Բարև կորածից

Started by TILIL, July 29, 2008, 11:31:35 PM

Previous topic - Next topic

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:),
Գուցե չհավատաք, բայց ես ձեզ շատ կարոտել եմ:Ցավոք չեմ կարող բացատրել երկար իմ ժամանակ կորելու հանգամանքը 32:), բայց ամեն դեպքում փորձում եմ հետ վերադառնալ և դրա համար ինձ Ձեր օգնությունն էլ է պետք 32:)

Ղուկաս Վահան

Բարև Թիլիլ, շատ ուրախ ենք, որ վերադարձար 21:)  և հուսով ենք հաճախ չես կորի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Hasik

Ողջույն Թիլիլ ջան, մենք էլ քեզ ենք շատ կարոտել ու այստեղ շատ էր զգացվում քո պակասությունը, քո անկեղծ պատասխանները, քո վերլուծությունները, հատկապես մանկատան երեխաների հետ կապված, որ ինչ-որ չափով մեզ տեղյակ էիր պահում, թե ինչ է կատարվում Զատիկ մանկատանը, անհամբեր սպասում ենք դրանց ...

Առանց կասկածելու իմացիր, որ ես միշտ պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինել քեզ ու բոլոր մյուս ֆորումցիներին էլ:  29:) 29:) 29:)

TILIL

Սիրելի Ադմին և Հասիկ անչափ շնորհակալ եմ 30:) Ձեր դրական արձագանքների և խոսքերի համար, իսկապես կփորձեմ այլևս չկորել 32:):

Ղուկաս Վահան

Ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ քննարկումները, նույնիսկ եթե այդ պահին այդ հարցը քեզ մտահոգող կամ քո գերխնդիր հարցը չէ, շատ է օգնում թեթևանալ։ Այնպես որ բոլորին եմ ուղղում խոսքս՝ մի՛ կորեք և մի՛ խուսափեք արտահայտվելուց, որովհետև դա շատ է օգնում հասկանալ ինքներս մեզ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Բարև Թիլիլ ջան, ես էլ քո նման կորել էի և հիմա շատ ուրախ եմ, որ վերադարձել ես, հուսով եմ դեռ նորից միասին անելիքներ ունենք

TILIL

Ողջույն Արսենսրկ 29:), իրոք դեռ շատ անելիքներ ունենք միասին և հույսով եմ դա նոր թափով կսկսենք: Ի դեպ ուշացումով շնորհավորում եմ պսակվելու կապակցությամբ, շնորհավորանքներս 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) կփոխանցես նաև կողակցիդ, Ձեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում,Աատծո օրհնությունը միշտ թող Ձեր ընտանիքի վրա լինի:

Տ. Տաթև քհն.

Շատ շնորհակալ եմ Թիլիլ ջան, տառոսը քեզ և մյուսներին թող լինի 13:)