Ազգապատում

Started by Ղուկաս Վահան, September 08, 2008, 11:04:02 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Սիրով ցանկանում եմ ծանուցել բոլորին, որ Լուսամուտում սկսել ենք հրատարակել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատում»-ը։
Հայոց եկեղեցու պատմության այս կոթողային աշխատանքը մեզ ո'չ միայն պատմական հետաքրքիր իրադարձությունների է հաղորդակից դարձնում, այլ նաև օգնում է ավելի լավ ճանաչել Հայ Եկեղեցին իր դավանաբանական-ազգային կողմերով:

Այսու, փորձելու ենք Լուսամուտի Հոգևոր մշակութային մամուլ բաժնում ամեն օր մեկ վերնագիր ներկայացնել գրքից (գրքում կան 3000-ից ավել վերնագրեր):
Որպեսզի մեր ընթերցողները չհոգնեն, ընթացքում Հոգևոր մշակութային մամուլ բաժնում կդրվեն այլ բնույթի հավելումներ ևս:
Հուսամ այս գրքի հատվածական ընթերցանությունն օգտակար կլինի։
Ամենայն բարիք բոլորիդ  21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ցականում եմ այստեղ հավելել, որ այս ընթացքում «Ազգապատում»-ին զուգահեռ կփորձենք հատվածաբար հավելել նաև Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարան»-ի արևելահայերեն թարգմանությունը:
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տեղեկացնենք, որ «Ազգապատում»-ը տեղադրված է մինչև Ներսես Մեծ կաթողիկոսի ժամանակաշրջանը։ Նայեք այստեղ։
Սա նշանակում է, որ Հայոց պատմության կամ Հայ եկեղեցու պատմության հիմնական կարևոր դրվագների մասին տեղեկությունները կամ պատմությունը շատ հեշտությամբ կարող եք այնտեղ գտնել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

#3
Երեկ «Ազգապատում»–ից հրապարակեցինք սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսի ժամանակաշրջանի վերջին նյութը, այսինքն՝ հետ այսու Լուսամուտում ազգապատումից հնարավոր է գտնել մինչև 440 թվականը հայ իրականության մեջ տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունները՝ օրմանյանական աշխարհընկալմամբ։
Կարծում եմ մեր մտքի համար կարևոր բացահայտում կարող է լինել սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի գործունեության օրմանյանական վերլուծություններին ծանոթանալը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Սկսում ենք «Ազգապատում»–ից հրատարակել այն հատվածները, որոնք վերաբերում են Վարդանանց պատերազմին։
Կարծում ենք հետաքրքիր կլինի հետևել դեպի Ավարայրի դաշտ տանող պատմական իրադարձություններին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ավարայրի պատմությունն ըստ Օրմանյանի արդեն ամբողջությամբ հասանելի է, ընդհուպ՝ աքսորյալ նախարարների վերադարձի պատմությունը։

Վերջին շրջանում հաճախ են խոսում ինչ որ «կեղծ Ավարայրի» կամ «ապազգային Ավարայրի» մասին։ Թանկագին ընթերցող, Ձեր այն ծանոթները, ովքեր տարված են Ավարայրը և Վարդանանց սխրանքը «նորովի» ներկայացնելու կամ ընկալելու ցանկությամբ, ապա իրենց հորդորեք, եթե իրենց ձեռքի տակ չունեն Ազգապատումը, ապա կարող են այստեղից կարդալ և ծանոթանալ Ավարայրի իրական պատմությանը։

Ինքս անձամբ բազմիցս անդրադարձել էի Վարդանանց պատերազմին, բայց այս անգամ ուշադրությունս գրավեց աքսորված նախարարների սխրանքը. նրանք նմանվեցին սուրբ Գրիգոր Լուսավորչին, որ իր կյանքի գնով վկայեց իր հավատը։
Նրանք չնահատակվեցին Ավարայրի ճակատամարտում, բայց իրենց հավատի մեջ այդ մարտիրոսներին հավասար գտնվեցին, թեև իրենք ավելի քիչ են հիշվում, քան նահատակները։

Հավելեմ, որ շարունակելու ենք Ազգապատումի հրատարակումը։
Let's open the window of our soul and let the light enter our souls