից կարող ենք առանձնացնել <<Սատանայի Եկեղեցի>>, <<Սատանայի աղանդներ>> և չար միությունների այլ տարատեսակները: Նրանք բարձրացնում են չարի և դաժանության նշանակությունը, քարոզում են շփում չարի միստիկ աղբյուրների` դևերի կամ սատանայի հետ: Նրանց գործունեությունը տարբերվում է հատուկ դաժանությամբ և գաղտնիությամբ կատարվող ծեսերով:
5.Կրոնամիստիկական աղանդներ:
Խոսքը վերաբերում է օկուլտ ուսմունքներին, նոր մոգությանը, սպիրիտիզմին, աստղբանությանը, կախարդությանը, և այլ երևույթների:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Հայ Եկեղեցու վարդապետությունը երևում է նաև աղանդավորներին և հերձվածողներին նզովելու մեջ:Մեր Եկեղեցին նզովում է Արիոսին, որն ասում է, թե Որդին որ բնությունից չէր, Մակեդոնին, որն ասում էր, թե Սուրբ Հոգին նվազ պատվավոր է, քան Հայրը և Որդին,  Պողոս Սամուստացուն, որն ասում էր, թե Քրիստոս մարդ էր և Իր իմաստությունը սովորելով էր, և իմաստությունն ավելի մեծ էր քան Հիսուս Ինքը, Մանին, Մարիկոնին, Բարդեծանին  և Եվտիքեսին, որոնք ասացին, թե Աստուծո Որդին ոչ ճշմարտապես` ստվերի նման երևաց աշխարհում,  ոչ իրական կերպով  մարմին, շունչ  և հոգի առավ Աստվածածնից:

Նզովում է նաև Ապողինարին, որ ասում էր, թե Կույսից միայն մարմին է առել, այլ ոչ թե շունչ և հոգի, Նեստորին, որ ասում էր, թե Մարիամ Աստվածածինը միայն մարդ արարած է ծնել, այլ ոչ թե Աստծո` Հիսուսին նմանեցնելով մարգարեներից մեկին, այլև  Թեոդորոս Մոփոսուեստացուն, Թեոդորիտոսին, Ակակիոսին:

Մեր Եկեղեցին նզովում է Քաղկեդոնի ժողովը, Լևոնի տումարը, որոնք ուսուցանում են, թե երկու բնություն և երկու դեմք գոյություն ուներ Քրիստոսի համար, Սևերոսին,  նրա վարդապետությունները, համաձայն որոնց` Քրիստոսի աստվածությունն ու մարդեղությունը տարբեր և անջատ-անջատ են հանդես եկել,  Նրա մարմինն ապականացու էր և սրանց նման բաներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ընդհանուր առմամբ նզովվում են նրանք, ովքեր`
1. Չեն ընդունում Սուրբ Երրորդության էությունը.
2. Քրիստոսին Աստված չեն ընդունում, կամ ընդունում են նրա բնությունն անջատ աստվածային բնությունից.
3. Քարոզում են, թե այլ բնությունից առավ Իր մարմինն ու արյունը, չեն խոստովանում, որ Մարիամից է ծնվել Քրիստոս.
4. Քարոզում են, թե Քրիստոսի մարմինն ապականացու էր, Նրա մեջ բաժանվում են Աստուծո և մարդկային բնությունները.
5. Միավորությունն ընդունելուց հետո /Քրիստոսի Աստվածային և մարդկային բնությունների/ ասում են, թե Նրանում երկու տարբեր բնություններ կան, և ներմուծում են չորրորդություն հասկացությունը.
6. Ասում են, թե Տիրոջ մարմինը միավորությունից մինչև  Հարություն ապականացու և անկատար էր, և Նա միայն Հարությունից հետո փառավորվեց և կատարյալ դարձավ.

   
Մեր Եկեղեցին հավատում է երեք Տիեզերական ժողովներին, որոնց ժամանակ մեր եկեղեցիների հայրերը սուրբ Հոգով միավորվեցին ու խոստովանեցին հավատքի ճշմարիտ դավանությունը, հալածեցին մոլորեցնողներին, նզովեցին հերձվածներին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Աղանդավորները կամ Եկեղեցուց հեռացածները, անգամ նրանք, ովքեր իրենց Եկեղեցուն մոտ են համարում, բայց մոտ չեն, երբեմն-երբեմն փորձում են աշխարհի վերջը կանխատեսել: Զգույշ մնացեք նրանցից:
Քրիստոս ասում է, որ ոչ ոք չգիտե աշխարհի վախճանի օրը և մի պարզ օրինակ բերում` գողի` տուն մտնելու օրինակը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: