Ժողովուրդը

Started by Mariam, September 16, 2005, 09:35:52 AM

Previous topic - Next topic

Mariam

Ձեր կարծիքով, կարելի՞ է թաքցնել աշխարհի որևե երկրի որևե քաղաքում կառուցվելիք եկեղեցու հիմնաքարի օրհնության արարողությունը, ու այս հրաշալի ու ոգևորիչ ավետիսը չտարածել հավատացյալ ժողովրդի մեջ - գաղտնապահ մտերիմների մի կորիզի բացառությամբ - ու սքանչելի այս տոնը չվերածել ընդհանուր տոնակատարության, բոլորիս մասնակից դարձնելով օրվա բացառիկ ուրախության ու բոլորիս հավատը հոգեպնդելով:
Հայոց աշխարհում, այո',ցավոք սրտի, կարելի է:
Աստուծո օրհնությունը անպայման հասել է Իր կենդանի ողջ ժողովրդին:

Satenik

Իսկ որտե՞ղ է այդպիսի բան եղել, Մարիամ:

Satenik

Զարմանալի է: Լավ բան չի եղել:
Մարիամ, մյուս կողմից էլ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր հոգևորականները ուղակի խեղդված են գործերի մեջ, այնպիսի վազքի մեջ են թե ֆիզիկապես, թե բարոյապես, որ շատ բան չեն կարողանում հասցնել, թեև կուզեին անել: Չէ՞ որ թվով շատ քիչ են: (անիծված սովետների վնասներից ե՞րբ պիտի ուշքի գանք 9:))
Եթե վերջին պահին են իմացել, հազիվ էլ հասցնեին իրենք հավաքվել ու վազել այնտեղ:
Սխալ բան է, համամիտ եմ, քրիստոնյա համայնքն էլ պիտի մասնակցեր:
Բայց և շատ ուրախ եմ, գոնե շուտ կառուցվի այդ եկեղեցին, իմ սիրելի Մարիամ: 21:)
Շնորհավորում եմ: 21:)
Երևանում, որտեղ ես ապրում եմ, մեր թաղում եկեղեցի չկա: Ամեն անգամ ձմեռվա սառույցին, ցրտին ու բուքին, ամառվա երևանյան շոգ-կրակին տրանսպորտ եմ նստում, որ գնամ հասնեմ եկեղեցի: Դժվար է և անհարմար: Կուզեի մեզ մոտ էլ մի եկեղեցի կառուցեին: ՈՒ կօգնեի ինչով որ կարողանայի: Էլ չեմ ասում, որ ժամերգությունների ժամանակ եկեղեցիները այնքան մարդաշատ են, որ երբեմն կանգնելու տեղ էլ չի լինում, անընդհատ դիպչում ես կողքիդ աղոթողներին, նստելու մասին էլ չեմ խոսում: Եկեղեցիների խիստ պակաս կա:
Իսկ Ստեփանակերտում հատկապես անհրաժեշտ է եկեղեցին:
Փառք Աստծու:
Գոնե շուտ կառուցվի...

Satenik

Ոչինչ, Մարիամ ջան, մի նեղվիր: Կարևորը որ եկեղեցին կառուցվի և հնարավոր չափ շուտ՝ ի՜նչ մեծ բան կլինի...
Այո, Մարիամ, դու ճիշտ ես, Երևանի եկեղեցիներում իսկապես հրմշտոցի պես մի բան է ստացվում, հատկապես պատարագների ժամանակ, պսակադրության, կնունքների: Ամառվա շոգերին որ թաշկինակս քամեմ՝ կքամվի: Իսկ եթե Կաթողիկոսն է գալիս եկեղեցի, ապա բոլորը ուզում են դիպչել Վեհափառին, նրա ձեռքի խաչը համբուրել, ստանալ նրա օրհնությունը, այդ ժամանակ պիտի նույնիսկ հատուկ ճարպկություն ունենաս, որ կարողանաս մոտենալ նրան: :) Ես ինքս չեմ էլ փորձել: Իսկ երբեմն Վեհափառը ինքն է նայում մարդկանց բազմությանը, և կանչում. "այ դու, մոտեցիր", երևի աչքերից զգում է ով ավելի շատ նրա կարիքը ունի: Այ դա իսկապես մեծ երջանկություն է: Ախր շա՜տ լավն է մեր Վահեփառը, ո՜նց եմ սիրում...
Տոներին էլ, էլի նույն վիճակն է: Եվ փա'ռք Աստծու սրա համար:
Ես ինքս որևէ համայնքի չեմ կցվել և ամեն անգամ գնում եմ տարբեր եկեղեցիներ: Կարոտում եմ բոլորն էլ: Համեմատաբար ազատ է լինում Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, նա ավելի մեծ է, այնտեղ կարողանում եմ նստել (մեջքս և ոտքերս ցավում են ոտքի վրա կանգնած մնալիս):
Արդեն ասել եմ և նորից կրկնեմ, որ բավական աշխարհիկ մարդ եմ: Սրա պատճառով եկեղեցի մտնելիս, քաշվում եմ մի հեռու անկյուն, ինքս ինձ ծածուկ աղոթքս եմ անում, քարոզ եմ լսում, սքանչելի երգերը, երգեհոնը, դիտում եմ մարդկանց, իսկ երբեմն չեմ դիտում՝ եթե շատ եմ լալիս, հետո մոմ եմ վառում, դրամ եմ թողնում, նայում եմ ինչ նոր գիրք կա վաճառքի մեջ, էդպես... ապաքինված և սթափված գնում եմ տուն, մինչև մյուս կիրակի:
Առաջներում նեղվում էի եկեղեցու մարդաշատությունից, երեխաների խժբժոցից, տուրիստ եկած սփյուռքահայերի դիրքավորված նկարվելուց: Բայց հետո սկսեցի հասկանալ, որ այնուամենայնիվ մեր Հայ Եկեղեցին իսկապես ազատ մարդու եկեղեցի է: Հատկապես երբ այլ երկներում եկեղեցիների փակ դռների վրա հանդիպեցի գրատախտակների հետևյալ գրությամբ. "չխանգարել՝ ժամերգություն է":  18:)
Տխրեցնող բան մի անգամ հանդիպեցի եկեղեցում, երբ գնացել էի խորհուրդ հարցնելու սպասավորից: Ես նրան հարցեր տվեցի հայերեն լեզվով, նա, հավանաբար լավ լսողություն ուներ, հայերենիս մեջ ռուսական առոգանություն նկատեց, և անցավ փայլուն ռուսերենի: Երևի որ իմ գործը հեշտացներ: Իսկ ես հիասթապվեցի: Ես հայ որպես, եկել էի հայոց սրբավայր և հայ սպասավորից հայերեն բան էի հարցնում, համաձայն սրբության հայերեն ընկալունակությանս:  Այլևս ես այդ քահանային չեմ մոտենում: Խռով եմ հետը: 12:)

Իսկ համայնքերը մի ընտանիքի նման են: Բոլորը իրար գիտեն, հոգևորականներն էլ բոլորին գիտեն, կնունք է, ծնունդ է, մահ է, հարսանիք է, հիվանդություն է ինչ է՝ ամեն ինչ միասին են անում:

Հոգևորականի գործը շա՜տ դժվար է, ամեն մեկը չի դիմանա այդպիսի ծանրաբեռնվածությանը: Պետք է իսկապես շա՜տ խորը հավատք ունենալ: Իմ կարծիքով մեր հոգևորականները հերոսներ են: Մեր ազգի և Աստծո հերոսները...

Satenik

Շնորհակալ եմ, Մարիամ ջան:
QuoteՍերն ընդունելն ու սիրո մեջ մտնելը երևի շատ դժվար է:
Բարդ հարցեր ես տալիս: :) Եվ այո և ոչ:
... ՈՒզում էի բացատրել ինչու այո և ինչու ոչ, բայց չկարողացա միտքս ամփոփ ձևակերպել... Երևի սրանք անբացատրելի բաներ են...
ՈՒ հաստատ սրանց պատասխանը ինձնից էլ լավ կիմանաս: 30:) 21:)

Mariam

Քույրիկ, իմ - գուցե չգիտակցված - մեղքն է իմ մտնելուս արգելք հանդիսանում: Չփնտրեմ ուրիշի մեղքը, ճանաչեմ ու զարհուրեմ իմ կատարածիցը, հրաժարվեմ նրանից:

Mariam

Ձեր ուշադրությամբ եմ հանձնում Ակունք պարբերաթերթի օգոստոսի 30ի համարում հետևյալ օդվածը՝ «Ուշացումով, բայց ոչ ուշացած կամ՝ Տեր Մինասի երազանքը», Աշոտ Սարգսյան ստորագրությամբ:
Հուլիս 22ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի նախորյակին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ օծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվելիք սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքը: Օծման արարողությանը ներկա էին....
Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք- եթե պնդենք, թե Ստեփանակերտի սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքի օծման արարողությունը կատարվել է կածմակերպված, բարձր մակարդակով: Մեր կարծիքով՝ նման միջոցառումները, որոնց մասնակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, պետք է տոնակատարության նմանվեն: Համոզված ենք, որ պատշաճ մակարդակով կազմակերպելու դեպքում, ԼՂՀ բոլոր շրջաններից հազարավոր հավատացյալներ կայցելեին Ստեփանակերտ՝ մասնակցելու Մայր եկեղեցու հիմքերի օծման արարողությանը – որին ավելի քան 15 տարի է սպասում են, ինչը և առանձնահատուկ խորհուրդ կունենար -՝ լսելու Վեհափառի հայրապետական խոսքը և ստանալու նրա օրհնությունը: Դժբախտությունը կայանում է նրանում, որ անգամ մայրաքաղաքի հազարավոր հավատացյալներ իրազեկված չլինելու պատճառով զրկվել եին սուրբ արարողությանը մասնակցելու հնարավորությունից: իսկ ովքե՞ր են մեղավորները: Սովորաբար, նման պարագաներում, «ըստ ընդունված կարգի»՝ Հայ Եկեղեցուն չեն քննադատում կամ քիչ են քննադատում հակառակորդները – աղանդավորները և այլ խորդ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները – քաջ գիտակցելով, որ դրանից Եկեղեցին կսթափվի, հետեւություններ կանի և նորովի կմոտենա առաջացած խնդիրների լուծմանը: Հայ Եկեղեցուն համարյա չեն քննադատում նաեւ բարեկամները՝ խուսափելու համար հոգեւորականների նզովքից, «աչքից ընկնելուց» եւ «վատամարդի դառնալուց» խուսափելու նկատառումներով: Հետեւությունները թողնենք, որ կատարեն մեր անշահախնդիր ու բարեխիղճ ընթերցողները ....