Մի ճար արեք

Started by Zatik, December 01, 2005, 12:55:57 AM

Previous topic - Next topic

Zatik

Ի՞նչպես սովորեցնել սեփական երեխուն ատամները լվանալ ամեն օր, առանց սեփաքան նյարդային համակարգին վնաս տալով: 27:)
Ընդհունվում են բոլոր տեսակի խորհուրդներ ֆորումի իմաստուն ծնողներից

Mariam

Սիրելի Զատիկ,
Հարցդ անակնկալ էր ինձ համար. Ինչպե՞ս մենք այդ անում ենք: Միասին ենք լոգարանում, և ատամների լվանալը միասնական պահ է ու ծիծաղելու առիթ: Կարող ենք մրցել. ո՞վ ավելի փրփուր կառաջացնի բերանում, ո՞վ ավելի երկարորեն է մաքրում, ներսի կողմը ո՞վ է լվացել: Բարեբախտաբար, աղջիկս ուշադիր է իր արտաքին տեսքին, ու հասկացավ որ ամեն օր ակռա լվանալը գեղեցկացնում է ու նամանավանդ մեզ հեռու է պահում ատամի ցավից: Ամեն երեխա ականատես է եղել ուրիշ երեխայի վատառողջ ատամների պատճառով զգացած ցավին ու այս ձևով կարող ենք բացատրել նրան որ այս պարզ խնամքը նրան առողջ է պահում ու հեռու պահում ցավերից: Ատամները մեր կենդանի մարմնի մեկ մասն են, որոնք մեզ օգտակար են ամեն օր: Արժե նրանց «սիրել» ու հարգել:

Zatik

Էհհ  Մարիամ ջան...
Հասկանում էս Մարիամ ջան մէծ տղայիս հետ նման խնդիրներ չեն առաջացել,նա
1.կարգապահ է
2.շատ շուտ հասունացավ, այսինքն նկատի ունեմ կարիք չկար մի բանը երկու անգամ կրկնել
Այնչինչ ,այս փոքրս չի ուզում մեծանալ : 26:)Կարծում ես չե՞մ փորձել խաղալով բացատրել , եղբոր օրինակը բերել , առողջ ատամների առավելության մասին հետը խոսել : Չի ազդում: 28:)
Ասում է : "Մամ դե  առավոտյան լվացել եմ էլի (կամ երեկ արավոտյան , )կքնեմ կզարթնեմ էլի կլվանամ:"Արտաքին տեսքին ինքն էլ  անտարբեր չի :Մազերը կարող է հարդարի ժամերով :Հատկապես  ուշադիր է ձերքերի մաքրությանը,հատկապես երբ սկսեց դաշնամուրի դասերի գնալ:Բայց երբ գործը հասնում է ատամները լվանալու, հնար չկա ,նույնիսկ առավոտները դա մի պայքար է:
Թե մեծանա ,ամուսնանա ,կինը վրեն կարանա ազդի: 12:)

Mariam

#3
Սիրելի Զատիկ,
Անդրադառնում եմ, որ տղու մեծացնելը բարդ է մոր համար ու հորը կատարելիք դերը հիմնական է լինելու: Տղադ հավանաբար չի ցանկանում եղբոր օրինակին հետևել, ու քեզ շատ հնազանդ լինել. իր ինքնությունն ուզում է հաստատել: Բայց ամուսինդ անպայման տղուդ կենդանի օրինակն է: Ամուսինդ  ինչպե՞ս է վերաբերվում այդ հարցին: Մեծ կարևորություն է ցուցադրո՞ւմ, թե անտարբերությո՞ւն:

Zatik

Ամուսինս կարևորություն է տալիս իհարկե երեխեքին վերաբերող բոլոր հարցերին, բայց ինքը շատ հազվադեպ է խառնվում իմ ու երեխաների առօրյա հարաբերությունների մեջ :Նրան կանչում եմ օգնության լուրջ միջադեպերի ժամանակ :  30:)Օրինակ երբ վեճը երկու եղբայրների մեջ դառնում է կռիվ , կամ երբ զգում եմ ,որ երեխեն սուտ ասեծ:Նա  մեծ հեղինակություն ունի երեխեքի մոտ և նրա մի հայացքը հերիք է ,որ լռեն :
Ի դեպ իմ կիսակատակ թեման ինձ մոտ մի ուրիշ ինձ հետաքրքրող թեմայի միտք տվեց :
Մարիամ ջան , օրինակ ,իրոք քո կարծիքով երեխաների դաստիրակության հարցում որն է մոր և հոր դերերը ,տարբե՞ր են արդյոք, տարբեր կշիռ ունեն թե նույնը:
Մեր տանը ես ավելի շատ եմ ժամանակ անցկացնում երեխաների հետ քան ամուսինս (նա ավելի զբաղված է)երեխաները ինձ հետ ավելի են կիսվում երևի նույն պատճարով:իսկ ձեր մոտ ի՞նչպես է:Ամուսինդ ո՞ր հարցերում է  միջամտում :

Mariam

#5
Սիրելի Զատիկ, չեմ կարողացել անմիջապես պատասխանել քեզ, հիմա ունեմ այս հնարավորությունը:
Ցանկացել էի քեզ մատնացույց անել քո ամուսնույդ վերաբերմունքը այդ հարցում – ատամների մաքրության վերաբերյալ: Վստահ էի, որ տղադ ավելի հոր օրինակն էր կրկնում քան թե մոր խնդրանքի համաձայն վարվում:
Քո հարցիդ պատասխանելը դժվար է: Կարող եմ միմիայն նրա շուրջ խորհրդակցել քեզ ու հետաքրքրվող ուրիշ անձերի հետ:
Ինձ թվում է՝ լավ էր երեխայի համար անցյալում, երբ նրա հայրը – կամ ծանոթ վարպետը - նրան սովորեցնում էր իր արհեստը, կամ հողագործությունը, ու մայրը իր աղջկա՝ տան բոլոր անհրաժեշտ գործերը կատարելն ու նաև ընտանեկան կենսամակարդակը բարվոքող մի արհեստ կամ գործ: Չեմ ասում, որ ընկերության մեջ այս դերերի բաժանումն ամենեն լավն է: Բայց հայրն, ընտանիքի մյուս տղամարդկանց հետ, անպայման իր անփոխարինելի դերը կատարում էր որդու նկատմամբ, մայրն ու ընտանիքի մյուս կանայք՝ աղջկա նկատմամբ, ու անհրաժեշտը փոխանցվում էր երեխաներին: Անհրաժեշտը ընդգրկում է այն ամենը, որով ապագայի չափահասը ընկերության մեջ կարող էր իր դերը ստանձնել: Այս անհրաժեշտը նաև պարունակում էր Բարոյականը - հավատն ու բարոյականությունը, որը, բառերից անդին, արտացոլվում էր շրջապատի մարդկանց ապրելակերպից:
Հիմա, երբ մեր երեխաները մեզանից բաժանվում են օրվա կեսը, որը անցկացնում են դպրոցում, երբ հայրերի թողած ազդեցությունը զգալի չափով նվազել է, դրսում շատ զբաղված լինելու պատճառով, մեզ՝ ամուսիններիս մնում է մեծ զգոնություն ցուցաբերել, ու մեր երեխաներին չհանձնել տեսակ-տեսակ օտար ազդեցություններին, ի նկատի ունենալով դպրոցում ստացված դրական կամ բացասական «բարոյական» ազդեցությունը, կամ ահռելի հետևանք ունեցող՝ աշխարհակուլ հեռուստացույցը:
Իմ ընտանիքո՞ւմ: Մեծամասնության նման, մեզ մոտ էլ, մայրը անդադար ներկա է երեխայի քով, հայրը՝ զբաղված իր գործերով, որոնք սակայն երբեմն խաչաձևում են երեխայի հետաքրքրող հարցերի հետ: Ես եմ որոշում ամեն ինչ, ինչ վերաբերում է երեխայի դաստիարակության ու հավատին, ամուսինս լրիվ վստահում է ինձ այս հարցերում:
Բայց ինձ արտոնված է երազել, որ մենք կկարողանայինք կիսել այս մտահոգությունները, և ինչո՞ւ չէ, նաև կիսել տնային որոշ աշխատանքները: Մեր յուրաքանչյուրի կողմից ստանձնված դերերը ավելի են որոշված ընկերության կողմից, քան ըստ իրական կարեիություններին: Ու ինձ թվում է, որ ամուսնույս ներկայությունը պետք էր ավելի վճռորոշ լիներ, մեր երեխայի հոգեկան կյանքի ամուր հիմնավորման համար: Մոր ներկայությունը բավական չէ երեխային փրկելու հեռուստացույցի, առևտրի օրենքի տակ տառապող այս աշխարհի վնասակար, արժեզրկող ազդեցությունից: Երկու ամուսինների միասնական պատվիրանն է այս դերը սիրով կատարելը, ու միանալ իրենց հոգատարությունը ընտանիքի ու բարեկամների օգտակար աջակցությանը:
Անձնապես՝ ապրում եմ մենակ, գրեթե բաժնված ընտանիքից ու – սակավաթիվ բացառություններով – զրկված բարեկամներից:
Մնաց՝ իմ հավատը: Աղոթքով, վստահ եմ , կարող ենք հենվել հենց Աստուծո վրա, երբ մյուս անհրաժեշտը պակասում է: Բայց  վստահաբար, ամենեն լավ օրինակը ես չեմ հանդիսանում:

Pantera

Endhanrapes` baliknerin khozanaki het tsanotacnum en henc arajin atami het miasin :)
Petq e yerbemn-yerbemn khozanake tal baliki dzerqe. Togh ayd MAQUR khozanakov na dzerqerum khagh ani, tani berane...
Heto` petq e porzel mi qani angam lvanal atamnere baliki nerkayutyamb, yerb khozanake dzerqin e. Yerb na sksi krknorinakel` mi khangareq, togh da ani, angam, yete skhal e anum. Vorosh jamanak anc /orer/` na kdzandzrana khozanakic u den kgci. Vercreq ayn, lvaceq u noric ir mot haneq dzer khozanake, matsuke baliki nerkayutyamb khozanakin anckacreq /dandaghoren, vor na hascni tesnel/ u lvaceq dzer atamnere. Yerb na nayi` tveq iren ir PAPUK khozanake u poqrikneri hamar hatkacvac, hatuk macuke anckacreq ir khozanaki vra u togheq da nran.
Hishenq, vor yerekhanere sovorutyan en veracum, himnakanum, ayn qaylere, voronq hetaqrqrutyun kam urakhutyun en patcharum. Mtaceq tarber hnaramtutyunner` atamnere lvanalu entacqum.
Yete yerekhan mec e, haskanum e parz khosqe` aveli hesht e da anel. Petq e kazmakerpel khagher, kam ... "yete du inz haghtes atamnerd lvanalov` irar het "aysinch" khaghe kxaghanq, kam durs kgnanq, kam "aysinche" karnem qez hamar..."
U amena karevore hishenq, vor BALIKNERIN YERBEQ CHI KARELI KHABEL!

Zatik jan, husov em` gone mi qich ogtakar yegha.