Ստոմատոլոգիական իրավունք

Started by Hasik, February 12, 2009, 07:37:53 PM

Previous topic - Next topic

Hasik

Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր կյանքում գոնե մեկ անգամ այցելել է ստոմատոլոգի կամ ատամնաբույժի 34:) և օգտվել նրա ծառայություններից, բայց կարծում եմ, որ քչերս գիտենք, թե այդպիսի հարաբերություններում մենք ինչ իրավունքներ ունենք,որը սակայն անչափ կարևոր է, քանի որ դրանք հաճախ են խախտվում  33:) և ոտնահարվում  բժշկական կենտրոնների կամ անհատ բժիշկների կողմից։

Ուրեմն եկեք հետամուտ լինենք  31:) մեր իրավունքների, այդ թվում նաև ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ պաշտպանությանը, որը երաշխավորված և ապահովված է համապատասխան սուբյեկտների պարտականությամբ:

Hasik

#1
Առաջին հերթին կուզեի ձեզ տեղեկացնել, որ սոցիալական որոշ խմբերի համար նախատեսվել է պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության, այդ թվում` ստոմատոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության հնարավորություն։

Եկեք օգտվենք այդ հնարավորությունից։
Իսկ ովքե՞ր են  17:) ընդգրկված պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում: Դրանք են`
● 7 և 12 տարեկան երեխաները՝ ստոմատոլոգիական առաջնային կանխարգելիչ միջոցառումների իրականացման դեպքում.
● սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված և մինչև 8 տարեկան երեխաները.
● սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մեծահասակները.
● նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք:

Բնակչության սոցիալապես անապահով խմբերի ցանկում ընդգրկված են՝

• 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամները,
• հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
• միայնակ մայրերի երեխաները (մինչև 18 տարեկան),
• ծնողազուրկ երեխաները (միակողմանի և երկկողմանի` մինչև 18 տարեկան),
• հաշմանդամ երեխաները (մինչև 16 տարեկան),
• բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի երեխաները,
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքները,
• Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
• բռնադատվածները,
• բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովներում առաջնակի քննվողները,
• հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչև 18 տարեկան):