Գավառի մանկատանը...

Started by Hasik, October 22, 2009, 03:30:18 PM

Previous topic - Next topic

Hasik

Սիրելի ֆորումցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել մի բարեգործական ծրագրի մասին,որն իրականացվում է Կրթությամբ զարգացման ակադեմիայի կողմից Գավառի մանկատան երեխաների համար:Կազմակերպություններին և անհատներին կոչ ենք անում մասնակցել նախաձեռնությանը և հաշվի առնելով մանկատան կարիքները` աջակցել հավաքագրելու հետևյալ պարագաները`

- չօգտագործված հագուստ
- գրքեր
-թելեր
- ժապավեններ
- ուլունքներ
-կտորեղեն
-  սոսինձ
- մկրատ
- գունավոր թուղթ
- ստվարաթուղթ
- գուաշ
- ջրաներկ-
- յուղաներկ
- պլաստիլին
-այլ:

Եթե ցանկանում եք միանալ նախաձեռնությանը, ապա խնդրում ենք կատարել Ձեր իրեղեն նվիրատվությունը մինչև 2009թ. հոկտեմբերի 27-ը Լուսամուտ-ի ադմինիստրացիայի միջոցով կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Կրթությամբ զարգացման ակադեմիա 221048 հեռախոսահամարով:


Նախապես շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց լուման ներդնել այս բարեգործական ծրագրում: 18:) 39:) 18:)

Hasik

Լուսամուտ կայքի ադմինիստրացիան ցանկանում է նույնպես մասնակից դառնալ Կրթությամբ զարգացման ակադեմիայի կողմից Գավառի մանկատան երեխաների համար կազմակերպված բարեգործական ծրագրին` օգտագործելով ֆոնդում այդ նպատակով առանձնացված որոշակի գումար` ձեռք բերելով մանկատան երեխաների համար անհրաժեշտ իրեր:

            Հետագայում կտեղեկացնենք, թե ինչ գույք է նվիրաբերվել, իսկ եթե կարողանանք անձամբ մասնակցել նաև այդ հատուկ միջոցառմանը, ապա կգրենք նաև դրա մասին: 30:)


Hasik

#2
Quote from: Hasik on October 22, 2009, 03:37:33 PM
            Հետագայում կտեղեկացնենք, թե ինչ գույք է նվիրաբերվել 30:)



       Սիրելի ֆորումցիներ ուզում եմ տեղեկացնել, որ Լուսամուտի ադմինիստրացիայի կողմից արդեն իսկ կատարվել են համապատասխան գնումներ Գավառի մանկատան երեխաների համար:
Հարկ եմ համարում նշել նաև, թե ինչ ենք գնել`

- գունավոր ժապավեններ-14 հատ
- բազմերանգ ուլունքներ- 3 շղթա
- տարբեր և գույնզգույն պատկերներով նվերներ փաթեթավորելու թղթեր- 45 կտոր
- փաթեթավորումը զարադարելու համար լայն կոճ - 1 հատ
-  ջրիկ և չոր  սոսինձ - 36 հատ
- մկրատ - 24 հատ
- գունավոր թուղթ- 20 հատ /յուրաքանչուրի մեջ կա 10-ից ավելի բազմագույն թղթեր/
- գունավոր թուղթ նկարներով- 5 հատ /յուրաքանչուրի մեջ կա 10-ից ավելի բազմագույն թղթեր/
- ստվարաթուղթ - 2 տուփ /յուրաքանչուրի մեջ կա 100 թերթ/
- 6 գույնանի գուաշ - 5 տուփ
- 12 գույնանի ջրաներկ իրենց վրձիններով- 10 հատ
- 10 գույնանի պլաստիլին- 10 տուփ



       Նշեմ, որ այդ նյութերը երեխաներին անհրաժեշտ են այն պատճառով, որ մանկատանը տարբեր խմբակներ կան ու նրանք ակտիվ մասնակցում են դրանց աշխատանքներին:

       Բացի վերը նշված իրերից, մեր սիրելի Տեր Տիգրանը /նախկին Արթուր սարկավագը/ նվիրել է նաև թվով 30 փոքր սրբապատկերներ, որոնց հետևում աղոթքի խոսքեր են գրված:
       Կարծում եմ մեր փոքրիկները, ինչպես և մեծիկները, դրանց կարիքն ունեն:
       Թող որ ժպիտն անպակաս լինի նրանց դեմքից: 30:) 30:)

       


Hasik

#3
    Լուսամուտի ադմինիստրացիայի ու իմ անունից ուզում եմ մեր խորին
                                   ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս թեմայում նշված ակցիայի
ի կատար ածմանը և օգնեցին Գավառի մանկատան երեխաների համար որոշակի իրեր գնել։ 13:) 13:)

       Նախորդ գրառման մեջ նշված պարագաները գնելուց ծախսել ենք 29900 ՀՀ դրամ գումար։
  Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքներին, ու էլ ավելի օրհնի Ձեր աշխատանքը

Masnaget

Շուտով Թեյարանի հաշվեհամարից ;) ;) մանկատան ֆոնդին կավելացվի 15 000 դրամ  :-*
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

           Մասնագետ ջան թույլ տուր Լուսամուտի ու իմ անունից մեր շնորհակալությունը հայտնել մանկատան ֆոնդին 15.000 ՀՀ դրամ ավելացնելու համար: 18:) 18:) 18:)

       

Ղուկաս Վահան

Ես ևս ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր արձագանքողներին և աջակցողներին՝ Լիլիթ Գրիգորյանին, որ ֆորումից չէ, Տ. Տաթևին և Մասնագետին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Որոշ փոփոխություններ ծրագրում։
Պարզաբանելով սկսեմ, որպեսզի հասկանալի լինի։
Ուրեմն օրեր առաջ Տիգրան քահանա Մխիթարյանին հանդիպեցի։ Տ. Տիգրանի հետ զրույցի ժամանակ հայտնեցի, որ պատրաստվում ենք մանկատուն նվերներ ուղարկել։ Իմանալով այս, Տեր Հայրը իր չունեցածից՝ իր մոտ եղած սրբապատկեր–աղոթքներից տվեց մեզ, որ մանկատուն փոխանցենք։
Հաջորդ օրը, երբ հեռախոսով զրուցում էինք Կրթությամբ զարգացման ակադեմիայի ներկայացուցչի հետ, պարզվեց սրբապատկերները նվերների փաթեթին կցելը դժվարություն է առաջացնում, ուստի որոշեցինք այլ կերպ վարվել պատրաստի նվերների տուփի հետ, այսինքն՝ առանց միջնորդների։
Սրբապատկերները նվերներին կցելը մեզ համար խիստ կարևոր էր, որովհետև Տ. Տիգրանն իրոք իր չունեցածից տվեց մեզ։
Առայժմ դեռ վերջնական որոշված չէ՝ ինչպես, թերևս վաղը հստակ կլինի։ Տեսնենք։
Եթե առաջարկություններ կան, համեցեք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on November 01, 2009, 08:26:15 PM
Որոշ փոփոխություններ ծրագրում։
Պարզաբանելով սկսեմ, որպեսզի հասկանալի լինի։
Ուրեմն օրեր առաջ Տիգրան քահանա Մխիթարյանին հանդիպեցի։ Տ. Տիգրանի հետ զրույցի ժամանակ հայտնեցի, որ պատրաստվում ենք մանկատուն նվերներ ուղարկել։ Իմանալով այս, Տեր Հայրը իր չունեցածից՝ իր մոտ եղած սրբապատկեր–աղոթքներից տվեց մեզ, որ մանկատուն փոխանցենք։
Հաջորդ օրը, երբ հեռախոսով զրուցում էինք Կրթությամբ զարգացման ակադեմիայի ներկայացուցչի հետ, պարզվեց սրբապատկերները նվերների փաթեթին կցելը դժվարություն է առաջացնում, ուստի որոշեցինք այլ կերպ վարվել պատրաստի նվերների տուփի հետ, այսինքն՝ առանց միջնորդների։
Սրբապատկերները նվերներին կցելը մեզ համար խիստ կարևոր էր, որովհետև Տ. Տիգրանն իրոք իր չունեցածից տվեց մեզ։
Առայժմ դեռ վերջնական որոշված չէ՝ ինչպես, թերևս վաղը հստակ կլինի։ Տեսնենք։
Եթե առաջարկություններ կան, համեցեք։
Իսկ հնարավոր չէ՞  երկու այցելությամբ լուծել այդ հարցը: Նախ ուղարկվի փաթեթը, ապա սրբապատկերները:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Իսկ մանկատունը բանկային հաշվեհամար չունի՞։
եթե տեղեկացված մարդ ունենք.խնդրում եմ արձագանքեք։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։