Խաչի խորհուրդ. խաչակնքում։

Started by Samvel, September 05, 2009, 06:43:43 PM

Previous topic - Next topic

Samvel

Ներողեղեք, որ խառնվում եմ այս հարցին, որովհետև չգիտեմ, թե ինչ է Ռեման: ՈՒղղակի ցանկանում եմ որոշ բաներ ավելացնել խաչի մասին հարցին:
Եթե, Վահան ջան, ընդունենք քո ասածը որպես հիմք, այսինքն, որ "Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը", - ուրեմն հենց խաչը ինքը ցույց է տալիս, որ.
   Կամ. Քրիստոնեությունը ունի մեկից ավելի ճանապարհներ: 1. Երկու - իրար հետ հատվող;
                                               2. Չորս - միևնույն կետից սկսվող (եթե քրիստոնեությունն ընդունենք որպես
                                                                                                                                            սկզբնակետ:
   Կամ. Քրիստոնեությունը միակ ճանապարհը չէ:

Բայց եթե հարցին ավելի լրջորեն մոտենանք, կտեսնենք, որ խաչը գոյություն է ունեցել քրիստոնեությունից հազարամյակներ առաջ: Այն եղել է հայտնի և օգտագործվել է միստիկական նպատակներով Եգիպտոսում, Հունաստանում, Բաբելոնում, Հնդկաստանում, Չինաստանում, Մեքսիկայում, Պերույում: Դա տիեզերական, ինչպես նաև ֆիզիոլոգիական (կամ ֆալլական) սիմվոլ է: Դուք կարող եք այդ մասին կարդալ նույնիսկ Տերտուլլիանոսի մոտ: Ջեմիսոնը ասում է, որ եգիպտական Անկխը (որը նույն խաչն է) հանդիսացել է Սուրբ Անտոնիոսի հենափայտը  և Սուրբ Ֆիլիպպոսի խաչը: Մարրիետ Բեյը ցույց է տալիս, որ խաչը գալիս է հին Եգիպտոսից, ապացուցելով, որ բոլոր սկզբնական դամբարաններն ունեին խաչի ձև: Դա ռասսաների և մարդկանց եղբայրության սիմվոլն էր, և այն դնում էին մեռյալների կրծքին Հին Եգիպտոսում էլ, ինչպես դնում են քրիստոնյաների մարմնի վրա:

Շատ ու շատ տարբեր բաներ կարելի է գտնել խաչի մասին: Ինչպես նաև ցանկացած առարկա կարելի է սիմվոլ դարձնել: Բայց կա արդյոք դրա կարիքը?..
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#1
Quote from: Samvel on September 05, 2009, 06:43:43 PM

Ու ո՞նց եկար էս էզրակացության.կմանրամասնե՞ս։

Սամվել. սատանան՝մեծ բանսարկուն ու կեղծարարը քնած չէ.նա ակտիվ կերպով փորձում է կեղծել քրիստոնեական խորհուրդները։Այն ինչը գրված է Աստվածաշնչում՝ փորձում է ներկայացնել որպես  Շումերներից գողացված .որպես ՝կեղծ։Ադամին՝ ոչ իրական կերպար.այլ ընդհանրական ...ու էլի շատ ու շատ բաներ։
ես ճիշտն ասած չեմ հասկանում. թէ ի՞նչ ես ուզում ասել ՙխաչը եղել է Քրիստոսից առաջ՚ ասելով։իհարկե՛ եղել է։ Խաչելությունը  հանդիսանում էր հին Հռոմի  մահապատժի  դաժան ձևերից մեկը։Բայց Քրիստոսով ՝Խաչը դարձավ խորհուրդ։
ես երբեք այն կարծիքին չեմ. որ  խաչ սիմվոլը  դարձնենք պաշտամունքի առարկա։Պետք է՝ առաջին հերդին Խաչ հասկացության տակ ընկալել ոչ թէ  սիմվոլ.այլ  կյանք ու խորհուրդ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

#2

Ու ո՞նց եկար էս էզրակացության.կմանրամասնե՞ս։

Մեծ հաճույքով, Վահան ջան:
Ճշմարիտն ասած, ես լրիվ ուրիշ կարծիքի եմ խաչի մասին: Իսկ այն, ինչ գրեցի վերևում, դրանով ես ցանկանում էի ասել, որ, եթե սկսենք կարծիքներ կազմել - լիքը տարբեր բաներ դուրս կգան:
Միթե կարծիք չէ այն, ինչ դու ես գրել. "Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։ Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը": Նույն հարցն էլ ես կարող եմ քեզ տալ. ոնց եկար այս եզրակացության? Եթե դեմ չես, արի մի քիչ մանրամասնենք:
1.Անցնելիք ճանապարհի մասին արի չխոսենք - կփորձեմ համաձայնվել քեզ հետ:
2.Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը: Բացատրիր խնդրեմ, ով և ում է մերժել?, որտեղ և երբ? Միթե աշխարհը մերժել է քրիստոնեությունը? Կամ քրիստոնյաներին? Նշանակում է, աշխարհի մեկ երրորդը մերժված է?
3.Նեղ ու փորձություններով լի ճանապարհը: Փորձությունների հետ, անշուշտ, համաձայն եմ: Առավել ևս, կավելացնեմ, որ չկա մեկը այս մոլորակի վրա, որ կարող է գլուխ գովել, թե ապրում է առանց փորձությունների - անկախ իր հավատի: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է այդ մեր ճանապարհն այդքան նեղ: Եվ ինչպես ենք մենք, մեկ ու կես միլլիարդ քրիստոնյաներս քայլում այդ նեղ արահետով?  
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Կան քրիստոնյաներ ըստ իրենց ուզածի.և կան քրիստոնյաներ ըստ Աստծո  ուզածի։Առաջին խումբը իրոք որ շատ է  .իսկ երկրորդը՝ քիչ  ու  աշխարհի կողմից մերժված։Մերժվածության պայմանը ես չեմ հնարել.այն ողջ կտակարանում կարմիր թելի պես անցնում է։Հիսուսն ասաց ՝Աշխարհը ինձ չնդունեց՝ ձեզ էլ չի ընդունելու։Ավետարան ըստ Հովհանեսի 1.10
ՙՆա աշխարհի մեջ էր և աշխարհը նրանով եղավ.սակայն աշխարհը նրան չճանաչեց՚։

Մատթեոս 5.11
ՙերանի է ձեզ երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով.ձեր մասին ամեն տեսակ չար խոսք .սուտ ասեն։Ցնծացեք և ուրախացեք .որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է.քանի որ այդպես հալածեցին մարգարեներին.որոնք ձեզնից առաջ էն եղել՚։
Սամվել. քո ասած մեկ երրորդ մասի մեջ մտնող ՙքրիստոնյաներից՚ մի կին. մի տիպիկ աշխարհիկ  ֆորումում  հստակ  շնության  քարոզ էր տանում.ասելով ՝ ես ուրախ կլինեմ որ իմ աղջիկը  արտամուսնական կապեր հաստատի իր ընտրած տղայի հետ՚ ու էս տիպի ինքնագոհ արտահայտությունները բուռն շնորհակալություններ են ստանում  նույն  մեկ  երրորդ  ՙքրիստոնյաների՚ կողմից։ իսկ  առաքինության  հրավերները ծաղրվում են։ու օրինակները շատ են։
Փորձիր մի տեղ ասել ՝ այ մեկ երրորդ քրիստոնյաներ ջան. հույսներդ մի կապեք  միայն այս կյանքի հետ.Քրիստոս պիտի գա իր փառքով և մեռելները պիտի հարություն առնեն  ու կանգնեն Նրա առաջ.  կզգաս՝  քեզ  ընդունում են.թէ՞ մերժում են։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Տ. Տաթև քհն.

Սամվել ջան, քո մեջբերած օրինակներն այն մասին, որ խաչի կամ խաչաձև նշանի պաշտամունք ու օգտագործում եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում, ինչ եզրահանգման են քեզ բերում... լավ կլիներ այդ մասին էլ խոսեիր ... չես կարծում, որ դա միայն փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ տիեզերքի Արարիչը պատահական չընտրեց փրկության գործիք հենց Խաչը, քանզի Նրա ստեղծած տիեզերքում ամեն ինչ օրինաչափ է, և այդ այդ օրինաչափության մաս է կազմում նաև Խաչը...
Հ.գ. ի դեպ այսօր մենք տոնում ենք Խաչվերացը, բոլորիդ շնորհավորում եմ

Samvel

Quoteչես կարծում, որ դա միայն փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ տիեզերքի Արարիչը պատահական չընտրեց փրկության գործիք հենց Խաչը, քանզի Նրա ստեղծած տիեզերքում ամեն ինչ օրինաչափ է, և այդ այդ օրինաչափության մաս է կազմում նաև Խաչը...

Իհարկե, հարգելի Տեր Տաթև, լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Եվ հենց այդ պատճառով եմ միայմ դեմ  Վահանի խոսքերին, որ ասում է.

Խաչը՝ Քրիստոնյաի անցնելիք ճանապարհն է։Աշխարհի կողմից մերժված լինելու նշանը.նեղ ու փորձություններով լի ճանապարհը":

Անշուշտ, շատ ու շատ իմաստներ կարելի է տալ խաչին, շատ կարելի է խոսել այդ իմաստների մասին: Բայց ես չգիտեմ, արդյոք իմաստ ունի արտահանել այդ ամենն այստեղ? Հիմա, այստեղ, եկեք ուղղակի փորձենք գալ համաձայնության, որ խաչը - դա այն է, ինչ որ ամեն մեկը տանում է իր մեջքի վրա: Իսկ տանում է իր մեջքի վրա այն, ինչ ցանկանում է: Կոնկրետ ես մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, թե ես մերժված եմ աշխարհի կողմից, - ուր մնաց, որ այդ ոչ պետքական հասկացողությունը շալակեմ ու ամբողջ կյանքս անցնեմ նրա տակ ճկռած: Եթե ինձ հարցնեին, ես կոչ կանեի Վահանի նմաններին դեն նետել այդ անպետք բեռն իրենց ուսերից. դա ազատություն կտա նրանց և հնարավորություն - մի գեղեցիկ օր զգալ իրենց հրեշտակի թևերի շարժումն իրենց մեջքին...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Տ. Տաթև քհն.

Եթե իմ հետ համամիտ ես, Սամվել, ուրեմն պիտի համաձայնվես նաև Վահանի հետ, քո մտքերը մի փոքր խառնաշփոթ են...

Samvel

QuoteԵթե իմ հետ համամիտ ես, Սամվել, ուրեմն պիտի համաձայնվես նաև Վահանի հետ, քո մտքերը մի փոքր խառնաշփոթ են...

Եվ նորից ճիշտ եք հարգելի Տեր Տաթև: Եթե Վահանն ասում է, որ իմ մտքերը խառնաշփոթ են, նա լրիվ ճիշտ է:

Բայց հարցն այստեղ իմ մտքերի խառնաշփոթության մասին չէր, եթե չեմ սխալվում: Իմ անհամաձայնությունը Վահանի հետ կայանում է նրանում, որ նա ասում է, իբր խաչը քրիստոնեայի աշխարհի կողմից մերժված լինելու  նշանն  է, և որ "նեղ ու փորձություններով լի ճանապարհը" միայն քրիստոնեային է յուրահատուկ, իսկ մնացած բոլորի ճանապարհը լայն է և ասֆալտապատ, ընդ որում ասֆալտի վրա էլ հաստ շերտով կարագ է քսված - փափուկ լինելու համար:

Գիտեք, հարգելի Տեր Տաթև, իրոք որ շատ հաճելի է Ձեզ հետ զրուցելը: Եվ հենց այդ պատճառով մեծ հաճույքով կխոսեի Ձեր հետ իմ այդ խառնաշփոթ մտքերի մասին, որովհետև - շատ հնարավոր է, - որ ինձ պետք է մեկը, ով ինձ կօգներ նրանք կարգի բերել: Բայց լավ կլիներ, եթե դա արվեր մի ուրիշ տեղ, ասենք, "Խառնաշփոթ մտքեր" բաժնում, թե չե ես կարող եմ իմ հերթական տուժը ստանալ թեմայից դուրս խոսելու համար:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Տ. Տաթև քհն.

Samvel

Շատ շնորհակալ եմ քաջալերման համար, Տեր Տաթև: Մի փոքր հավաքեմ "խառնաշփոթ մտքերս" - ու, հուսով եմ, մի հետաքրքիր զրույց կսկսենք, մի ուրիշ տեղ:
Իսկ հիմա, այստեղ, այնուամենայնիվ կուզենայի լսել կոնկրետ Ձեր կարծիքը Վահանի մտքի վերաբերյալ.
Արդյոք քրիստոնեաները մերժված են աշխարհի կողմից? Եվ արդյոք նեղ է քրիստոնեայի ճանապարհը?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: