Հայ-Ադր

Started by Petros, March 28, 2006, 12:48:10 AM

Previous topic - Next topic

Petros

      Մի քիչ անհանգիս եմ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների համար: Ի՞նչ են ուզում էլի: Էս անգամ ինչնե՞րն է պակաս: Ինչպիսի՞ խոսակցություններ են ընթանում երկու հանրապետությունների միջև: Մի քիչ կտեղեկացնե՞ք:

Petros

#1
 Ա՜խ, իմ Հայաստան

Ինչքա՜ն ես Դու տանջանք կրել
Ու անհամար զոհեր տվել:
               * * *
Մի՞թե դու դեռ չես հագեցել
Լծի տակ միշտ հային պահել:

Դե հերի՛ք է փորձես անվերջ
Գցել հային տրտունջի մեջ:

Չե՞ս մոռացել, թե ինչ արեց.
Աստված հային սիրեց, պահեց:

Մի՛ հանդգնիր ընդդեմ նրան,
Ով ունի միշտ մեծ Օգնական:

Մի՛ բարկացրու քո Արարչին
Եվ մի՛ դարձիր ծառա չարին:

Սրտիդ մեջ թող ԽԱՉը փայլի,
Որ եղել է հույսը ՀԱՅի:
               * * *
Քանի՜ դարեր ես մարտնչել՝
Պահպանելով ոգին հայի,
Քանի՜ զոհեր ես դու տվել,
Որ Տեր Աստված մեր մեջ ապրի:

Ինչ էլ լինի ու պատահի
Հայը միշտ Քեզ հետ կլինի,
Ինչ էլ լինի ու կատարվի
Քոնն է հոգին ամեն հայի:


Սիմոնյան Ս. Գ.
Մոսկվա
30/03/2006
12:)

 

Satenik

#2
Quote from: Petros on March 30, 2006, 04:08:37 PM
Սրտիդ մեջ թող ԽԱՉը փայլի
Պետրոս ջան 21:) 21:) 21:)

Ինչ վերաբերվում է հարցիդ՝ ապա նրանք մեր մահն են ուզում, որ տիրանան Հայաստանին: Ոչինչ չի փոխվել, ոչ թուրքը, ոչ էլ նրա մանիակալ ցանկությունները:
Հավատա Հայաստանի լուսավոր ապագային: 30:)
Եթե պատերազմ վերսկսվի՝ դա կլինի Ադրբեջանի խայտառակ պատմության խայտառակ  վերջակետը: Բայց քանի որ դրանք այդքանը հասկանում են, հուշող է եղել ;), ուստի եզրափակվում են միայն դատարկ խոսակցություններով:

Petros

Այո՛, Սաթենիկ ջան, միայն մնում է հույսով ապրել: 30:)

Շատ շնորհակալ եմ արձագանքի համար: 21:)

Satenik

#4
Այո, Պետրոս ջան: Սակայն հույսով ապրելը քիչ է, դրա համար ասացի հավատով:  Այ ո՞նց ենք հավատում որ Աստված կա, այ այդպես էլ պետք է հավատանք որ պատմական Հայաստանը վերականգնվելու է: Երբ հավատում ես Աստծոն՝ քրիստոնյա ես, երբ հավատում ես պատմական Հայաստանին՝ հայ ես: Երբ Երկուսին էլ հավատում ես՝ հայ-քրիստոնյա ես: 30:) Ինչո՞ւ հատուկ նշեցի հավատի մասին, որովհետև հույսը շա՜տ քիչ է: Միայն հույսով եթե ապրենք՝ կկանգնենք նոր ցեղասպանության առաջ:
Լավագույն ցանկություններս: 21:) 21:) 21:)

Petros

#5
QuoteԱյո, Պետրոս ջան: Սակայն հույսով ապրելը քիչ է, դրա համար ասացի հավատով:  Այ ո՞նց ենք հավատում որ Աստված կա, այ այդպես էլ պետք է հավատանք որ պատմական Հայաստանը վերականգնվելու է: Երբ հավատում ես Աստծոն՝ քրիստոնյա ես, երբ հավատում ես պատմական Հայաստանին՝ հայ ես: Երբ Երկուսին էլ հավատում ես՝ հայ-քրիստոնյա ես:  Ինչո՞ւ հատուկ նշեցի հավատի մասին, որովհետև հույսը շա՜տ քիչ է: Միայն հույսով եթե ապրենք՝ կկանգնենք նոր ցեղասպանության առաջ:
Լավագույն ցանկություններս:   
Նայեք այստեղ: 30:)
http://lusamut.net/forums/index.php?topic=257.0

Petros

#6
 13:)