Խորհուրդ է տալիս Մասնագետը...

Started by Masnaget, March 27, 2008, 09:28:08 PM

Previous topic - Next topic

Masnaget

Ուշադրություն.
Այստեղ կլինեն Մասնագետի մասնագիտական-մանկավարժական խորհուրդները` ուղղված նրանց (և ոչ միայն նրանց), ովքեր դժվարություններ կունենան մանկանց հետ աշխատելու, քարոզելու, շփվելու:
Նաև կարող եմ մրցութային աշխատանքները ստուգել լեզվական կտրվածքով:
Թույլ տվեք նկատել, որ քավորների և մյուսների  խոսքում կան լեզվական թերություններ, որոնց շտկումը մի կողմից հենց իրենց, մյուս կողմից` երեխաների համար շահեկան կլինի:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Թույլ տվեք երեխաներին գնահատել սեփական ուժերը:
Երբեմն շատ մանկավարժներ երեխաների հանդեպ  այնպիսի դիրք են գրավում, որպես թե իրենք ու երեխաները տարբեր են, շատ տարբեր: Եվ այս հողի վրա նրանք մանուկների հետ անմիջական չեն, նրանց հետ վարվում են ոչ իբրև հավասարը հավասարի: Մինչդեռ հարկ է հիշել, որ երեխաներն էլ հասուն մարդիկ են, պարզապես տարիքով փոքր: Այսպես վարվելիս կձևավորվի  մանկավարժական անմիջականություն և անկեղծ մթնոլորտ: Երբեք չպետք է դիմել այնպեսի արտահայտությունների <<դա քո իմանալու բանը չէ>>, <<դու դեռ շատ փոքր ես>> և այլն, որոնք ընդգծում ու թմբկահարում են երեխայի` մեծահասակից տարբեր լինելը, նրա սակավ իմացությունը և անփորձ կյանքը:   
Երեխաներն այն հաստատությունների, որոնք այցելում են մեր քավորներն ո մյուսները, ավելի զգայուն են, ավելի փխրուն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, օրինակ` նրանց` որբ լինելու կամ աշխարհային շատ վայելչություններից հեռու լինելու  հանգամանքով: Սա հեշտ կնկատվի, եթե մանկավարժ-քավորները պարզ համեմատություն անեն նրանց և այլ երեխաների բառապաշարների միջև:  Իսկույն կնկատվի, որ դույն երեխաները չեն օգտագործում կամ համարյա չեն օգտագործում <<մայրիկ>>, <<հայրիկ>> բառերը: Իսկ եթե գործածում են, ապա` ոչ լավ ենթատեքստում: Ուրեմն, առաջին հերթին երեխան պետք լրացնի այդ բացը  այլ միջոցներով: Դրանցին մեկը սեփական արժանապատվության զգացողության արթնացումն է նրանց  մեջ: Եթե  զգան, որ իրենք որոշակի արժեք են ներկայացնում իրենցից, ապա կսկսեն ավելի լավ տրամադրվել շրջապատողների հանդեպ: Լավ միջոց է նրանց  մեջ ելույթ ունենալու  առիթներ ստեղծելը: Լավ  խոսքին տիրապետող մանուկը  կարող է փարատել թե' իր, թե' մյուսների  կյանքի բացը, սովորեցնել կյանքի  որոշակի նրբություններ: Լավագույն  աղբյուրը, ըստ մասնագետների, առակներն են, պատկերավոր խոսքը:
Ուրեմն, հարկ է երեխաներին սեփական արժանապատվությունը վերագտնելու   ուղին տալ ամենահեշտ և միաժամանակ ամենաաշխատատար կերպով` ասմունք և ճարտասանական  միջոցներ սովորեցնելով: Սկսեք Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակներից:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Quote from: Masnaget on April 01, 2008, 01:18:53 AM

Շնորհակալություն, Մասնագետ! Մենք կհետևենք Ձեր խորհուրդներին և կտեղեկացնենք ընթացքի մասին 13:)

Masnaget

Մանկական սուտը
Երեխաները  երբեք իրողությունը  սուտ ու սխալ չեն նեկայացնում: Ոչ էլ հակված են դրան: Պարզապես ծնողներն են ստիպում նրանց այդ անել: Ինչո՞ւ...Շատ տարբեր պատճառներով:
Նախ` ծեծի սպառնալիքով արգելում եմ մի բան անել, սակայն երբ դա տեղի է ունենում, երեխան, խուսափելով վերահաս ծեծից, հակվում է ստելու:
Երկրորդ` ինքն իրեն վնաս չտալու  հատճառով: Սա նման է առաջին պատճառին, սակայն նրանից տարբերվում է այն հանգամանքով, որ մարմնական թուլության, հետ ընկնելու,  մրցակիցներից պարտվելու իրողությունից խուսափելու համար են մանուկները դիմում այս քայլին: Եթե ինչ-որ մցույթում երեխան պարտվում է կամ զգում է իր մոտալուտ պարտությունը, նա դարձյալ հակվում է ստախոսության` կոծկելու իր տկարությունը: Սրա վառ օրինակներից է մեզ քաջ հայտնի ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, որը <<գիտական սուտն է>>, և որը բացահայտվում է միայն հմուտ մանկավարժի  կողմից: Այս դեպքում չարժե մեծ պամություն սարքել, այլ պարզապես երեխային պետք է սեփական ուժերին դիմելու սովորույթը տալ, այն էլ` պատշաճ կերպով: Թույլ տալ, որ նրա միջակ մտքերը ներկայացվեն, ինչու չէ, հանճարեղ ստեղծագործության տեսքով: Այնպես պետք է անել, որ տվյալ երեխան  գրավոր աշխատանքը մանկավարժի աչալուրջ հսկողությամբ անի` թույլ չտալու համար որևէ արտագրություն: Երեխայի միտքը դալար շիվի են նմանեցրել: Մատղաշ շիվը ինչպես ոլորում ես, այնպես էլ աճում է, իսկ հետագայում արդեն դժվար է լինում ծուռը շտկել:
Այնպես որ հաջորդ խորհուրդը  երեխային անսուտ խոսքին հակել սովորեցնելն է`  անկեղծ գովեստների միջոցով: Սակայն այս ամենի հետ մեկտեղ` հարկ է միշտ խրատական ներում շնորհել երեխաներին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#4
Լեզվական մի կանոն
Քարոզների և առհասարակ մանկանց հետ շփման ժամանակ շատ հաճախ առիթ է լինում երեխաներին  անծանոթ բառեր գործածել: Եվ եթե տվյալ բառը  ճիշտ չի մեկնաբանվում, բացատրվում, կամ էլ այդ արվում է օտարոտի բառերի միջոցով, ապա երեխան անմիջապես հակվում է օտարը կրկնօրինակելու: Երբ  մանկան շուրթերից  կոպիտ բառեր,  փողոցային ու ժարգոնային արտահայտություններ  են լսվում, ակամա ստեղծվում  է պատրանք, թե հայոց մեծ լեզուն չունի համարժեք գեղեցիկ  բառեր և արտահայտություններ, կամ թե  մանուկներին անհասանելի են դրանք: Օրինակ` չի կարելի հայերեն <<սալօջախ>> բառը ներկայացնել ռուսերեն կամ այլ լեզվով թարգմանությամբ, որովհետև երեխայի ուղեղն անմիջապես կարող է ոչ թե հայերեն, այլ օտարահունչ բառերին սովորել: Ուստի <<սալօջախ>> բառը, օրինակ, լավ կլինի պարզապես ցույց տալ, այլ ոչ թե թարգմանել:   
Հարկ է նաև հոգևոր խոսքը համեմել  ավետարանական ուղղակի և անուղղակի մեջբերումներով, օրինակներով:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Երբեք մի՛ ասացեք երեխաներին, թե Դուք ինչ եք ուզում

Այո, հենց այդպես: Երբեմն հարկ է լինում երեխաներին սովորեցնել այս կամ այն կանոնը կամ օրենքը: Օրենքը` օրենք, սակայն մտածեցե՛ք, թե մանկատան սանը ի՛նչ է ցանկանում: Կարծես թե նա մի փոքր ուրիշ կարծիք ունի Ձեր ասածի մասին: Ես կասեի` հազիվ թե նրա կարծիքը համընկնի Ձեր կարծիքի հետ: Ի՞նչ անել:
Յուրաքանչյուր մարդ իր սեփական կարծիքն ունի, սեփական աշխարհընկալումը: Իսկ երեխաներն ավելի պատկերավոր են մտածում: Եթե նրանց հետ չեք խոսում իրենց լեզվով, նրանք կամ ձանձրանում են, կամ  չեն ընկալում: Իսկ երբեմն` այս երկուսը միասին:
Այնպես պետք է անել, որ քարոզի բուն իմաստը կամ մտահանգումը բխի երեխայի շահերից: Այնպես պետք է անել, որ երեխան ինքը հետևություն անի` հանգելով այս կամ այն պատգամին: Բազմաթիվ ձևեր կան: Վերցրե՛ք պատկերավոր խոսքը: Նորի՛ց դիմեք առակներին, թո՛ւյլ տվեք, որ երեխան հետևություններ անի` մտածելով իր օգտի մասին:
Երբեմն հարկ է լինում առակներում խոսել երկու կերպարների մասին` բարի և չար: Թո՛ւյլ տվեք, որ երեխան իր մեջ զգա և՛ բարու, և՛ չարի ազդեցությունը կամ արդյունքը: Նա պետք է պատասխանի այն հարցին, թե ինքը ինչ կընտրեր (և ինչու): Այսպես երեխան կկարողանա իր շահերից բխող հետևություններ անել: Իսկ դա հենց փորձառությունն է, որն իրեն շատ է անհրաժեշտ:
Ուրեմն` երեխաներին նախ պատկերավոր մտածել սովորեցրեք, ապա  խոսեք իր շահերից: Ցո՛ւյց տվեք նաև վնասները:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Օրինակներ
Խոսքի մեջ չպետք է նկատվեն անձնական օրինակներ: Միաժամանակ խոսքը պետք է այնպիսին լինի, որ ներկայացնի կյանքը: Առաջին հայացքից սրանք անհամատեղելի են թվում: Ինչ անե՞լ...
Երբեմն հարկավոր է լինում իսկապես օրինակներով խոսել` պատկերավոր և հեշտ ընկալելի:  Սակայն այդ օրինակները չպետք է այնպիսին լինեն, որ երեխայի մեջ ռասսայական կամ  կեցության խտրականություն առաջացնեն: Չպետք է խոսել այնպիսի օրինակներով, որոնք երեխային մղում են իրեն կամ իր ընտանիքի սոցիալական վիճակը ուրիշների հետ համեմատելուն: Դա գեղեցիկ չէ: Չպետք է ասել` <Այսինչը բարի է, այնինչը` չար>, <Դու վատ ես ապրում, նա` լավ> կամ նման բաներ: Երեխան  սեփական եսը կարող է կորցնել: Արդյունքում` նեղացկոտություն, պարփակվածություն և այլն (ընդհուպ մինչև աուտիզմ):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Խաղեր

Երեխայի հետ հեշտ է խաղալ: Իսկ խաղը կարող է առանց դժվարության վերածվել մանկավարժական  յուրատեսակ մեթոդի` տալու համար այս կամ այն  միտքը:  Կան խաղալու և խաղալ սովորեցնելու տարբեր ձևեր, սակայն բոլոր խաղերը պետք է  հետևեն որոշակի խիստ կանոնների: Ներկայացնեմ դրանցից  մի քանիսը.
1. Խաղը պետք է ունենա նպատակ,
2. Խաղը պետք է հետաքրիր լինի,
3. Խաղը պետք է ուսուցողական բնույթ,
4. Խաղը պետք է ընդգրկի ներկա բոլոր երեխաներին,
5. Խաղը պետք է ունենա հաղթողներ և պարտվողներ*,
6. Խաղը պետք է ունենա բովանդակություն,
7. Խաղը պետք է միավորի երեխաներին,
8. Խաղը պետք է անվնաս լինի:
1.Նպատակը:
Շատ խաղեր պարզապես ժամանակի վատնում են և ոչինչ չեն տալիս խաղացողներին: Հարկավոր է ընտրել այնպիսի խաղեր, որոնք սկսվում են ինչ-որ բանի համար և ավարտվում են դրան հասնելով:
2.Հետաքրքիր լինելը:
Լավագույն տարբերակը երեխաների` հենց իրենց առաջարկածն է: Պարզապես մի փոքր մշակելուց հետո այն կարելի է  արդեն խաղալ: Հարկ է խաղը համեմել երգերով, զվարճալի պատմություններով: Նաև այն չպետք է երկար տևի` շատ հոգնեցնելով երեխաներին:
3.Ուսուցողական բնույթը կամ ընթացքը:
Յուրաքանչյուր խաղ պետք է երեխային ինչ-որ մի բան տա: Երեխաները խաղից պետք է սովորեն  որևէ բան, անեն հետևություն, զարգացնեն հիշողությունն ու  արագ կողմնորոշվելու որակները:
4.Ընդգրկունությունը:
Շատ դեպքերում երեխաները պարզապես չեն մասնակցում խաղերին դրա` անհետաքրքիր լինելու, իրենց չվերաբերելու  պատճառով: Այնպես պետք է անել,  որ յուրաքանչյուրն այնտեղ գտնի իրենը, իր դերը: Տվե՛ք երեխաներին իրենց դերը (թեկուզ փոքրիկ) ցանկացած խաղում, և նրանք պատվով դուրս կգան իրավիճակից: Միշտ աշխատե՛ք, որ բոլոր երեխաներն իսկապես մասնակցեն, ունենան իրենց սեփականը: Որոշներ պարզապես չեն մասնակցում խաղերին` իրենց պարփակվածության պատճառով: Լավ մանկավարժը կարողանոմ է տարբերել նրանց և տալ իրենց հարմար դերեր: Արդյունքում բոլորը խաղում են:
5.Հաղթողներ և պատվողներ:
Այս  գործոնն օգնում է նկատել երեխաների թաքնված հմտությունները և զարգացնել: Խաղից հետո պետք է հաղթող երեխաների համար  մշակել զարգացման ծրագրեր: Սակայն չպետք է հաղթանակը երեխայի մեջ հպարտություն և  այլատյացություն  ձևավորի:
Իսկ պարտվողներին պետք է ուրիշ` իրենց հարմար իրավիճակներում հաղթելու հնարավորություններ տվող խաղերի մեջ ընդգրկել:
6. Բովանդակությունը
Ցանկացած խաղ պետք է որոշակի սցենար ունենա` իր նպատակին հանգեցնող: Կարող է ունենալ քրիստոնեական այս կամ այն պատվիրանը` իբրև կորիզ, և որի շուրջ պետք է հավաքել խաղի ողջ պատմությունը: Խաղի բովանդակությունը պետք է բաց լինի, երևա, այլ ոչ թե  փակ ու երեխաների  համար դժվար ընկալելի: Նյութը կարելի է նախօրոք ներկայացնել:
7. Երեխաներին միավորելը:
Հաճախ է նկատվում, որ  խաղից հետո երեխաները դեռ մնում են իրենց դերի մեջ և դրանով զբաղվում դեռ շատ տարիներ: Անգամ դա բախտորոշ դեր  է  ունենում երեխաների կյանքում: Երեխաները մերձենում են միմյանց, ընկերանում` հիշելով ու վերհիշելով իրենց դերերը այս կամ այն խաղի մեջ: Հետագայում օգնում են միմյանց, անբաժան ընկերներ դառնում: Ուշադիր պետք է լինել` խրախուսելու համար  նման մերձավորությունը:
8.Անվնաս լինելը:
Այստեղ մեկնաբանություններն ավելորդ եմ համարում:

------------------------------------------
*Մի շարք մասնագետներ կարծում են, որ սա պարտադիր պայման չէ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Հետաքրքրվել երեխաների մասին անկեղծորեն
Կարելի է հաճախ նկատել, որ մանկատան (և ոչ միայն) շատ երեխաներ այնպես են վարվում, որ իրենց այցելած հյուրերը` անծանոթ մարդիկ, հետաքրքրվեն իրենցով, միայն իրենցով: Իսկ եթե երեխան ավելի շատ է հակված մարդկանց հետ ակտիվորեն հաղորդակցվելուն, ապա դժվար է լինում նրան կտրել դրանից:
Չպետք արգելել այդ որակը, ընդհակառակը` հարկ է  այնպես անել, որ երեխան ցուցադրի իր հնարավորությունները: Անկեղծորեն և համբերատարությամբ լսե՛ք նրանց, նրանց կատարումները, դիտեք նրանց ձեռքի աշխատանքները, խրախուսական կարծիք հայտնեք դրանց մասին: Դա  արեք ի սրտե, առանց բռնազբոսիկ կեցվածքի: Միշտ  ավելի շատ ժամանակ  հատկացրեք յուրաքանչյուրի հետ: Տարվա ընթացքում հիշե՛ք ու շնորհավորե՛ք ծննդյան օրերը: Հաճախ գնահատողական խոսք ասեք և ժպտացեք:   Մտե՛ք  նրանք դերի մեջ ու իրենց մակարդակում խոսեք նրանց հետ: Լսե՛ք նրանք: Լավ զրուցակիցը լավ հոգեբան է: Այդ անելու համար միշտ մեկ օր առաջ պլանավորեք հանդիպման յուրաքանչյուր վայրկյանը` ուսումնասիրելով համապատասխան  գրքեր: Թարմացրե՛ք ձեր գիտելիքները այն նյութի վերաբերյալ, որի մասին պետք է խոսեք: Իսկ խոսքը պետք է երկուստեք հետաքրքիր լինի: ՆԱԵՎ` ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԳՐԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԳԵՏ ԼԻՆԻ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Շատ օգտակար նկատառումներ էին, սակայն մարդը դժվար թե երեխաների հետ եղած ժամանակ հիշի ու կյանքի կոչի այս ամենը, ուստի Ձեզ կառաջարկեի մի խաղի սցենար պատրաստել մեր քավորների համար։