Մանկատներն ու իրենց խնդիրները

Started by Տ. Տաթև քհն., December 21, 2007, 10:12:14 AM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

ահա այսստեղ եկեք քննարկենք մանկատների  առնչությամբ մեզ հուզող խնդիրները: 22:)

Abegha

Մանկատների գոյությունը մեր հասարակության մեջ շատ կարևոր մի իրողություն է և անտարբեր չլինելու փորձը անհրաժեշտություն է, հոգու անհրաժեշտություն։
Փառք Աստուծո, այսօր շատ մարդիկ կան, որ ինչ որ ձևով իրենց օգնությունն ու աջակցությունը ցույց են տալիս մանկատներին, սակայն այստեղ կարևոր մի հարց կա, այն է՝ ինչպե՞ս, և հանուն ինչի՞։
«Ինչպեսի» հարցում կարծում եմ պետք է առաջնորդվել երեխաների հոգեկան և հոգևոր խաղաղություն ստեղծելով, իսկ «հանուն ինչի՞» հարցի մեջ պետք է փորձել բարեկեցիկ պահել այդ մանկատները ո՛չ թե այդ երեխաների պարզ այսօրվա համար, այլ՝ ապագայի, որպեսզի վաղն իրենք կարողանան ինքնուրույն կերտեն իրենց կյանքի ուղին։
Ահա, կարծում եմ այս ուղով պետք է մտածել մանկատների համար, այնտեղի երեխաների համար։
Այսօրվա մեր փոքրիկ ծրագիրը «Միտք» ակումբի հուսանք մի փոքրիկ լումա է այդ վաղվա օրվա, նրանց վաղվա օրվան։
Բայց այսօր, ցավոք, տեսնում ենք խնդիրներ՝ գոյացած այդտեղ գտնվող երեխաների համար, որոնք հիմնականում ծնվում են չհասկացված «ինչպե՞ս»–ից և «հանուն ինչու»–ից, որի արդյունքում ներդրված հսկայական միջոցները հօդս են ցնդում, որովհետև երեխային չեն հասցնում անհրաժեշտ նավահանգիստ։
Ինձ համար ամենից մտահոգիչն այն է, որ այդ երեխաները վերջում մանկատներից դուրս են գցվում, դառնում են վայրի անտունիներ ...

Տ. Տաթև քհն.

Quote from: CHERRY on December 21, 2007, 02:14:04 AM
մտքիցս դուրս չի գալիս այն ինչ տեսա Զատիկ մանկատան մեծերի խմբում: Երբ գնացինք երեխաներին լուսանկարելու, մենք փնտրում էինք ձեր նշած տարիքով մեծ աղջկան, մեզ ասացին, որ նա մեծերի խմբում է: Հասանք մեծերի խմբի մուտքի մոտ` 14- ից բարձր տարիքի աղջիկներ էին կանգնած և ինչ որ հարցի շուրջ վեճ էր, թե բուռն քնարկում, ես չհասկացա, բայց շատ տխուր տեսարան էր: Աղջիկների <շարժ ու ձևը...> շատ բան ասաց: Կարծում եմ, ոչ միայն Արևիկն, այլ մեծերի խմբի բոլոր աղջիկները հոգեբանի կարիք ունեն և լավ դաստիարակչուհու: Ես չեմ ուզում մանրամասնել և վիրավորած լինեմ որևէ մեկին, բայց կարծում եմ տնօրենը, և ոչ միայն նա, լուրջ մտածելու խնդիր ունեն այդ օրիորդների ապագայի մասին:

 
          
Բարև Աննա ջան, իսկ Գավառի մանկատանը չես հանդիպել նմանօրինակ երևույթի:

CHERRY


Բարև, Arsensrk ջան 21:)
Գավառի մանկատանը մեծերի խումբ չեմ մտել: Երբ մենք գնում ենք մանկատուն, այնտեղի դահլիճում արդեն հավաքված են լինում տարբեր տարիքային խմբերից երեխաներ, հիմնականում մինչև 14 տարեկան: Բայց նման խնդիրներ այդ տարիքում նույնպես նկատել եմ: 
Ճիշտ է, այսօր Մանկատներն ապահովում են երեխաներին կենսական անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ զգեստ, սնունդ, գրենական պիտույքներ, ինչպես դու նշեցիր ապահովում է հոգեբանով, ստանում են կրթություն, կան երեխաներ, որոնք դպրոցն ավարտելուց հետո սովորում են  բուհերում, կամ տարբեր արհեստներ են սովորում ապագայում ինքնուրույն կյանքի համար: Թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց կան խնդիրներ, որոնց մասին բարձրաձայն չի խոսվում, թեև բոլորին էլ խոսակցություններից հայտնի են. երեխաների բարոյական վարքի մասին է խոսքս: Ես մեղավորներ չեմ փնտրում, պարզապես ուզում եմ հասկանալ ինչու՞ է այդպես:
Չնայած ինձ համար անակընկալ չէր այդ ամենը: Հաշվի առնելով, որ մանկատուն են բերվում այն երեխաներն, ովքեր  տարբեր ընտանեկան, ֆինանսական կամ այլ խնդիրներ ունեն, ովքեր զուրկ են մնացել ծնողների ուշադրությունից ու հսկողությունից, անօթևան, կամ ընդհանրապես ծնողազուրկ, հոգեբուժարանում հիվանդ ծնողներ ունեցող երեխաներ: Եվ եթե մանկատների նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, ապա դրանով պետք է զբաղվեն, իմ կարծիքով լավագույն մանկավարժները, հոգեբանները և ամենակարևորը հոգատար, համբերատար և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը: Երբ տեսա, թե ինչպես է  դաստիարակչուհին  կապտած գոռում և հարվածում երեխային գողության համար, 25:) բարկացա: Միգուցե ես ռեալ չեմ պատկերացնում, օդային եմ խոսում, պետք է այս ամենի մեջ լինել, մանկավարժ-հոգեբան լինել և նոր իրավունք ունենալ քննադատել: ???


Nane

Սիրելի Cherry հիմա հիշեցի, թե որքան հուզվեցի, երբ հատուկ դպրոցներից մեկում ուսուցիչը գրեթե ոտքով հարվածում էր մի աշակերտի, որը հիվանդ էր /չնայած այդ դասարանում բոլորն էին հիվանդ/: Հուզվեցի այդ դպրոցի <բանտային համակարգից>, բայց միգուցե այդ հարվածը փրկեր նրան վաղվա կործանումից, չգիտեմ, այնուամենայնիվ երեխային չի կարելի ծեծել: Համաձայն եմ քեզ հետ ցանկացած տարիքում երեխաներն ունեն իրենց խնդիրները, իսկ միջին տարիքում /12-15/, երբ սկսվում է հասունացման շրջանը, դրանք ավելի են շատանում: Ինձ համար ամենացավալին այն էր, որ նրանք շատ քիչ շփում ունեն արտաքին աշխարհի հետ, չէ որ մենք այդպես ենք զարգանում, այդպես ենք տարբերում ճիշտն ու սխալը, երբ շփվում ենք մեզնից տարբեր մարդկանց հետ: Իսկ նրանք բոլորը կարծես <նույնն են>:
Կարծում եմ նրանց <նման վարքը>, մի տեսակ <ինքնապաշտպանական զենք է, արտաքին կոպտություն>, որի տակ չգիտենք ինչեր կարող են թաքնված լինել,բայց  միգուցե նրանք այլ կերպ չեն կարող այդ միջավայրում: Հոգեբանները տեսականորեն կարող են օգնել երեխաներին, բայց արդյոք նրանք պատրաստ են գործնականում կիրառել այդ ամենը: Իմ կարծիքով նրանց լավագույն օգնությունը շփումն է <ոչ իրենց նմանների հետ>: Իհարկե,  նման ծրագրերը, ինչպիսին է նաև <Միտք> ակումբը շատ օգտակար են: Հուսով եմ շուտով ես էլ կկարողանամ միանալ ձեզ:  30:)


CHERRY

Ողջույն, Nane ջան 37:)
Quote from: Nane on December 25, 2007, 03:02:59 AM
Սիրելի Cherry հիմա հիշեցի, թե որքան հուզվեցի, երբ հատուկ դպրոցներից մեկում ուսուցիչը գրեթե ոտքով հարվածում էր մի աշակերտի, որը հիվանդ էր /չնայած այդ դասարանում բոլորն էին հիվանդ/: Հուզվեցի այդ դպրոցի <բանտային համակարգից>, բայց միգուցե այդ հարվածը փրկեր նրան վաղվա կործանումից,
Միգուցե ???, բայց ինքս ծեծը չեմ ընդունում` հատկապես ոտքով հիվանդ երեխային:  :( >:(

Quote from: Nane on December 25, 2007, 03:02:59 AM
Ինձ համար ամենացավալին այն էր, որ նրանք շատ քիչ շփում ունեն արտաքին աշխարհի հետ, չէ որ մենք այդպես ենք զարգանում, այդպես ենք տարբերում ճիշտն ու սխալը, երբ շփվում ենք մեզնից տարբեր մարդկանց հետ: Իսկ նրանք բոլորը կարծես <նույնն են>:
Համաձայն եմ Նանե ջան: Օրինակ, ինձ շատ դուր եկավ Կոտայքի <SOS> մանակական գյուղը,  եթե հիշողությունս չի մատնում ավստրիացու մտահղացում է, որքան հրաշալի է մտածված: Ստեղծել են անպիսի պայմաններ, որ երեխան մեծանա գրեթե ընտանիքին բնորոշ մթնոլրտում: Միքանի երեխա իրենց <մայրիկի> հետ ապրում են տնակում, գնում են խանութ առևտուր են անում, աղջիկները զբաղվում են տան գործերով...: Այդ երեխաները մոր հսկողության տակ են և կմեծանան ինչպես սովորական երեխաները: Հետո, լսել եմ, որ իրենց հետ շատ են զբաղվում`տանում են կինո, թատրոն...:  Իսկ ինչու պետկան մանկատները չեն կարող նման պայմաներ ստեղծել: Գիտեմ, կասեն ֆինանսները չեն հերիքում: Բայց տանկանման մեքենաների, դղյակների, խաղատներ գնալու համար մեր իշխանավորների համար ֆինանսներ հերիքում եմ:

Quote from: Nane on December 25, 2007, 03:02:59 AM
Հուսով եմ շուտով ես էլ կկարողանամ միանալ ձեզ:  30:)
21:) 37:)Հիանալի կլինի 37:) 21:)

TILIL

Ես էլ երևի կիսվեմ ձեզ հետ և հայտնեմ իմ դժգոհությունները 8:): Չգիտեմ ինչու սկզբում մտածում էի չարտահայտվել 28:),բայց ուրախ եմ,որ շուտ խելքի եկա 32:), քանի որ ինձ համար տհաճ դեպքը երեկ եղավ:Երեկ մենք հերթական անգամ այցելեցինք <<Զատիկ>>-ի սաներին և ես պետք է զրույց ունենայի տնօրենի հետ սանիկիս հետ քաղաքում շրջելու հետ կապված 30:):Իհարկե չեմ ցանկանում մանրանալ,ուղղակի կասեմ,որ նրա իմիջայլոց խոսելը ինձ շաաաաատ զայրացրեց 33:), որի արդյունքում ես բոլորի հետ խոսում էի շատ ագրեսիվ 41:),որի համար շատ ցավում եմ և տանջվում,քանի որ այդ մարդիկ մեղք չունեին:Իհարկե ՓԱՌՔ ԱՍՏԾՈ երեխաների մոտ կարողացա բարկությունս թաքցնել:Մի խոսքով չգիտեմ էլ ինչ ելք առաջարկել:Իհարկե Չերրիիպատմած դեպքերն էլ ավելի ցավալի են:Միայն կասեմ եկեք ԱՂՈԹԵՆՔ 27:),որ ճիշտ ելք գտնենք և համբերենք 30:):