Ընդհանուր

Started by Ղուկաս Վահան, September 21, 2006, 01:06:34 AM

Previous topic - Next topic

Petros

Շատ-շատ թանկագին ֆորումցիներ, ինչպես նկատել եք ֆորումում անտեղի և անպատեհ խոսակցություններ են լինում: Ամեն թեմա ունի իր նյութը, որի մասին պիտի խոսվի, քննարկվի, զրուցվի, բայց ոչ թե վերածվի "անպոչ գդալ"-ի պես խիսակցության: Նախ եկեք այսուհետ հարգենք թեման, որի մասին զրուցում ենք, հետո զրուցակիցներին,  երրորդ՝ տվյալ սայթը, որ քրիստոնեական սկբունքներով է ստեղծված, և չորորդ՝ ինքներս մեզ:
Չէ՞ որ սա մի մեծ հնարավորություն է, որի միջոցով կարողանում ենք շփվել միմյանց հետ՝ որոնք Հայաստանից, որոնք՝ Հայաստանից դուրս: Եվ ոչ թե շփվենք աննպատակ, այլ մեր ՀԱՎԱՏՔԻ շուրջ:
Իմ կարծիքով Լուսամուտ ֆորումի պլանավորումը շատ հաջող է կազմած, ամեն թեմայով կարելի է խոսել, բայց պիտի տարորոշենք, թե որ թեման ինչի մասին է, և որտեղ պիտի թողենք մեր փոսթինգները, որպեսզի համապատասխանի:
Սիրելիներս, Վարազի գրածը ևս մեկ անգամ կարդացեք, և կարծում եմ, որ այն պետք է կարդանք՝ ամեն ֆորում մտնելիս: Ահա թե ինչ է գրել մեր հարգելի Վարազդատը.

" Բոլոր ֆորումներն ունեն մի բնութագիր՝ կռիվ, որն արդեն մարդու կոկորդն է հասցնում: Սակայն հասկանալի է, թե ինչու է կռիվն անպակաս, քանի որ քրիստոնյա չեն: Բայց երբ տեսնում եմ այդպիսի կռիվներ քրիստոնեական ֆորումներում, զարմանում եմ: Մի՞թե համբերությունն այդքան դիֆիցիտ է քրիստոնեաների մեջ: Ո՛չ: Պարզապես ամեն մարդ պնդում է իր ասածը՝ չմտածելով, որ մյուս կողմից կարող է ժխտվել: Համբերությունն ու սերը պակաս է և այս ֆորումում:
Սիրելիներ, այս ֆորումը, սայթը հոգևոր սկզբունքներով է ստեղծված, ապա եկեք մինչ ֆորում այցելելն աղոթք բարձրացնենք Աստծուն՝ խաղաղացնելու մեր սրտեը: Մեր ամեն մի խոսքը կարող է մի աղեղ լինի խոսակցի համար, որն էլ կարող է տանել ատելության:
Այս ֆորումում քրիստոնեական առողջություն չի նկատվում: Ինքներդ փորձեք նկատել այդ: Արդյոք սա այն տեղն է, որտեղ կարելի է կռմշտվե՞լ:
Չգիտեմ: Գուցե և սխալ հասկացվի գրածս, բայց մաղթանքս է, որ այս զրուցարանի գլուխը՝ ադմինը լինի Տերը: Համոզված եմ, որ ադմինն ինքն էլ է աղոթք բարձրացնում վերջինիս համար: Եկեք այստեղ թողնենք լավն ու բարին : Եկեք չվիճվենք՝ զվարճացնելով դրանով մեր ընդհանուր հակառակորդին՝ սատանայիան: Եկեք ուրախացնենք Տիրոջը գոնե այստեղ: Եկեք հերթական անգամ չխոցենք Տիրոջը գամմերով, կամ՝ գանահարենք Նրան դաժանաբար:
Եկեք մտեծենք այս ամենի մասին և զրուցենք ավելի շատ հոգևոր նյութերից, որն սկսել է հավասարվել զրոին:
Եվ ինչո՞ւ եմ այս բաժնում գրում սա, որովհետև մենք ընտանիք ենք, մեկ ընտանիք: Մենք  եկեղեցի ենք, և պիտի աշխատենք մարդկանց ներգրավել այստեղ, որպեսզի կարողանանք գոնե մի բան անել մեր Տիրոջ համար՝ մենք պիտի սեր արտացոլենք մյուսների նկատմամբ և պիտի ՍԻՐԵՆՔ, ի վերջո, միմյանց:   

Սիրով և մեծագույն հարգանքներով՝ Վարազդադ: "

http://lusamut.net/forums/index.php?topic=416.0

Ես այլևս բան չեմ կարող ավելացնել Վարազդատի ոգեշնչիչ և ճշմարիտ խոսքերից հետո: Միայն կխնդրեմ ձեզ, որ լսենք, հարգենք և սիրենք միմյանց:
Թող Աստված բոլորիս օրհնի:
Պետրոս:

Legna

Quote from: Maro on October 25, 2006, 10:11:35 AM
Հեղինե, գուցե վերջացնե՞ս: Քեզ նամակ գրեցի, որ հետևություն անես: Շնորհակալություն Հեղինե ջան:


28:) 37:)
Քանզի նա ով տրվում է մտքով,տրվում է մարմնից առավել...