Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Տ. Տաթև քհն.

bari galust barmenin!!!!!
aknkalum enq vorakjal matucum

Ղուկաս Վահան

Quote from: Barmen on June 11, 2008, 04:43:04 PM
6. VIP մեծ  սենյակ /քավորների սանիկների համար/
7. VIP փոքր սենյակ

«Վիպ» արտահայտությունը ինձ մոտ միշտ բացասական զգացողություն է առաջացրել։ Մի տեսակ հասարակության որոշակի խավի արտոնյալ վիճակ, որը կարծես լավերի ու վատերի է բաժանել մարդկանց, ուստի առաջարկում եմ «VIP» սենյակները վերանվանել։ Օրինակի համար կարելի է կոչել «Ժպիտներ» կամ ասենք «Ձնծաղիկներ» սրահ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on June 12, 2008, 05:58:44 PM
Quote from: Barmen on June 11, 2008, 04:43:04 PM
6. VIP մեծ  սենյակ /քավորների սանիկների համար/
7. VIP փոքր սենյակ

«Վիպ» արտահայտությունը ինձ մոտ միշտ բացասական զգացողություն է առաջացրել։ Մի տեսակ հասարակության որոշակի խավի արտոնյալ վիճակ, որը կարծես լավերի ու վատերի է բաժանել մարդկանց, ուստի առաջարկում եմ «VIP» սենյակները վերանվանել։ Օրինակի համար կարելի է կոչել «Ժպիտներ» կամ ասենք «Ձնծաղիկներ» սրահ։
Ես էլ եմ այդպես կարծում, սակայն դա  մեր նորընտիր Բարմենի մտահղացումն է, կուզենայի, որ  ալկոհոլային խմիչքներ էլ չլինեին մեր թեյարանում: Տեսնենք Բարմենն ինչ կասի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#173
Մի քանի րոպեով համեցեք դասախոսությունների սենյակ:

17:)

17:)Եկեք մի պահ պատկերացնենք, թե ի'նչ կլիներ, եթե չլիներ սուրբ Մաշտոցը և չստեղծեր հայոց այբուբենը: Այդ դեպքում մենք կամ որպես հայ ժողովուրդ  չէինք պահպանվի: Եվ  սա  չափազանչություն չէ:
Գաղտիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ ազգին որպես տեսակ  է պահում լեզուն: Այլև կրոնն է որպես գոյության սյուն  պահում և պահպանում ժողովրդին: Եթե Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ հայ ժողովուրդն ունեցավ սեփական գիր ու գրականություն, հզոր արմատներ գցեց ու բարգավաճեց, ապա հայացված  Աստվածաշնչի ու հայրաբանական գրվածքների  շնորհիվ կայացավ որպես քրիստոնյա ու դարձյալ հաստատվեց  որպես ազգ: Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ իմ համեստ մտածողությունը երկսայրի սրի հետ  է համեմատում մեր գրերը. մեկ սայրն ընդդեմ թշնամիների, մյուսը` ընդդեմ հեթանոսության:
Մաշտոցին ու նրա հավատքի զինվորներին  որքան էլ գովենք, դարձյալ քիչ է, ու վախենամ թե պակասեն բառերը, որոնք պետք է  նկարագրեն  նրանց երախտիքը, այդ երախտիքի հեռահար արդյունքները:
Մեր նախնիք  գեղեցիկ բառերով արդեն բանաձևել են Մաշտոցի  սուրբ անձի որպիսին լինելը` <<Եռամեծ Մեսրոպ>>, նաև Եղիշեի մասին` <<Մեղրածորան Գրիչ>>:
Կորյունն  իր ուսուցչի Վարքի էջերում  Մաշտոցին նմանեցնում է Մովսես մարգարեի հետ: Վարդան Արևելցին հեղինակել է Թարգմանչաց տոնին նվիրված ներբողյանը`<<Բան պատմագրաբար վասն Սրբոյն Սահակայ և Մեսրոպայ և այլոց թարգմանչացն>>, իսկ արևմտահայ բանաստեղծ  Սիամանթոն նրանց մասին գրել է.

Ով Մենակեաց, ով Մարիստրոս, ահաւասիկ
Երկու Հայքերն Ովսաննայ քեզ կը գոռան...
Եւ ովսաննայ Վաղարշապատի Հայրապետին,
Սահակ Պարթեւ զուգակշիռ արբանեակիդ:

Սիրելի' լուսամուտցիներ. այսօր  պետք է հույժ ուրախանանք և ցնծանք, քանի որ  մեր լեզուն` մեր սուրը,  մեզ հետ է:
Տեսեք մեր կախարդական հայեցի բառերը` <<Խնդրեմ>>, <<Շնորհակալություն>>, <<Վեհ>>, <<Սիրասուն>>: Խոստովանեք, թե մենք վերջին անգամ ե՞րբ ենք  գործածել, օրինակ, <<խնդրեմ>> բառը: Գուցե երե՞կ,  նախորդ օ՞րը, գուցե.... երբե՞ք....:
Մենք, որ  այդ ծանր սրի կրողն ենք, երբեմն աղավաղում ենք մեր քաղցրաբարբառ լեզուն, պետք է պատվով տանենք այն, քանզի  տոնը  պարզապես կերուխումով  տոնելը նույնն է, թե որչինչ չանենք: Հարկ է  ամեն միջոց օգտագործել` մեր  հարգանքի տուրքը  գործնականում ցույց տալու համար: <<Լուսամուտ>>-ը լավագույն միջոցներից է: Եվ այստեղ հիշեմ Խաչատուր Աբովյանի խոսքը. <<Մի ազգին պահողը լեզուն է>>:
Թույլ տվեք այս փոքրիկ բաժակով խմել  այն  բոլոր մարդկանց կենացը, ովքեր գիտեն, որ Մեսրոպ Մաշտոցին նվիրված տոնը տոնվում է նաև Լուսամուտում:
Բոլորին դասախոսութունների սենյակից  հրավիրում եմ հյուրասրահ:

17:)

Անվճար պաղպաղակներ` բոլորին:

Ավարտին` պարի երեք անզուգական օրեր:

17:)

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մասնագետը պարում է, ո՞վ կմիանա:

26:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Quote from: Masnaget on June 13, 2008, 12:31:17 AM
Մասնագետը պարում է, ո՞վ կմիանա:

26:)

Մասնագետ ջան շնորհակալ եմ, որ մեզ համար փորձեցիք լուսաբանել Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործը` ևս մեկ անգամ ընդգծելով մեր ազգի պահպանման  գործում դրա աննկարագրելի դերը:
Ես էլ եմ միանում քո պարին, իսկ ինչ ենք պարում  18:) 18:) 18:)

Ի միջի այլոց քո մոտ լավ է ստացվում պարելը

Masnaget

#176
Quote from: Hasik on June 13, 2008, 11:24:36 AM
Quote from: Masnaget on June 13, 2008, 12:31:17 AM
Մասնագետը պարում է, ո՞վ կմիանա:

26:)

Մասնագետ ջան շնորհակալ եմ, որ մեզ համար փորձեցիք լուսաբանել Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործը` ևս մեկ անգամ ընդգծելով մեր ազգի պահպանման  գործում դրա աննկարագրելի դերը:
Ես էլ եմ միանում քո պարին, իսկ ինչ ենք պարում  18:) 18:) 18:)

Ի միջի այլոց քո մոտ լավ է ստացվում պարելը
Շնորհակալություն: Պարում ենք  քոչարի:
Մասնագետն ու Հասիկը  պարում են, ո՞վ կմիանա...

26:)       26:)Մասնագետ Հասիկ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մասնագետ ջան բայց այս նկարում մենք ավելի շուտ երգում ենք, քան պարում:

Masnaget

#178
Quote from: Hasik on June 13, 2008, 01:14:17 PM
Մասնագետ ջան բայց այս նկարում մենք ավելի շուտ երգում ենք, քան պարում:
Վայ, ներողություն տեխնիկական  թերության համար:
23:)     23:)
Հասիկ Մասնագետ
Այս ինչքա'ն  շատ հյուրեր ունենք.... բոլորին  բալի սառը հյութ:
Իմիջիայլոց, Չերրին ո՞ւր է... Երևի ննջարանում է... 40:) իսկ ե՞րբ կարթնանա:
Հասիկ, խնդրում եմ, իրեն արթնացրու....  5:) ոնց էլ քնում են այսքան բարձր երաժշտության տակ... 26:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Այ հիմա լավ է, իրոք պարում ենք. կարծում եմ ննջարանում շատերն են քնած, պետք է երաժշտության ձայնն ավելի բարձրացնենք, որ հասնի բոլորի ականջներին ու գան միանանան մեր եռօրյա ուրախությանը, բարմենն ինչու է պասիվ