Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ես Ձեր մեջբերածից ոչինչ չհասկացա։ Նախ ո՞վ է այդ գրքի հեղինակը։

Հ.գ.
Մի մոռացեք, որ այստեղ հայերեն են գրում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

       Երջանիկ կլինեի, հարգելի Ադմին, եթե հնարավոր լինել այդ գրքից մեջբերումներն անել հայերեն, բայց ցավոք... Դա իմ երազանքն է, տեսնել այդ գիրքը, ինչպես նաև նշածս  մնացած գրքերն էլ, թարգմանված հայերեն լեզվով: Ի միջի այլոց, ես սկսել եմ Նիլ Դոնալդ ՈՒոլշի "Զրույց Աստծո հետ" գրքի առաջին հատորի թարգմանությունը: Եթե հետաքրքիր է, կարող եմ մաս-մաս ուղարկել ձեր դատաստանին (վերջին բառը - կատակ է):
     Ինչ վերաբերվում է "Գիրք ՈՒրանտիայի" հեղինակներին, - չեմ կարծում, որ  իմանալը հաճելի անակնկալ կլինի Ձեր համար: Որովհետև դա ընկալելու և առավել ևս ընդունելու համար շատ լուրջ և նոր աչքով-մտքով-սրտով, սիրտը - վերջում, քանզի հենց այնտեղ են մեր հիմնական  գիտելիքները մեր իրական կյանքի մասին, - պետք է նայել այդ "կրոն" հասկացողությանը և համաձայնվել, որ նրա դասագիրքը ավելի նշանակված է պարզ լինելու, քանց թե բարդ, որովհետև այն տրված է ոչ թե մեզանից ընտրյալներին միայն, այլ բոլորին հավասար և այդ իսկ պատճառով արդեն այն պետք է պարզ լիներ:
     Ներեցեք, չնկատեցի, թե ինչպես անցա Աստվածաշնչին: Ինչ վերաբերվում է "ՈՒրանտիայի" հեղինակներին, խնդրեմ: Շատերի թվում նաև.
     1. Հրեշտակապետների Գլուխը;
     2. Հրեշտակապետ;
     3. Մելքիսեդեք;
     4. Մալավաթիա Մելքիսեդեք;
     5. Մանովանդեթ Մելքիսեդեք;
     6. Սերովբեների Գլուխը;
     7. Սոլոնիա
և այլն և այլն:
     Դժվար է, ճիշտ չէ', միանգամից նույնիսկ լսելը դա առաջին անգամ: Անհնար է, չէ', որ Հրեշտակապետը կամ Սերովբեն գիրք գրեն մեզ համար: Իսկ եթե փորձենք մի կողմ դնել մեր գիտելիքներն ու փորձենք մտածել, լսելով մեր սիրտը, գուցե կհամաձայնվենք այն բանին, որ ինչու, ասենք, Մովսեսը, կամ Առաքյալներից մեկնումեկը կարող էին գրել Գիրքը, իսկ Սերովբեն, առավել ևս Գաբրիելի հովանակցությամբ, չի կարող:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

QuoteՇատերի թվում նաև.
     1. Հրեշտակապետների Գլուխը;
     2. Հրեշտակապետ;
     3. Մելքիսեդեք;
     4. Մալավաթիա Մելքիսեդեք;
     5. Մանովանդեթ Մելքիսեդեք;
     6. Սերովբեների Գլուխը;
     7. Սոլոնիա
և այլն և այլն:

Իսկ ո՞վ է տպագրել, ե՞րբ: Կարելի՞ է այդ գիրքը գնել գրախանութից կամ համացանցից:

Ո՞վ է
1. Հրեշտակապետների Գլուխը
2. Հրեշտակապետը
3. Սերովբեների Գլուխը
4. Սոլոնիան


Եվ...

Գր. Տաթևացու անունը կա միայն Մատենադարանի ցանցում /www.digilib.am/, բայց ակտիվ չէ, չգիտեմ, թե երբ կտեղադրեն:

Եվ...

Խնդիրն այն չէ, կարծում եմ, թե այդ գիրքը ինչու հայերեն չկա: Պարզապես հարկավոր է թարգմանել մեջբերվող հատվածն ու տեղադրել պատասխանի մեջ: Կանե՞ս դա:

Եվ...

Ես հիմա տանում եմ մեջբերվող գրականության  ցանկը` ցույց տալու  համար ինձ ծանոթ հոգևորականներին: Գուցե նրանք ինձ ասեն, թե ինչու այսքան բարդ թեման այս գրականության շրջանակներում ծնում է այսքան շատ խճողումներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on December 16, 2008, 03:26:56 PM
     Հենց այստեղ, հարգելի Ադմին, սկսվում է ամենահետաքրքիրը: Պարզվում է, որ ամեն ինչ մեզանից է կախված: Այսինքն, եթե մենք ցանկանանք - կապացուցենք, իսկ եթե չցանկանանք - չենք ապացուցի: Ցանկության դեպքում մենք կարող ենք ընդունել, որ, երբ Մաղաքիան ասում է Եղիայի գալու մասին, նա ի նկատի ուներ հենց նույն հոգու վերադառնալը, և որ լրիվ նորմալ էր, որ նրան չճանաչեցին Հովհաննես Մկրտչի մարմնի մեջ, քանզի մարդուն  տրված չի հոգուն ճանաչելը: Կամ կարող ենք չընդունել դա, ասելով, որ պետք չէ այդքան հասարակ նայել այս տողերին, այլ պետք է փնտրել նրանց խոր իմաստը:
     Այս երկու հազար տարվա մեջ մենք այնքան ենք խորամանկացել, որ հաճախ ինքներս մեզ ենք խաբում: Իհարկե, փոխաբերությունները շատ են Աստվածաշնչի մեջ: Բայց հիմնականում չէ որ նրանք հանդես են գալիս առակների և ասածվածքների տեսքով: Բայց ինչու երբեմն  չփորձել նայել բառի բուն իմաստին ու նաև վերհիշել, որ երկու հազար տարի առաջ մարդիկ շատ ավելի պարզ ու հասարակ էին մտածում, քան այսօր:

Quote from: Samvel on December 16, 2008, 09:49:06 PM
QuoteԻսկ դու ի՞նչ գիտես, որ Մաղաքիա մարգարեն հենց դա նկատի ուներ։

Եթե նա ասում է. 
Quote«Я пошлю к вам Илию-пророка пред наступлением дня Господня
, -ես ուրիշ ինչ կարող եմ գիտենալ, եթե նա հենց դա է ասում: Մարդը կոնկրետ այդ մասին է ասում, միթե դա այդպես չէ? Ինձ թվում է, ամեն ինչ այնքան պարզ է այստեղ ասված, որ շատ մեծ ցանկություն է հարկավոր ուրիշ բան հասկանալու համար:
      Հակառակ դեպքում,մեզ պետք է ոչ թե Մաղաքիայի ճշմարտությունը, այլ մեր - սեփական - ճշմարտությունը:
     Եվ այսպես մենք կառուցում ենք մեր սեփական "ինքնաստեղծ Աստվածաշունչը": Եթե հիշում եք, "Ներել" բաժնի մեջ Վահանի հետ մենք վիճում էինք ընտրովի ներելու մասին: Այնտեղ դա պատահական եկած միտք էր, որ ես արտահայտեցի: Այս վայրկյանին այն ամբողջովին ամփոփվեց իմ մեջ ու ես տեսա նրա ցավալի ճշմարտությունը: Մենք նույնիսկ մեզ ամենամոտ, ամենասիրելի, ամենաանկեղծ, ամենապարզ ու հասկանալի "Տերունական աղոթքը" հարմարեցրել ենք մեր ցանկությանը (դատապարտեք ինձ ինչքան կուզեք, բայց միևնույն է, ես ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե ինչու ենք մենք հենց դա ցանկանում?):
     Ասում ենք Աստծոն. "Թող մեր պարտքերն այնպես, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապանների պարտքերը": Դրանից հետո շուռ ենք գալիս և սկսում ենք ընտրովի ներելը, իսկույն մոռանալով, որ հենց նոր խնդրեցինք Աստծոց նույն կերպ վարվել մեզ հետ: Իսկ Աստված, ունենալով միակ ցանկությունը - իրակատար ածել մեր ցանկությունները, - սկսում է մեզ ՏԵՂ-ՏԵՂ ՆԵՐԵԼ:
     Այստեղ արդեն մենք սկսում ենք ապրել մեր երկունքը (կայֆ): Այն տեղերը, որտեղ որ Աստված մեզ չներեց (չմոռանանք, որ մեր ցանկությամբ), դառնում են մեր իսկ փափագած սարսափների բնակատեղին:
     Մի'թե այստեղ էլ, խնդրելով ներել մեր պարտքերը մեր ներողամտության համաձայն, - մենք մի ինչ-որ ուրիշ բան ի նկատի ունենք... Իսկ Աստված ոչ մի կերպ չի կարողանում կարդալ այդ տողերի տակ գրվածն ու հասկանում է ընդամենը բառի բուն իմաստով:
     Իսկ գուցե ամեն ինչ իրոք շատ պարզ է ստեղծել Աստված. ներիր ոչ թե ընտրովի, այլ անխտիր, - և կներվես ոչ թե ընտրովի, այլ - լիովին: Իսկ գուցե դա է մեր ամենամեծ մեղքը - ընտրովի ներելը?
     Գիտեք, մի շատ լավ աղոթք-շարժ է գրել Էնթոնի դե Մենլոն վիշնուականի վրա, կարծում եմ, տեղն է հիշելը.
     "Աղաչում եմ, Տեր, ներիր ինձ երեք գլխավոր մեղքերիս համար. նախ, որ ուխտաղնացություն եմ կատարել քո շատ սրբատեղերի - մոռանալով, որ Դու ամենուր ես; երկրորդ, հաճախ դիմել եմ Քեզ շատ խնդրանքներով, մոռանալով, որ Դու ինձանից ավելի ես մտահոգված ին բարեկեցությամբ; և երրորդ, որ ես խնդրում եմ Քեզ ներել իմ մեղքերը, գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը ավելի առաջ, քան մենք կհասցնենք նրանք կատարել":

Ներող եղեք, բայց Ձեր վերլուծության մեջ ոչ թե պարզություն, այլ պարզ անգիտություն եմ ես տեսնում։ Դուք երևի տեղյակ էլ չեք Աստվածաշնչի գիտական ուսումնասիրությունների մասին, սակայն ինչ որ խորամանկի ձեռքով գրված, ու Ձեզ նման միամիտներին որպես հրեշտակապետ ու սերովբեներ ներկայացվածների գրվածներն ընդունում եք որպես ճշմարտություն՝ դույզն իսկ տեղյակ չլինելով թե հայերն ինչ են ասել ժամանակին այդ ամենի մասին։
Եթե կյանքում ամեն ինչ այդպես ցանկանալ–չցանկանալով լիներ ապացուցելը, ապա ոչ մի գիտություն էլ գոյություն չէր ունենա, ու Դուք էլ Ձեր համակարգչի առջև նստած չէիք լինի։ Միայն նորօրյա աղանդներն են, որ կարողանում են նման փիլիսոփայություններով մարդկանց որոշակի ազդեցության տակ գցել, ինչպես եհովայի վկաներն են կարողանում իրենց միամիտ հետևորդներին համոզել աստվածաշնչական տեքստերի հունարեն տարբերակները իրենց շեղված ընկալումներով մեկնաբանելով։
Դուք ինքներդ ուշադիր կարդացե՞լ եք ռուսերեն Ձեր մեջբերումն Աստվածաշնչից, մի՞թե Մաղաքիա մարգարեն ասում է, որ Եղիան հոգով է գալու և Հովհաննես մկրտչի մեջ մտնելու։ Այո, շատ մեծ ցանկություն է հարկավոր ուրիշ բան հասկանալու համար և Ձեր ճշմարտությունը, ավելի շուտ՝ Ձեր հրեշտակների, մի փաթաթեք Մաղաքիա մարգարեի գլխին։
Այդքան փիլիսոփայելու փոխարեն պետք էր ընդամենը ուշադիր կարդալ մարգարեի խոսքերը։

Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: Nane on December 16, 2008, 06:16:03 PM
Quote from: Masnaget on December 16, 2008, 05:37:54 PM
Ես շատ կուզենայի իմանալ, թե այս դժվար թեմային վերաբերող ի՞նչ գրքեր է կարդացել ձեզանից յուրաքանչյուրը:

Գրիգոր Նյուսացի <Յաղագս կազմութեան մարդոյ>, Նեմեսիոս Եմեսացի <Յաղագս բնութեան մարդոյ>, Եղիշէ <Վասն հոգւոյ մարդկան>, <Յաճախապատում Ճառք>, Գրիգոր Տաթևացու <Գիրք Հարցմանցից> համապատասխան հատվածները , Ориген <О началах>, Аристотель,< О дуще>, Տեյար դե Շարդեն <Մարդու ֆենոմենը> և այլն...

Շատ հետաքրքիր կլիներ լսել Նանեի տեսակետը, եթե նա այսքան շատ գրքեր է կարդացել այս թեմայի շուրջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

     Շատ շնորհակալ եմ, հարգելի Մասնագետ, որ անպատասխան չթողեցիք  հարցս Տաթեվացու վերաբերյալ: Իր ոք, որ շատ դժվար է գտնել նրա գրքերը... Իսկ հետաքրքրությունս նրա հանդեպ կայանում է նրանում, որ իմ այդքան սիրած "Նյու Էյջի" հիմնական գաղափարներից մեկը - որ մեր հոգիները Աստծո մասնիկներն են, - դա հենց Տաթեվացու ասած միտքն է, մոտավորապես այսպես (լավ չեմ հիշում) "Աստված բազմացավ մեր մեջ":

    "Գիրք ՈՒրանտիայի" վերաբերյալ:
Ռուսերեն օրինակը տպված է ԱՄՆ - Չիկագոյում: Բայց գոյություն ունի ՈՒրանտիայի ֆոնդ Ռուսաստանում .
Бумажная ул. 9 оф.310
Санкт-Петербург 198020 Россия
Офис: +(7)812-580-3018
Факс: +(7)812-580-3018
Website: http://www.urantia.spg.ru
E-mail: vitgen@peterlink.ru
    Ես այդ գիրքը պատվիրել եմ փոստով, իսկ ընկերս վերջարս գնեց համացանցից: Բացի այդ, գիրքն ամբողջությամբ կա համացանցում, նույնիսկ որոշ գլուխներ - աուդիո: http://urantia.org/ - փորձեք այս սայթը:
Իսկ թարգմանել այդ հատվածն ինչ խոսք, կփորձեմ, եթե Դուք ցանկանում եք: Չնայած շատ դժվար բան է դա, քանզի գրքում ասված է, որ այն թարգմանված է արդեն մոտ յոթանասուն անգամ (խոսքը լեզուների մասին չէ, այլ բարդության աստիճանի) - մեզ հասկանալի դարձնելու համար (մարդկությանը): Բայց միևնույն է, շատ բարդ գիրք է:  Ինձ համար, օրինակ, ամենահեշտը վերջին, չորրորդ մասն է, որտեղ խոսքը գնում է Հիսուս Քրիստոսի կյանքի մասին:
     Եթե հարցն ընդհանրապես թարգմանելու մասին է, առաջին հերթին ինձ հետաքրքրում է Նիլ Դոնալդ ՈՒոլշը, որովհետև, ծանոթանալով նրա գրքերին, մնացած գրականությունը այս դժվարամարս թեմայի վերաբերյալ շատ ավելի հեշտ ըմբռնելի է դառնում: Վերանում են շատ ու շատ խոչընդոտներ, մեր կողմից արհեստականորեն դրված մեր և Աստծո միջև, որոնք շատ պրոբլեմատիկ ու անհասկանալի են դարձրել մեր կյանքն ու նրա իմաստը:
       Ես չեմ կարծում, որ իրոք գոյություն ունեն ինչ-որ խճողումներ այս թեմայի մեջ. այնտեղ ամեն ինչ ավելի պարզ ու հասարակ է ասված, քան մինչև այսօրվա մեր ունեցած գիտելիքները մեր իսկ մասին: ՈՒղղակի, կարծում եմ, մարդու էությունն է դա. - երբ գալիս է մի ռեալ ակնթարթ, երբ նա հասկանում է, որ կարող է մի շատ կարևոր բան փոխվի նրա աշխարհայացքի մեջ, - մարդն իսկույն խուճապի է մատնվում: Նույն բանը կատարվեց ինձ հետ էլ, երբ ես նոր էի մոտեցել այս թեմային: Բայց հետո, հիմնականում շատ շուտ, միևնույն է, լույսը բացվում է: Որովհետև վերջիվերջո լույսը միշտ էլ բացվում է:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

 Ցավոք, Ձեզ պատասխանելու ժամանակ չունեմ հիմա, հարգելի Ադմին: Կանեմ դա վաղը: Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Nane

Quote from: Samvel on December 18, 2008, 12:09:28 AM
    Շատ շնորհակալ եմ, հարգելի Մասնագետ, որ անպատասխան չթողեցիք  հարցս Տաթեվացու վերաբերյալ: Իր ոք, որ շատ դժվար է գտնել նրա գրքերը... Իսկ հետաքրքրությունս նրա հանդեպ կայանում է նրանում, որ իմ այդքան սիրած "Նյու Էյջի" հիմնական գաղափարներից մեկը - որ մեր հոգիները Աստծո մասնիկներն են, - դա հենց Տաթեվացու ասած միտքն է, մոտավորապես այսպես (լավ չեմ հիշում) "Աստված բազմացավ մեր մեջ":


Սամվել կարող ես նշել, թե որտեղից ես կարդացել Տաթևացու այդ խոսքը???: Գիտեք սա շատ բարդ և միաժամանակ պարզ թեմա է, ամեն դեպքում չի կարելի միայն մեկ տող կամ մեկ հատված մեջբերման հիման վրա եզրակացնել տվյալ հեղինակի տեսությունը, այլապես շատ սխալ եզրահանգումներ կանենք և եվ 1970-ականներին ստեղծված"Նյու Էյջի" <գաղափարային հիմնադիրներից> մեկը կդառնա 14-րդ դարում ապրած Տաթևացին:  Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս կարդալ Տաթևացու <Ոսկեփորիկը>, որը ի դեպ, վերածված է աշխարհաբարի, իսկ ավելի լավ է <Գիրք Հարցմանցից> համապատասխան հատվածներ: Բայց ես վաղը մի քանի հատվածներ կներկայացնեմ հոգու և մարմնի փոխհարաբերության մասին:



Samvel

     Ցավոք, Նանե ջան, չեմ կարող, քանզի դա շատ վաղուց էր, կարծեմ, ինստիտուտի տարիներին: Այսօր չեմ կարողանում ճարել ոչ մի նրա գիրքը: Բայց մոտավորապես հիշում եմ այդ մտքի երկրորդ մասն էլ. Աստված բազմացավ մեր մեջ, որպեսզի Իրենով զմայլվի:
     Իսկ Տաթեվացուն, նույնիսկ, ինչպես Դուք եք ասում, այսօրվա հոգևոր գաղափարախոսը դարձնելու մեջ արդյոք մի ինչ-որ վատ բան կա: Գիտեք, պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ մի բան վերագրել են մեկին, սակայն պարզվել է, որ արդեն վաղուց ինչ-որ մեկն արել է նույն բանը: Օրինակ, ասենք, գեղարվեստական գրականության մեջ աբսուրդի հայրը համարվում է ֆրանսիացի Սեմյուել Բեկկետը, որը գրել է հիմնականում 1960-ականներին: Այնինչ ռուս գրող Դանիիլ Խարմսը գրել է նույն աբսուրդը նրանից առնվազն հիսուն տարի առաջ:
     Կարող ենք  մեր վեճի թեմային ավելի մոտ օրինակներ էլ բերել իհարկե, բայց կա արդյոք դրա պահանջը?..
     Խորհուրդի համար սրտանց շնորհակալ եմ, հարգելի Նանե, սակայն այդ գրքերը գտնելն է դժվար... Ի միջի այլոց, հարց Ադմինին. չէ որ  "Լուսամուտում" կա նաև գրադարան: Ինչու չտեղադրել այնտեղ գոնե նման գրականություն, կամ Աստվածաշունչը : Բարդության ասատիճանին իհարկե ծանոթ չեմ, բայց բոլոր դեպքերում, "Լուսամուտի" տարիքն արդեն ինքնստինքյան ստիպում է մտածել նման քայլերի դիմելու մասի: Ինչ կասեք?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteՆերող եղեք, բայց Ձեր վերլուծության մեջ ոչ թե պարզություն, այլ պարզ անգիտություն եմ ես տեսնում։ Դուք երևի տեղյակ էլ չեք Աստվածաշնչի գիտական ուսումնասիրությունների մասին, սակայն ինչ որ խորամանկի ձեռքով գրված, ու Ձեզ նման միամիտներին որպես հրեշտակապետ ու սերովբեներ ներկայացվածների գրվածներն ընդունում եք որպես ճշմարտություն՝ դույզն իսկ տեղյակ չլինելով թե հայերն ինչ են ասել ժամանակին այդ ամենի մասին։
Եթե կյանքում ամեն ինչ այդպես ցանկանալ–չցանկանալով լիներ ապացուցելը, ապա ոչ մի գիտություն էլ գոյություն չէր ունենա, ու Դուք էլ Ձեր համակարգչի առջև նստած չէիք լինի։ Միայն նորօրյա աղանդներն են, որ կարողանում են նման փիլիսոփայություններով մարդկանց որոշակի ազդեցության տակ գցել, ինչպես եհովայի վկաներն են կարողանում իրենց միամիտ հետևորդներին համոզել աստվածաշնչական տեքստերի հունարեն տարբերակները իրենց շեղված ընկալումներով մեկնաբանելով։
Դուք ինքներդ ուշադիր կարդացե՞լ եք ռուսերեն Ձեր մեջբերումն Աստվածաշնչից, մի՞թե Մաղաքիա մարգարեն ասում է, որ Եղիան հոգով է գալու և Հովհաննես մկրտչի մեջ մտնելու։ Այո, շատ մեծ ցանկություն է հարկավոր ուրիշ բան հասկանալու համար և Ձեր ճշմարտությունը, ավելի շուտ՝ Ձեր հրեշտակների, մի փաթաթեք Մաղաքիա մարգարեի գլխին։
Այդքան փիլիսոփայելու փոխարեն պետք էր ընդամենը ուշադիր կարդալ մարգարեի խոսքերը։

     Ես մի քիչ չեմ ըմբռնում Ձեր վրդովման իմաստը, հարգելի Ադմին: Դուք զայրանք եք արտահայտում , համարելով, որ ես ընկել եմ այդ "խորամանկների" ջրերը: Սակայն ինքներդ էլ առաջարկում եք անել նույն բանը, այսինքն, դուրս գալ այդ "խորամանկների " ջրերից և հիմա էլ նետվել "վերլուծողների-մեկնաբանների" ջրերը: Ինչ տարբերություն, եթե ոչ այնտեղ, և ոչ էլ այնտեղ չպետք է լինի իմ սեփական կարծիքը: Եվ հետո, ես կրոնավոր չեմ, որպեսզի խորանամ մեկնությունների մեջ - դա ինձ պետք չէ:
     Ինձ պետք է, որ ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչու? ես, դեռ չծնված, արդեն հասցրել եմ մեղավորվել, եթե, ինչպես դուք եք պնդում, նույնիսկ իմ հոգին ինձանից առաջ գոյություն չի ունեցել; ուրեմն որտեղից է իմ այդ մեղք կոչեցյալը:
    Եվ սա բազում հարցերից մեկն է ընդամենը: Եվ ես չեմ ցանկանում, որ ինձ ոչ իմ խորամանկները բացատրեն դա, ոչ էլ Ձեր մեկնաբանները: Ես ցանկանում եմ ինքս էլ ինձանից ինչ-որ բան ներկայացնել գոնե իմ առջև, քանզի եթե մարդ չի հարգում ինքն իրեն,ինչ խոսք, որ չի կարող հարգել իր առջև կանգնածին էլ:
      Իսկ, ասենք, Եղիշեն,կամ Մովսես Խորենացին, կամ նույն ժամանակների որևէ աշխարհիկ մարդ, կամ հոգևորական; նրանք բոլորն էլ իմ նման անգետներ են, թե ոչ?: Չէ որ նրանցից ոչ ոք չի կարդացել այդ "գիտական ուսումնասիրությունները":
     Իմ մասին Ձեր կարծիքը... Ինչ ասեմ: Այս կարճ ժամանակամիջոցում փորձեր եղան ինձ տեղադրել հինդուիզմի մեջ, եհովականների մեջ: Կարող է մի ինչ-որ ուրիշ տեղ էլ, - ներեցեք, չեմ  նկատել: Բայց ինձ թվում է, որ ինքներդ էլ տեսնում եք, որ այդ տեղերում ինչ-որ չեմ տեղավորվում:
     Չգիտեմ, թե սրա վերջը ինչ է լինելու: Սրտանց, չէի ուզենա, որ մեր զրույցներն  ավարտվեին , դեռ նորմալ չսկսված... Ձեր այդ մտահղացումը - կանչել ինձ հարցազրույցի, - գուցե դա է ճիշտը? - տալ հարցեր և հուսալ, որ միգուցե մի ամբողջական պատկեր կստացվի այն ամենի, ինչը որ շատ ուզում եմ ձեզ բոլորիդ ասել: Գուցե այդ կերպ գոնե մի քիչ կսկսեք հավատալ, որ հավատն էլ կարող է ժամանակակից և մատչելի լինել բոլորին: ՈՒ որ ոչ ոք կարիք չունի ուրիշ հավատ փնտրելու, եթե կարողանում է հեշտությամբ հասկանալ և սիրել իր սեփականը, ինչպես ես - իմ քրիստոնեականը:
     
Quoteմի՞թե Մաղաքիա մարգարեն ասում է, որ Եղիան հոգով է գալու և Հովհաննես մկրտչի մեջ մտնելու։

Իսկ ինչով?
Հերքել այն բանը, որ Եղիան եկել է, ոչ ես և ոչ էլ Դուք չենք կարող, քանզի Քրիստոս ինքն է հաստատում դա: ՈՒրեմն, կրկնում եմ հարցս - ինչով?
     
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: