Նոր առաջարկներ

Started by TILIL, August 20, 2009, 09:09:54 PM

Previous topic - Next topic

TILIL

Սիրելի ֆորումցիներ, որպեսզի մեր <Միտք> ակումբը նորից այսպես լուռ չմնա առաջարկում եմ, որ մենք առաջիկայում մրցույթներ անցկացնենք ֆորումցիների ստեղծագործություններով: Թեմաների մասին խնդրում եմ բոլորդ մտացեք և ասեք:
Եթե կան այլ առաջարկներ խնդրում եմ գրեք:

Ղուկաս Վահան

Էդ դեպքում եկեք ճշտենք ու տեսնենք, թե ովքե՞ր են պատրաստ մասնակցել, այլապես ստացվում է երկու հոգուց բաղկացած մրցույթ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Իմ կողմից առաջարկում եմ երաժշտական մրցույթ. եթե ունենք երաժիշտներ եկեք մեր կատարումները տեղադրենք  you-tube  կայքում  ու մրցենք։ 26:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: Admin on August 20, 2009, 09:59:25 PM
Էդ դեպքում եկեք ճշտենք ու տեսնենք, թե ովքե՞ր են պատրաստ մասնակցել, այլապես ստացվում է երկու հոգուց բաղկացած մրցույթ։
Ես համաձայն եմ և կարող եմ մասնակցել գրական  ստեղծագործությունների որևէ մրցույթի:

Իմ կողմից առաջարկում եմ համակարգչային ծրագրերով ստեղծված /մեր իսկ կողմից/ նկարների մրցույթ: Տեղադրենք այստեղ ֆորումում ու ոչ թե գնահատենք մենք ինքներս, այլ դիտումների քանակին ուշադրություն դարձնենք: Ում նկարածն ավելի շատ քանակ ունենա որևէ ժամանակահատվածում, նա էլ թող հաղթի: Ի՞նչ կասեք:

Չափսերի ու կետայնության մասին էլ կարելի է ընդհանուր  որոշում կայացնել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Բավականին ժամանակ է այս թեմային չենք անդրադարձել և ընթացք չի տրվել։
Ես առաջարկություն ունեմ. սկսել պարզ մի բանից, որ շատերը մասնակցեն, օրինակի համար քանի որ աշուն է գալիս և մրցույթը մոտ մեկ ամիս տևելու է, ուրեմն թող նոր թեմայի վերնագիրը լինի «Աշուն է, անձրև...»։
Գործնական լինելու համար. եթե մինչ վաղը երեկո բացասական արձագանքներ չլինեն, ապա թեման կբացենք և կներկայացնենք որոշ հետաքրքիր մանրամասներ։ Հիմնական սկզբունքը կլինի ավանդական, այսինքն՝ կհայտարարվի թեման, կտեղեկացնենք թեմայի մասին, կկատարվեն գրառումներ, համաձայն կանոնակարգի, ամսվա վերջում կամփոփենք և կսկսենք քվեարկության փուլը, որը կտևի 3-ից 7 օր։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Շատ լավ, ուրեմն սկսում ենք։
Քիչ ուշ հայտարարությունը կզետեղենք։
Let's open the window of our soul and let the light enter our souls