36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

Masnaget

Վահագի բնութագիրը բավականին տարբերվում է  իր հասակակիցների բնութագրից, և այստեղ շատ բան կա ասելու:
Նախ նա <օրթոդոքս> արդարամիտ անձնավորություն է, մեկը այն հազվադեպ կերպարներից, որոնք նույնիսկ կյանքը կտան արդարության համար: Չունենալով որևէ  հենարան` նա կարող է  <ճահճի վրա կանգնել>` ստիպելով հենց այդ ճահճին պարզապես պահել իրեն: Գերմարդկային հատկություն է, քանի որ գործ ունենք կառուցողի ու  շենացնողի կերպարի հետ: Նա կարողանում է  հիշել  այն, ինչ  կարող է իրեն դրական  օրինակ ծառայել, և վատն էլ անմիջապես մոռանում է: Նա աշխատում է ընկերություն անել նրանց հետ, ովքեր կհասկանան իրեն, և առանց մեծ դժվարության կհրաժարվի իր այն ընկերներից, որոնք ինչ-ինչ հարցերում արդարամիտ չեն վարվի իր հետ և կամ կդավաճանեն:
Պատասխանատվության մեծ աստիճան եմ գտնում Վահագի կերպարի մեջ, հստակ հույս ունենալով, որ նա իրականում էլ է այդպես:  Նա անցյալով չի ապրում, քանի որ այն համարում է մեռած, կորած, սակայն  անցյալից վերցնում է նրա դասերն ու փորձում առաջ քայլել: Յուրահատուկ լավատեսություն  կա Վահագի մեջ, և դա գալիս է իր սխալները տեսնելու և շտկելու շահեկան հատկությունմից:
Հազվադեպ  կարող է թախծել,  տխրել, քանի որ նրա համար կյանքը  այն է, ինչ որ  ինքն էլ կառուցում, իսկ նա ճշմարիտ կյանք է կառուցում, և դեռ ստիպում է մյուսներին  ճշմարտորեն ապրելու:
Մասնագետը մի փոքր չի ուզում հավատալ <Կ> տառով հարցի պատասխանին, քանի որ Վահագը, կառուցողական  և խարիզմատիկ բնությամբ չի կարող  չգծել խաղի կանոններ ու առավել ևս, այդ կանոնները մյուսներին կատարել տալ:
Գուցե չափազանցություն թվա, բայց Վահագի համեստությունը և ճշմարտության հանդեպ ունեցած համակրանքը նրան հմայիչ են դարձնում և ամենաքաջի հատկություններ են տալիս:
Մասնագիտական-հոգեբանական տեստերում ընդունված է մեկ հարցը մի քանի անգամ տարբեր կերպ տալ` կորզելու համար անկեղծ պատասխան: Բոլորի դեպքում էլ դա եղել է, իսկ Վահագի դեպքում` առավել ցայտուն էր: Եվ արդյունքները նորից խոսում էին Վահագի` ազնվագույն լինելու հատկության մասին: Եթե նա մանկավարժ լիներ, ապա նրա սաները  կլինեին բարեկրթության չափանիշներ` հասարակության հանդեպ: Եվ դրանով կվարակեին հասարակությանը, կստեղծեին  բարոյական հասարակություն: 
Վահագն աշխատում է լավագույն հատկությունների կողքին չնկատել փոքրիկ բացերը, և ուղղել տալ դրանք նրբանկատորեն:
Սկզբունքային է, համբերող, տոկուն:
Գուցե նա քրիստոնեությունից քիչ է հասկանում, բայց նա հեռու չէ քրիստոնեությունից` առանց հասկանալու, թե ինչ է դա: Լավ հատկություն է, եթե փոքր-ինչ մշակվի ու ոսկեզօծվի:
Ամաչկոտ է օտար միջավայրում, մի քիչ քաշվող:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մասնագիտական-հոգեբանական ատեստավորումները բավական խիստ չափանիշների մեջ են կառուցվում, և այդ չափանիշներից մեկ էլ պացիենտի պատասխաններին չխոչընդոտելն է: Սա նշանակում է, որ ինչ պատասխան էլ տան հարցվողները, չպենք է այն շտկել-ուղղել: Բայց մեկ-երկու բան, այնուամենայնիվ կարող եմ լուսամուտում թույլ տալ ասելու:
Բոլորին էլ գիտական հարցեր էլ են տրվել` չափելու համար որոշ գիտելիքներ: Բոլորն էլ սխալ են պատասխանել: Հատկապես հայոց լեզվից, մաթեմատիկայից և անգամ.... տրամաբանությունից:
Երկրորդ` բոլորն էլ մի տեսակ, բացարձակ արդյունքներ են ցանկացել տեսնել` որոշակիորեն կեղծելով իրենց իսկ պատասխանը: Միայն Արսեն սարկավագի պատասխաններն էին ամենաանկեղծը: 
Երրորդ` կերպարային լուծումները որոշ հարցվողների շրջանում ամբողջական չեն եղել` հաշվի առնելով, երևի, նրանց զբաղվածույունը: Այս դեպքում միայն Սալմաստն է, որ կարողանում է դերային խաղեր տանել` իմաստավորելով վիրտուալ աշխարհի գոյությունը:
Շնորհակալություն:
Կարող են ուրիշներ էլ գրանցվել` անցնելու համար ատեստավորումը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Salmast

Quote from: Masnaget on October 27, 2008, 09:58:32 PM
Սալմաստը մեզ է ներկայանում մի քանի կերպարներով: Առաջին կերպարը, որ նա ցուցաբերում է այստեղ, հումորային և թեթև է,  աշխարհին նայում է  բավական  ուրախ, փորձում է ուրախացնել ուրիշներին: Լավ հատկություն է, եթե ճշտորեն  օգտագործվի:
Մեկ ուրիշ կերպար նա մեզ է ներկայացնում ավելի լրջորեն, հավասարակշռված, մի փոքր էլ թախծոտ: Ընդհանուր առմամբ այս երկու հատկությունները թվում են  իրար բացառող, սակայն մենք` Մասնագետներս միշտ հակվում ենք նման դեպքերում կարծելու, որ գործ ունենք բազմահունար  անձնավորության հետ: Դա լուսավոր կերպար է` վառ արտահայտված խոլերիկ գծերով: Սա նշանակում է, որ  Սալմաստն ընկերասեր է, պատվական տեղ է զբաղեցնում ընկերների շրջանում, և որ ամենակարևորն է, իր ընկերներին ինքն է ընտրում և կարողանում է իր ունեցած դրականը փոխանցել  նրանց: Նա կարողանում է  ապացուցել, վիճել` չելնելով  անգամ  նորմալ  խոսակցական  տեմբրից: Հազվադեպ է բարկանում, միշտ  աշխատում է  հարցերը լուծել արդարորեն, պաշտպանում է  ավանդականը, ընտանեկանը և դասականը:
Մեկ ուրիշ կերպար բխում էր ոչ թե սույն հարցերից, այլ իր` մյուս բաժիններում  ունեցած դերից: Եվ սա էլ է կարևոր, քանի որ մասնագիտական եզրակացությունը միշտ հարկավոր է կատարել ոչ միայն բնորոշ ստանդարտներում, այլ նաև ոչ  ստանդարտ կամ բնական միջավայրում: Այս կերպարն ավելի շատ խոսում է լուրջ և գիտակ անձնավորության մասին` այն մեկի, որ Սալմաստ-կերպարը ներկայանում է  ոչ վիրտուալ միջավայրում: Սա էլ նշանակում է,  որ ունենալով ռեալիստական  մտածելակերպ`  մեր պացիենտը ի վիճակի է կամ, հմտություններ ունի համոզելու, իր ետևից մարդկանց տանելու: 

Մասնագետին շնորհակալություն եմ հայտնում: Բայց ասեմ, որ Մասնագետը հիմնականում իր այցելուների դրական կողմերն է նշում: Անձամբ ես սպասում էի իմ մասին բացասական բնորոշումներ ավելի շատ լսել: Ինչևէ, շնորհակալ եմ:
Կային մի քանի բաներ, որոնք ընդհանուր բնորոշումներ էին, սակայն ինձ մի բան զարմացրեց. <<պաշտպանում է  ավանդականը, ընտանեկանը և դասականը>>. այդ մեկը որտեղից իմացար? 39:) 14:) 14:) 14:). լիովին համապատասխանում է ինձ 12:)

Masnaget

Quote from: Salmast on October 28, 2008, 01:58:04 AM

Մասնագիտական գաղտնիք է
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

VAHAG

Quote from: Masnaget on October 27, 2008, 10:26:59 PM
Վահագի բնութագիրը բավականին տարբերվում է  իր հասակակիցների բնութագրից, և այստեղ շատ բան կա ասելու:
Նախ նա <օրթոդոքս> արդարամիտ անձնավորություն է, մեկը այն հազվադեպ կերպարներից, որոնք նույնիսկ կյանքը կտան արդարության համար: Չունենալով որևէ  հենարան` նա կարող է  <ճահճի վրա կանգնել>` ստիպելով հենց այդ ճահճին պարզապես պահել իրեն: Գերմարդկային հատկություն է, քանի որ գործ ունենք կառուցողի ու  շենացնողի կերպարի հետ: Նա կարողանում է  հիշել  այն, ինչ  կարող է իրեն դրական  օրինակ ծառայել, և վատն էլ անմիջապես մոռանում է: Նա աշխատում է ընկերություն անել նրանց հետ, ովքեր կհասկանան իրեն, և առանց մեծ դժվարության կհրաժարվի իր այն ընկերներից, որոնք ինչ-ինչ հարցերում արդարամիտ չեն վարվի իր հետ և կամ կդավաճանեն:
Պատասխանատվության մեծ աստիճան եմ գտնում Վահագի կերպարի մեջ, հստակ հույս ունենալով, որ նա իրականում էլ է այդպես:  Նա անցյալով չի ապրում, քանի որ այն համարում է մեռած, կորած, սակայն  անցյալից վերցնում է նրա դասերն ու փորձում առաջ քայլել: Յուրահատուկ լավատեսություն  կա Վահագի մեջ, և դա գալիս է իր սխալները տեսնելու և շտկելու շահեկան հատկությունմից:
Հազվադեպ  կարող է թախծել,  տխրել, քանի որ նրա համար կյանքը  այն է, ինչ որ  ինքն էլ կառուցում, իսկ նա ճշմարիտ կյանք է կառուցում, և դեռ ստիպում է մյուսներին  ճշմարտորեն ապրելու:
Մասնագետը մի փոքր չի ուզում հավատալ <Կ> տառով հարցի պատասխանին, քանի որ Վահագը, կառուցողական  և խարիզմատիկ բնությամբ չի կարող  չգծել խաղի կանոններ ու առավել ևս, այդ կանոնները մյուսներին կատարել տալ:
Գուցե չափազանցություն թվա, բայց Վահագի համեստությունը և ճշմարտության հանդեպ ունեցած համակրանքը նրան հմայիչ են դարձնում և ամենաքաջի հատկություններ են տալիս:
Մասնագիտական-հոգեբանական տեստերում ընդունված է մեկ հարցը մի քանի անգամ տարբեր կերպ տալ` կորզելու համար անկեղծ պատասխան: Բոլորի դեպքում էլ դա եղել է, իսկ Վահագի դեպքում` առավել ցայտուն էր: Եվ արդյունքները նորից խոսում էին Վահագի` ազնվագույն լինելու հատկության մասին: Եթե նա մանկավարժ լիներ, ապա նրա սաները  կլինեին բարեկրթության չափանիշներ` հասարակության հանդեպ: Եվ դրանով կվարակեին հասարակությանը, կստեղծեին  բարոյական հասարակություն: 
Վահագն աշխատում է լավագույն հատկությունների կողքին չնկատել փոքրիկ բացերը, և ուղղել տալ դրանք նրբանկատորեն:
Սկզբունքային է, համբերող, տոկուն:
Գուցե նա քրիստոնեությունից քիչ է հասկանում, բայց նա հեռու չէ քրիստոնեությունից` առանց հասկանալու, թե ինչ է դա: Լավ հատկություն է, եթե փոքր-ինչ մշակվի ու ոսկեզօծվի:
Ամաչկոտ է օտար միջավայրում, մի քիչ քաշվող:

Մասնագետ ջան գրել էիր միայն դրական կողմերը,բայց մի բանում շատ եմ զարմացած,այդ ինչպես պարզեցիր որ օտար միջավայրում քաշվող եմ և մի քիչ էլ ամաչկոտ,ախր շատ եմ զարմացած,իսկ մնացածի համար շնորհակալ եմ:

Masnaget

QuoteՄասնագետ ջան գրել էիր միայն դրական կողմերը,բայց մի բանում շատ եմ զարմացած,այդ ինչպես պարզեցիր որ օտար միջավայրում քաշվող եմ և մի քիչ էլ ամաչկոտ,ախր շատ եմ զարմացած,իսկ մնացածի համար շնորհակալ եմ:
Դա էլ է Մասնագիտական գաղտնիք:  ;)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Կուզե՞ք <բացասական> հարցեր էլ կազմեմ և նույն ձևով տեստեր անցնեք: Այդ դեպքում կպարզենք բոլորիդ բացասական կողմերը: Եթե այո, ապա պետք է հերթագրվեք դարձյալ:
Ուղղակի մենք` Մասնագետներս, նման հարցեր տալիս ենք միայն հանցագործների հետ քննություն անցկացնելիս: Ասեմ, որ շատ դժվար կլինի: Ե՜վ ձեզ համար, և՜ ինձ համար: Դե ի՞նչ, ո՞վ է համաձայն: 13:)

Quote from: Masnaget on October 29, 2008, 08:04:43 PM

Հայտնի խոսք կա. <<Չկան ոչ հանցագործ մարդիկ, կան չբացահայտված հանցագործներ>>.

Ուզում եմ ասել` ես համաձայն եմ:

VAHAG

Quote from: Masnaget on October 29, 2008, 08:04:43 PM
Կուզե՞ք <բացասական> հարցեր էլ կազմեմ և նույն ձևով տեստեր անցնեք: Այդ դեպքում կպարզենք բոլորիդ բացասական կողմերը: Եթե այո, ապա պետք է հերթագրվեք դարձյալ:
Ուղղակի մենք` Մասնագետներս, նման հարցեր տալիս ենք միայն հանցագործների հետ քննություն անցկացնելիս: Ասեմ, որ շատ դժվար կլինի: Ե՜վ ձեզ համար, և՜ ինձ համար: Դե ի՞նչ, ո՞վ է համաձայն: 13:)
\
Es arajinn em:

Masnaget

Quote from: VAHAG on October 30, 2008, 03:37:34 PM
Quote from: Masnaget on October 29, 2008, 08:04:43 PM
Կուզե՞ք <բացասական> հարցեր էլ կազմեմ և նույն ձևով տեստեր անցնեք: Այդ դեպքում կպարզենք բոլորիդ բացասական կողմերը: Եթե այո, ապա պետք է հերթագրվեք դարձյալ:
Ուղղակի մենք` Մասնագետներս, նման հարցեր տալիս ենք միայն հանցագործների հետ քննություն անցկացնելիս: Ասեմ, որ շատ դժվար կլինի: Ե՜վ ձեզ համար, և՜ ինձ համար: Դե ի՞նչ, ո՞վ է համաձայն: 13:)
\
Es arajinn em:
Ուզում եմ հարցնել հերթագրվողներին, թե համաձայն կլինե՞ն արդյունքները հրապարակելուն: Սա շատ դժվար փորձություն կլինի, իսկ հարցման արդյունքները` խիստ անհատական: Գուցե անձնական նամակների՞ տեսքով ուղարկեմ....