Երուսաղեմի հաց

Started by Satenik, April 05, 2006, 09:49:25 PM

Previous topic - Next topic

Satenik

Մի ժամ առաջ հարևանուհիս բերեց ինձ թասի մեջ միքիչ խմոր, թե Սաթենիկ ջան, սա երջանկություն բերող խմոր է, ես մի քանի օր սրա թթխմորով աշխատել եմ, հիմա էդ խմորը պիտի բաժանեմ 3 տեղ բարի մարդկանց, առ քեզ ինստրուկցիան (թուղթ տվեց), թխիր ու քո ընտանիքով կուտեք: Մեկ էլ ասեց, որ ցանկություն պահեմ մտքիս մեջ:
Ծիծաղս եկավ, ես էդպիդի բաների չեմ հավատում, բայց ամաչեցի մերժել, ասացի որ կթխեմ: Վերջապես խմոր է, ի՞նչ կա որ: Հետո նայեմ, տեսնեմ թղթի վրա գրված է ռուսերեն լեզվով "Երուսաղեմի հաց": 
Հիմա համ թխում եմ, այսինքն արդեն թխվել է, սառչում է, համէլ մտածում եմ թե սա ի՞նչ բան է:
Մի հատ փոքրիկ կաթսա ունեմ, շատ հին, ամուսնուս տատիկից է մնացած, դրա մեջ եմ թխել: Էնքան սիրուն բարձրացել է, էնքան լավ կարմրել: Հոտն էլ շատ հաճելի է:
Բայց չգիտեմ ուտե՞նք, թե՞ չէ: Ամուսինս ասում է "թեյ բեր խմենք", դա նշանակում է "խմորեղենը բեր ուտեմ":  ;D
Լսե՞լ եք էսպիսի բան: Դա ի՞նչ Երուսաղեմի հաց է: Չե՞նք թունավորվի:

Zatik

Սաթենիկ կերա՞ք,հո չեք թույնավորվել, չես պատմում ;)

Mariam

Լինդա Կոլիստերի « Հացի գրք»ի մեջ - անգկերենից ֆրանսերեն թարգմանությամբ - գտել եմ մի հաց, որի անունն է «Բարեկամության հացը»: Ինը օր թխում ես ալյուրով, խմորիչով, կաթով..., տասներորդ օը հանում ես մի բաժին խմորը - բարեկամներիդ ու քեզ համար, հաջորդ հացերի համար - ավելացնում ես պտուղները - ընկույզ ու չամիչ, կամ նարինջի կեղեվ ու չոր սալոր - ու համով կարկանդակ է ստացվում: Տալիս է խմորից վերցրած մի մասը բարեկամներիդ, «րըսետի» հետ, որպեսզի նրանք իրենց կարգին թխեն ու եփեն, ու խմորից մի մասն էլ բարեկամներին հասցնեն: Տարածված է - ասում է իմ  ունեցած գիրքը -Անգլիայում ու Գերմանիայում: Փորձել եմ . շատ համով է: Բայց իմ ու Հռիփսիմեի նախընտրած հացը իտալական «պանետոնէ» է, որի րըսետը սիրով քեզ կտայի:

Satenik

Զատիկ ջան, էդքան հաց չէր, որքան կեքս: :) Լավն էր, էլի, կերանք, լըմընցավ գնաց: ;)
Մարիամ ջան, շնորհակալ եմ: 21:) Պարզվեց որ այդ խմորի վրա ես էլ պիտի մի քանի օր աշխատեի, ու այդպես բաժանեի երեք բարի մարդկանց, իսկ մի մասից մեզ համար թխեի: ;D Բայց որ հարևանուհիս ասել էր դու միայն քեզ համար թխիր և ձեր ընտանիքով կերեք, ուրիշ ոչ ոքի չհյուրասիրեք, ես էլ այդպես արեցի: Բայց հետո պարզվեց, որ հարևանուհիս էլ էր սխալ հասկացել: :) Կարճ ասաց, ավելի լավ եղավ, պիտի ավելորդ հոգս բացեի իմ ու երեք բարի մարդկանց համար: Ես չեմ հավատում այդպիսի բաների: Ափսոս չէ՞ մեր մատաղը: Բերում ես եփում, բաժանում մարդկանց, վերջացավ գնաց: :) 
Իսկ հացերից ես սիրում եմ մեր կարմիր ալյուրով թխված թոնրի լավաշը: Հանճարեղ երևույթ է: 30:) 21:) 21:) 21:)

Mariam

Ակնարկածս երկրորդ «հացը», ավելի՝ կարկանդակ է, շատ համեղ: Բայց հացի վերաբերյալ, համակարծիք եմ քեզ հետ, Սաթենիկ. թոնիրի լավաշը ամենեն լա՛վն է: Ապրած գավառում, խոստովանեմ, որ համով հաց ու համով կարկանդակ չեն թխում: Երևանից պիտի բերենք համով լավաշը:
Բարով եղեք:

Mariam

Շատոնց է  հետաքրքրվում եմ աշխարհի սփռված ամեն ժողովրդի հնարումներով՝ հացի շուրջ: Աստված փաշխել է իր օրհնությունն ու շնորհը բոլորի վրա, ու ամեն մեկը հոլովել է իր «հաց թխելու» ձևը, գովաբանելով Աստուծո: Ասենք՝ այս կենսատու հարցի շուրջ՝ գոյատևելու իր պայքարի մեջ, նա ինչպիսի՞ հնարումներով է արձագանգել Աստուծո: