ԱՍՏՎԱԾ

Started by Samvel, May 05, 2009, 04:25:27 PM

Previous topic - Next topic

Samvel

        Արդեն բավական ժամանակ է, ինչ "Լուսամուտը" դադարել է մտածել, խոսել: Այնպիսի տպավորություն է, թե բոլորը արձակուրդ են գնացել: Մի տեսակ ինչ-որ տխուր է: Առաջ ահագին խոսակցություն կար, բանավեճեր, շնչառություն, կյանք... Ինչ է պատահել?.. Միգուցե փորձենք արթնանալ?..
       Եկեք վերցնենք մի ինչ-որ թեմա ու փորձենք շոշափել այն?..
       Եկեք փորձենք շոշափել ամենաանշոշափելի թեման?..
       ... Ա ս տ ծ ո ...

       Հին ժամանակներից մեզ սովորեցրել են, որ էությունը, որին մենք կոչում ենք Աստված, - դա մռայլ, ահեղ, ահռելի ու դատապարտող մեկն է: Բայց Աստված այդպիսի ոչինչ իրենից չի ներկայացնում: Խորհրդատու, դատապարտող ու հետապնդող Աստված երբեք էլ չի եղել, եթե ոչ միայն մարդկանց մտքերի ու սրտերի մեջ: Աստծոն, որը որ դատապարտում է ոմանց և փառաբանում է մյուսներին, մարդն է ստեղծել: Դա մարդկային Աստված է, դա մարդու և նրա կամքի ստեղծագործությունն է:

       Աստված, որին ճանաչում և սիրում եմ ես, դա լիարժան և չդատապարտող Սիրո Աստվածն է: Նա - ոչ այլ ինչ է, քան Ամեն Ինչ: Աստված սիրում է մեզ այնպիսի մեծ սիրով, ինչպիսին մենք երբեք չենք էլ պատկերացրել, որովհետև Նա - դա կյանքն է, որը որ հանդիսանում ենք մենք, Նա - երկրագունդն է, որը որ տրորում ենք մենք, Նա - օդն է, ինչը որ շնչում ենք մենք: Նա - մեր մաշկի գույնն է, մեր աչքերի հիասքանչությունը, մեր շոյանքի նրբությունը: Նա - այդ մենք ենք մեր էության յուրաքանչյուր վայրկյանին, Նա մեզ գրավող մեր ամեն մտքի մեջ է, և ամեն գործի մեջ, որը որ մենք իրագործում ենք, - նույնիսկ մեր հոգու գաղտնարանների մեջ:

       Աստված - դա ամենակլանիչ մի ուժ է, որն իրենից ներկայացնում է Ամեն Ինչ: Նա - և քամին է ջրի մակերեսին, և տերևներն է, որ փոխում են իրենց գույնն անընդմեջ: Աստված - դա սիրահարներն են մեկմեկու գրկում, երեխաներն են իրենց ծիծաղի մեջ, և մեղրագույն մազերի փայլքը: Նա - Արևն է, որ ծագում է առավոտին, գիշերվա մեջ կայծկլտող Աստղը: Աստված - դա զարմանահրաշ մի միջատ է, հասարակ մի թռչնակ իր թռիչքի մեջ և այն տգեղ որդը: Աստված - դա շարժումն է և գույնը, ձայնն է և լույսը: Աստված - դա կիրքն է: Աստված - դա սերն է: Աստված - դա ուրախություն է: Աստված - թախիծ է: Ամենը, ինչ կա, և ինչպիսին որ կա, - հենց դա է հանդիսանում այն, ինչը որ մենք կոչում ենք "ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ", - կյանքի ամբողջությունը, որն իր սիրո մեջ ընդգրկում է ամենն, ինչ որ կա:

       Աստված - դա բացառիկ մի անհատ չէ, ով նստել է գահին ու դատում է ամենքին և ամենը: Աստված - դա ամբողջ Կյանքն է, նրա յուրաքանչյուր զարկերակող ակնթարթը: Նա - ամեն ինչի անվերջությունն է և հավերժությունը:

Այն կենսաուժը, որին որ մենք անվանում ենք "ՀԱՅՐ", ուղղակի անկարող է դատապարտելու մեզ, որովհետև Կյանքը - դա յուրությամբ (էգո?) օժտված անհատ չէ, որը որ կարող է երկատվել լավի ու վատի միջև, ճշտի և սխալի, կատարյալի և անկատարի միջև:

       Իր էությամբ Աստված լիորեն զուրկ է բարուց և չարից: Նա լրիվ զուրկ է դրականից կամ բացասականից: Աստված ուղղակի ԿԱ: Միակ բանը, որ գիտի մեր սիրելի Հայրը, - դա Լինելն է, լինել նրա համար, որպեսզի ամենը, ինչ իրենից ներկայացնում է Նա, կարողանա արտահայտել Կյանքը, հենց ինչն էլ որ Նա հանդիսանում է:

       Աստված - դա բարձր կարգի անսահման գոյություն է, Գոյության անբաժանելի ամբողջականությունը: Եվ այնքան մեծ է Նրա սերը մեր հանդեպ, որ Նա թույլ է տվել մեզ ստեղծել բարու և չարի, դրականի և բացասականի պատրանքները: Եվ մեր ընկալման միջոցով Նա դառել է այն, որպես ինչ որ մենք Նրան ընկալում ենք: Այսպիսով Աստված, լինելով գույություն ունեցող ամեն ինչի ամբողջականությունը, ներկայացնում է Իրենից և ճիշտը և սխալը, գեղեցիկն ու տգեղը, աստվածայինն ու... անաստվածայինը...

       Մեր Հայրը երբեք չի դատապարտել մեր կյանքի ոչ մի ակնթարթը. ոչ հիմա և ոչ էլ երբևիցե առաջ: Նա միշտ մեզ հետ է եղել և եղել է մեր կյանքի բեմահարթակը, որի վրա մենք արտահայտել ենք մեր աստվածային նպատակասլաց Ես-ը:

       Նա տվել է մեզ մեր յուրության անկրկնելիությունն ու մեր ազատ կամքը նրա համար, որպեսզի մենք դառնանք այն, ինչ որ ցանկանում ենք դառնալ, որպեսզի մենք ընկալենք կյանքն այնպիսին, ինչպիսին որ մենք ցանկանում ենք ընկալել այն: Եվ ինչ էլ որ մենք անենք, և ինչ էլ որ մենք մտածենք, - կարևոր չէ, լինի դա լավ թե վատ, գեղեցիկ թե տգեղ, հիասքանչ թե զզվելի, - Աստծո համար դա ոչ այլ ինչ է, քան ուղղակի գոյություն:

       Մեր Հայրը միշտ սիրել և սիրում է մեզ: Նա չի կարող ընկալել մեզ այլ կերպ, որովհետև մենք այն ենք, ինչ որ է - Ինքը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Միթե շուրջ երկու ամսվա ընթացքում չգտնվեց մեկը, ով ինչ-որ կարծիք ունի այս թեմայի մասին?..
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Սամվել.դու էլ էս Աստվա՞ծ։ :o
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: Samvel on May 05, 2009, 04:25:27 PM

Վատ է: Սխալ է: Սուտ է:

QuoteԱստված - դա զարմանահրաշ մի միջատ է, հասարակ մի թռչնակ իր թռիչքի մեջ և այն տգեղ որդը:

Հայհոյություն է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

BAREV

ԲԱՐԵՎներ բոլորին:
Սամվել ջան, բավական գեղեցիկ էիր գրել ու գրածիդ մեջ զգացմունք կար, նաև հիացմունք ու շնորհակալություն: Բայց...
Շատ բաներ կան, որոնց մասին մենք պետք է զգուշավոր լինենք: Գրածիդ մեջ ավելի շատ արևելյան կրոններին հատուկ մտածողություն կար: Մենք երբեք Աստվածաշունչը չենք կարող մի կողմ դնել ու Աստծո մասին խոսել մեր զգացածով, ապրածով, կյանքի մեր փորձառությամբ: Ի վերջո, Ս. Գիրքն Աստծո հայտնությունն է մարդկանց հենց նրա համար, որպեսզի մարդիկ աստվածճանաչողության ճիշտ ընկալումն ունենան: Աստծուն ճանաչելը երկար ընթացք է, զարգացող ընթացք, դրա համար Հիսուս ասում է, որ Ինքը ջնջելու չեկավ, այլ լրացնելու: Իսկական Աստծուն ճանաչելու համար մեզ շատ դեպքերում խանգարում են հենց մեր ստեղծած աստվածները, որոնք ծնվել են մեր զգացածի, ապրածի, փորձառության ընթացքում: Երբ Աստված մարդկանց մեղադրում է կռապաշտության մեջ, միշտ ի նկատի չունի քարից, մետաղից կամ փայտից կուռքերը, այլ շատ ավելի հաճախ մեր մեջ մեր կողմից ստեղծված և պաշտվող կուռք-աստվածներին:
Ճիշտ է, որ Աստված շատ ավելի բարձր ու վեհ է մեր պատկերացումներից, բայց նույն Աստված նաև մարդացավ, որպեսզի ուղեցույց ունենանք դեպի Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
Վերևում գրածներս հուսով եմ ինչ-որ չափով մտածելու տեղիք կտան: Եթե որևէ հարցեր կլինեն, պատրաստ եմ:
Հ. Գ. Գուցե կրկնություն լինի, բայց իսկապես զգուշացեք բուդդիստական, հինդուիստական կամ յոգայի կենսափիլիսոփայական հայացքներով քրիստոնեությանը մոտենալուց: Քրիստոնեությունը մարդ-Աստված հարաբերություն է, որտեղ Աստված Անձ է` արարող, գործող, խոսող, աղոթքները լսող ու պատասխանող, որոշ անձանց զանազան կերպով հայտնվող:

Samvel

                       Հարգելի ԲԱՐԵՎ, բարև!
     Շատ շնորհակալ եմ  պարզ և գեղեցիկ պատասխանի համար: Եվ ինչ խոսք, որ, Ձեր տեսանկյունից նայելով, ոչինչ անհասկանալի չմնաց: Այնուամենայնիվ, Ձեր թույլտվությամբ, կցանկանաի քիչ ավելի բացահայտել մտքերս:
Առաջին անգամը չէ, որ պնդում եմ Լուսամուտի էջերին, որ վարակված չեմ արևելա-հինդուիստա-բուդդիստական  "կենսափիլիսոփայական հայացքներով": Եվ սակայն իմ քրիստոնյա լինելն ինձ բոլորովին չի խանգարում պնդել, որ նրանց մեջ շատ-շատ ուշադրության արժանի, խորիմաստ ու գեղեցիկ մտքեր կան: Ի միջի այլոց, գիտեք, թե ինչ է նշանակում Բուդդա? - Արթնացած: Սակայն, արթնացածներ են բուդդիստները թե ոչ, պնդել չեմ կարող. նախ, որ ինքս բուդդիստ չեմ և կապ էլ չունեմ նրանց հետ; և երկրորդ, Բուդդան էլ, մեր Քրիստոսի պես, շատ հանճարեղ բաներ կարող էր ասել, բայց դա չի նշանակում, որ դրանից բոլոր բուդդիստներն արթնացան, ինչպես նաև չեմ կարող պնդել, թե այս երկու հազար տարվա մեջ քանի քրիստոնիա է երկնքի արքայութանն արժանացել:
Բայց այս Ձեր պատասխանից հետո միայն ես հասկացա, թե ինչու եք դուք բոլորդ պնդում անվերջ, որ ես ազդված եմ: Որովհետև փորձում եմ ասել, որ քրիստոնեության մեջ էլ կարելի է արթնանալ. ավելին - պետք է արթնանալ; առավելը - ժամանակն է արթնանալու! Եվ
համարում եմ, որ իրոք արդյունավետ կլիներ հենց այս մասին խոսելու. մեր մասին և ոչ թե ուրիշների: Հուսով եմ, որ մի օր վերջապես կսկսենք:
     Ցանկանում եմ ավարտել մի հին պատմությամբ:
     Երեսուն տարուց ավելի մի աղքատ, ճամբեզրին, մի հին սնդուկի վրա նստած, ողորմություն էր խնդրում: Մի անգամ մի օտարական էր անցնում այդ ճանապարհով: Աղքատը մեքենայաբար նրան մեկնեց իր մաշված գլխարկը: "Ներող եղիր, ես ոչինչ չունեմ քեզ տալու, - ասաց օտարականը: Հետո հետաքրքրվեց. - Այդ ինչի վրա ես նստել?": "Հեչ, - ասաց աղքատը: - Մի հին սնդուկ է: Նստած եմ նրա վրա, ինչքան ինձ հիշում եմ": "Իսկ երբևիցե դու այն բացել ես?" - հարցրեց օտարականը: "Ոչ, - պատասխանեց աղքատը: - Ինչի համար? Միևնույն է, այնտեղ ոչինչ չկա": "Իսկ դու այնուամենայնիվ փորձիր", - շարունակում էր պնդել օտարականը: Եվ ինչքան մեծ էին աղքատի հիացմունքն ու զարմքանքը, երբ սնդուկի կափարիչը դժվարությամբ բացելուց հետո նա տեսավ, որ սնդուկը բերնեբերան լիքն է ոսկով:
     ... Ես ցանկանում եմ, որ մենք վերջիվերջո բացենք մեր սիրտն ու հոգին, ու փորձենք տեսնել, թե ինչ կա այնտեղ...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

ԲԱՐԵՎներ բոլոր <Լուսամուտցիներին>
Սամվել ջան, կարդացի և ուրախ եմ անկեղծությանդ համար:
<Եվ սակայն իմ քրիստոնյա լինելն ինձ բոլորովին չի խանգարում պնդել, որ նրանց մեջ շատ-շատ ուշադրության արժանի, խորիմաստ ու գեղեցիկ մտքեր կան>:Լիովին համաձայն եմ քեզ հետ, և չեմ կարծում որևէ մեկը հակառակը պնդած լինի: Ցանկացած մարդուց կարելի է սովորել, անգամ ուսում չստացախ ամենապարզ հովվից: Այս մասին մեզանից շատ առաջ փորձառությամբ ապրել և նույն խրատը իրենց աշակերտներին են թողել մեր Հայրերը:
Ինձ համար անսպասելի էր ուղղակի այս ձևակերպումդ <Որովհետև փորձում եմ ասել, որ քրիստոնեության մեջ էլ կարելի է արթնանալ. ավելին - պետք է արթնանալ>: Վերջին տարիների հնարավոր չէ չտեսնել այն շարժումը, որը սկսվել է ու գնալով թափ է առնում: Գուցե ես սխալ եմ ընկալում <արթնացում> ասվածը, բայց այդ շարժմանը ես այլ անվանում  չեմ  տալիս: Գուցե դու քո պատկերացրածը կներկայացնես ու շատ հնարավոր է` շատ գաղափարակիցներ ձեռք բերես <մի օր վերջապես սկսելու> համար: Չեմ բացառում նաև իմ աջակցությունը:
Բայց մի կարևոր հանգամանք հաշվի առնենք: Երբեք չքննադատել այն մարդկանց, որոնք ՄԵԾ գործի թեկուզ շատ չնչին մասը կատարել ու կատարում են: Մայր Թերեզան շատ գեղեցիկ սա ներկայացնում է` ասելով . <Մենք զգում ենք, որ այն, ինչ մենք անում ենք, գեթ մի կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց եթե այդ կաթիլը չլիներ, ովկիանոսն ավելի փոքր կլիներ>: Եթե համատարած խավարի մեջ նրանք մեծ զոհողությունների գնով վառում են իրենց մոմը, ապա չպետք է անընդհատ ասենք, որ դեռ խավարը համատարած է, այլ փորձենք մենք էլ մեր մոմը վառել, որպեսզի նպաստենք համատարած <լուսավորմանը> կամ <արթնացմանը>:         

Ամեն դեպքում իսկապես ուրախանում եմ, որ հիմա կա նախանձախնդրությունը եղածը փոխելու, ավելի լավը դարձնելու, ցավը կիսելու և միասին դա հաղթահարելու պատրաստակամությունը: Դրա համար պետք է նախևառաջ լավ ճանաչել ու յուրացնել սեփական Ազգի ու  Եկեղեցու արժեքներն ու ժառանգությունը, որոնք լավագույն զենքերը կդառնան Արթնացման համար:
Աստված հետդ: