Հավատի տարընկալումներ

Started by Samvel, November 03, 2008, 10:45:55 AM

Previous topic - Next topic

vahan

Quote from: mane on March 30, 2009, 09:39:35 PM
Եթե ուզում եք, կարող եմ Ձեզ նշել հեղինակների անունները։

խնդրեմ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

mane

Վահան ջան ես որպես հակառակորդի չեմ վերաբերվում Ձեզ, այլ թեման այնպիսին է, որ կամա թե ակամա կարող է որոշ պատասխաններ ավելի սուր դիտվեն, բայց Դուք անձամբ Ձեզ մի վերագրեգ, այլ ընդհանուրի մեջ նայեք այդ ամենը: Ինչ որ բան չի ասվում վիրավորելու համար, այլ րպեսզի ճիշտ հասկանանք, թե դարերի խորքից եկեղեցին ինչպես է վերաբերվել նման հարցերի քննարկմանը և բնավ էլ նմանատիպ հարցերը թեթև և անարժեք չի համարել, ինչի համար և տարբեր եկեղեցական ժողովներ են գումարվել, ինչն էլ, բնականաբար, մեզ պիտի մղի խորհելու և մտածելու:
Ես դեմ չեմ, որ կաթոլիկների մոտ կան ոչ միայն այդ, այլ նաև այլ ծայրահեղություններ ևս: Եթե առաքյալներից սկսած, մեր հայրերով գեղեցկացված եկեղեցին նմանեցնենք մի գեղեցիկ, համաչափ ծառի, ապա կաոթլիկները բազմաթիվ այլ օտար ճյուղեր պատվաստեցին դրան և այդ ծառը կորցրեց իր նախկին, համաչափ, այսինքն` ուղղափառ կերպը: Այդ ճյուղերի մեջ են մտնում պապի անսխալականությունը, ինդուլգենցիան, Սուրբ Հոգու բխումը Որդուց, ինչու չէ, նաև սբ. Աստվածածնի հետ կապված որոշ հարցեր և այլն: Այս բոլոր շեղումները տեսնելով Լյութերը և նրա հետևողները որոշեցին այդ տձև ծառը նորից բերել նախկին տեսքի, սակայն սրանք էլ իրենց հերթին այնպիսի ջերմեռանդությամբ գործի անցան, որ այդ հսկա, փարթամ և տձև ծառի ծյուղերը սկսեցին կտրատել այնպիսի մոլեգնությամբ, որ չափն անցնելով կտրատեցին նույնիսկ բուն ծառի ճյուղերը և այդ ծառը դարձրեցին կարծես մի չոր գերան, և սրանք այդ ճյուղերի միջից կտրեցին և դուրս նետեցին սրբերի բարեխոսությունը ամբողջապես, հանգուցյալների համար բարեխոսությունը, սբ. Տիրամորը որպես Աստվածածին չընդունելը, յոթ խորհուրդներից մի մասը ընդհանրապես անտեսելը, Սբ. Հաղորդությունը որպես զուտ հիշատակման արարողություն անելը` ուրանալով Սբ. Խորհրդի մեջ տեսնել ճշմարտապես Քրիստոսի մարմինն ու արյունը, այլև վարդապետական բազմաթիվ այլ դրույթներ: Այնպես որ, համաձայնվելով Ձեզ հետ կաթոլիկների հարցում, որ ծառը տձևացրին, ուղղակի չեմ կարող համաձայնվել բողոքականների հետ, որոնք այդ գեղեցիկ առաքելահիմն ծառը դարձրին անշուք գերան, դրա համար էլ պետք է չշեղվել ոչ կաթոլիկների կողմ, ոչ էլ բողոքականների, այլ հենց մեր` Հայ Առաքելական Եկեղեցուն տեսնել միջին արքայական ուղում: Այլ բան է, որ այսօր մեր եկեղեցին անցնելով թե ցեղասպանության, թե 70-տարվա անաստված բռնապետության միջով, այսօր հայտնվել է շատ տկար վիճակի մեջ, բայց դա որևէ առնչություն չունի դավանաբանական և վարդապետական հարցերի հետ, Սուրբ Գրքի ճշմարիտ ընկալման հետ:

mane

Վահան ջան կարող եմ շատ անուններ նշել, բայց դրանցից մի մասը գրաբար է, մի մասն էլ ռուսերեն։
Գրաբարով կա Սարգիս Կոնդ. «Ղուկասի Ավետարանի Մեկնություն»
Ռուսերենով՝ Հովհան Ոսկեբերան, եթե չեմ սխալվում Մատթեոսի և Հովհաննեսի ավետարանների մեկնությունն ունի, Եփրեմ Ասորին՝ չորս ավետարանների մեկնությունը, բայց համառոտ։
Արևելահայերենով Ներսես Շնորհալի «Մատթեոսի Ավետարանի մեկնություն», եթե Ձեր էլ. փոստի հասցեն տաք, կարող եմ  Շնորհալու մեկնության էլէկտրոնային տարբերակը ուղարկել։
Այս պահին այդքանն եմ հիշում։