Սրբապատկերների նշանակությունը

Started by ani, June 11, 2010, 12:57:04 PM

Previous topic - Next topic

ani

Սրբապատկերների պաշտամունքի դեմ հանդես են եկել Պավլիկյան շարժման հետևորդները: 8-9-րդ դարերում Բյուզանդիայում այն վեր է աճում Պատկերամարտության շարժման, որի ընթացքում այրվում են բազմաթիվ սրբապատկերներ:
Սրբապատկերների դեմ այժմ հանդես են գալիս նաև Եհովայի վկաները:

1.Որն է սրբապատկերների նշանակությունը?
2.Արդյոք դրանք ինչ-որ զորությամբ են օժտված  և կարող են բժշկել հիվանդներին:
3.Ինչու մեր եկեղեցիներում չկան սրբաքանդակներ, ինչպես կաթոլիկների մոտ? Դրանք արգելված են? Եթե` այո, ապա` ինչու?

Նախապես շնորհակալեմ  32:)

Makondo

QuoteՍրբապատկերների պաշտամունքի դեմ հանդես են եկել Պավլիկյան շարժման հետևորդները: 8-9-րդ դարերում Բյուզանդիայում այն վեր է աճում Պատկերամարտության շարժման, որի ընթացքում այրվում են բազմաթիվ սրբապատկերներ:
Սրբապատկերների դեմ այժմ հանդես են գալիս նաև Եհովայի վկաները:

1.Որն է սրբապատկերների նշանակությունը?

Այս մասին պետք է իմանալ, որ Հայ Եկեղեցին ի տարբերություն այլ եկեղեցիների որդեգրած գծի` չունի «պատկերապաշտություն»: Մեզ մոտ ընդունված է գործածել «պատկերահարգություն» տերմինը: Կանգնելով սրբապատկերի առաջ հայ հավատացյալը պաշտամունք է մատուցում ոչ թե բուն սրբապատկերին, այլ սրբապատկերի միջոցով` նրանում պատկերված սրբին:

Quote2.Արդյոք դրանք ինչ-որ զորությամբ են օժտված  և կարող են բժշկել հիվանդներին:
Մեր եկեղեցին չունի նման ուսուցում: Նույնիսկ խաչը մեզ չի բժշկի, եթե մեր աղոթքի շնորհիվ խաչի մեջ չգործի Քրիստոսի զորությունը:

Quote3.Ինչու մեր եկեղեցիներում չկան սրբաքանդակներ, ինչպես կաթոլիկների մոտ? Դրանք արգելված են? Եթե` այո, ապա` ինչու?

Պետք է նկատել, որ մեր եկեղեցիներում նույնպես հանդիպում են սրբաքանդակներ: Այստեղ արգելքի մասին խոսք լինել չի կարող: Մի գուցե դրանք այնքան շատ չեն, ինչպես կաթոլիկյան եկեղեցիներում, այնուամենայնիվ մենք նույնպես ունենք բազմաթիվ հրաշալի բարձրաքանդակներ: Կարծում եմ դա ավանդույթի և մոտեցումի հարց է. մեր եկեղեցաշինության մեջ ամեն ինչ այնպես է հարմարեցված, որ եկեղեցի մտնողի ուշադրությունը ոչինչ չշեղի: Եկեղեցի մտնողը պետք է բևեռվի դեպի Սուրբ Խորան:


ani

Լավ:Շնորհակալություն
Իսկ ինչպես կբացատրեք ռուսական իկոնաների վրա մյուռոնի հայտնվելը (Мироточение), կամ սրբապատկերների արտացոլանքի դաջվելը նկարը պաշտպանող ապակու վրա: Նշեմ նաև, որ նման երևույթներ եղել են պատմական կարևոր և վճռական ժամանակաշրջաններում:

Makondo

Quote from: ani on June 16, 2010, 12:36:03 PM
Լավ:Շնորհակալություն
Իսկ ինչպես կբացատրեք ռուսական իկոնաների վրա մյուռոնի հայտնվելը (Мироточение), կամ սրբապատկերների արտացոլանքի դաջվելը նկարը պաշտպանող ապակու վրա: Նշեմ նաև, որ նման երևույթներ եղել են պատմական կարևոր և վճռական ժամանակաշրջաններում:

Դուք խոսում եք այնպիսի մի բանի մասին, որին ողջ պրովոսլավ աշխարհը հրաշք է անվանում: Ես անձամբ նոր անուն չեմ կարող տալ այդ երևույթին: Այնուամենայնիվ, անկախ նաև այդ հրաշքներից, համոզված եմ, որ չի կարելի Քրիստոսի փոխարեն պաշտել իկոնան:

ani

Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, ուղղակի ցանկանում էի իմանալ մեր հոգևորականների տեսակետը այդ հարցի վերաբերյալ:
Մի հարց ևս. մեզ մոտ երբևէ նման երևույթներ եղել են

Makondo

Այդ երևույթները միշտ ծառայել են մարդկանց բժշկության համար:

Պատմվում է, որ Մխիթար Սեբաստացին Սևանի Վանքում աղոթել է Տիրամոր պատկերի առաջ և նրա հետզհետե մթագնող տեսողությունը վերականգնվել է:

Չգիտեմ սա նման երևույթ է, թե ոչ:     ??? ::)

ani

Երևի 12:)

Միգուցե շեղվում եմ թեմայից, բայց մի հարց էլ և վերջ. Ժողովրդի մեջ տարածված է եղել և այժմ էլ տարածված, որ Նարեկը,  եթե դրվի հիվանդի բարձի տակ` կբժշկի նրան: Ինչ դիրքորոշու ունի մեր եկեղեցին այս հարցում:
Ինչ եք կարծում, հենց գիրքն է բժշկում, թե հիվանդի ունեցած հավատը: Եվ եթե հավատը, ապա այդ դեպքում գիրքը բարձի տակ դնելը ավելորդ չի դառնում արդյոք: 

Makondo

Հարգելի Անի,
Եկեղեցին չի կարող այս հարցում այլ դիրքորոշում ունենալ, իսկ ժողովուրդն այլ: Նարեկի մեծ բժշկարար զորությունը փաստվել է դարերի ընթացքում:
Իմ կարծիքը հետևյալն է. բժշկում է Քրիստոս` Նարեկի և մեր պապ ու տատերի հավատի միջոցով, որոնք Նարեկը դնում էին մեր բարձի տակ: Գիրքը բարձի տակ դնելը երբեք ավելորդ չի կարող համարվել, մանավանդ այնպիսի մարդկանց համար, որոնց մոտ հավատի աստիճանը այնքան էլ «գիտականացված» չէ: Դա շատերին օգնում է ավելի շոշափելիորեն զգալ հոգևոր իրողությունները:

Ես անշուշտ կողմ եմ, որ մենք պահպանենք այդ սրբագործված մոտեցումը, և միևնույն ծամանակ սկսենք ընթերցել նաև Նարեկացու աղոթագիրքը: Գոնե ամեն օր քնելուց առաջ մեկ գլուխ:

ani

Շնորհակալություն պատասխանների համար: 37:)