Հարցազրույց Մասնագետի հետ

Started by Hasik, March 06, 2008, 01:41:19 AM

Previous topic - Next topic

ani

Մասնագետ ջան մի քանի հարց էլ ես տամ.
1. Ինչ է քո համար գեղեցկությունը:
2. Որևէ տարբերություն դնում ես բարձրագույն կրթություն ունեցող և չունեցող անձանց միջև:
3 Համամիտ ես այս արտահայտության հետ.<Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում>

Masnaget

Quote from: ani on July 23, 2010, 08:06:22 PM
Մասնագետ ջան մի քանի հարց էլ ես տամ.
1. Ինչ է քո համար գեղեցկությունը:
2. Որևէ տարբերություն դնում ես բարձրագույն կրթություն ունեցող և չունեցող անձանց միջև:
3 Համամիտ ես այս արտահայտության հետ.<Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում>
Փորձեմ սեղմ պատասխանել.
1. Ինձ համար գեղեցկությունն առաջին հերթին համաչափությունն է, երկրորդ հերթին` կանոնավորությունը: Գեղեցիկի հանդեպ անտարբեր չեմ` չնայած երբեմն հոգնում եմ գեղեցկության հետ շփվելուց:
2. Այո. բարձրագույն կրթություն ունեցողն ավելի (թող թույլ տրվի ասել) <<գիտականորեն>> է մոտենում որևէ երևույթի: Չեմ սիրում, երբ բարձրագույն կրթություն ստանալը վերածում են մրցավազքի` որակին ուշադրություն չդարձնելով: Կուզենայի հայերին ավելի կրթված ու քաղաքավարի տեսնել:
3. Այո, համամիտ եմ, եթե հարցին կոշտ մոտեցում ցուցաբերենք: Սակայն կան որակներ, որոնք բնատուր են, օրինակ` տաղանդավոր երգիչը բնատուր շատ լավ ձայն ունի, բայց նա կարող է և տաղանդավոր վարորդ չլինել: Ընդհանուր առմամբ դեմ չեմ այդ պնդմանը, եթե մարդու մեջ տաղանդավոր աշխատասիրություն եմ նկատում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: