Ֆորումի հայերենացում

Started by Ղուկաս Վահան, October 02, 2008, 11:23:46 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ բոլորիդ տեղեկացնել, որ աշխատում եմ մեր ֆորումի արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակների վրա։ Նշեմ, որ այս աշխատանքները իրականացնում եմ SMF-ի հետ համատեղ, այնպես որ սա լինելու է այս ֆորումի պաշտոնական հայերեն տարբերակը։
Այս աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի ֆորումի լեզուն փոխել և այն ամբողջությամբ, բացի մասնակիցների կողմից կատարված գրառումներից, տեսնել արևելահայերեն կամ արևմտահայերեն։
Եթե թարգմանական աշխատանքներին մասնակցելու ցանկացողներ կան, սիրով սպասում եմ Ձեր արձագանքին։ Տեղեկացնեմ, որ մեզ անհրաժեշտ են անգլերեն–արևելահայերեն և անգլերեն–արևմտահայերեն լավ իմացող մասնակիցներ։ Հավելեմ, որ Ձեր ուղարկած թարգմանությունները ստուգվելու են։
Ադմինիստրացիայի կողմից կգործի որոշակի կրեդիտային համակարգ։ Այսինքն՝ 500 տող թարգմանողները, իհարկե եթե թարգմանությունն ընդունվի մեր կողմից, կդառնան Կանաչների/Աջակցություն թիմի անդամ, իսկ 10 տող թարգմանողների վարկանիշը ադմինիստրացիայի կողմից մեկով կավելացվի։
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս գործին, ապա կարող են ինձ նամակով հայտնել իրենց պատրաստակամությունը և ես ֆայլով իրենց կուղարկեմ այն տեքստերը, որոնք պետք է անգլերենից թարգմանել։ Ձեր նամակի մեջ նաև նշեք, թե որ խմբում եք ցանկանում լինել, այսինքն՝ արևմտահայերենի թարգմանության, թե՞ արևելահայերենի։

Այս գործընթացով մենք նաև մեր նպաստն ենք բերելու ինտերնետի հայացման գործում։

Սպասում եմ Ձեր արձագանքին 21:)

Հ.գ.
Եթե ցանկանում եք այս հարցը քննարկել ֆորումում, ապա թեմա բացեք «Ձեր առաջարկությունները» ենթաբաժնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

#1
Ֆորումի մոտ 20%-ը կարելի է ասել արդեն թարգմանված է (ունենք 25 ֆայլ, որոնցից յուրաքանչյուրում կա 100-ից 500 տող), սակայն կան շատ տեխնիկական բառեր, որոնց համարժեքը դժվար է հայերենում գտնել, հատկապես նկատի ունենալով, որ հայերեն լեզուն կարծես նոր է սկսում վարժվել կամ ադապտացվել ինտերնետային լեզվին։ Ուստի առաջարկում եմ այստեղ շարունակել քննարկել մեր «Լուսամուտ երկխոսության» ֆորումի հայացման խնդիրը՝ մասնավորաբար անդրադառնալով բառերի թարգմանությանը։ Թերևս կարելի է որոշ բառերի հայերեն տարբերակը քննարկել, որպեսզի ընթերցողի կամ մասնակցի համար դյուրընկալելի և հեշտ կիրառելի լինի այդ բառերի գործածությունը։
Բառերի հայերեն տարբերակների քննարկմանը կարող են մասնակցել բոլորը։
Կրկին շնորհակալությունս բոլոր նրանց, հատկապես Մասնագետին, ովքեր հանձն են առել այդ դժվարին բառերի հայերեն թարգմանությունը։

Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Առաջինը ցանկանում եմ անդրադառնանք "user" բառին։ Բառացի կլինի օգտագործող, բայց մեր ֆորումի մասնակիցը օգտագործո՞ղ է, թե՞ մասնակից։
Կարծում եմ պետք չէ բառացի թարգմանությունից կառչել։ Ի՞նչ կասեք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Salmast

Quote from: Admin on October 05, 2008, 07:04:36 PM
Առաջինը ցանկանում եմ անդրադառնանք "user" բառին։ Բառացի կլինի օգտագործող, բայց մեր ֆորումի մասնակիցը օգտագործո՞ղ է, թե՞ մասնակից։
Կարծում եմ պետք չէ բառացի թարգմանությունից կառչել։ Ի՞նչ կասեք։



Ես ռաջարկում եմ հետևյալ տարբերակները, որոնք հանդիպում են օտարալեզու ֆորումներում.

ՄՈՒՏՔ, ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ՖՈՐՈՒՄ, ՕԳՏՎՈՂ, ՁԵՐ ԱՆՈՒՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՈՒՆ, ՄԱԿԱՆՈՒՆ, ԾԱԾԿԱՆՈՒՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԱՆՈՒՆ, ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԱՆՈՒՆ

"user" բառացի նշանակում է նաև թմրամոլ 11:)


Ինձ համար նախընտրելի է ` ՁԵՐ ԱՆՈՒՆԸ

Ղուկաս Վահան

Էդ դեպքում որոշ թարգմանություններում կլինի «Ձեր անունը օնլայն» (Users Online:)
Ավելի ճիշտ չի՞ լինի գրել՝ օնլայն մասնակիցներ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ո՞վ կարող է «announce» բառի հայերեն համարժեքն ասել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ինձ պետք են այս նախադասությունների հայերեն տարբերակները.
Viewing an XML feed.
Collapsing a category.
Expanding a category.
Doing a detailed version check.
Backing up the database to file.
Viewing the moderator log.
Let's open the window of our soul and let the light enter our souls

Salmast

Quote from: Admin on October 24, 2008, 10:57:55 AM
Ո՞վ կարող է «announce» բառի հայերեն համարժեքն ասել։

Եթե չեմ սխալվում` Հայտարարություն, Գովազդ, Ազդ

Ղուկաս Վահան

Դե «Գովազդ»–ը բացառենք, բայց մյուս երկուսի մասին կարելի է մտածել։ Շնորհակալություն 39:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on October 24, 2008, 01:41:57 PM
Ինձ պետք են այս նախադասությունների հայերեն տարբերակները.
Viewing an XML feed.
Collapsing a category.
Expanding a category.
Doing a detailed version check.
Backing up the database to file.
Viewing the moderator log.
Կարծում եմ, որ ամենահարմարը այս տարբերակներն են: Ի"նչ կասեք:
XML մատակարարման դիտում:
թեմայի հավաքաբերում:
թեմայի ընդարձակում:
մանրամասն վարկածի ստուգում:
տվյալների բազայի պահպանում ֆայլի տեսքով:
մոդերատորի գրանցման դիտում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: